Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել Մելքումյան |armenpress.am|

Ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել Մելքումյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ Արցախի պատերազմից հետո պետք է առաջ նայել ու պատրաստվել հաղթանակների: Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին: «Ես ուզում եմ հավատալ և բոլորս պետք է հավատանք, որ այս ցավալի պարտությունից հետո, այս հակամարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ դրված է ընդամենը ստորակետ: Եվ մենք բոլորս պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի մեր ողնաշարն ուղղենք և պատրաստվենք մենք հաջորդ հաղթանակին՝ թեկուզ փոքր-փոքր քայլերով, հաղթանակներով, որը կարող է մեր ազգային արժանապատվությունը վերականգնել»,-ասաց Մելքումյանը: Պատգամավորը շեշտեց, որ ամեն ինչ պետք է ներդնել ռազմագերիների վերադարձի համար: Մելքումյանը նշեց, որ մի քանի օրից Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում շատ կոշտ են արտահայտվելու այդ հարցով: Նա նկատեց, որ Եվրոպական խորհրդի մի անդամ պետություն մյուս անդամ պետության քաղաքացիներին գերեվարում է: «Սա աբսուրդ է, մենք այդ կառույցներից պետք է շատ հստակ պահանջենք, թե ինչ պետք է լինի»,-նշեց պատգամավորը:
17:46 - 13 ապրիլի, 2021
Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ |armenpress.am|

Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանել գրավոր ընթացակարգ: Այս մասին գործադիրի հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը: «Բանավոր դատաքննության անհրաժեշտությունը վերանում է հատկապես Ճանապարհային ոստիկանության կայացրած տուգանքների որոշումները բողոքարկելու և Երեւանի քաղաքապետարանի դեմ հայցերի քննության ժամանակ, որոնց դեպքում կողմերի մասնակցությունը հիմնականում չի ապահովվում: Ավելացել են նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու իրավահարաբերությունների վերաբերյալ վարչական գործերի թիվը: Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ»,- ասաց Գրիգորյանը:
16:20 - 13 ապրիլի, 2021
Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում |armenpress.am|

Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: Բադասյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները:  «Նախագծից հանվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները՝ գործերի վերանայումը վերապահելով Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների առանձին 6-ական դատավորների: Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նվազեցվել է, սահմանվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասանագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ»,- ասաց նախարարը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում սահմանվել էր առնվազն 25 դատավորի թվակազմ: Այսպիսով, կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը տեղի է ունենալու հակակոռուպցիոն դատարանում: Պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը ևս քննվելու են Հակակոռուպցիոն դատարանում:
15:59 - 13 ապրիլի, 2021
Աշխարհը պետք է տեսնի, թե ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը. Էդմոն Մարուքյան |1lurer.am|

Աշխարհը պետք է տեսնի, թե ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը. Էդմոն Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարևորում է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական գործողությունների վերաբերյալ միջազգային դիվանագիտական աշխատանք տանելը: «Մեզ թվում է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա: Իրենք նայելու են, ասելու են՝ մի հատ պուրակ բացեցինք, մի ամբողջ երկիր խառնվել ա իրար: Իսկ ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, թե ո՞ւր է միջազգային դիվանագիտական աշխատանքը, պետք է գործ արվի, որ աշխարհը տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ հայտարարեց, թե ինքը և ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել են Հայ դատի գրասենյակի կողմից և Եվրախորհրդարանի գործընկերների կազմակերպած վեբինարի, որի ընթացքում իրենք մանրամասն ներկայացրել են վերջին ամիսներին տիրող իրավիճակը: Եղոյանն ասաց, որ հատուկ անդրադարձել են Բաքվում բացված այդ թանգարանին, ուղարկել են նկարներ, մանրամասն տեղեկացրել կատարվածի մասին: «Այդ աշխատանքն արվում է, պարոն Մարուքյան: Եվ ոչ միայն ձեզ, այլև բոլոր գործընկերներին խնդրում եմ՝ եկեք միջազգային հարաբերություններում, արտաքին դաշտում գործենք միասնական: Եկեք արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքաղաքական հաշիվներ լուծելու համար: Դրանով պետությանը որևէ օգուտ չենք տա»,- ասաց Եղոյանը:
11:08 - 13 ապրիլի, 2021
Ազգային ժողովում տեղի է ունեցել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական ազգային հարթակի փակ նիստ |armtimes.com|

