ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Արևմուտքի երկրներն արագացնում են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան․ Պուտին

Արևմուտքի երկրներն արագացնում են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հավաքական Արևմուտքի աննախադեպ ճնշումը» Ռուսաստանին և Բելառուսին մղում են դեպի ինտեգրացիա։ «Այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մեզ մղում են դեպի միավորման գործընթացների արագացում», - ասել է Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի շրջանների համաժողովում։ ՌԴ նախագահի խոսքով՝ 2021 թ-ի սեպտեմբերին համաձայնեցված 28 դաշնակցային ծրագրերի իրականացման աշխատանքն ընթանում է «ռիթմիկ ձևով և ըստ ժմանակացույցի», իսկ ինտեգրման համար անհրաժեշտ ընթացակարգերի 40%-ն արդեն կատարված է, հայտնում է «Կոմերսանտը»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար միլիարդավոր ռուբլու տեղեր են ազատվել։ Նա հայտնել է համատեղ արտադրություններ հիմնելու Բելառուսի պլանների մասին։ Միաժամանակ նշել է, որ երկրները չեն պատրաստվում «միմյանց հետ մրցակցել» կամ «կրկնօրինակել արտադրությունները»։ 2021 թ-ի նոյեմբերին երկու երկրների առաջնորդները դաշնակցային ծրագրերի ինտեգրացիոն փաստաթուղթ են ստորագրել, որը ենթադրում է գազի, նավթի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ստեղծում։ Դաշնակցային պետության նախագծի շրջանակում քննարկվում է նաև միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը։   Նորա Վանյան
17:51 - 01 հուլիսի, 2022
Օդեսայի մարզում հրթիռային հարձակման հետևանքով 18 մարդ է զոհվել

Օդեսայի մարզում հրթիռային հարձակման հետևանքով 18 մարդ է զոհվել

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով Օդեսայի շրջանի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։  Ուկրաինայի ցամաքային զորքերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով հուլիսի 1-ի գիշերը Տու-22 ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի Սերգեևկա գյուղին։ Ենթադրվում է, որ երեք X-22 հրթիռներ խոցել են 9 հարկանի բնակելի շենք և հանգստի երկու կենտրոն։ Տան մուտքն ամբողջությամբ ավերվել է, գրում է Դումսկայան։ Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ հայտնի է, որ տան վրա հարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս երկուսը զոհվել են հանգստի կենտրոններից մեկին արձակված հրթիռի հետևանքով։ Բնակելի շենքում տուժել է 30 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, մեկ մարդ տուժել է հանգստի կենտրոնում։ Ծանր վնասվածքներով մարդիկ հոսպիտալացվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
12:03 - 01 հուլիսի, 2022
«Ռոսպոտրեբնադզոր»-ը ՌԴ-ում չեղարկել է բոլոր COVID-սահմանափակումները

 |armenpress.am|

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ՌԴ-ում չեղարկել է բոլոր COVID-սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին հանվում են ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները, մասնավորապես, չեղարկվում է դիմակի ռեժիմը: Այդ մասին հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում: «Համաճարակաբանական գործընթացի շարունակվող նվազման ինտենսիվության կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցնում է ավելի վաղ մտցված սահմանափակումները, այդ թվում՝ դիմակի ռեժիմի, ինչպես նաեւ գիշերային ժամերին հասարակական սննդի աշխատանքի եւ մի շարք այլ միջոցառումների արգելքները»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այսպիսով, չեղարկվում է դիմակների պարտադիր կրումը, զանգածային միջոցառումների անցկացման արգելքը եւ հասարակական սննդի վայրերում սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել էին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի կողմից: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրադրության վատանալու դեպքում սահմանափակիչ միջոցները կարող են վերականգնել»: Նաեւ պահպանվում են հակահամաճարակային միջոցները հիվանդացած անձանց ժամանակին հայտնաբերելու համար եւ այն միջոցառումները, որոնք ապահովում են համաճարակային գործընթացի մոնիթորինգը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:33 - 01 հուլիսի, 2022
Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico

Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico

Երկուշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պարտատերերը չեն ստացել տոկոսագումարների վճարումը, որի ժամկետը լրանում էր կիրակի օրը՝ հունիսի 26-ին։ Դոլարով և եվրոյով երկու պարտատոմսերի մասով 100 մլն եվրոյի վճարումների ժամկետը լրացել էր դեռևս մայիսի 27-ին, սակայն կիրակի՝ հունիսի 26-ին, լրացել է նաև 30-օրյա արտոնյալ ժամկետը։ Bloomberg-ի պնդմամբ՝ այս ամենի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը։ Սակայն Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ «դեֆոլտ» ձևակերպումը կիրառելի չէ ՌԴ տնտեսական դրության նկատմամբ, քանի որ միջազգային հաշվակային-քլիրինգային համակարգերը ստացել են միջոցները լիարժեք ծավալով, սակայն դրանք չեն հասցրել ստացողներին։ «Այս դեպքում ներդրողների կողմից գումար չստալանը տեղի է ունեցել ոչ թե վճարման բացակայության հետևանքով, այլ երրորդ անձանց գործողությունների, ինչն ուղղակիորեն նախատեսված չէ էմիսիոն փաստաթղթերում՝ որպես դեֆոլտի իրադարձություն և պետք է դիտարկվի իրավունքի ընդհանուր նորմերի շրջանակում», - հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարությունը։ Politico-ն գրում է այն մասին, թե արդյոք սա դեֆոլտ է։ Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար կամ ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․   «Արդյո՞ք Ռուսաստանում դեֆոլտ է Սուվերեն դեֆոլտն առաջանում է այն ժամանակ, երբ երկրի կառավարությունն ի վիճակի չէ կատարել պարտքի տոկոսագումարների կամ մայր գումարի պլանավորված վճարումները։ Այս դեպքում Ռուսաստանը դժվարություններ ունի պարտքի սպասարկման մասով, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով արգելափակված է նրա արտարժութային պահուստների գրեթե կեսի և ֆինանսական շուկաների հասանելիությունը։ Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պարտքի դիմաց վճարումներն իրականացվելու են ռուբլով։ Նա հղում է արել «ֆորսմաժորային իրավիճակներին»՝ պնդելով, թե պարտատոմսերում ամրագրված արժույթով վճարումների չկատարումը Ռուսաստանի կողմից երկրի միջոցներն արգելափակող արևմտյան պատժամիջոցների պատճառով է, այլ ոչ թե կանխիկ գումարի բացակայության։ Նախորդ շաբաթ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ ՌԴ պարտատոմսերի վճարային գործակալ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի նկատմամբ պատժամիջոցների պատճառով երկու եվրոբոնդերի համար վճարումներն իրականացվել են ռուբլով։ Սակայն պարտատոմսերից ոչ մեկը ռուբլով վճարումներ չէր նախատեսում։ Այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կատարել է իր պարտավորություններն, ըստ ամենայնի, դատական քննության առարկա կդառնա, սակայն պարտատերերի համար պարտքի վճարման պայմանները չկատարելը, այդ թվում՝ արժույթի տեսակը չպահպանելը դեֆոլտ է համարվում։   Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար Կարճաժամկետ հեռանկարում սա շատ բան չի փոխում։ Դիտորդները նշում են, որ ռուսական եվրոբոնդերը՝ ներդրումային մակարդակի վարկանիշը նախքան Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, արդեն վաճառվում են ավելի ցածր գնով, քան պատերազմից առաջ, ինչը վկայում է այն մասին, որ շուկայի մասնակիցներն արդեն գնահատում են դեֆոլտի հավանականությունը։ Ավելին՝ ներկա պահին Ռուսաստանը նոր միջոցներ ներգրավելու կարիք չունի՝ շնորհիվ նավթի և գազի արտահանումից ստացված հսկայական եկամուտների, որոնք գնահատվում են շուրջ 100 մլրդ դոլար պատերազմի առաջին 100 օրերի ընթացքում։ Սակայն դեֆոլտը բերում է խարանի և ավելացնում փոխառությունների արժեքը՝ ազդելով ապագայում կապիտալի շուկայից միջոցներ ներգրավելու Ռուսաստանի հնարավորության վրա։ Ռուսաստանի կողմից իր արտաքին պարտքի սպասարկման անընդունակության հավանական արդյունքը կլինի ֆինանսական շուկաներից նրա հետագա մեկուսացումը։ ԵՄ կողմից ռուսական նավթի նշմարվող էմբարգոն և ռուսական բոլոր էներգակիրներից կախվածությունը հաղթահարելու Արևմուտքի շտապ պլանները նշանակում են, որ կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան կորցնելու է արտասահմանից ստացվող եկամուտների զգալի մասը։   Ի՞նչ նշանակություն ունի սա պատերազմի համար Դեֆոլտը հազիվ թե որևէ անմիջական ազդեցություն ունենա Ուկրաինայում Ռուսաստանի ռազմարշավի վրա։ Կրեմլը նախկինի պես կարող է հույսը դնել էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների և արտասահմանյան զգալի պահուստների վրա, որոնք ոսկու տեսքով պահվում են արևմտյան պատժամիջոցներին չմիացած Չինաստանում»։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
21:23 - 30 հունիսի, 2022
Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման պատճառով, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Սիրիայի այս որոշումը։ «Մեր դիրքորոշումը հստակ է․ մենք առավելագույնս կոշտ ենք արձագաքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի և ազգային շահերն ենք պաշտպանում բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝դիվանագիտական ճակատում», - ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինական կողմը նաև Սիրիայի դեմ առևտրային էմբարգոյի սահմանման գործընթաց է սկսում, պատժամիջոցներ կսահմանվեն նաև սիրիացի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սիրիան ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին հայտարարել է երեկ՝ հունիսի 29-ին։ Նորա Վանյան
18:25 - 30 հունիսի, 2022
Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին

Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին

Ռուսաստանը բաց է ռազմավարական կայունության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմի պահպանման, սպառազինության նկատմամբ վերահսկողության ոլորտում իրավիճակի բարելավման շուրջ երկխոսության համար, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «XXI դարի բազմաբևեռ աշխարհում չպետք է տեղ ունենան պետությունների և ժողովուրդների անիրավահավասարությունը, խտրականությունը», - ասել է նա՝ տեսաուղերձով դիմելով Պետերբուրգի X միջազգային իրավաբանական համաժողովի մասնակիցներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ջանքերի միավորմանն այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են կլիմայական օրակարգը, սովի դեմ պայքարը, պարենային և էներգետիկ շուկաների կայունության ապահովումը, միջազգային առևտրի և մրցակցության արդար կանոնները։ Խոսելով Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչների նկատմամբ Ուկրաինայի իշխանության գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»։ «Այս բոլոր ոլորտները պահանջում են ադեկվատ և ճկուն իրավական կարգավորում, քրտնաջան համատեղ աշխատանք։ Այդ ժամանակ չեն առաջանա ճգնաժամեր, որոնք այսօր տեղի են ունենում Դոնբասում՝ դրա բնակիչներին ցեղասպանությունից պաշտպանելու նպատակով, իսկ Կիևի ռեժիմի գործողություններն այլ բնորոշում չունեն, քան մարդկայնության դեմ հանցագործությունը», - հավելել է նա։   Նորա Վանյան
15:58 - 30 հունիսի, 2022
Ռուսական զորքը լքել է Զմեինի կղզին
 |azatutyun.am|

