ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը |armenpress.am|

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում Է անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած բանակցությունների արդյունքները։ «Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն Էլ ավելի ուժեղացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ (այդ ոլորտում) Ուկրաինային օգնության ցուցաբերումը»,-Բլինքենն ասել Է համատեղ մամուլի ասուլիսում: Մայիսի 6-ին անցկացվում Է Բլինքենի՝ Կիեւ կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը, որտեղ բանակցություններ են պլանավորված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարը դարձել Է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել Է Ուկրաինա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:25 - 06 մայիսի, 2021
Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում |shantnews.am|

Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում |shantnews.am|

shantnews.am: Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին ասված է ԱՄՆ վեցերորդ նավատորմի Twitter- ի էջում: Ըստ հաղորդագրության, ամերիկյան «Hamilton» նավը ժամանել էր Բաթումի ՝ հանդիպելու Վրաստանի առափնյա պահպանության, Պաշտպանության նախարարության և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ: Այստեղ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանն ու Միացյալ Նահանգները մի շարք համատեղ վարժանքներ են անցկացրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Պավել Դերժավին» նավը հետևել է ԱՄՆ առափնյա պահպանության «Hamilton» պարեկային նավի գործողություններին: ԱՄՆ-ն իր զինված ուժերի համար Սև ծովը համարում է «ռազմական գործողությունների առանցք»: Այս մասին հայտարարել է ամերիկացի բրիգադային գեներալ Քրիստոֆեր Նորին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սև ծովն առանցքային է ռազմական գործողությունների համար: ՆԱՏՕ-ի արևելյան թևի, ինչպես նաև տարածաշրջանի ինքնիշխան պետությունների անվտանգությունը կախված է հավանական հակառակորդներին զսպելու մեր կարողությունից», – ասել է զինվորականը:
09:57 - 06 մայիսի, 2021
G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։ G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։ G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։
09:24 - 06 մայիսի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում ամենամեծ ուշադրությունը հատկացվել Է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք սկսել ենք առավոտյան 08:45-ին եւ մեկուկես ժամ տեւել Է Չինաստանի շուրջ քննարկումը, այնուհետեւ ավելի փոքր նստաշրջաններն Էին, 30-րոպեանոց նստաշրջաններ՝ Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի շուրջ. 1,5 ժամ՝ Ռուսաստանի շուրջ, ներառյալ Ուկրաինայի եւ Բելառուսի խնդիրների լուծումը. 30 րոպե՝ Աֆղանստանի շուրջ: Դրանով ավարտվել Է նախարարների նիստը»,-հայտարարել Է պաշտոնյան: Ավելի վաղ ճեպազրույցի սղագրությունը տարածել Է Պետդեպարտամենտը: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ համավարակի սկզբից ի վեր առաջին հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 4-ին: Խմբի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանդան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:23 - 05 մայիսի, 2021
Չենք կարող ձեռքներս ծալած նստել. Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ ռազմագերիների սպանության համար  
 |tert.am|

Չենք կարող ձեռքներս ծալած նստել. Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ ռազմագերիների սպանության համար |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ է, անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների կտտանքներին և նրանցից 19-ի սպանությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման փաստերը:«Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները, և դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:Սիրտս ցավում է 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ նրանց կողքից՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսականը:
21:21 - 04 մայիսի, 2021
Բլինքենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կայունության Է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում |armenpress.am|

Բլինքենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կայունության Է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ դա կանի, եթե Մոսկվան եւս նման ուղեգիծ վերցնի: Այդ մասին  հայտարարել Է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը: «Մենք չենք ձգտում Էսկալացիայի: Ընդհակառակը, մենք կգերադասեինք ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը սկսի շարժվել այդ ուղղությամբ, ապա մենք նույնպես նման ձեւով կվարվենք»,-ասել Է նա՝ հանդես գալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: Բլինքենը նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հնարավորություն կունենա «ուղղակիորեն խոսել այդ մասին, երբ ինքը կհանդիպի նախագահ Պուտինի հետ»: Պետդեպարտամենտի ղեկավարը պարզաբանել Է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կվարվի Մոսկվան: «Ամեն բան կախված կլինի, թե Մոսկվան ինչ կորոշի անել կամ չանել»,-հայտարարել Է նա: Բլինքենը նաեւ հիշեցրել Է, որ Բայդենը քանիցս պատրաստակամություն Է հայտնել խստորեն հակազդել ՌԴ-ին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել Է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում: Գագաթնաժողովի մասին որոշում առայժմ չի ընդունվել, բայց Կրեմլը դրա անցկացումը հնարավոր Է համարել ամառվա սկզբին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:04 - 04 մայիսի, 2021
Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար
 |tert.am|

Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկու երկրների հարաբերությունները կայունացնելու համար: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:«Նախագահ Բայդենը երկար ժամանակ, նույնիսկ նախագահ դառնալուց առաջ, պարզ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել է Բլինկենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է C-SPAN հեռուստաընկերությունը:ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք, այդուամենայնիվ, հարաբերությունների սրման չեն ձգտում և կնախընտրեին ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ:
22:50 - 03 մայիսի, 2021
ԱՄՆ-ն և «Թալիբան»–ը չեն բացառել, որ ավելի շուտ կավարտեն Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
 |tert.am|

ԱՄՆ-ն և «Թալիբան»–ը չեն բացառել, որ ավելի շուտ կավարտեն Աֆղանստանից զորքերի դուրսբերումը |tert.am|

tert.am: Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից կարող է ավարտվել հուլիսի սկզբին, ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչները քննարկում են այդ հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով Tolo News հեռուստաալիքին:Ըստ աղբյուրների, եթե այս հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, «Թալիբան»-ը կվերադառնա բանակցությունների և կմասնակցի Թուրքիայում Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին և ձեռնամուխ կլինի բռնության մակարդակի նվազեցմանը:Փետրվարի վերջին Քաթարում կայացած արարողության ժամանակ Միացյալ Նահանգների և «Թալիբան»-ի ներկայացուցիչները փետրվարի վերջին ստորագրել են ավելի քան 18 տարվա հակամարտության ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է իսլամական հանրապետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում և բանտարկյալների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ:
20:30 - 03 մայիսի, 2021
Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում. սա փաստ է. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում. սա փաստ է. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ռազմական առճակատումը հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին:«Կարծում եմ, որ ռազմական առճակատումը, այդ կետին հասնելը կամ նույնիսկ այդ ուղղությամբ շարժվելը, խորապես հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS-ին տված հարցազրույցում:Բլինկենի խոսքով՝ Չինաստանը երկիր է, որն ունի ռազմական, տնտեսական և դիվանագիտական ներուժ «կանոնների վրա հիմնված կարգը վիճարկելու համար», ինչին ԱՄՆ-ում ակտիվորեն աջակցում և պաշտպանում են: Բլինկենը հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակը «Չինաստանին զսպելը չէ», այլ «հաստատված կարգը պահպանելը», որին Չինաստանը «մտադիր է մարտահրավեր նետել»:«Կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, որ Չինաստանն իր իսկ ներսում ավելի ռեպրեսիվ է դարձել,իսկ արտաքին քաղաքականության առումով՝ ավելի ագրեսիվ: Սա փաստ է», - ասել է պետքարտուղարը:Հարցազրույցի ընթացքում բարձրացվել է նաև Չինաստանի կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների թեման: Բլինկենը այս առնչությամբ ասել է, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում իշխանությունների գործողությունները նման է ույղուրների «ցեղասպանության»:«Մենք հստակ հասկացրել ենք, որ Սինցզյանում իրավիճակը ույղուրների դեմ ցեղասպանություն է թվում: Ավելի քան մեկ միլիոն մարդ ուղարկվել է համակենտրոնացման, հարկադիր աշխատանքի և ներկալման ճամբարներ: Պեկինն ասում է, որ տարածքում ահաբեկչական սպառնալիք կա, բայց մենք նման բան չենք տեսնում»,-շեշտել է նա:Հիշեցնենք՝ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի տարածքում, ըստ Չինաստանի իշխանությունների, գործում է «Արևելյան Թուրքեստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը մեղադրում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ալ Կաիդա»-ի հետ կապ ունենալու համար: Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Արևելյան Թուրքեստանը հավաքագրում է տեղի բնակիչներին և ուղարկում նրանց Սիրիայի և Իրաքի ծայրահեղականների ուսումնական ճամբարներ:ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, 2020 թվականի նոյեմբերի 4-ին հրապարակված հրամանագրով, շարժումը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Չինաստանն այս կապակցությամբ խիստ բողոք է հայտնել:2018 թվականի օգոստոսի վերջին ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի փորձագետները զեկուցել են, որ մինչև մեկ միլիոն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի «վերադաստիարակման ճամբարներում»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «վերադաստիարակման ճամբարներում» ույղուրներին պահելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ Սինցզյանգի հետ կապված խնդիրները բնավ մարդու իրավունքների, էթնիկական կամ կրոնական խնդիրներ չեն, խնդիրները վերաբերում են բռնության, ահաբեկչության և անջատողականության հարցերին:
10:35 - 03 մայիսի, 2021