Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 4-17, 21- 27, 31-38, 42-49, 51, 52, 53, 58, 59 շենքեր, Կարախանյան փ. 21, 22, 27, 31-38, 42-53, 58, 59 շենքեր, Խորենացու փ. 1, 2, 3, 18, 19, 20, 28, 29, 30, 39, 40, 41 շենքեր, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1-21, 22-31, 35, 36, 38, 51, 59 շենքեր և 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5շենքեր, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 8, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 31, 33, 34, 35, 37, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 67/1, 71, 73, 75, 79, 85, 87, 91, 93 շենքեր, “Անի”, թիվ 21, 104, 116, 117, 118, 119 մսուր- մանկապարտեզներ, թիվ 186, 88, 198 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ; 7-րդ փողոցի սեփական տներ և 14 փողոցի 1-ին նրբանցքի 1-12 սեփական տներ, Կուրղինյան փ. 4 շենք, Դավթաշեն 3 թաղ. 8 շենք, Եղբարյության փ. 5 շենք, 11։00-14:00 Ա.Խաչատրյան փ. 20, Վ․Փափազյան փ. 23, 23/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Իսահակյան փ. 22, 38, Աբովյան փ. 25, 33 շենքեր, Նալբանդյան փ. 98, Վարդանանց փ. 5ա շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Սախարովի փ. 17 շենք, Տպագրիչների փ. 9, 11, 13, Մոլոկովի փ. 8 շենքեր, “Օրան”, “Կոմզոյան” ՍՊԸ-ներ, Եկմալյան փ. 1, 5, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Հր.Քոչար փ. 15 շենք,Մամիկոնյանց փ. 6/2, 26ա շենքեր, Շիրվանզադե փ. 24/1 շենք,Խաչատրյան փ. 2ա շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Կոմիտասի պող. 36/7, 38/1, 41/1, 43/1 շենքեր,փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բակունցի փ. 2, 4 շենքեր,Գոգոլի, Ռայնիսի, Հերցենի, Վրթ. Փափազյան, Ուլնեցի և Գուլակյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11։00-15։00 Շահումյան, Դալար և Մրգավան գյուղեր մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան, Առափնյա, Իսահակյան, Արա-Գեղեցիկ, Պռոշյանի փողոցներ, Աբովյան, Կոմիտասի, Նար Դոսի, Չարենցի, Շիրակի, Սաֆարյան փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, “Երանոս”, “Քարագործ” և Պ․ Զաքարյան ՍՊԸ-ներ, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 2, 3, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր և Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-13։00 Սևան քաղաքի՝ պետական քոլեջ, զինկոմիսարիատը, զինվորական դատախազություն, “Հայբիզնեսբանկ”, “Կոնվեսբանկ” ընկերություններ, “Յունիբանկ” ընկերության ռեզերվ սնուցում, “Հ. Առաքելյան”, “Տ. Մարգարյան”, “Գ. Ավետիսյան” ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին և Ազատան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:30 Կաթնառատ գյուղ, 10:30-16:30 Անգեղակոթ գյուղ մասնակի, 11:30-13:00 Փուխրուտ գյուղ:
09:44 - 08 դեկտեմբերի, 2020
Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը․ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը․ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի՛ գյումրեցիներ, սպիտակցիներ, վանաձորցիներ, ստեփանավանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ 32 տարի առաջ ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների հիշատակն այս տարի ոգեկոչում ենք ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ունենք մեծաթիվ մարդկային կորուստներ, կորցրել ենք նաև Արցախի տարածքի մի մասը։ Ի հետևանք՝ երկրում առկա է բազմաշերտ ճգնաժամ՝ բարոյահոգեբանականից, առողջապահականից մինչև սոցիալ-տնտեսական։ Եւս մեկ անգամ իմ ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում: Նույնիսկ այս վիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ապաքինվեն երկրաշարժի վերքերը, ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը: Երկրաշարժի ու այսօրվա պատերազմի հետևանքներին ու պատճառված ցավին այս օրերին ավելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը մեր երկրում։ Այստեղ էլ մենք հուսահատվելու և հույզերին տրվելու իրավունք չունենք։ Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են։ Վստահաբար, դրա շնորհիվ էր, որ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից և այսօր էլ պարտավոր ենք համախմբված դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հանուն մեր հերոսների, որ նահատակվել են վերջին պատերազմում, հանուն մեր այն հայրենակիցների, որ զոհ գնացին 1988-ի երկրաշարժին։ Խոնարհվում եմ նրանց բոլորի հիշատակի առջև, առողջություն, տոկունություն ու հաստատակամություն եմ մաղթում նրանց ընտանիքներին ու բոլորիդ, և խաղաղություն ու բարգավաճում մեր երկրին»։ 
14:35 - 07 դեկտեմբերի, 2020
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։ Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Այնուհետև վարչապետն ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։ Կառավարության ղեկավարը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում նույնպես ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և կատարել մոմավառություն։ 
14:26 - 07 դեկտեմբերի, 2020
Այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է |tert.am|

Այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է |tert.am|

tert.am: Հայաստանին պատուհասած խոշորագույն բնական աղետից՝ Սպիտակի երկրաշարժից անցել է 32 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 ﬕջազգային կազմակերպություններ։
09:49 - 07 դեկտեմբերի, 2020
Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական. Շիրակի մարզպետ

Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական. Շիրակի մարզպետ

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.«Հարգելի շիրակցիներ, արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։ 88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև այսօր։ Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտն ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։   Տարիներ առաջ մեր ազգին ու հատկապես շիրակցուն հատուկ՝ ցավին կուլ չգնալու և ամեն գնով այն դիմագրավելու պատրաստակամությամբ նայեցինք դեպի ապագան։ Հայի կենսագրությանը բաժին հասած այս փորձությունը ևս պետք է հաղթահարենք ու աներեր կանգնեք մայր հողի վրա, ինչպես ապրեցինք աղետալի երկրաշարժից հետո։  Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու այն մարդկանց, որ չլքեցին իրենց հայրենիքն ու լծվեցին արհավիրքի հետևանքները վերացնելու բարդ ու պատասխանատու գործին, այն երկրներին, որոնք մեզ բաժին հասած ողբերգության առաջին իսկ օրվանից աջակցեցին ու սատար կանգնեցին։Ամենամեծ ու անդառնալի կորուստը մարդկային կյանքն է։ Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին: Հարգելի շիրակցիներ, ցանկանում եմ ձեզ կամք, ուժ, կորով և համբերություն։ Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական։ Աստված պահապան մեր հայրենիքին»,- գրել է նա:
09:37 - 07 դեկտեմբերի, 2020
Շիրակի մարզի Սարապատ համայնքը շուրջ 138 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել

Շիրակի մարզի Սարապատ համայնքը շուրջ 138 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել

Շիրակի մարզի Սարապատ համայնքում գյուղատնտեսական, մասնավորապես, գյուղտեխնիկայի խնդիրները գրեթե 90 տոկոսով մնացել են անցյալում։ Միավորված համայնքի ղեկավարը թվարկում է, թե վերջին շրջանում որքան գյուղտեխնիկա են ստացել։ Արտուշ Մանուկյանի խոսքով՝ Սարապատում գյուղատնտեսությամբ զբաղվելը այլևս շահեկան է դարձել գյուղացու համար։   ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող` Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագրով Սարապատ համայնքը վերջին մեկ ամսում ստացել է 9 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա, իսկ առհասարակ ծրագրի ընթացքում Սարապատին հատկացված գյուղատնտեսական և կոմունալ տեխնիկայի արժեքը կազմում է 138 միլիոն 238 հազար դրամ. համայնքի ներդրումը 10 տոկոս է, որից ընդամենը 2,5-ն է դրամային։   Սարապատում հնամաշ գյուղտեխնիկայով անարդյունավետ գյուղատնտեսությանը փոխարինելու է եկել համակարգված աշխատանքը։ Ծրագրի արդյունքները սպասվածից ավելի դրական են` վստահեցնում է համայնքապետը։ Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագիրը շարունակվում է։ Սարապատ համայնքում 2021 թվականին նախատեսվում է նաև 50 կիլովատ ընդհանուր հզորության արևային կայանների տեղադրում, կներդրվի մոտ 13 միլիոն դրամ։
18:37 - 03 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 75 շենք 1, 2 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1-21, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31, 35, 36, 38, 51, 59 շենքեր և 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր, “Անի” և թիվ 118 մսուր-մանկապարտեզներ, թիվ 186 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Խորենացի փողոցի սեփական տներ մասնակի, Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Մաշտոցի պող. 45, 45ա շենքեր, Բայրոնի փ. 12, Տերյան փ. 71 շենքեր, Աբովյան փ. 21, 23 շենքեր, Մյասնիկյան պողոտա սեփական տներ մասնակի, Վարդանանց փ. 5ա շենք, Լեո փ. 11, 13, 30, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 45 շենք, Վրացական փ. 21/2 շենք, Փափազյան փ. 17 շենք, Կոմիտասի պող. 26 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 19 շենք, Բակունցի փ. 1 շենք, Արաբկիր 39փ. 2, 2/1 շենքեր, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովսեփ Էմինի փ. 80 շենք, Կիևյան փ. 1 շենք, Արաբկիր 49փ. 2, 10 շենքեր, Արաբկիր 47փ. 1 շենք, Շիրակի փողոցի սեփական տներ, Շիրակի փ․ 16, 18 շենքեր, Շիրակի փ․ 1-ին նրբ. 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9 շենքեր և 2-րդ նրբ. 1, 14 շենքեր, Շարուրի փ․ 1, 3 շենքեր, Շարուրի փ․ 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-12։00 և 13:00-16:00 Արարատ Ոսկու կորզման ֆաբրիայի բանավանի շենքեր, 11։00-15։00 Արտաշատ քաղաքի՝ Թումանյան և Մարքսի փողոցներ մասնակի, Քաղցրաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի` 2, 3, 4 միկրոշրջաններ մասնակի․ Գեղաշեն, Կամարիս, Կապուտան, Զառ, Ներքին Պտղնի և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Շիրակի մարզում՝ 12:00-15:00 Գյումրի քաղաքի` Հ. Սարգսյան, Մարտի 8-ի, Սահմանապահների, Վոլկովի փողոցներ, «Չերկեզի Ձոր» համալիր և 206 տնակային ավան, Սյունիքի մարզում՝ 10։00-13։00 Քաջարան քաղաքի՝ Շահումյան փ. 8, 9 շենքեր, Շիրվանզադե փ. 4-7 շենքեր, Գայի փ. 1, 2, 3, 5, 6 շենքեր, Խանջյան փ. 1, 1ա, 2, 2ա, 3, 3ա, 6, 8, 10, 12 շենքեր, Բակունցի փ. 3-9 շենքեր, Տերյան փ. 1-4 շենքեր, Լեռնաձոր, Խաչինա, Կաթնառատ, Փուխրուտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բնակիչներ, 10:00-16:00 Անգեղակոթ գյուղ մասնակի:
09:18 - 03 դեկտեմբերի, 2020
«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր

