ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Մարտի 1-ի գործով աղմկահարույց հայտարարությունից հետո Գեղամ Պետրոսյանի փաստաբանին կանչել են ՀՔԾ |aysor.am|

Մարտի 1-ի գործով աղմկահարույց հայտարարությունից հետո Գեղամ Պետրոսյանի փաստաբանին կանչել են ՀՔԾ |aysor.am|

aysor.am։ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի փաստաբանը պնդում է՝ կան ամուր հիմքեր, որ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը վերացվի, քրեական գործը կասեցվի։ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանն տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են Պետրոսյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան։ «Հուլիսի 2-ին Վերաքննիչ դատարանը մերժել է մեր բողոքը, բայց դեռ մերժումը չենք ստացել։ Ստանալուց հետո այն անպայմանորեն կբողոքարկենք։ Մենք գտնում ենք, որ կալանավորման հիմքեր չկան», - ասաց Գևորգյանը։ Անդրադառնալով Պետրոսյանին առաջադրված բուն մեղադրանքին՝ փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը շարունակում է չընդունել մեղադրանքը և այն համարում է աբսուրդային։ Ավելին՝ Գևորգյանը պնդեց մամուլում օրեր առաջ արած իր հայտարարությունն այն մասին, թե փորձաքննությամբ պարզվել է, որ Մարտի 1-ին սպանված ցուցարար Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված փամփուշտը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի փամփուշտի հետ։ Սակայն, ավելին փաստաբանը դժվարացավ հայտնել, քանի որ այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ից իրեն զգուշացրել են նախաքննական գաղտնիք չհրապարակել։ «Մի քանի օր առաջ ազատորեն կարողանում էի խոսել լրագրողների հետ, բայց հիմա ինձ կներեք, ոչինչ չեմ կարող հայտնել։ Իմ հայտարարությունից հետո ինձ կանչել են Հատուկ քննչական ծառայություն և նախազգուշացրել, որ նախաքննության գաղտնիք չհայտնեմ։ Այն ժամանակ ես նախազգուշացված չէի, հիմա նախազգուշացված եմ։ Բայց ինչ ասել եմ՝ իրականությանը համապատասխանող փաստեր են», - ասաց Գևորգյանը։ Մեր հարցին՝ արդյոք դա նո՞ր փորձաքննություն էր, որը նման եզրակացություն է տվել, թե՞ մինչև 2018թ.-ը Մարտի 1-ի գործով իրականացված նախաքննության շրջանակներում արված փորձաքննություն, փաստաբանը դրական պատասխան տվեց։ Այդուհանդերձ, փաստաբանը չի ծայրահեղացնում և ուզում է հավատալ, որ ՀՔԾ-ն անձին հատուկ մեղադրելու քայլեր չի կատարում։ «Ես ուզում եմ հավատալ, որ վարույթն իրականացնող մարմինն ուղղակի ապացույցներ է հավաքում, հակառակ դեպքում կարող էին այդ փորձաքննությունը հիմա չնշանակեին և անեին ավելի ուշ։ Բայց մարդիկ, կարծես թե, սկսել են գործողություններ կատարել՝ համոզվելու՝ որքանով հիմնավորված են փաստական տվյալները, որոնք իրենց հայտնի են դարձել ու որոնց հիման վրա մեղադրանք են առաջադրել իմ պաշտպանյալին», - նշեց փաստաբանը։ Նրա պնդմամբ, հենց միայն այդ փորձաքննությունը բավարար հիմք էր, որպեսզի իր պաշտպանյալն ազատվեր կալանքից, նրա նկատմամբ քրեական գործը կարճվեր ու քրեական հետապնդումը դադարեցվեր։ Aysor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանությունը, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր: Այս գործին վերջերս անդրադարձել էր նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և դիտարկմանը, թե Մարտի 1-ի քրեական գործով առաջին անգամ սպանությունների մասով բացահայտում է եղել, նա արձագանքել էր. «Դուք էլ համոզվեցիք, որ սպանության բացահայտման հետ կապված աշխատանքները շարունակվում են ակտիվ։ Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»: Վաղարշակ Գևորգյանը նաև ասաց, որ կալանավորելու ժամանակ նախաքննություն իրականացնող մարմինը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ոչ ամբողջական փաստեր։ «Եթե ներկայացված լինեին փաստեր, դատարանը մեղադրանքը չէր հաստատի, իմ պաշտպանյալը չէր կալանավորվի։ Այսինքն՝ այն փաստերը, որոնք կարող էին վկայել հիմնավոր կասկածի բացակայության մասին, չեն ներկայացվել դատարան։ Դա, գուցե, նախաքննական մարմնի ռազմավարությունն է, բայց դատարանին պետք էր հնարավորություն տալ, որ ճիշտ հետևության գա», - ասաց Վաղարշակ Գևորգյանը։
11:18 - 12 հուլիսի, 2019
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը արդեն երկու նիստ է՝ չի ներկայանում իր դեմ հայցի քննությանը |hetq.am|

