ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին
 |azatutyun.am|

Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստում կխոսի կառույցի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք օրակարգում կլինեն 2022-23 թվականներին՝ Բելառուսի նախագահության ժամանակաշրջանում: «Հաշվի առնելով նախագահությունը Բելառուսին փոխանցելու հանգամանքը, Ալեքսանդր Լուկաշենկոն կհնչեցնի այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա հարկ կլինի կենտրոնացնել համատեղ ջանքերը»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունում: ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստը գումարվելու է նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում: Հավաքը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով: «Լիդերները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, կամփոփեն ՀԱՊԿ-ի գործունեությունը միջնստաշրջանային փուլում և կանդրադառնան տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությունում:
14:41 - 22 նոյեմբերի, 2022
Դաշնային խորհրդի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է |fip.am|

Դաշնային խորհրդի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է |fip.am|

fip.am: Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ իրավասությունը չի տարածվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վրա։  Մասնավորապես, լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք հնարավոր է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման համատեքստում կառույցը և ՌԴ-ն՝ որպես դրա ամենահզոր անդամ, ՀՀ-ին ավելի եռանդուն՝ առաջին հերթին ռազմական աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանի դեմ հակամարտությունում։ Ի պատասխան՝ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոսաչովն ասել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, չի մտնում կազմակերպության իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ»:  Նա նաև հավելել է, թե միայն մեկ կողմին աջակցելը կսրի հակամարտությունը։ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն ենթարկվել է ագրեսիայի  Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ռազմական գործողություններ իրականացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Հարձակման օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։ FIP.am-ը դեռևս սեպտեմբերին Google Earth արբանյակային քարտեզի միջոցով ցույց էր տվել, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել ՀՀ տարածքում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով տեղահանվել է 7600 քաղաքացի, սպանվել է 4 խաղաղ բնակիչ, 1-ը՝ անհետ կորել: 7 քաղաքացիական անձ վիրավորվել է: ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էլ հոկտեմբերին հայտարարել է, որ 2021-2022 թվականների հարձակումների հետևանքով ադրբեջանական կողմը ընդհանուր առմամբ օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 127 քառակուսի կիլոմետր: Ինչ է ասում ՀԱՊԿ կանոնադրությունը «Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով ՀԱՊԿ կանոնադրությունը, պարզեց, որ իրականում այն հստակորեն սահմանում է, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա կազմակերպությունը անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում:    Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում: Ավելի մանրամասն` fip.am-ում։ 
19:16 - 21 նոյեմբերի, 2022
«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև

 |aravot.am|

«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, դրա համար էլ կազմակերպության երկրներին «Ադրբեջանի հետ բախման տանելու Հայաստանը փորձերը» ձախողվել են: «Անգամ այն կազմակերպություններում, որոնց անդամ մենք չենք հանդիսանում, մենք ունենք ընկերներ, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ դա ապացուցում են: Օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ այդ սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան: «Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը: Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական: Քանի որ ամենուր ստում են, և իրենց խնդիրները լուծելու համար, ինչպես ասում են, էլ դուռ չի մնացել, որ թակած չլինեն: Այդ ամենն ակնհայտ է, բոլորն այդ մասին գիտեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջող արտաքին քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային թատերաբեմում:
17:37 - 21 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերում. Կոսաչև |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերում. Կոսաչև |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է դիվանագետ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, որպես կառույցի ամենահզոր անդամ, Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական, թե՞ «Ռուսաստանը հիմա Հայաստանի ժամանակը չունի»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և այս, և մյուս կողմից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչևը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միայն մեկ կողմի աջակցության դիրք զբաղեցնելը կնշանակեր այն ավելի խորացնել: «Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել և աջակցել, որպեսզի այդ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչևը:  
17:09 - 21 նոյեմբերի, 2022
Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակներում պլանավորում է հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ․ Պեսկով

Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակներում պլանավորում է հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ․ Պեսկով

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պլանավորում է հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակներում։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Նշվում է, որ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։ «Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:16 - 21 նոյեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ բարձր գնահատեց խորհրդի աշխատանքը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ Նա հատկապես ընդգծեց համացանցի միջոցով թմրամիջոցների առուվաճառքի խնդիրը։ Վահե Ղազարյանը նշեց, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, ինչի արդյունքում արդեն կան համացանցի միջոցով թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներ։ ՀՀ ոստիկանության պետը խորհրդի նիստի անդամներին կառուցողական և արդյունավետ աշխատանք մաղթեց։ Ելույթ ունեցավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա շնորհակալություն հայտնելով Հայաստանի ոստիկանությանը ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքներին։ Վալերի Սեմերիկովը հատկապես կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային միջոցառումը, որի շրջանակում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր։ Վալերի Սեմերիկովի առաջարկությամբ խորհրդի նախագահ ընտրվեց ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Խրապովը։ Խորհրդի նիստում քննարկվեցին 2022 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումների, «Կանալ» հակաթմրանյութային գործողության, ՀԱՊԿ հիմնական գործունեության պլանի կատարման մասին հարցեր։ Խորհրդի նիստի ավարտին ընդունվեցին համապատասխան որոշումներ։
22:41 - 18 նոյեմբերի, 2022
Վլադիմիր Պուտինը ծրագրում է  մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը ծրագրում է մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Նշվում է, որ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։ «Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:00 - 18 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ խորհրդի նիստում կքննարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև գլխավոր քարտուղարի փոփոխման հարցերը