«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր

«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ՀՀ մուտք գործող անձինք ևս պարտադիր պետք է թեստ հանձնեն օդանավակայանում տեղակայված Կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման կետերում, եթե վերջիններիս մոտ առկա չէ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-19 թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։Այս մասին հյատնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։   Նշենք նաև, որ COVID-19 համաճարակով պայմանավորված, «Շիրակ» օդանավակայանում հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով փակցվել են հատուկ գծանշաններ ու ցուցանակներ, տեղադրվել են պաշտպանիչ բաժանարարներ ուղևորների և աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, տեղադրվել են ձեռքերի ախտահանման համար անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ, իրականացվում է ուղևորների ջերմաչափում:
17:28 - 02 դեկտեմբերի, 2020
ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի մասնագետներն այսօր աշխատանքային այցով  եղել են Շիրակի մարզում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։  Այցի նպատակը  2020 թվականին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ասֆալտբետոնյա ծածկույթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալն էր: Մասնագիտական խումբը մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի ուղեկցությամբ եղել է Ջրափի, Իսահակյան, Սառնաղբյուր, Անի, Երազգավորս,Առափի  համայնքներում, նմուշներ են վերցվել նշված համայնքների, ինչպես նաև Գյումրու թվով 5 փողոցներից։ Աշխատանքներն իրականացվում են Շիրակի մարզում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
19:57 - 01 դեկտեմբերի, 2020
Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարվել մարզպետի տեղակալի իր պաշտոնից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը։ Հասկանում եմ, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, այդ իսկ պատճառով այժմ իմ ողջ կարողությունները ներդնելու եմ ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել էին ինձ ու որոնց հետ աշխատել եմ՝ փորձելով օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց։ Աստված մեզ օգնական, ամեն ինչ դեռ առջևում է»։
22:37 - 30 նոյեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 55 շենք 2-րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Այգեստան 9 փողոց 23 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր, Պուշկին փ. 46, 48 շենքեր, Աղայան փ. 7 շենք, Կորյուն փ. 7 շենք, Չարենցի փ. 40 շենք, Բուզանդի փ. 91, 107 շենքեր, Ամիրյան փ. 18, 18/3 շենքեր, Սարյան փ. 33 35 շենքեր, Պարոնյան փ. 2, 8, 10 շենքեր, Պարոնյան 3 փակուղի, Մաշտոցի պող. 16 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 135ա, 135բ, 135գ, 135դ, 135ե, 135վ, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրկաի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1փ․ 1/7 հանրակացարան, Ներքին Շենգավիթ 6, 14․ 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14փ․ 2-րդ նրբանցքի սեփական տներ, Գազալցակայան, “Արարատ մսամթերք” ՍՊԸ, “Էրեբունի” օդանավակայան, Մամիկոնյանց փ. 54/1, 56 շենքեր, Լեփսիուսի փ. 6 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 17/1, 47/1 շենքեր, Շիրվանզադե փ. 4, 4/1, 4/2, 6 շենքեր, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Սոսեի փողոցի սեփական տներ և հարակից չո բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-17:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով և Տեղեր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան և Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Նոր Պտղնի, 4-րդ միկրոշրջանի տարածքներ մասնակի, Շիրակի մարզում՝ 13:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի՝ Արևիկ, Այգաբաց գյուղեր և Ախուրյան գյուղ մասնակի: 13:00-16:00 Արթիկի տարածաշրջանի Սարալանջ, Նահապետավան և Հառիչ գյուղեր:
09:17 - 27 նոյեմբերի, 2020
Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից այսօր անցկացվել է կլոր սեղան՝ «Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար»  թեմայով։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, շահագրգիռ մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ագեսիան հետ մղելիս զոհված հերոս քաջորդիների հիշատակը։ Շիրակի մարզպետը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ կարևորում է այս ծանր ու  օրհասական օրերին տարբեր կառույցների համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել Արցախից տեղահանված և Շիրակի մարզում հաստատված ընտանիքներին աջակցության տրամարդումը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար և նշել, որ պետական մարմինների, անհատների, հասարակական ու համայնքային կառույցների գործակցության արդյունքում է հնարավոր եղել իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք շարունակակական բնույթ են կրելու։ Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշել է, որ այս ընթացքում կազմակերպությունն աջակցել է Արցախից տեղահանված 2240 ընտանիքի` Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում:  Կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են այս ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները։ Հանդիպման մասնակիցները կարևորել են ստեղծված իրավիճակում աշխատանքների և ծրագրերի համակարգված իրականացումը, համագործակցության շարունակականության ապահովումը:  
22:25 - 24 նոյեմբերի, 2020
Երևանում և երեք մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և երեք մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղ․ 54, Չարենցի թաղ․ 9, Սայաթ Նովա թաղ․ 1/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ 14 փողոցի 1-20 սեփական տներ; 14 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Բուզանդի փ. 28, 30, 36, 38, 41, 43, Արամի փ. 29 շենքեր, Հյուսիսային պողոտա 8 շենք, Սարյան փ. 26 շենք, Պարոնյան փ. 7, Իսրայելյան փ. 34 շենքեր, Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Մաշտոց պող. 41 շենքեր, Աղայան փ. 11բ, 11դ, Տերյան փ. 56 շենքեր, Աբովյան փ. 30, 32 շենքեր, Սայաթ-Նովա պող. 25 շենք, Մյասնիկյան պող. 12 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Տուր” և “Դեկոր” ՍՊԸ-ներ, Արարատյան փ․ 90 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ. Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենց, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Ներքին Պտղնի, Զառ գյուղեր մասնակի, 11։00-14։00 Կոտայք և Նոր-գյուղ գյուղեր, Տավուշի մարզում՝ 11:00-14:00 Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղի, Սայաթ-Նովա, Մյասնիկյան, Ուսանողական, Օրջոնիկիձե փողոցներ մասնակի: Շիրակի մարզում՝ 14:00-17:00 Արթիկի տարածաշրջանի Փանիկ, Մեղրաշեն, Գետափ գյուղեր և Անուշավան գյուղ մասնակի:
09:16 - 23 նոյեմբերի, 2020