Ռուսական զորքը լքել է Զմեինի կղզին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքը լքել է Զմեինի կղզին։ Գերատեսչության հավաստմամբ՝ ռուսական զորքը «Զմեինի կղզում կատարել է առաջադրանքները և որպես բարի կամքի դրսևորում հետ քաշել այնտեղ տեղակայված կայազորը»։ «Այսպիսով, համաշխարհային հանրությանը ցույց է տրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի խոչընդոտում Ուկրաինայի տարածքից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար մարդասիրական միջանցք կազմակերպելու ՄԱԿ-ի ջանքերին», - ասվում է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում: Ուկրաինական կողմը, մինչդեռ, պաշտոնական հաղորդագրությունում պնդում է, որ ուկրաինական զինուժի հրթիռակոծությունից հետո ռուսները «շտապ տարհանել են կայազորի մնացորդները երկու արագընթաց նավերով»։ Ուկրաինական հրամանատարության տվյալներով՝ այժմ կղզում հրդեհ է, պայթյունների ձայներ են լսվում։Զմեինի կղզին փետրվարի 24-ից՝ պատերազմի առաջին օրվանից, գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գտնվող այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը կարևոր է Օդեսայի մարզի և Օդեսայի նավահանգիստների պաշտպանության տեսանկյունից։
15:25 - 30 հունիսի, 2022
Կասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են ընդունել
 |1lurer.am|

Կասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են ընդունել |1lurer.am|

1lurer.am: v>Մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները, Աշխաբադում կայացած վեցերորդ գագաթնաժողովում պայմանավորվել են Կասպից ծովն օգտագործել խաղաղ նպատակներով և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը՝ ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։   Մերձկասպյան երկրների նախագահները հաստատել են, որ իրենց պետությունների տարածքները չեն տրամադրի այլ երկրների՝ ափամերձ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի և այլ ռազմական գործողությունների համար։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հարգել պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, չմիջամտել միմյանց ներքին գործերին,  ցուցաբերել փոխադարձ հարգանք, ապահովել Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:  
21:10 - 29 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանը՝ մրցակից
 |hetq.am|

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանը՝ մրցակից |hetq.am|

hetq.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգին, որտեղ Ռուսաստանն անվանվում է կազմակերպության անվտանգության համար գլխավոր սպառնալիքը։ «Ռուսաստանի Դաշնությունը դաշնակիցների անվտանգության և եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է»,- նշվում է հայեցակարգում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն անվանել է դաշինքի շահերին և արժեքներին սպառնալիք։ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր հայեցակարգի հիմնական թեզերն են. ՆԱՏՕ-ի ընդլայնումն ամրապնդեց Եվրոպայի անվտանգությունը և դարձավ պատմական հաջողություն: «Այն ամրապնդել է դաշինքը, ապահովել Եվրոպայի միլիոնավոր բնակիչների անվտանգությունը և ներդրում ունեցել եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»,- նշվում է փաստաթղթում։ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ և սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար։ Դաշինքը ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները ռիսկերի նվազեցման և էսկալացիայի կանխարգելման համար: ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանության հնարավորությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։ Ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անվտանգության բարձրագույն երաշխիքն են։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:57 - 29 հունիսի, 2022
ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

Ի պատասխան Ռուսաստանից եկող սպառնալիքի՝ ԱՄՆ-ն ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, այդ թվում՝ բանակային կորպուսի մշտական շտաբ է տեղակայելու Լեհաստանում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենն ընդգծել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքի «յուրաքանչյուր դյույմը պաշտպանելու» հանձնառությունը։ Նրա խոսքով, դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի քայլերը ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ կդարձնեն, իսկ դրա անդամ երկրներն ավելի անվտանգ կլինեն։ «Մենք անտարակույս ազդակ են հղում այն մասին․․․ որ ՆԱՏՕ-ն ուժեղ է, համախմբված, իսկ քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք այս գագաթնաժողովի ընթացքում, էլ ավելի են ամրապնդելու մեր հավաքական ուժը»։ Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատելու է այն ուղղությամբ, որպեսզի Իսպանիայում ամերիկյան ականակիր նավերի քանակը չորսից հասցնի վեցի։ Բացի այդ, Բրիտանիա կուղարկվի F-35-ի հավելյալ երկու էսկադրիլյա։   Նորա Վանյան  
15:42 - 29 հունիսի, 2022