ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները |1lurer.am|

Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ ավարտվել են Ստամբուլի Կալենդեր առանձնատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը լրատվական գործակալությանը հայտնել էր, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի մեծ հույսեր կան։ Նրա խոսքով՝ բանակցություններում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար պատժամիջոցների առկայությունը ապահովագրական, լոգիստիկ և բանկային հատվածներում։ ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու համար, Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։ Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ-ի, Կիևի իշխանություններն էլ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծեցին հացահատիկի արտահանման համար: Բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերը ականապատեցին Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել աշխարհի շուկաներ նավերով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, և եթե Կիևը ականազերծի նավահանգիստները, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի հեռանալ։
20:33 - 13 հուլիսի, 2022
Իրանն արձագանքել է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին տեղեկություններին

 |factor.am|

Իրանն արձագանքել է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին տեղեկություններին |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ռուսաստանին իրանական արտադրության զենք տրամադրելու՝ ԱՄՆ-ի պնդումներին, գրում է Մեհր գործակալությունը։ «Իրանի ու ՌԴ-ի միջև համագործակցության պատմությունը  նոր տեխնոլոգիաների ոլորտում սկսվել է Ուկրաինայի պատերազմից առաջ և այստեղ որևէ հատուկ զարգացում չկա վերջին շրջանում»,-ասել է խոսնակ Նասսեր Քանանին։ Քանանին նաև նշել է, որ Իրանը շարունակում է ջանքերը պատերազմը դադարեցնելու ու բոլոր կողմերին բանակցությունների սեղանի մոտ բերելու համար։ «Մենք դատապարտում ենք Ուկրաինայի ժողովրդի տեղահանումը այնպես, ինչպես դատապարտում ենք Աֆղանստանի և այլ երկրների բնակիչների տեղահանումը։ Մենք պատերազմը լուծում չենք համարում. ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Եմենում և այլուր»,- ասել է խոսնակը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր տրամադրել Ռուսաստանին։
14:57 - 13 հուլիսի, 2022
ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինա մատակարարվող զենքը այլոց ձեռքում չի հայտնվի
 |factor.am|

ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինա մատակարարվող զենքը այլոց ձեռքում չի հայտնվի |factor.am|

factor.am: Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենqինսը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է Ուկրաինայում ամերիկյան զենքի կիրառմանը և վստահ է Ուկրաինայի կառավարության գործողություններում, գրում է «Ուկրաինական Պրավդան»։ «ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերվում  պարտականություններին՝ պաշտպանելու ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն ու կանխելու դրանց ուրիշների ձեռքում հայտնվելը կամ անօրինական տարածումը։ Դրա համար մենք ակտիվորեն համագործակցում ենք Ուկրաինայի հետ ապահովելու օգնության վերաբերյալ հաշվետվությունը, նույնիսկ այնպիսի բարդ հակամարտության պայմաններում, որը մենք տեսնում ենք»,-ասել է նա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը պարբերաբար գնահատում է ամերիկյան զենքի հնարավոր ապօրինի տեղաշարժի ռիսկերը։ 
14:46 - 13 հուլիսի, 2022
Կիեւում հայտարարել են, որ ամսական 9 մլրդ դոլարի կարիք ունեն Արեւմուտքից բյուջերի պակասուրդի ծածկման համար

 |armenpress.am|

Կիեւում հայտարարել են, որ ամսական 9 մլրդ դոլարի կարիք ունեն Արեւմուտքից բյուջերի պակասուրդի ծածկման համար |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան 9 միլիարդ դոլարի չափով ամենամսյա տնտեսական օգնության կարիք ունի Արեւմուտքի երկրներից բյուջետային ծախսերի ծածկման համար: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի հարցերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն, որի խոսքը հուլիսի 13-ին մեջբերում է բրիտանական Financial Times թերթը։ «Հաջորդ ամիսներին մենք պետք է ստանանք ամսական 9 միլիարդ դոլար 5 միլիարդ դոլարի փոխարեն,- ասել է նա:- Մենք բոլոր դեպքերում կփորձենք գոյատեւել, բայց առանց մեր դաշնակիցների կողմից ֆինանսական օժանդակության դա կլինի ոչ թե բարդ, այլ գործնականում անհնար»: Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ պետբյուջեի եկամտային մասը երեք երրորդով համալրված է վարկերի եւ դրամաշնորհային օգնության հաշվին: Ըստ որում երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինայի բյուջեի պակասուրդը կազմում է ամսական 5 միլիարդ դոլար: Ապրիլին նա կանխատեսել էր, որ կարճաժամկետ ապագայում Կիեւին անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն ամսական 4-5 միլիարդ դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:42 - 13 հուլիսի, 2022
Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից
 |news.am|

Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից |news.am|

news.am: Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից։ Այս մասին Սիդնեյում կայացած համաժողովում ասել է ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսը, հայտնում է Reuters-ը։ Կուկիսի խոսքով, ապագայի հիմնական խնդիրրը կլինի այն հսկայական բացը լրացնելը, որը կառաջանա, երբ Եվրամիությունը հրաժարվի տարեկան 158 միլիարդ խորանարդ մետր գազից, որը Ռուսաստանն է մատակարարում: «Մի քանի շաբաթից մենք կդադարենք օգտագործել ռուսական ածուխը»,- ասել է նա Սիդնեյի էներգետիկ ֆորումում: Նրա խոսքով՝ ավելի վաղ Ռուսաստանը Գերմանիային մատակարարել է ածխի 40 տոկոսը եւ նավթի 40 տոկոսը։ Գերմանիան արագորեն զարգացնում է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծման տերմինալները, որոնք կօգնեն լրացնել գազի մատակարարման բացը, սակայն Կուկիսն ընդգծել է, որ թեեւ Միացյալ Նահանգները եւ Կատարը միասին կարող են Եվրոպա մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել ՀԲԳ-ի տեսքով, դեռ հսկայական բաց կա։ Նրա խոսքով՝ մինչ Գերմանիան կենտրոնացել է զրոյական արտանետումներին անցման վրա եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում նախագծերի արագացման մասին վերջերս օրենսդրություն է ընդունել, գազն էական նշանակություն կունենա անցման համար:
14:24 - 13 հուլիսի, 2022
ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել, սակայն դա անհնար է Ուկրաինա ներխուժման պատճառով․ Պետդեպ |factor.am|

ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել, սակայն դա անհնար է Ուկրաինա ներխուժման պատճառով․ Պետդեպ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն կցանկանար Ռուսաստանի հետ աշխատել  միջուկային անվտանգության հարցում, սակայն դա հնարավոր չի համարում Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների  վերահսկողության ու միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը Բրյուսելում վեբինարի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել սպառազինությունների վերահսկման հարցերին։ Ցավոք, մենք ստիպված էինք դադարեցնել ռազմավարական կայունության բանակցությունները այն պատճառով, որ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Մենք, իսկապես, ունենք երկխոսության մեխանիզմներ, որոնք կուզենայինք  վերադարձնել՝ քննարկելու միջուկային խնդիրները Ռուսաստանի հետ, սակայն ռուսական ներխուժման պատճառով չկարողացանք դա անել»,- լրագրողներին ասել է Ջենքինսը։ 
17:32 - 12 հուլիսի, 2022
Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում կքննարկեն ուկրաինական հացահատիկի հարցը

 |armenpress.am|

Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում կքննարկեն ուկրաինական հացահատիկի հարցը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ հուլիսի 12-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև՝ ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։ Այս մասին հայտնում  է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրք նախարարը ասել է, որ կողմերի բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։ Նախարարը հիշեցրել է, որ այդ ջանքերի շրջանակներում քննարկումներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության գործընկեր Սերգեյ Շոյգուի և Ուկրաինայի Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Աքարը նաև նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։ «Այդ հանդիպումների ընթացքում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների զինվորական պատվիրակությունները և ՄԱԿ-ի պատվիրակությունը վաղը Ստամբուլում բանակցություններ կվարեն՝ նպատակ ունենալով ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկով բեռնված նավերը ծովով միջազգային շուկաներ տեղափոխել»,- ասաց նախարարը։ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը հայտնել էր, որ հուլիսի 13-ին Ստամբուլում կանցկացվի ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև խորհրդակցությունների հերթական փուլը։ «Սպասվում է, որ կմասնակցեն նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամները՝ որպես դիտորդներ»,- հավելել էր նա։
16:50 - 12 հուլիսի, 2022
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:   Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է: Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։ Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան երաշխավորելու է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապրանքների արտահանումն ապահովել Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։ Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցի շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը դրանք անվանել են դրական և կառուցողական՝ նշելով, որ որոշվել է շարունակել խորհրդակցությունները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Անկարան պատրաստ է վերաարտահանել գյուղմթերքները, որոնք կտեղափոխվեն Սև ծովով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առեւտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։
13:50 - 12 հուլիսի, 2022
Իրանը նախատեսում է անօդաչուներ մատակարարել Ռուսաստան. Սպիտակ տուն
 |news.am|

