ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը․ Ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը․ Ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-ն պետք է արտակարգ իրավիճակների պլաններ մշակի՝ պատրաստվելու ուկրաինական պատերազմի ֆոնին ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ներառյալ էներգակիրների որոշ մատակարարումներ: Այնուամենայնիվ, ԵՄ գործադիր մարմնի ղեկավարն ասել է, որ դաշինքը պետք է պատրաստվի Մոսկվայի կողմից ցնցումների: «Մենք նաև պետք է պատրաստվենք գազի մատակարարումների հետագա ընդհատումներին և նույնիսկ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում: Նրա խոսքով՝ ԵՄ անդամ մոտ տասը երկրներ արդեն տուժել են գազի մատակարարումների կրճատումից կամ ամբողջական դադարեցումից։
14:03 - 07 հուլիսի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն հերքում է Թուրքիայում ուկրաինական հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը

 |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է Թուրքիայում ուկրաինական հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը |factor.am|

factor.am: Բեռնատար «Ժիբեկ Ժոլի» նավը Թուրքիայում չի կալանավորվել, թուրքական իշխանությունները ստուգման ստանդարտ ընթացակարգեր են իրականացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է Ինտերֆաքսը։ «Մենք ուշադրություն ենք հրավիրում մի շարք ԶԼՄ-ում, իբր, թուրքական նավահանգստում «Ժիբեկ Ժոլի» նավի կալանման մասին, որը նավարկում է ռուսական դրոշի ներքո։ Այդ կապակցությամբ ցանկանում ենք հայտնել հետևյալը․ Թուրքիայում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նավը ներկայում ստանդարտ ընթացակարգեր է անցնում, այդ թվում՝ ֆիտոսանիտարական հսկողություն։ Արդյունքներով թուրքական իշխանությունները որոշելու են նավահանգիստ թողնե՞լ, թե՞ ոչ։ Որևէ ձերբակալման կամ կալանման մասին խոսք չկա»,- ասել է Զայցևը։
17:24 - 06 հուլիսի, 2022
ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ
 |factor.am|

ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: Հարավային Կովկասում տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը, արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։ «Հունիսի 3-ին Մոսկվայում [Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահությամբ] կայացած եռակողմ խմբի հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքում որոշ առաջընթաց է արձանագրվել, հնարավոր է եղել մերձեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Ինչպես գիտեք՝ քննարկվում է նաև տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերից ելնելով»,- պարզաբանել է Զայցևը։ 
16:35 - 06 հուլիսի, 2022
ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել
 |shantnews.am|

ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել |shantnews.am|

shantnews.am: Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ օպերացիային կշարունակեն մնալ պատժամիջոցները, որոնց էֆեկտը գնալով միայն կաճի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Yomiuri թերթում հրապարակված հոդվածում: Նրա խոսքով՝ բախվելով Ուկրաինայում հատուկ գործողության հետ «մենք մտադրություններից սկսեցինք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, պատասխանի հիմքում տնտեսական պատժամիջոցներն են: Դրանք արդեն սկսում են ազդեցություն ունենալ, որը առաջիկա ամիսներին միայն կավելանա»: Բորելը նաև ասել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, ազդում են նրա ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։ «Եթե խոսենք ռազմական ոլորտի մասին, ապա «Իսկանդերի» և «X-101»-ի նման ճշգրիտ կառավարվող հրթիռներ արտադրելու Ռուսաստանի կարողությունը սահմանափակ է», – ասել է Բորելը: «Նավթի արդյունահանման ոլորտում ոչ միայն օտարերկրյա ընկերությունները հեռանում են, այլև բարդ իրավիճակ է ստեղծվել այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչպիսին հորիզոնական հորատումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական ընկերությունների հնարավորությունները նոր հանքավայրեր շահագործելու համար սահմանափակ են։ Ի թիվս այլ հարցերի, նա նշել է ավտոմոբիլային շուկայում և ավիացիայի ոլորտում առկա խնդիրները։
10:38 - 06 հուլիսի, 2022
ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը, այդ թվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Համապատասխան տարբերակներ են դիտարկվում ոչ թե Կրեմլում, այլ պաշտպանության նախարարությունում, արդեն ծրագրեր կան»,- մանրամասնել է պաշտոնյան: Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումներին, որոնք ավելի վաղ դադարեցվել էին Լիտվայի իշխանությունների նախաձեռնությամբ՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակներում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում այժմ մշակվում են առկա խնդիրները լուծելու տարբերակներ։ ՌԴ նախագահի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մոսկվայի և Պեկինի միջև կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ, երբ թույլ տան համավարակային պայմանները։
18:00 - 05 հուլիսի, 2022
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին

 |armenpress.am|

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։ Նշվում է, որ 2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր ակադեմիան  չի ընդունի։  Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։ Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում 224 ձայնով հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Մալենան։
17:23 - 05 հուլիսի, 2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ հրապարակումներին հայկական մեդիայում |tert.am|

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ հրապարակումներին հայկական մեդիայում |tert.am|

tert.am: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայկական մեդիայում Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարության վերաբերյալ հրապարակումներին։ Հիշեցնենք, որ Կանադայի արտգործնախարարը Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտնել էր հունիսի 30-ին՝ նշելով․ «Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատելու մեր երկրների միջև և մեծացնելու Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»։ Հայաստանում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ նշված է․ «Ուշադրություն դարձրինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին: Ամեն ինչ նորմալ կլիներ, բայց տարակուսանք է հարուցում այն, որ, համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ, կարծես թե, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը: Ակամայից մտածում ես՝ ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա։ Ինչպես երևում է, այս սյուժեն պատկերավոր է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը: Այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ հենց այսպիսի ամբարտավան և երբեմն էլ ինքնահավան վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»։
00:10 - 05 հուլիսի, 2022