Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին ու Նիկոլ Փաշինյանի պնդումներին |civilnet.am|

Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին ու Նիկոլ Փաշինյանի պնդումներին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։ Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։ Օսկանյանը նշել է, որ Հայաստանն իր անկախության տարիներին դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել։ Առաջինը, նրա խոսքով, 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում էր, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի վրա՝ չնայած միջազգային մեծ ճնշմանը։ Օսկանյանը դիվանագիտական երկրորդ մեծ ձեռքբերումը համարել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ 2007-ի վերջին ներկայացրած Մարդիդյան փաստաթուղթը, ինչը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին։ «Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք՝ ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Օսկանյանը։ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա Օսկանյանն ընդգծել է, որ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա․ «Առաջին, որ այնտեղ նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։ Երկրորդ, այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, և այդ փաստաթուղթը, չակերտներում ասված է՝ «հետայսու՝ խաղաղության պայմանագիր»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, որն այսօր խոսում է խաղաղության համաձայնության մասին, Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր։ Հենց այդպես էլ նշված է՝ «հետայսու խաղաղության համաձայնագիր […] Երրորդ, երբ 2007-ի նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարների խորհրդում համանախագահները դա ներկայացրեցին,- առաջին անգամ կոնֆլիկտի այդ քսան տարիների ընթացքում, որ արդեն հինգ փաստաթուղթ էր ներկայացվել, ու սա վեցերորդն էր,- առաջին անգամ նրանք ասացին, որ սա մեր վերջնական և լավագույն առաջարկն է՝ best guess: Սա դիվանագիտության մեջ ընդունված տերմինաբանությունն է․ միջնորդները տարիներով աշխատանք են անում, հետո գալիս ասում են՝ մեր առաջարկած լուծումը սա է։ Առաջին անգամ այդ առաջարկությունը դրվեց ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Նման բան երբեք չի եղել․ նախկին հինգ առաջարկությունները չեն դրվել ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այս մեկը դրվել է և դեռևս այնտեղ է»։ Նախկին արտգործնախարարն ասել է, որ հենց այս նախաբանի մասում արդեն իսկ Մադրիդյան փաստաթուղթն առանձնանում է։ Վարդան Օսկանյանն անդրադարձել է նաև, թե Մադրիդյան փաստաթուղթն ըստ էության ինչ հնարավորություններ էր տալիս։ Նրա խոսքով՝ այն հիմնական մի քանի բաղադրիչ ուներ։ Առաջինը, ըստ Օսկանյանի, հանրաքվեն էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է անցկացներ, որոշեր սեփական ճակատագիրը։ «Այնտեղ թվական չկար։ Այնտեղ կոնկրետացում չկար։ Պարզապես սկզբունքն էր ֆիքսվում։ Բոլորը հասկանում էին, որ դա կարող է որոշ ժամանակ հետո տեղի ունենալ, դրա համար էլ երկրորդ կարևոր կոմպոնենտը կար»։ Երկրորդ կարևոր կոմպոնենտը, ըստ Օսկանյանի, միջանկյալ կարգավիճակի մասին դրույթն էր․ «Դա այդ օրերին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախ կարգավիճակի օրինականացումն էր, դրան դե յուրե ինչ-որ հիմք տալը։ Միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչեր ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ադրբեջանը, Թուրքիան․․․ բոլորը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև անցկացներ այդ միջանկյալ կարգավիճակի շարունակականությունը ապահովելու համար մինչև հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելը։ Դրանից հետո գալիս էր տարածքների վերադարձը՝ հինգը, հետո մյուս երկուսը։ Այնտեղ կար՝ Լաչինի միջանցքը՝ մոտ 20 կմ լայնությամբ, որը պետք է ունենար նույն կարգավիճակը, ինչ միջանկյալ կարգավիճակ որ տրվում էր Լեռնային Ղարաբաղին»։ Օսկանյանի խոսքով՝ դրանով երկարաժամկետ, եթե ոչ՝ հավերժ, ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի առնվազն դե ֆակտո անկախությունը․ «Եթե հետագայում լիներ այդ հանրաքվեն, դե յուրե էր ամրագրվում։ Եթե ուշանում էր հանրաքվեն կամ չէր լինում, համենայն դեպս երաշխավորվում էր Լեռնային Ղարաբաղի հայկականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հաստատումը»։ Օսկանյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներկայիս կառավարության կողմից արծարծվող այն պնդմանը, որ Շուշին մշտապես եղել է առևտրի առարկա։ Նախկին արտգործնախարարն ասել է, որ 1991-ից ի վեր Շուշին