ՀԱՊԿ խորհրդի նիստում կքննարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև գլխավոր քարտուղարի փոփոխման հարցերը

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։ «Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շատրք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
12:57 - 18 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից․ միջազգային հանրությունը աջակցում է այս դիրքորոշումը, հույս ունենք՝ ՀԱՊԿ-ը նույնպես կաջակցի․ Փաշինյան

Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից․ միջազգային հանրությունը աջակցում է այս դիրքորոշումը, հույս ունենք՝ ՀԱՊԿ-ը նույնպես կաջակցի․ Փաշինյան

ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ հարցուպատասխանին: «Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է այս դիրքորոշումը, հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի։ Իհարկե, տարօրինակ է, թվում է՝ հակառակը պետք է լիներ․ ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ աշխատեինք, բայց ուղիղ հակառակն ունենք»,- ասաց վարչապետը։ Նա նշեց՝ նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրեն։ «Մենք չեն ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, մենք ասում ենք՝ մեզ համար կարևոր է ՀԱՊԿ քաղաքական դիրքորոշումը։ կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է այս հարցի հետ կապված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
17:04 - 16 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը

 |armenpress.am|

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ռեժիմով նիստ է անցկացրել, քննարկել է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: «Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստ: Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասել են գերատեսչությունում: «Նիստի շրջանակներում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաեւ միութենական դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:02 - 10 նոյեմբերի, 2022
Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր

 |factor.am|

Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր |factor.am|

factor.am: Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 8-ի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-բելառուսական համագործակցության հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպման հարցերը։ Զրույցի մեկ այլ թեման էր բելառուս-ռուսական հարաբերությունները՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև մինչև այս տարվա վերջ նախատեսված հանդիպումների ժամանակացույցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ 
14:36 - 09 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր
 |armtimes.com|

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր |armtimes.com|

armtimes.com: ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը նոյեմբերի 10-ին տեսակապի ձևաչափով կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը։ Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։ Կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հակազդմանն ուղղված միջոցառումները, ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման կատարելագործումը, մի շարք այլ արդիական հարցեր»:
13:09 - 08 նոյեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը

  Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին հանձնաժողովի նախագահությունը վստահվել է ինձ եւ փաստում եմ, որ համատեղ աշխատանքը եղել է դինամիկ եւ կառուցողական: Հանձնաժողովի գործունեությունը դրական դինամիկա է ստացել ՀԱՊԿ անդամ պետությունների համար օրակարգային հարցերն ամբողջացնելու գործում, ինչն անչափ կարեւոր է անվտանգության պահպանման, խորհրդարանական բաց հաղորդակցության համար»: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ եւ հետեւողականորեն աշխատում է մշտական հանձնաժողովում եւ ներկայացված փաստաթղթերին փորձագիտական գնահատականներ է տալիս: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի թեկնածությունը՝ հույս հայտնելով, որ ներկաները կպաշտպանեն իր առաջարկը: «Վստահ եմ, որ հանձնաժողովի նոր նախագահը նույնպես կգործի տասնամյակների ընթացքում հաստատված մշտական հանձնաժողովի ավանդույթների ոգով՝ ի նպաստ խորհրդարանական երկխոսության զարգացման եւ ի շահ մեր ժողովուրդների»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: Նիստի օրակարգը հաստատվելուց հետո քննարկվել են հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի ընտրության հարցերը: Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, իսկ նախագահի տեղակալ՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը: Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իր նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար: «Մեր ընդհանուր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում միջոցներ մշակելն է, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական փոխգործակցության ապահովման համար պայմանների ստեղծումը»,- փաստել է նա: Հակոբ Արշակյանը մանրամասն անդրադարձել է 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման առաջընթացին: Նշվել է, որ ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն առաջնահերթ ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ եւ օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է: Նրա խոսքով՝ միասնություն եւ համախմբվածություն այս պարագայում դրսեւորել են ՀԱՊԿ բոլոր պետությունները, ինչը պետք է արտահայտվի նաեւ կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ: Հակոբ Արշակյանը փաստել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակմանը: Հայաստանի Հանրապետության մեկ այլ գերակայություն է ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետագա զարգացումը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է կազմակերպության խորհրդարանական փոխգործակցության դերը: Ըստ նրա՝ օրենսդրական աշխատանքի համակարգման անհրաժեշտություն կա: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ խաղաղության պահպանումը եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովումն ամենահրատապ խնդիրներն են ամբողջ մարդկության համար: «Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական մտադրության ֆոնին չեն դադարում Բաքվի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքները փոխարինվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ անթաքույց զավթողական նկրտումներով: Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կոպիտ խախտում է, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսում՝ տարածաշրջանային անվտանգությունը խաթարող ամենաանկանխատեսելի լայնածավալ հետեւանքներով»,- հավելել է նա: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղում վերահսկելու եւ ուսումնասիրելու իրավիճակը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը՝ նա նշել է, որ ընդունված համատեղ հայտարարությունը հաստատում է բոլոր պայմանավորվածությունների պահպանման հանձնառությունը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված առկա խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար: Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական եւ հստակ արձագանքին: «Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին հստակ եւ կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում խոսել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ներուժով եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ՝ Թուրքիայի բացարձակ աջակցությամբ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Բանախոսը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մանրամասները, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, տուժել են քաղաքացիական անձինք, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ընդգծվել է, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին եւ պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի՝ իրավիճակի մշտադիտարկմանը վերաբերող որոշումը, երբ արդեն կա անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստ, բացարձակապես այն արդյունքը չէ, ինչն ակնկալվում էր կազմակերպությունից: Նրա խոսքով՝ տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն: Այս համատեքստւմ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է Ղազախստանում հաջողությամբ իրականացված խաղաղապահ գործողությունը: Պատգամավորն առաջարկել է ՀԱՊԿ ձեւաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանն է խախտողը եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի, եւ նրան ագրեսոր անվանել: Նա կարեւորել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումը, Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտ է համարել ՀԱՊԿ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը եւ բոլոր ռազմագերիների ու բռնի կալանավորված այլ անձանց վերադարձը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ներկայացրել է տեղեկատվություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ տարեկան նստաշրջանում (2-6 հուլիսի, 2022թ., Բիրմինգհեմ) ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգման հանդիպման (2022 թ. հունիսի 28, տեսակոնֆերանսի ձեւաչափով) եւ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների մասին: Որպես Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը Քաղաքական հարցերի եւ անվտանգության ու Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի հանձնաժողովներին ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք, սակայն, մերժվել են: Դրանցից մեկը վերաբերել է ռազմագերիների խնդրին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից չի լուծվել, թեեւ եռակողմ հայտարարության մեջ այդ մասին դրույթ կա: «Դրան բազմիցս անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպություններ, եւ մենք պատճառ չենք տեսնում, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը զերծ մնար այս թեմային անդրադառնալուց»,-կարծիք է հայտնել Էդուարդ Աղաջանյանը: Հաջորդ հարցը վերաբերել է մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ դրա կարեւորությանը: Զեկուցողի գնահատմամբ՝ այս առաջարկներն ուղղված էին միջազգային հանրության եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը հրավիրելու դեռեւս չլուծված խնդիրների վրա: Անընդունելի է համարվել ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը միայն ռուս-ուկրաինական հակամարտության վրա կենտրոնացնելը: «Մենք հավատում ենք, որ միայն համատեղ ջանքերով խորհրդարանական վեհաժողովը կամրապնդի իր դերը՝ որպես առաջատար հարթակ կառուցողական երկխոսության եւ անվտանգության ամենահրատապ խնդիրների քննարկման համար ԵԱՀԿ տարածաշրջանում»,-փաստել է հանձնաժողովի նախագահը: Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերել են կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանը, անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործմանն առնչվող նախագծերին, ընթացակարգային մի շարք հարցերի կանոնակարգմանն ու կազմակերպչական խնդիրներին: Հանձնաժողովի հաջորդ հերթական նիստը կկայանա 2023 թ. գարնանը:
16:29 - 02 նոյեմբերի, 2022
Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ

Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ։ Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը, մշտական հանձնաժողովում նրա տեղակալ է ընտրվել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։ Նոյեմբերի 2-ին Երևանում անցկացվում է մշտական հանձնաժողովի նիստը։ Հակոբ Արշակյանը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, հանդիպման մասնակիցներին ներկայացրել է 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների կատարման ընթացքը: Հանդիպման մասնակիցները՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները, քննարկում են Կովկասի տարածաշրջանում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակը:
14:21 - 02 նոյեմբերի, 2022