Իրանը նախատեսում է անօդաչուներ մատակարարել Ռուսաստան. Սպիտակ տուն |news.am|

news.am: Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Իրանը նախատեսում է Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել։ Երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում այսպիսի վարկած է ներկայացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր տեղեկությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչուներ, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել,- ասել է նա։- Մեր տեղեկությունը վկայում է նաեւ այն մասին, որ Իրանը նախատեսում է ռուսաստանյան ուժերին ուսուցանել, թե ինչպես կիրառեն այդ անօդաչուները։ Ուսուցման առաջին փուլերը պետք է սկսվեն արդեն հուլիսի սկզբին»։ «Պարզ չէ, թե արդյոք Իրանն արդեն մատակարարել է այդ անօդաչուները Ռուսաստան,- ավելացրել է ԱՄՆ նախագահի օգնականը։- Բայց սա օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը դիմում է այնպիսի երկրների, ինչպսին է Իրանը, տեխնիկական միջոցների համար, որոնք նաեւ օգտագործվում կամ օգտագործվել են մինչեւ այն պահը, երբ մենք ապահովեցինք հրադադարը Եմենում Սաուդյան Արաբիայի դեմ գրոհների համար»։ 
11:52 - 12 հուլիսի, 2022
Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը
 |hetq.am|

Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով» ։ Ըստ ռուսական կողմի՝ պատճառը գազատարի ամենամյա պլանային տեխսպասարկումն է։ Եվրոպայում մտահոգված են, քանի որ Ռուսաստանը կարող է չվերականգնել գազի մատակարարումները։ Այս պահի դրությամբ Ռուսաստանից Եվրոպա բնական գազը մատակարարվում է միայն մեկ տրանզիտային խողովակով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։ Նախագծի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ն նշել է, որ «Հյուսիսային հոսքում» պրոֆիլակտիկ աշխատանքները հնարավորություն են տալիս ապահովելու գազատարի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը։ Ընդ որում, ռուսական կողմը նշում է, որ գազի մատակարարման դադարեցումը համաձայնեցված է եղել փոխադրմամբ զբաղվող գործընկերների հետ։ Նախորդ տարի գազատարի պլանային սպասարկումը ևս կայացել էր հուլիսի կեսերին։ 2021 թվականին «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը հասել էր 2020 թվականի պատմական ռեկորդային ցուցանիշին՝ 59.2 միլիարդ խորանարդ մետր։ Այս գազատարն անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ ռուսական Վիբորգ քաղաքից մինչև Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաք։ Օպերատորը Nord Stream AG ընկերությունն է, որի 51 %-ը պատկանում է Գազպրոմի դուստր ընկերությանը, 15,5-ական %՝ գերմանական Wintershall Dea և E.ON ընկերություններին, ևս 9-ական %՝ հոլանդական N. V. Nederlandse Gasunie-ին և ֆրանսիական Engie-ին։ Այդուհանդերձ, եվրոպացիները մտահոգություններ ունեն, որ Վլադիմիր Պուտինի անմիջական կարգադրությամբ կարող է չվերականգնվել այս գազատարով ռուսական գազի մատակարարումը Եվրոպային։ Գերմանիան արդեն նորմավորում է տաք ջուրը, իսկ ամբողջ Եվրոպան պատրաստվում է հայտարարել արտակարգ միջոցառումների մասին։ Նախագիծն ի հայտ կգա արդեն այս շաբաթ։ «Իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է ավելի ուժեղանալ։ Չի բացառվում, որ Ռուսաստանը կշարունակի կրճատել գազի մատակարարումը»,- «Հյուսիսային հոսքի» պրոֆիլակտիկ անջատումից քիչ առաջ խոստովանել էր եվրոկոմիսար Կադրի Սիմսոնը։ Դեռ երեք տարի առաջ «Գազպրոմն» օրական մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ էր մատակարարում Եվրոպային։ Այս տարվա մայիսի սկզբին այն կազմում էր օրական ընդամենը 250 միլիոն։ Հուլիսի սկզբին այն հասել էր 140 միլիոնի։ Ընդ որում, «Թուրքական հոսքի» պրոֆիլակտիկ անջատման ժամանակ այն ընկել էր՝ հասնելով ռեկորդային 100 միլիոն խորանարդ մետրի։ Առաջիկա 10 օրերին Եվրոպային օրական խոստանում են միայն 75 միլիոն խորանարդ մետր բնական գազ։  Նախորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ անհրաժեշտ է պատրաստվել գազի մատակարարման հետագա խափանումներին և «նույնիսկ Ռուսաստանի կողմից ամբողջական անջատման»։  
15:09 - 11 հուլիսի, 2022