երբեք չի եղել առևտրի առարկա․ «Շուշին համարվել է Լեռնային Ղարաբաղի անքակտելի մաս։ Դրա մասին նույնիսկ Ադրբեջանը հարց չի բարձրացրել։ Շուշիի մասին խոսք է եղել միայն ու միայն ադրբեջանաբնակների այնտեղ հնարավոր վերադարձի կոնտեքստում»։ Անդրադառնալով այլ շահարկումների՝ Օսկանյանն ընգծել է, որ Հայաստանի որևէ իշխանություն երբեք ուղղակի կամ անուղղակի Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Մադրիդյան փաստաթուղթը կարգավորման երեք հնարավորություն էր տալիս Վարդան Օսկանյանը նշել է, որ Մադրիդյան փաստաթուղթը խնդրի կարգավորման երեք հնարավորություն էր տալիս։ «Առաջինը, որը մաքսիմումն էր և մեզ համար ամենացանկալին, այն էր, որ կլիներ հանրաքվեն, արդյունքները հայտնի կդառնային, և հանրաքվեին դրվելիք հարցերը որևէ սահմանափակում չունեին։ Լինելու էր հանձնաժողով, որը զբաղվելու էր ժամկետով, հարցումներով և այլն։ Բայց սկզբունքն արդեն իսկ ֆիքսվել էր, որ հարցումները սահմանափակում չեն ունենալու»։ Ըստ Օսկանյանի՝ հանրաքվեին դրվելիք հարցերի շարքում կլիներ անկախությունը, Հայաստանին միացումը, ինքնավարությունը․ «Այսինքն՝ տրվելու էին բոլոր այլընտրանքները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է ընտրեր, թե ինչ կարգավիճակ է ուզում իր համար»։ Օսկանյանը նշել է, որ առաջին տարբերակով հանրաքվեի անցկացումից հետո Ադրբեջանը կստանար հինգ պլյուս երկու շրջանները՝ բացառությամբ 20 կմ Լաչինի միջանցքի։ «Երկրորդ հնարավորությունն այն էր, որ եթե հանձնաժողովը հանրաքվեի ժամկետների շուրջ շատ արագ համաձայնության չէր գալիս, կամ մենք արդեն առաջին օրվանից չէինք կարողանում հենց պայմանագրում, Մադրիդյան փաստաթղթում նշել հանրաքվեի թվականը, կարգավորման երկրորդ տարբերակն այն էր լինելու, որ միջանկյալ կարգավիճակն էր դառնալու գլխավորը։ Ադրբեջանին տրվելու էին հինգ շրջանները, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը, կապվելու էին հանրաքվեի արդյունքներին։ Այսինքն՝ Ադրբեջանը կստանար հինգ տարածք, հանձնաժողովը կաշխատեր հանրաքվեի թվականը, մյուս մանրամասները ճշտելու համար, միջանկյալ կարգավիճակը ուժ կստանար, անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեին, բոլոր ճանապարհները կբացվեին, Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ կհաստատվեին, և Լաչինն ու Քելբաջարը կմնային հայկական տնօրինության տակ մինչև հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը»։ Երրորդ հնարավոր տարբերակը, ըստ Օսկանյանի, այն էր, որ ստորագրման պահից Ադրբեջանին տրվում էին հինգ տարածքները, մնացած դրույթները ուժի մեջ էին մտնում, իսկ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը չէին կապվում հանրաքվեի արդյունքների հետ․ «Այնտեղ առանձնակի նշվում էր տարի՝ երկու տարի, երեք տարի, հինգ տարի։ Այսինքն՝ ստորագրման պահին Ադրբեջանը ստանում էր հինգ շրջանը, մնացած բոլորը [դրույթները] մտնում էին ուժի մեջ, և այնտեղ նշվում էր, որ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվելու են Ադրբեջանին երեք տարուց կամ հինգ տարուց։ Այն, ինչին մենք կհամաձայնեինք բանակցությունների արդյունքում, այդպես էլ կնշվեր»։ «Ադրբեջանը, ես կարող եմ ձեզ ասել, որ պատրաստ էր մինչև հինգ տարի սպասելու այդ երկու տարածքներին։ Ուղղակի նրանք պնդում էին, որ այդ երկու տարածքների վերդադարձը չկապվի հանրաքվեի հետ՝ մտավախություն ունենալով, որ միգուցե հանրաքվեն շատ ուշ կարող է լինել կամ ընդհանրապես չլինել»։ Շարունակելով՝ Օսկանյանը բացատրել է, թե ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չգնաց իր թվարկած երեք տարբերակներից մեկն ընդունելուն։ «Երբ մենք այս փաստաթուղթը ձեռք բերեցինք, չմոռանանք, որ 2007-ի վերջն էր։ 2008-ին կային նախագահական ընտրություններ, Քոչարյանը երրորդ ժամկետ չէր գնալու, բնականաբար, իրավունքը չուներ։ Իրեն մնացել էր՝ մեր իշխանությանը՝ այսպես ասած, մի քանի ամիս։ Ակնկալել, որ այդ փաստաթուղթը քիչ թե շատ տեսք ստանալուց հետո մենք պետք է գնայինք այդ երեք տարբերակներից որևէ մեկով և հասնեինք հարցի կարգավորմանը, տրամաբանական չէր լինի, որովհետև ժամանակը շատ կարճ էր։ Դա պետք է անեին արդեն հաջորդ իշխանությունները,- ասել է նախկին արտգործնախարարը։- Մենք այդ փաստաթուղթն ենք ստեղծել, այդ փաստաթուղթն ենք ձեռք բերել, այդ փաստաթուղթն ենք դրել սեղանի վրա»։ «Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել հաջորդ իշխանություններից, որ նրանք տասը տարում չկարողացան այս փաստաթղթից լավագույնս օգտվել։ Ո՛չ»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
17:13 - 19 ապրիլի, 2023
Ալիևի հայտարարությունները ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

