Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա. Էկոնոմիկայի նախարարություն

Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա. Էկոնոմիկայի նախարարություն

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։ Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, քննարկումների արդյունքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թ․ առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։  Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա։ Համանման իրավիճակ է գարու և եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար և 60 հազար տոննա։ Արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը ՀՀ-ում 2022 թ․ ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները ՌԴ-ից։ 
20:10 - 24 հուլիսի, 2022
Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|

Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները, հակառակը: «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց նա: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից. «Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների», - անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանն՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե՛ ներդրողի կողմից, թե՛ վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով», - վստահեցրեց կառավարության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ եթե ծրագիրը իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա նաև. «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է՝ համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն: Պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումները անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի», - ասաց նա: Նախարարն ընդգծեց՝ իր ներկայանալը այդ միջոցառմանը չի նշանակում, որ պետք է շրջանցեն օրենքները, հակառակը: Չնայած պետական երկու գերատեսչությունների հայտարարություններին, որ Հատիս լեռան վրա շինարարությունը կասեցվել է, այսօր էլ սարի լանջին շինաշխատանքներ էին ընթանում, պարզել էր «Ազատության» նկարահանող խումբը: Նախարարն ասուլիսի ժամանակ ասաց, թե այն, ինչ կատարվում է, օրենքով թույլատրելի է: Իսկ եթե այս տարածքը բացառվի, կգտնեն այլ լուծումներ, հավաստիացրեց Քերոբյանը: Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև անկանխիկ գործարքներին անցնելուն. հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտել է շրջանառության մեջ, և մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ «Մենք խոսում ենք նրա մասին, որ կառուցենք երկիր, որ արժանի տեղ կլինի մեր երեխաների համար ապրելու», - նախ ասաց նախարարը՝ հավելելով, որ վաղուց պետք է ընկերություններում սովորած լինեին անկանխիկ գործարքներին: Քերոբյանը կոչ արեց բոլորին մտածել, թե ինչպես թափանցիկ աշխատելով կարողանան աշխատել եկամտաբեր. «Հաճախ աշխատում ենք ցածր արտադրողականությամբ, և բիզնեսների խնդիրների մեծ մասը ցածր արտադրողականության մեջ է թաղված, և շատ ժամանակ ընկերությունների հիմնադիրները փոխանակ google անեն և տեսնեն, թե աշխարհի մյուս երկրներում իրնց գործընկերներն ինչպես են բարձր արտադրողականությամբ աշխատում նույն բիզնեսն անելիս, մտածում են, որ հարկերից խուսափելը կամ հարկերը թաքցնելը ամենալավ ձևն է փող աշխատելու: ՀՀ միջին բիզնեսը մոտ 7-8 անգամ ավելի ցածր արտադրողականություն ունի, քան նույն բիզնեսը տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անդամ երկրների մեջ», - հավելեց նա: Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ եթե դրամն էլի արժևորվի, Կենտրոնական բանկը պե՞տք է թույլ տա անվերջ լողալ, թե՞ ոչ, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ԿԲ-ն հիմա ոչինչ չի անում, այնպես չէ, որ այս աշխատանքը միայն ԿԲ-ն պիտի անի: Մեր կարծիքով՝ 450 դրամը մեր տնտեսության համար կարմիր գիծ է, և այսպիսի բարձր արժևորում ունեցող դրամը խիստ վտանգում է մի շարք արտահանմանը միտված ոլորտներ»: Հարցին, թե ունե՞ն ծրագրեր՝ ՀՀ տեղափոխված ռուս մասնագետներին երկրում պահելու համար, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մենք ՄըքՔենզի ընկերության հետ բավական լուրջ աշխատանք ենք կատարել և այդ աշխատանքի արդյունքում ձևավորել ենք այն անելիքների ցանկը, որը անելու պարագայում կկարողանանք երկար պահել այս մարդկանց Հայաստանում: Ամբողջ աշխարհում շատ սուր պայքար է նորարարական մտածելակերպ ունեցող տաղանդավոր մարդկանց համար, և աշխարհի քաղաքները սուր մրցակցության մեջ են այդ պայքարում: Այս պայքարին միացավ նաև Հայաստանը, և մենք տեսնում ենք շատ լավ հնարավորություններ»: Ըստ նրա՝ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխած շատ ընկերություններ են խոստացել մնալ Հայաստանում: Օգտատերերից մեկի հարցին՝ կո՞ղմ է արդյոք հայ - թուրքական սահմանի բացմանը՝ հաշվի առնելով առկա մտավախությունները, մասնավորապես՝ թե Հայաստանի տնտեսությունը «կուլ կգնա» այդ մեծ տերության տնտեսությանը, տեղական արտադրողները կտուժեն, հաշվարկվա՞ծ են արդյոք վտանգները, նախարարն արձագանքեց. «Մենք ժամանակին շատ դեմ էինք, որ հայ - թուրքական սահմանը բացվի, թուրքական ապրանքների արգելքը հանվի, բայց մեր գործընկերների հետ, կառավարության գործընկերների հետ տնտեսական և քաղաքական շահերը համադրելու արդյունքում որոշվեց, որ պետք է բացվի, հանվի թուրքական ապրանքների էմբարգոն: Եվ հիմա, ըստ էության, շուկան աշխատում է միակողմանի, առևտուրը աշխատում է միակողմանի՝ մենք միայն գնում ենք: Եվ հիմա հայ - թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով նշանակելու է, որ մենք ոչ միայն գնում ենք, այլ նաև վաճառում ենք, և դա էապես լավացնելու է այսօրվա իրավիճակը, ոչ թե վատացնելու»: «Այսօր մենք արդեն որևիցե սահմանափակում չունենք թուրքական ապրանքներ գնելու առումով, և մեր ընկերությունները, ինչքան իրենց անհրաժեշտ է, այդ ապրանքները գնում են», - նշեց Քերոբյանը՝ տեղական արտադրողների վերաբերյալ հարցին պատասխանելով. - «Տեղական արտադրողները որոշ չափով արդեն տուժում են, որովհետև թուրքական տնտեսությունը հզոր է, թուրքական լիրան կտրուկ ձևի արժեզրկվում է, իսկ մերը՝ արժևորվում, բազմաթիվ դժվարություններ կան: Բայց, էլի եմ ասում՝ եթե հայ - թուրքական սահմանը բացվի, մենք կկարողանանք գնելու հետ մեկտեղ նաև վաճառել, այսօր մենք միայն կարողանում ենք գնել»: «Հայ - թուրքական սահմանի բացվելը միայն մեզ է օգուտ՝ այս պարագայում», - վստահեցրեց նախարարը:  
09:32 - 19 հուլիսի, 2022
Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել. այն կղեկավարի Քերոբյանը
 |news.am|

Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել. այն կղեկավարի Քերոբյանը |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվում ՀՀ-ում հողային բարեփոխումների քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով: Աշխատանքային խմբի ղեկավարը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է: Խմբում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Արդարադատության փոխնախարար Ա. Հարությունյանը: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով: 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։ 3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
14:29 - 15 հուլիսի, 2022
Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան |armenpress.am|

Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է: ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող  հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր,  հիմա մոտավորապես 250 է»,-ասաց նա: Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումը էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը: «Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,-ասաց նա: Անդրադառնալով լաստանավային փոխադրումների տարբերակներին՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է` հարցը լուծում կստանա մոտակա օրերին: «Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրն այն է, որ Հոլանդական ընկերությունը միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին և սանկցիաների պատճառով թույլտվության ստացումն ուշանում է: Բաթումիի ընկերությունը ղեկավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Կարծում ենք, որ լավ տարբերակը Փոթիի նավահանգիստն է, բայց եթե դա չլինի, կանենք երկրորդ տարբերակը»,-ասաց Քերոբյանը: Անդրադառնալով գնաճին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:
13:54 - 07 հուլիսի, 2022
Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ. Վահան Քերոբյանը՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին |1lurer.am|

Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ. Վահան Քերոբյանը՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության աշխատանքը և 10.2 տոկոս բարձր տնտեսական աճը, որ մենք ունենք, ըստ էության, տարածաշրջանում և աշխարհում ամենաբարձրերից մեկն է, պետք է ուղղված լինի նրան, որ երկրում ապրող մարդիկ ապրեն ավելի լավ: Բնականաբար, բարձր տնտեսական աճի արդյունքները Կառավարությունը պետք է վերաբաշխի այնպես, որպեսզի աղքատությունը նվազի, իսկ հիմա մենք սննդամթերքի բարձր գների պատճառով կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև: Այդ մասին Կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ Կառավարությունն աղքատության դեմ պայքարի առումով մի քանի գործողություն է կատարում. մասնավորապես, մյուս տարվանից, ըստ էության, բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը, թոշակները: Կառավարությունը մտադիր է նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարել: «Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Դա է մեր գործողությունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել խոցելի խավերի եկամուտները: Այս գործողությունների արդյունքում մենք փորձում ենք մի կողմից գնաճի ազդեցությունն աղքատության վրա չեզոքացնել, մյուս կողմից՝ ԿԲ-ն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ, և այս առումով ևս պետք է արձանագրենք, որ մենք տարածաշրջանի ամենացածր գնաճն ունենք»,- ասաց Վահան Քերոբյանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացման ազդեցությանը տնտեսության վրա, ապա նախարարն ասաց հետևյալը. «Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ: Որտե՞ղ անշարժ գույքն ավելի թանկ արժի՝ փակուղու վերջո՞ւմ, թե՞ խաչմերուկի վրա: Մենք, ըստ էության, Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ: Բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ տրանզիտային»,- նշեց Վահան Քերոբյանը:
13:48 - 07 հուլիսի, 2022
Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցեն՝ Քերոբյանի հետ համատեղ ասուլիսին

Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցեն՝ Քերոբյանի հետ համատեղ ասուլիսին

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:  Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը ոչ միայն հաստատված համագործակցության ոլորտներում, այլև նորերում: Նա առանձնացրել է վերականգնվող էներգիան, արևային էներգետիկան, ջրածնային տեխնոլոգիաները, միջին մասնագիտական կրթությունը, պարենային անվտանգությունը և որպես հեռանկարային ուղղություններ նշել արդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղերը։ «Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի նշված ուղղություններում համագործակցությունը կայանա»,- ասել է Վահան Քերոբյանը։ «Մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու, նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանն այդ երկրների շարքում է»,- նշել է Սվենյա Շուլցեն և վստահեցրել, որ Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին:
21:15 - 02 հուլիսի, 2022
Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան

 |armenpress.am|

Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան: Կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար: «Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասաց նա: Անդրադառնալով լաստանավային փոխադրումներին` Քերոբյանը նշեց, որ Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս պատժամիջոցներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ: «Հիմա մենք բանակցում ենք, որ այդ պատժամիջոցները մեր լաստանավերի վրա չկիրառվեն»,-հավելեց նախարարը:      
15:52 - 23 հունիսի, 2022
Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան

 |armenpress.am|

Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: Կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն: «Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնենք հատուկ կատեգորիայի մեջ, որ այդ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և մոտենալ Վերին Լարսի անցակետին»,- ասաց նա: Նախարարի խոսքով`  բազմաթիվ բեռնատարներ առաջ ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը, իսկ ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է: «Ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս, որպեսզի խնդրին լուծում տանք:  Մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, ըստ մեր գնահատականի, պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա այսօրվա 400-450 մեքենաների փոխարեն 650-700 մեքենան է օրական»,-պարզաբանեց Քերոբյանը:
15:22 - 23 հունիսի, 2022
Վահան Քերոբյանը Սյունիքում ծանոթացել է արոտների կայուն կառավարման գործընթացին

Վահան Քերոբյանը Սյունիքում ծանոթացել է արոտների կայուն կառավարման գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում էր՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումները և այդ միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունները։ Նշված է, որ Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավ-հյուսիս» ծրագրի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։ Գյուղացիների հետ զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը նրանցից փորձել է տեղեկանալ, թե որքանով են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը հասանելի կոնկրետ շահառուներին, գնահատել ծրագրերի կիրառելիությունը և նպատակահարմարությունը, լսել թերությունների մասին՝ դրանք շտկելու և ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նոր ծրագրեր մշակելու համար։ Որպես կարևոր խնդիր գյուղացիները նախարարին ներկայացրել են վարկեր ստանալու հետ կապված դժվարությունները, նշել նաև արոտների օգտագործմանն առնչվող որոշ խնդիրներ։ «Պետք է պարզել, թե ինչպե՞ս պետք է փոփոխել ծրագրերը, որպեսզի մենք կարողանանք էապես լավացնել գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: Խնդիրներ կան նաև արոտների մասով․ փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք  ձևափոխել ծրագիրը, որպեսզի էական փոփոխություն ստանանք ամբողջ Հայաստանի տարածքում, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ որևէ փոքր տարածաշրջանում, որպեսզի ռեալ փոփոխություններ մտցնենք գյուղատնտեսության մեջ», - ասել է Վահան Քերոբյանը։ Նախարարի այցը կազմակերպվել էր ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։ Համայնքների և հարթակի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են արոտավայրերի կայուն կառավարման արդյունքում տարիների ընթացքում համայնքների օգուտները, նաև նախրաքարշի կազմակերպման արդյունավետությունը։ Նախարարը լսել է մասնագետների կարծիքները, այնուհետև ներկայացրել իր տեսակետը տարածաշրջանի գյուղատնտեսության և ընդհանուր զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բացի անասնապահությունից, այստեղ լավ նախադրյալներ կան զարգացնելու զբոսաշրջությունը, առաջարկել դիտարկել նաև գյուղական վայրերում հեռավար աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունը։ Հանդիպման մասնակիցների ուղեկցությամբ Վահան Քերոբյանն այցելել է մոտակա արոտավայրը, նաև Վերիշեն գյուղի 5-րդ դարի եկեղեցին։ Խոտ գյուղում գտնվող Սյունիքի անասնաշուկայում նախարարին ներկայացվել են կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Նախարարը շրջել է տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքներին, կառուցվող սպանդանոցի պայմաններին։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հարթակի՝ առաջիկա օրերին  նախատեսվող միջոցառմանն ամփոփել նախարարի այցի արդյունքները։
17:17 - 22 հունիսի, 2022
Մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին. ՀՀ վարչապետն ընդունել է Արտեմ Փաթափությանին

Մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին. ՀՀ վարչապետն ընդունել է Արտեմ Փաթափությանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ողջունելով անվանի գիտնականին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Փաթափության, ուրախ եմ Ձեզ տեսնելու և ծանոթանալու համար: Ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Երեկ ուշադիր լսեցի Ձեր ելույթը Երևանի պետական համալսարանի ավարտական միջոցառման ժամանակ և շատ տպավորված եմ: Բնականաբար, այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում: Իհարկե, մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ վերջապես Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր պատրաստակամության համար՝ աջակցելու Հայաստանում գիտության, կրթության զարգացմանը: Այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից է և կարծում ենք, որ գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան: Իհարկե, մեր հայրենակիցների ներուժն այս գործում ներգրավելը մեզ համար կարևոր է, եթե նման պատրաստակամություն կա: Կրկին ողջունում եմ Ձեզ, կուզենայի նաև Ձեր այցի ընթացքի մասին լսել՝ ինչպե՞ս է անցնում, ինչպե՞ս է Ձեր տրամադրությունը և ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը Հայաստանում»: Իր հերթին, Արտեմ Փաթափությանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ և լինել այստեղ։ Հիանալի այց ունեցա, շոյված եմ այն ընդունելությունից, որ ցույց տվեցիք Դուք և կառավարությունը, բայց որ ամենակարևորն է՝ ազգի կողմից ընդունելությունից։ Իմ հանդիպած ուսանողների աչքերի ուրախությունը իսկապես ապշեցուցիչ է, և կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ-ն այսպես չի գնահատում իր երիտասարդ գիտնականներին։ Շատ ուրախ կլինեմ օգնել որևէ կերպ, իմ հնարավորությունների սահմաններում։ Արդեն հանդիպել եմ բազմաթիվ նախարարների, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների, նաև մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ են հիմնել։ Համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի կյանքի հաջորդ փուլի համար` ոչ թե միայն տնտեսության, ռազմական ոլորտի, այլ՝ բոլոր ուղղությունների։ Այցելել եմ Սինոփսիս, Թումո, և սրանք հայկական հնարարամտության երկու հրաշալի օրինակներ են, որոնք օգտակար են ոչ միայն արդյունաբերությանը, այլ նաև ներդրում ունեն կրթության մեջ, բարելավում են կրթությունը, որն ապագայում կսնուցի, կօգնի տնտեսությանը։ Հույս ունեմ, որ կարող եմ օգտակար լինել առողջապահության ոլորտում և ինֆորմատիկայի, որը մաթեմատիկական հենք ունի։ Կարծում եմ, որ այն ապագա կենսաբանության մեջ մեծ տեղ կունենա: Հայաստանն իր սահմանափակ բյուջեով կարող է ռազմավարական մոտեցում ցուցաբերել այն ոլորտներին, որտեղ հնարավորություն ունի կարճ ժամանակահատվածում հասնել առավելագույնի։ Կարծում եմ՝ կան որոշակի ուղղություններ, որտեղ կարող ենք մրցակցել, կան նաև ուղղություններ, որտեղ իմ կարծիքով իմաստ չունի փորձել դառնալ լավագույնը։ Կրկնում եմ, ուրախ կլինեմ օգնել իմ կարողությունների սահմաններում։ Շատ ոգևորված եմ այն ընդհանուր հակակոռուպցիոն շարժման համար, որ դուք սկսել եք, որն արդեն արտացոլվում է ակադեմիական շրջանակում»։ Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում գիտության և կրթության ոլորտի խնդիրներին ու կառավարության նախաձեռնած բարեփոխումներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստվում է մինչև 2026 թվականը շարունակական ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը և հավելել, որ այն արդեն իսկ ավելացել է 80 տոկոսով: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է գիտական արտադրանքի արդյունավետության բարձրացումն ու բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական աշխատանքի ընդլայնումը: Կառավարության ղեկավարը կարևորել է Արտեմ Փաթափությանի դիտարկումները, առաջարկություններն ու խորհուրդները՝ վերը նշված ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու գործում: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ պարոն Փաթափությանի օրինակը ոգևորիչ է երիտասարդների համար և վստահություն հայտնել, որ նրա այցը կոգեշնչի նրանց: Արտեմ Փաթափությանը նշել է, որ պատրաստ է իր գիտելիքներով, փորձով ու ներուժով նպաստել ՀՀ-ում գիտության և կրթության զարգացմանը:     Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:39 - 16 հունիսի, 2022
Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2022» համաժողովը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2022» համաժողովը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ներկայումս հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր 2022» գիտաժողովին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ պետք է համախմբենք գիտական ներուժն ու զարգացնենք մեր պետությունը։ «Մենք շարունակաբար խորացնելու ենք գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու գործընթացները և աշխարհին առաջարկելու ենք մեր մտավոր ունակությունների արգասիքը։ Այս համաժողովը հիանալի հնարավորություն է գիտության և գործարարության փոխգործակցության զարգացման, մտքերի փոխանակման համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ապագան ևս տեխնոլոգիական զարգացման, գիտելիքահենք տնտեսության զարգացումն է։ Քերոբյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գիտելիքահենք տնտեսության կայացումը համարում է տնտեսության զարգացման ամենակարևոր առաջնահերթությունը։ Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։ Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:22 - 15 հունիսի, 2022
Փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարն ամփոփեցին Կատար ՀՀ պատվիրակության այցի առաջին օրվա արդյունքները |armenpress.am|

Փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարն ամփոփեցին Կատար ՀՀ պատվիրակության այցի առաջին օրվա արդյունքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամփոփեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետության այցի առաջին օրվա արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ բարեկամ Կատարի Պետության հետ անհրաժեշտություն կար քննարկելու տարբեր ոլորտներին վերաբերվող մի շարք կարևոր հարցեր, որի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով ժամանեց Դոհա։ «Այցի շրջանակներում կարևոր հանդիպումներ ենք ունեցել Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Հանդիպում ենք ունեցել տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ստորագրվեցին հուշագրեր, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, զբոսաշրջության, նաև ստորագրվեցին առանձին հուշագրեր երկրների պետական լրատվական գործակալությունների միջև, պետական համալսարանների միջև, ինչպես նաև Դոհայի և Երևանի միջև։ Վարչապետի կողմից ստացանք հանձնարարություններ, որպեսզի հետևողական լինենք հուշագրերի և համաձայնագրերի կատարմանը»,- ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Փոխվարչապետի խոսքով՝ օրվա ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք նույնիսկ նախատեսված չէին օրակարգով։ «Ինչպես գիտեք, Կառավարության ռազմավարության համաձայն՝ պլանավորում ենք ունենալ առանձին ակադեմիական քաղաք կամ տեխնոլոգիական ուղղվածության կենտրոններ։ Նման փորձ Կատարն ունի, և հնարավորություն ունեցանք այցելելու Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթանալու կենտրոնի աշխատանքին»,- ասաց փոխվարչապետը։ Մաթևոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ակնկալում է Կատարի իշխանությունների կողմից փոխադարձ այց Հայաստանի Հանրապետություն։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին կարևորեց Կատարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումը։ «Կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների կողմից դրսևորված քաղաքական կամքը շատ կարևոր է, որպեսզի իսկապես պայմանավորվածություններն իրագործվեն»,- ասաց Քերոբյանը։   Կատարի հետ կարևոր պայմանավորվածություններից էկոնոմիկայի նախարարը առանձնացրեց «Qatar Airways» ընկերության նախագահի հետ ստորագրված հուշագիրը։ Նա նշեց, որ նաև քննարկվել է «Qatar Airways»-ի կողմից բեռնափոխադրումների սակագների զեղչերի կիրառումը։ «Կարծում եմ, որ եթե դա մեզ հաջողվի, ապա մեր երկրի համար նոր հնարավորություններ կբացվեն»,- ավելացրեց Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ ներդրումների, փոխադարձ առևտրի, ֆինանսական ոլորտներում Կատարի հետ համագործակցության լայն հնարավորություններ կան, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։ «Քաղաքական առումով ամեն ինչ շատ լավ է, բայց պետք է ջանք գործադրել, որպեսզի քաղաքական պայմանավորվածությունները իսկապես տեղի ունենան»,- ասաց Քերոբյանը։   Կարեն Խաչատրյան
19:12 - 13 հունիսի, 2022