Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|

Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Մարիա Կարապետյանը հիշեցրեց նոյեմբերի 15-ի դատավորներին ուղղված ուղերձը, որում ասել է. «հայրենիքի նվիրումը ապացուցվելու է այս օրերին և այսօր է առարկայական և այսօր է վերջ տրվելու շուրջ երկու տարի հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Պատգամավորը խնդրեց  պարզաբանել, թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու, քաղաքական խոսքի հղումը. «Ինչու չսահմանափակվեցիք մասնագիտական, իրավական բառապաշարով»: Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ այդ պահին, երբ կրքերը բորբոքված էին, պարտավոր էր նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականացվեն: «Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են: Իմ կոչը և տեղին էր, և իր արդյունքին հասել է, որովհետև իմ անձնական կարծիքով այսօր, քան երբեք դատավորները աշխատում են առավել անկախ»,-ասաց նա և նշեց, որ բազմաթիվ դատավորներ իրեն ևս այդ հարցը տվել են:
16:35 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Այս հարցը ընդգրկված էր քառօրյայի օրակարգում, սակայն այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, և հարցի քննարկումը հետաձգվել էր: Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Ներկայացված թեկնածուների թվից Ազգային ժողովը պետք է ընտրի դատարանի դատավոր: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն Սամվել Գրիգորյանն էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է ինքնաբացարկ ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանը: «Առավոտյան անձամբ զրուցել եմ Գրիգորյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար: Պարոն Գրիգորյանը բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում հաշվի առնելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, որ անհրաժեշտ է այսօր կամ երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել բնականոն աշխատանքները, դրա համար էլ չի հավակնում ստանձնել թափուր պաշտոնը»:
16:05 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է փոփոխել դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Փոխնխարարը նշեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշ տուրքեր 1999-ից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել, մինչդեռ ՀՀ-ում այդ ընթացքում սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են փոխվել: «Այժմ Առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, Վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, Վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,-ասաց նա ու հավելեց՝ սրանք սահմանվել են կոնկրետ հաշվարկներով: Սնանկության վարույթով տուրքն է փոխվում, դարձվում է 1 մլն և 500 հազար դրամ՝ համապատասխանաբար իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության դեպքերի համար: «Սա կնպաստի սնանկության գործերի դեպքում քիչ դիմումների ներկայացմանը և քաղաքացիների, իրավաբանական անձանցª քիչ սնանկուÃյան գնալուն»,-ասաց նա: Վեճերի այլընտրանքային լուծման համար սահմանվել են արտոնություններ՝ տուրքերի տեսքով: Մասնավորապես, արբիտրաժի կատարողական թերթի համար պետական տուրք չի գանձվելու: Սահմանվել են նաև այլ արտոնություններ: Նախագիծը նպատակ ունի զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները: ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը ողջունեց ռազմավարական նպատակը՝ նկատելով, որ սա կնպաստի նաև պետական համակարգի ուսերից թոթափելու դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը: Սակայն նա նշեց, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակները պետք է ստեղծվեին, հետո նոր պետտուրքը բարձրացվեին: Նույն խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ համավարակից, պատերազմից հետո լրիվ ուրիշ իրականություն է, հարցրեց, թե որքանո՞վ է արդիական քաղաքացիների համար նոր բեռ ավելացնելը: Փոխնախարարը արձագանքեց՝ 1999-ի համեմատ՝ անկախ 2020-ի վատ տնտեսական ցուցանիշների պարագայում սոցիալ-տնտեսական ցուցանիշները մոտ 4-5 անգամ բարձր են:
14:25 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը և խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու նախագիծը: Հեղինակներն են Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը և Վարդան Աթաբեկյանը: Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրել, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: Ավելի վաղ պատգամավորները կողմ էին քվեարկել նախագիծը փակ ռեժիմով քննարկելու հարցին: 
14:21 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին,  իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:  «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,- նշեց  արդարադատության նախարար Բադասյանը: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: 
11:28 - 02 մարտի, 2021
Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ |1lurer.am|

Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Ինչու նախորդ շաբաթ չներկայացաք ԱԺ խորհրդի նիստին, որում  պետք է քննարկվեր ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի մեկնարկին այս հարցադրմամբ դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:    «Եթե արհամարհել եք, կա՛մ ներողություն խնդրեք, կա՛մ հրաժարական տվեք»,- հավելեց Մարուքյանը:  «Ես ձեզ համառորեն խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների այլոց ընկալման մասին և զերծ մնալ իմ պարտականությունների ձեր ընկալման այդպիսի ներկայացումից:  Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, զերծ մնալ նման գնահատականներից: Չեմ կարծում, որ ձեր առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը, հակառակը՝ կարծում եմ՝ մի փոքր ավելի բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»,- պատասխանեց Միրզոյանը:  Մարուքյանը կրկնեց հարցը՝ ինչո՞ւ չեք ներկայացել ԱԺ խորհրդի նիստին: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր պարտականությունները պատշաճ է կատարում, և այդ նիստին չներկայանալը նաև իր իրավունքներից մեկն է: «Ես գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել: Դուք կարող եք հարցը հնչեցնել, բայց չեք կարող պնդել, որ դա իմ պարտականությունն է»,- ընդգծեց նա:
10:53 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում երեկ ենթարկվել է որոշ փոփոխությունների: Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:    
10:41 - 02 մարտի, 2021
ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