Ալիևի հայտարարությունները ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։ Ավելին, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է արել՝ Հայաստանից պահանջելով հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», ինչպես նաև նշել, թե «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»։ Նա նաև խոսել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի մասին՝ ասելով, թե «անջատողականների գլխավոր դեմքերին շների պես դուրս են մղել Ղարաբաղից և ծնկի են բերել»։ Այս հայտարարությանը պատասխանել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից․ «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»:
15:24 - 19 ապրիլի, 2023
Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|

Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ողջունելու Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել Արցախում լարվածության թուլացմանը։ Այս մասին գրում է TACC-ը։ «Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  իրավիճակի կարգավորման միակ իրական հիմքն են: Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով եռակողմ համաձայնագրերն «այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»։  «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- եզրափակել է նա։
14:58 - 19 ապրիլի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն առաձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասաց Ամատունին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշեց, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։  
13:23 - 19 ապրիլի, 2023
ԼՂՀ-ն՝ իրավական և փաստացի, երբեք Ադրբեջանի կազմում չի եղել. ՀՀԿ-ն պատասխանել է Փաշինյանին

ԼՂՀ-ն՝ իրավական և փաստացի, երբեք Ադրբեջանի կազմում չի եղել. ՀՀԿ-ն պատասխանել է Փաշինյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարությունըէ տարածել` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ապրիլի 18–ին արված հայտարարության։ ՀՀԿ–ն, անդրադառնալով պատմական իրողություններին, հայտարարում է․ 1. Հայաստանի Հանրապետությունն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել: 2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել են 2 պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 3. «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը: 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ իրավական առումով, թե՛ փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել: 5. 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝ • պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ: • ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին: • չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար: 6. Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝ • Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով: • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ: • Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում: 7. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելըանթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրելենք: Ուստի՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին: Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ ԱԺ–ում ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն։ 
09:32 - 19 ապրիլի, 2023
Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև
 |tert.am|

Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև |tert.am|

tert.am: Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ասելով «Ա»-ն, պետք է ասել նաև «Բ»-ն: Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը հարցազրույցում։ Նրա խոսքով, Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։ «Որովհետև այլ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ալիևը։
18:44 - 18 ապրիլի, 2023
Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան
 |news.am|

Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան |news.am|

news.am: Կա մի նրբություն, որը վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, որին սակայն չենք անդրադարձել. Խնդիրն այն է, որ մենք անդրադարձ ենք արել ԼՂ ապագային, բայց կարեւոր էր եւ կարեւոր է հակամարտության ընթացքում որեւէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը: «ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրվել են կողք-կողքի: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն նշանակում է ա) կարգավիճակը վերանայել եւ փոխել, բ) վերանայել եւ չփոխել, կամ վերանայել ու դարձնել Ա+Բ կամ Ա-Բ կարգավիճակ:  Առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որը ուզում ես զարգացնել ու դարձնել Բ կարգավիճակ, ապագա որեւէ կարգավիճակի, այսինքն ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող: Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, ուրեմն ինչ որ մի բանի մաս ես: Հիմա մենք ինքներս մեր ձեռքերով բանակցային, քաղաքական այս իրողություն ստեղծել են, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել, բայց դրանից հետո ասել ենք, որ ԼՂ-ի համար ուզում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք չենք ընդունել Ա կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ և ԼՂ ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը: Նա նշեց, որ շատ կարևոր է` խաղաղության պայմանագիրը երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:
13:04 - 18 ապրիլի, 2023
«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի». Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի». Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ՝ առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները։ Ըստ նրա՝ իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով: «Այսուհանդերձ թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու համար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվում կամ հրաժարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, և հնարավոր է ապացուցել: «Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նկատեց, որ կա մի նրբություն, որը, ըստ էության, վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ անդրադարձի չի եղել. «Խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարել ԼՂ ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ»:   Լուսանկարը՝ ՀՀ վարչապատի աշխատակազմի / ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, 13․04․2023
12:52 - 18 ապրիլի, 2023
Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու մեկ շաբաթ առաջ արված առաջարկին։ Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բաբայանը վստահ է, որ ադրբեջանական կողմը ստացել է առաջարկը։ «Առաջարկն իրենք վայրկյանապես կարող են ստանալ, որովհետեւ դրա մասին  տեղեկացվել են նաեւ ռուս խաղաղապահաների միջոցով եւ լրատվամիջոցներով։ Պետք է սպասենք պատասխանին, բայց, իհարկե, մեծ է հավանականությունը, որ որեւէ բան էլ չեն արձագանքի։ Մենք բացառապես պետք է քննարկենք հումանիտար հարցեր, որոնց լուծումը շատ հրատապ է Արցախում»,- նշեց Բաբայանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
12:32 - 18 ապրիլի, 2023
ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների գնալ. Փաշինյանը՝ խաղաղության օրակարգի մասին |armeniasputnik.am|

ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների գնալ. Փաշինյանը՝ խաղաղության օրակարգի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Խաղաղության հասնել նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ։ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը՝ խոսելով խաղաղության օրակարգից։ Նրա խոսքով քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն՝ խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ «Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների՝ երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը, և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք։ Հակառակ դեպքում, առնվազն մեր պետության գոյություն չունենալը դառնալու է ուրիշների օրակարգի խնդիր․ «Այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնի»։
12:01 - 18 ապրիլի, 2023
Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|

Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ։ «Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին «վերաինտեգրելու» Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև դեմ է Լաչինի ճանապարհի «չարաշահումը» կանխելու համար անցակետ բացելու առաջարկին»,- դժգոհել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Շարունակությունը՝ factor.am-ում
11:34 - 18 ապրիլի, 2023