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը արդեն երկու նիստ է՝ չի ներկայանում իր դեմ հայցի քննությանը |hetq.am|

hetq.am։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, սկսել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: Այսօր այս գործով երկրորդ դատական նիստ էր նշանակված, սակայն ինչպես նախորդ՝ մայիսի 29-ի, այնպես էլ այս նիստին Խաչատրյանը կամ նրա ներկայացուցիչները չէին ներկայացել դատարան: Եթե առաջին նիստին նրանք դատարանին հայտնել էին չներկայանալու պատճառների մասին, այս անգամ դատարանն առհասարակ տեղեկություն չուներ, թե ինչու պատասխանող կողմից որևէ մեկը չի եկել դատարան: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ըստ դատարանում առկա տեղեկատվության, պատշաճ ծանուցված էր նիստի օրվա և ժամի մասին: Նման պայմաններում Վահագն Հարությունյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը դիրքորոշում հայտնեց, որ նիստը կարող է շարունակվել, սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը գտավ, որ պատասխանող կողմի ներկայությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ու հետաձգեց նիստը:Մեզ հետ զրույցում Վահագն Հարությունյանի ներկայացուցիչ Հարությունյանը հայտնեց, թե ինչու է իր վստահորդը դատական հայց ներկակացրել ՀՔԾ պետի դեմ:Փաստաբանի խոսքով՝ Վահագն Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրա մեղադրանքի մասին ու ասել, որ գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ, մինչդեռ հայցադիմումի վերաբերյալ պատասխանում, որը ներկայացվել է մինչև գործը վարույթ ընդունելը, Խաչատրյանի ներկայացուցիչը նշել է, որ ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են մինչդատական վարույթի ընթացքում:Հարություն Հարությունյանն, անդրադառնալով այս հանգամանքին, նշեց, որ Քաղաքացիական օրենգիրքն, այո, սահմանում է դեպքեր, իրավիճակներ, երբ փաստացի արված արտահայտությունը չի կարող համարվել զրպարտություն, բայց սա այդ դեպքը չէ:Պաշտպանի խոսքով՝ թեև քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ փաստացի արված արտահայտությունները չեն կարող զրպարտություն համարվել, եթե արվել են մինչդատական վարույթում կամ դրա ընթացքում՝ վարույթի մասնակցի կողմից, Հատուկ քննչական ծառայության պետը չի կարող համարվել վարույթի մասնակից՝ քրեադատավարական նորմերի իմաստով:Ավելին՝ hetq.am
10:34 - 11 հուլիսի, 2019
ՀՔԾ պետն ընդունել է ՀԲ-ի և ՄԱԿ-ի Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնոթյան փորձագետներին

ՀՔԾ պետն ընդունել է ՀԲ-ի և ՄԱԿ-ի Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնոթյան փորձագետներին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 10-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Նրանք ներկայացրել են իրենց առաքելության հիմնական նպատակներն ու ուղղությունները, այդ թվում` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացներում ներգրավված իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները, կարևորել այդ գործընթացներում միջազգային համագործակցության ակտիվացումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, անդրադառնալով ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացում և ապօրինի հարստացման դեպքերի քննության ընթացքում ծագող հիմնական խնդիրներին ու իրավական արգելքներին` կողմերն այդ համատեքստում կարևորել են իրավական նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ու գործիքակազմերի կատարելագործումը: Փորձագետները կարևորել են նաև ակտիվների վերականգնման նպատակով առավել արդյունավետ աշխատանքների կազմակերպումն ու պատրաստակամություն հայտնել ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ տեխնիկական աջակցության ծրագրեր նախաձեռնել քննիչների մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործման ուղղությամբ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում քննված գործերի մեծ մասը վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, այդ թվում` մեծ ծավալի քննություն է կատարվել նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով և, չնայած քննիչների ծանրաբեռնվածությանը, ծառայությանը հաջողվել է դրական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ: Ըստ փորձագետների` համապատասխան գնահատողական աշխատանքների ավարտից և փորձագիտական աջակցության ուղղությունների հստակեցումից հետո կմշակվի իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ հուշագիր:
17:06 - 10 հուլիսի, 2019
«ՀՀ». հակակոռուպցիոն մարմինը պետք է ձեւավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա

«ՀՀ». հակակոռուպցիոն մարմինը պետք է ձեւավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է վերափոխել եւ զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ առաջարկելով ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ։ Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչեւ լուծարում։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով, հակակոռուպցիոն մարմինը պետք է ձեւավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա։ «Հատուկ քննչական ծառայությունում աշխատում են բավականին լուրջ կադրեր, որոնք կարող են համալրել նորաստեղծ կառույցը։ Վերջինս պետք է համալրվի նաեւ օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվելու ունակություն կամ մասնագիտացում ունեցող կադրերով եւ մի շարք այլ հաստիքներով։ Դա շատ մեծ աշխատանք է ենթադրում, սակայն նման կառույց ստեղծելու ամենակարճ ճանապարհն է»,- ասաց նա»:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
06:53 - 03 հուլիսի, 2019
Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման նախագիծը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում. Սասուն Խաչատրյան |armenpress.am|

Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման նախագիծը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում. Սասուն Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am։ Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում և ենթադրում է ՀՔԾ-ի լուծարումը։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հնարավոր լուծարման մասին հարցին: «Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, և եթե այդ նախագիծը կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարումը, սակայն դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց Խաչատրյանը։
08:08 - 01 հուլիսի, 2019
Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր: Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել` Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15.000 քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57.000 քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ, Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս, Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր: Նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումների օրինակներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
13:38 - 28 հունիսի, 2019
ՀՔԾ-ին ուղղված դիմումների քանակը հեղափոխությունից հետո աճել է մոտ 80 տոկոսով |armenpress.am|

ՀՔԾ-ին ուղղված դիմումների քանակը հեղափոխությունից հետո աճել է մոտ 80 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությանը ուղղված դիմումները 2018-ի հեղափոխությունից հետո զգալիորեն աճել են: Դատական վերահսկողությունը ևս ընդլայնվել է, գրեթե ցանկացած որոշում բողոքարկվում է: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե գործերի շատ լինելու պատճառով նոր քննիչներ ներգրավելու անհրաժեշտություն չկա ՞ արդյոք: «Հեղափոխությունից հետո դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկոսով: Դրանց մեջ կան նաև բազմաթիվ դիմումներ, որոնք նույնիսկ չեն վերաբերում ծառայության գործառույթներին, բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս: Այդ դիմումներից որոշների հիման վրա նախապատրաստվում են նյութեր, եթե անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, պարտադիր պետք է նախապատրաստվեն նյութեր, պատրաստվի որոշում: Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինում դրանց բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ ծանրաբեռնվածությունն իսկապես շատ է: Նա նշեց, որ դիմում են գլխավոր դատախազին, նրա ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ Քննչական կոմիտեից, ԱԱԾ-ից, ՊԵԿ-ի քննչականից գործուղում են քննիչների, որոնք ՀՔԾ-ի քննիչների ղեկավարության ներքո աշխատում են քննչական խմբերում։ Խաչատրյանը վստահեցրեց, որ անում են ամեն ինչ, որ գործի որակը չտուժի:
17:11 - 10 հունիսի, 2019
Գործերն այնքան շատ են, որ այլ ծառայություններից քննիչներ են գալիս. ՀՔԾ պետ |lragir.am|

Գործերն այնքան շատ են, որ այլ ծառայություններից քննիչներ են գալիս. ՀՔԾ պետ |lragir.am|

lragir.am: Հատուկ քննչական ծառայության քննիչները գերբեռնված են աշխատում, նրանց օգնության են հասնում այլ ծառայություների քննիչները: Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշեց, որ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկսով: Այդ դիմումների մեջ նույնիսկ կան դիմումներ, որոնք չեն վերաբերում Հատուկ քննչական ծառայության գործառույթներին: Բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս, քանի որ այդ դիմումների հիման վրա պատրաստվում են նյութեր: «Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինելու այդ որոշումների բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացնել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,- ասաց նա: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ հիմնական ծանրաբեռնվածության հարցը լուծվում է հետևյալ կերպ. «Դիմում ենք գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ ՊԵԿ-ից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից գործուղվում են քննիչներ, որոնք մեր քննիչների ղեկավարությամբ աշխատում են քննչական խմբերում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի գործերի որակը չտուժի: Երկար են մնում քննիչներն աշխատավայրում: Իհարկե, կցանկանայինք, որ հաստիքներն ավելանային, բայց մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս թեկուզ մեկ կամ երկու քննիչ ընդունել աշխատանքի»:
13:30 - 10 հունիսի, 2019
ՀՔԾ պետը քաղաքացիներին կոչ արեց ներկայանալ եւ «Մարտի 1»-ի մասին տեղեկություններ հայտնել |news.am|