 |armenpress.am|

ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: Մարտի 2-ին գումարվող քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց: Գումարվող հերթական քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների և օրենսդրական փաթեթների նախագծեր: Խորհրդարանը կքննարկի նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար առաջադրվել են Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը կքննարկվի փակ նիստում:
18:18 - 01 մարտի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին: Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում ենթարկվել է որոշ փոփոխությունների: «Սա լրամշակված, վերջնական տարբերակն է: Բոլոր առաջարկները, որոնք արվել են Արտաքին գործերի նախարարության կողմից, մենք ընդունել ենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը: նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ: Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն: Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը հանձնաժողովի նիստում արժանացավ միաձայն դրական եզրակացության:
15:07 - 01 մարտի, 2021
Վալենտինա Մատվիենկոն և Արարատ Միրզոյանը հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկել են Հայաստանում վերջին իրադարձությունները |armenpress.am|

Վալենտինա Մատվիենկոն և Արարատ Միրզոյանը հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկել են Հայաստանում վերջին իրադարձությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները: Այս մասին ասված է Դաշնային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ իրադարձությունները համարում է ներքին և հույս ունի, որ իրավիճակը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», - ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
18:11 - 26 փետրվարի, 2021
Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ |1lurer.am|

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ |1lurer.am|

1lurer.am:  Նա նշեց, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ երկրում ընթացող գործընթացները քաղաքական դաշտ բերելու նպատակով: Մարուքյանն ԱԺ խորհրդի նիստի չկայացումն անհարգալից վերաբերմունք համարեց ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ: «Նիստը կարող էր բացվել, քվորում չապահովել, ասեին՝ ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու, մենք էլ ասեինք՝ շատ լավ»,- նշեց Մարուքյանը: Մարուքյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգը շրջանցելով՝ կարելի է նիստ հրավիրելու գործընթացը կազմակերպել, բայց այն կտևի ևս 6 օր, իսկ երկրում պրկված քաղաքական իրավիճակ է: Հիշեցնենք՝ երեկ ԱԺ խորհրդի նիստը նույնպես չէր կայացել: Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռազմական դրության վերացումը և երկրում ստեղծված իրավիճակի քննարկումը:      
12:03 - 26 փետրվարի, 2021
Առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին թույլատրել զենք կրել |hetq.am|

Առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին թույլատրել զենք կրել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում են փոփոխություններ «Զենքի մասին» օրենքում` հնարավորություն ընձեռելով սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք կրել: Օրենքում առաջարկվում է ամրագրել, որ ի թիվս այլ սուբյեկտների, ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության սահամանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված և փաստացի բնակվող անձը: Նշվում է նաև, որ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների և սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկը սահմանում է կառավարությունը: Նախագծի հիմնավորման համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ, այդ փաստով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» օրենքում փոփոխություն լինի, և ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռքբերումը Կառավարության որոշմամբ սահմանված որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով: Նշվում է, որ նման առաջարկով հանդես են եկել նաև սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ այն անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության և վստահություն զգացումը: Սույն օրենքի նախագծի առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում կբարձրանա սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը եւ ապահովության զգացումը: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
17:12 - 24 փետրվարի, 2021
Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հիշեցրեց, որ ներկայում տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին ավելացված արժեքի հարկով հարկելը: «Մեր կարծիքով՝ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ ՀՀ-ում տվյալ արտադրատեսակի արտադրությունն իրատեսական չէ, և ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ-ից ազատելը բերելու է ավելի լավ մրցակցության, անհրաժեշտ է ֆիքսել օրենքով, որ դա թողնված չլինի կառավարության որոշումներին: Անկախ նրանից, թե ինչքան են թափանցիկ ընդունվում որոշումները, ամեն դեպքում դա ստեղծում է լրացուցիչ ռիսկեր՝ գործարարների համար: Ուստի դրանից խուսափելու համար առաջարկում ենք առաջարկվող ապրանքները նույնպես ազատել սահմանին ավելացված արժեքի հարկից»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ խոսքը մոտ 70 մլրդ դրամի ապրանքատեսակների մասին է: Ապրանքների՝ հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:
14:07 - 24 փետրվարի, 2021