Ազգային ժողովում տեղի է ունեցել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական ազգային հարթակի փակ նիստ |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 12-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական ազգային հարթակի փակ նիստ։ Նիստի ընթացքում քննարկվեցին 2020թ․ նոյեմբերի 9-10-ին ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության շենքերում, ՀՀ վարչապետի կեցավայրում տեղի ունեցած վայրագությունները, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի նկատմամբ կատարված մահափորձի վերաբերյալ հարցերը։ Քննարկմանը մասնակցել են ինչպես Ազգային ժողովի պատգամավորներ, այնպես էլ ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, ԱԱԾ-ից և քաղաքացիական հասարակությունից։ Նշվում է, որ ԱԱԾ և ոստիկանության ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով և մանրամասներ հայտնեցին վերոնշյալ գործերի շրջանակներում։ Հասարակական կազմակերպությունների անդամները հարցեր են ուղղել զեկուցողներին։ Հանդիպման ավարտին կողմերը համաձայնել են բացառապես օրենքի շրջանակներում հնարավորինս խթանել ուժային կառույցների ներգրավվածությունը՝ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխափան ընթացքը ապահովելու նպատակով։
17:27 - 12 ապրիլի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին: «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՏՄ-ի և իր անդամ պետությունների՝ մի կողմից և Սերբիայի՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասաց Սիմոնյանը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովման համար: Համաձայնագրի հիմնական խնդիրներն են ապահովել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ստեղծելու համար և այլն: Հայաստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները արտոնյալ մաքսատուրքերով, սակագնային առավելություններով մուտք կունենան դեպի սերբական շուկա: ԵԱՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար:
11:16 - 12 ապրիլի, 2021
Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն

Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը: Կառավարությունն առաջարկել է սպայական եւ շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր: Ըստ այդմ՝ գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար՝ 50-ը 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Կառավությունն առաջարկել է համաչափորեն բարձրացնել նաեւ պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 եւ 58-ից 60 տարեկան: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանի՝ գործադրի ներկայացրած առաջարկների վերաբերյալ առարկություններ չունեն: Պատգամավորը նշեց, որ կան քաղաքացիներ, որ անհամբեր սպասում են օրենքի ընդունմանը: Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը շատ կարեւոր ու հրատապ է եւ պաշտպանության առումով լուրջ խնդիր է լուծում: Նա հորդորեց դրական եզրակացություն տալ օրինագծին: Պատգամավորի հորդորն ընդունվեց, եւ օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
15:24 - 09 ապրիլի, 2021
ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|

ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|

tert.am: Գերիներին օդանավակայանում սպասող հարազատները ճանապարհ են փակում, ՊՆ են գնացել․ ըստ էության, ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին, իսկ այն այնպիսի ռիթմով պետք է աշխատի, որ մենք կորցրած կարողությունները կարողանանք օր առաջ վերականգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ գերիների վերադարձի չեղարկմանը։ Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակն է հաստատել, որ գերիների վերադարձ է նախատեսվում, պատգամավորն արձագանքեց․ «Մանե Գևորգյանը հաստատել է դա, բայց ամբողջ մետրոլոգիան դրեք իրար կողքի, կտեսնեք, որ մենք գիտակցված, թե չգիտակցված, քաղաքական օրակարգի մեջ ներառել ենք գերիների հարցը, սրանից առաջ բանակն էինք ուզում բերել քաղաքականություն, հիմա գերիների հարցն ենք խաղացնում։ Գերիների հարցն ինչքան խաղացնենք քաղաքական նպատակներով, գերիների խնդիր չենք լուծելու։ Ես ինձ էլ եմ մեղադրում, տեսնում եմ, որ թերացումներ ունենք նաև մենք, և այդ թերացումները չպետք է պատճառ դառնան, որ դա դարձնենք խաղալիք հակառակորդի ձեռքին»,-ասաց Քոչարյանը։ Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գերիների հարցը փակված է, պատգամավորն արձագանքեց, թե մինչև ԱԳ նախարար լինելը՝ այդ անձը կրթության նախարար է եղել, և Քոչարյանը չի կարծում՝ նրա ասածները բխում են իրողությունից։ «Ասում են՝ հրադադարից հետո, հատկապես Գյումրիի աշխարհազորայիններին, որոնք հայտնվել են իրենց տնօրինման տակ, չեն դիտարկում որպես ռազմագերի, դիտարկում են որպես ահաբեկիչներ։ Հիմա պետք է իրենց բացատրել, թե այդ խնդիրն ինչպես է առաջացել։ Չպետք է իրենց ճաշակով թելադրվի, այլ իրավական խնդիրների տրամաբանությամբ։ ԱԳ նախարարի հայտարարությունը հապճեպ էր այն առումով, որ երբ ինչ-որ պայմանավորվածություն չի կատարվել, ստիպված ԱԳ նախարարն ասում է, որ նրանք ռազմագերի չեն, բայց երբ ինքնաթիռը գնացել է Մուրադովի ներկայությամբ, գնացել էր պայմանավորվածություններն ի կատար ածելու ճանապարհով»,-ասաց նա։ Հարցին՝ իշխանություններին կհաջողվի՞ լուծել գերիների վերադարձի հարցը, Քոչարյանն արձագանքեց․ «Դա չի կարող չլուծվել»,-նշեց նա՝ հավելելով, թե ժամկետ նշել չի կարող, քանի որ դա աշխատանք է, որը չպետք է լինի հրապարակային։
13:52 - 09 ապրիլի, 2021
Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներին, այլ նաև ողջ բնակչությանը զենք տրամադրելու հարցը. Սերգեյ Բագրատյան |tert.am|

Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներին, այլ նաև ողջ բնակչությանը զենք տրամադրելու հարցը. Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի հեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանն առաջարկեցին հարցի քվեարկությունը հետաձգել երկու ամսով, քանի որ կա մեծ փաթեթ, որը ավելի համապարփակ կարգավորումներ ունի, բացի այդ վիճակագրական, վերլուծական տվյալներ են պետք: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորեց ներկայացված նախագիծը՝ հաշվի առնելով պատմական իրողությունները:  Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս օրենքի կարևորությունը բոլորը գիտակցում են, նաև գիտակցում են բազմաթիվ ռիսկերը: «Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներին տրամադրել զենք, այլ նաև ողջ բնակչությանը, բայց դրանք կարծիքներ են, որոնք քննարկման ենթակա են, հետևաբար մենք չենք շտապելու: Հայտնի է ճշմարտությունը, որ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի»,-ասաց նա և նշեց, որ ամեն մի համայնք պետք է վերածվի հզոր մի ջոկատի, որը պատրաստ է ցանկացած մարտական գործողության:
13:04 - 09 ապրիլի, 2021
Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. հայտարարություն

Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. հայտարարություն

Քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում ընտրական բարեփոխումները հասցնել ավարտին: Հայտարարությունը՝ ստորև. «2021 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով ամրագրվեց պարզ համամասնական ընտրակարգի դրույթը, որի պահանջը տարիներ շարունակ արտահայտվել էր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, և որը համահունչ է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին և ՏԻՄ ընտրակարգի՝ արդեն իսկ ընդունված փոփոխություններին։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթից այս դրույթի առանձնացումը և ավելի վաղ ընդունումն արդարացված է նրանով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական համաձայնության մասին հայտարարվել էր փաթեթի շրջանառությունից հետո, և հրատապ էր նախատեսվող ընտրություններից օր առաջ վերահաստատել համամասնական ընտրակարգի ընդունման հանձնառությունը՝ հաշվի առնելով, որ այս փոփոխությունը տարիներ շարունակ քննարկվել էր և հավանության էր արժանացել թե՛ քաղաքական, թե՛ միջազգային և թե՛ քաղաքացիական լայն հանրույթի կողմից։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կստեղծի այնպիսի մրցակցային միջավայր, որը կօգնի կայացնել և զարգացնել կուսակցական համակարգը Հայաստանում՝ վերջապես խթանելով քաղաքացիների կամարտահայտման հնարավորությունը նախընտրելի քաղաքական գաղափարախոսությունների ու ծրագրերի օգտին՝ ընտրողին հնարավորինս զերծ պահելով օլիգարխների, լոկալ ֆեոդալների և քրեական հեղինակությունների ազդեցությունից ու վերահսկողությունից։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք արդեն ընդունված փաթեթի հնարավորինս սեղմ ժամկետում վավերացումը Հանրապետության նախագահի կողմից: Միաժամանակ կարևորում ենք, որ ընտրական բարեփոխումների գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցվի մինչև նախատեսվող խորհրդարանական ընտրությունները, ներառյալ՝ վարչական ու քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները, հնարավորինս կանխարգելելու վարչական ռեսուրսի օգտագործումը և նախընտրական ծախսերի ապօրինի ֆինանսավորումը, առավել թափանցիկ և հաշվետու դարձնելու ընտրարշավի ֆինանսավորումը, ապահովելու կանանց ներկայացվածությունը, բացառելու նախընտրական հավաքներին ու քարոզչական միջոցառումներին մասնակցելու պարտադրանքը, երաշխավորելու նախընտրական ծրագրերի առկայությունը, բանավեճերի կայացումը, նվազեցնելու ընտրական գրավը, իջեցնելու կուսակցությունների անցողիկ շեմը՝ հնարավորություն տալով նորաստեղծ կուսակցություններին խորհրդարանում հայտնվելու, հանելու մանդատների բաշխման բոնուսային համակարգը և վերացնելու կոալիցիաների ձևավորման սահմանափակումները։ Նշված դրույթները միտված են ավելի ազնիվ ու հավասար դարձնելու ընտրական գործընթացները։ Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու և կյանքի կոչելու գործում դերակատարում ունեցող բոլոր իրավասու կառույցներին և պաշտոնյաներին կոչ ենք անում առավելագույն ջանք գործադրել՝ օր առաջ նպաստելու վարկաբեկված քաղաքական դաշտի կայացման, մաքրման ու զարգացման հիմքերի ձևավորմանը, ինչը կարևորագույն խնդիր է հատկապես ներկայիս ճգնաժամային իրավիճակում։ Հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունների կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից նախատեսվող առաջարկությունների քննարկման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ շահագրգիռ կողմերի կարծիքները լսելի դարձնելու և հնարավորինս կյանքի կոչելու համար»։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
10:54 - 09 ապրիլի, 2021
ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից. Անի Սամսոնյան

ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»։ Հիշեցնենք, որ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից և որով կարող էր կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։  Նախագխի վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել էր․ «Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն»:   
18:10 - 08 ապրիլի, 2021
Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ: Մարտի 29-ին Գրիգորյանը հայտնել էր, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության փոխնախարար:
13:40 - 05 ապրիլի, 2021