ՀՔԾ պետը քաղաքացիներին կոչ արեց ներկայանալ եւ «Մարտի 1»-ի մասին տեղեկություններ հայտնել |news.am|

news.am: «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ ՀՔԾ–ի առաջադրած մեղադրանքն ամբողջովին հիմնավոր է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ այն ՍԴ ուղարկելու դատարանի որոշումը։«Դատավոր Դավիթ Գրիգորյանը երկու ասպեկտով է դիմել Սահմանադրական դատարան՝ մեկը քրօրի 301.1 հոդվածի հետ կապված, մյուսը՝ անձեռնմխելիության , ես դրա հետ կապված իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ, մեր առաջադրած մեղադրանքը հիմնավոր է»,–ասաց նա։Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել «Մարտի մեկի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ բավարար ապացույցներ կան այն մասով, որ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Ալեքսանյանը 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ սնունդով են ապահովել զինվորականներին, բավարար ապացույցներ կա՞ն։«Եկեք պայմանավորվենք այսպես. քրեական գործը չորս մեղադրյալների մասով արդեն գտնվում է դատարանի վարույթում, այդ գործով ՀՔԾ–ն այս պահին գործառույթ չունի եւ ես հիմա կոռեկտ չեմ համարում մտնել այդ դաշտ, որը դատախազի, պաշտպանի, տուժողների եւ դատարանի դաշտն է, այսինքն դատավարության մասնակիցները նրանք են»,–ասաց նա։Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ «Մարտի մեկի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության բացահայտումը հիմք կլինի, որպեսզի մյուս սպանությունները եւս բացահայտվեն։Հարցին, թե ինչի՞ արդյունքն է, որ 11 տարի անց սպանության բացահայտման առումով առաջընթաց գրանցվեց, ՀՔԾ պետը պատասխանեց.«Մեր հետեւողական աշխատանքի արդյունքն էր. աշխատանքը էներգիայի պես բան է, այն անհայտ չի կորում երբեք, այն կարող է լինել քիչ տեսանելի, բայց որ արդյունք տալիս է , դա փաստ է»,–ասաց նա։Հարցին, թե մտավախություն չունի՞, որ գործը ինչ–որ մի փուլում կմտնի փակուղի, Խաչատրյանն արձագանքեց.«Մտավախություններ միշտ էլ կան, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, բոլոր իրավապահ մարմինները պետք է դա անեն»։ՀՔԾ պետն, օգտվելով առիթից ՝ կոչ արեց քաղաքացիներին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին եւ հայտնել «Մարտի մեկի» վերաբերյալ իրենց հայտնի բոլոր տեղեկությունները։Խաչատրյանն ասաց, որ մինչ այս պահը ներկայացողներ եղել են, որոնք շատ արժեքավոր տեղեկություններ են հայտնել ՀՔԾ–ին։ «Եղել են դեպքերի մասնակիցներ, անձինք, որոնց հայտնի են դարձել որոշակի տեղեկություններ, սակայն թե կոնկրետ ովքեր են եւ ինչ տեղեկություններ են հայտնել, այս պահին չեմ ասի։ Կան անձինք, որոնք համագործակցում են վարույթն իրականացնող մարմնի հետ»,–ասաց նա։
10:51 - 10 հունիսի, 2019
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված անձ կա. վերջինս կասկածվում է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:  Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նախաքննությունը շարունակվում է»:
17:10 - 04 հունիսի, 2019
Դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված միջադեպերի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է |news.am|

Դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված միջադեպերի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է |news.am|

news.am: Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Նշենք, որ հաղորդումներից մեկը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հաղորդումն է, մյուսը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի։ Եվս երեք նյութ վերաբերում է փաստաբաններ Միհրան Պողոսյանի, Հրանտ Անանյանի եւ Լուսինե Ավագյանի աշխատանքը խոչընդոտելուն։ Նշենք, որ նյութերի նախապատրաստման համար օրենքով սահմանված կարգով նախատեսվում է տասնօրյա ժամկետ։ Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։
14:41 - 03 հունիսի, 2019
ՀՔԾ-ն արձագանքել է Արամ Օրբելյանի հայտարարությանը

ՀՔԾ-ն արձագանքել է Արամ Օրբելյանի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հայտարարության հետ կապված: ՀՔԾ-ի տրամադրած պարզաբանումը. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձևաթղթերի վրա կատարված նշումներով, դեռևս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 26.09.2018թ.-ի պաշտոնական գրությամբ:Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը»:
14:23 - 17 մայիսի, 2019
ՀՔԾ-ն ավարտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործի քննությունը |armenpress.am|

ՀՔԾ-ն ավարտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործի քննությունը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ինչպես հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք:Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։
07:12 - 14 մայիսի, 2019