Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Արամուս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Արամուս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Ողջունելով և շնորհավորելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։ Արամուսն Աբովյանի տարածաշրջանի կարևորագույն համայնքներից մեկն է: Մատնանշելով համայնքում առկա խնդիրների ծավալը՝ մարզպետը հույս հայտնեց, որ Տիգրան Գեղամյանն իր աշխատասիրության և երիտասարդական ավյունով լի նոր գաղափարների շնորհիվ ամենասեղմ ժամկետներում կյանքի կկոչի որակապես նոր համայնք ունենալու տեսլականը։ Համայնքում հրատապ բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից ու իրականանացվեն փոխվստահության ու փոխհամաձանության մթնոլորտում: Մարզպետը միաժամանակ խոսեց Արամուս համայնքում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես՝ մանկապարտեզի կառուցման մասին, որի որակյալ և սահմանված ժամկետում իրականացման նկատմամբ հատուկ հսկողություն պետք է սահմանվի:
14:12 - 27 հուլիսի, 2020
Կոտայքում շուրջ 672 քաղաքացի դիմել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար

Կոտայքում շուրջ 672 քաղաքացի դիմել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում գյուղատնտեսության բնագվառում ներդրումներ կատարելու նպատակով հուլիսի 24-ի դրությամբ ծրագրի շահառու հանդիսացող ֆինանսական կառույցներ են դմել շուրջ 672 քաղաքացի (3 մլն և ավելի), ովքեր անցել են` առցանց, հավաստագրման փուլը: Մարզպետարանը հայտնում է, որ հայտատու շահառուներից 65-67%-ը (խառը տնտեսություներ, օր. անասանապահության և դաշտավարության, անասանապահության և այգեգործության և այլն) ներդրումները պատրաստվում են առաջնահերթ ուղղել անասնապահության բնագավառ: «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրի շրջնակներում Կոտայքի մարզի հայտատուների թիվը այս պահին հասնում է 48-ի, որոնցից մեկն արդեն ստացել է լիարժեք փոխհատուցում: «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրի հայտատուների թիվը 38 է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թ-ին, այս պահին հայտատուների մեծ մասը արդեն սկսել են շինարարական աշխատանքները: Վերջին ամիսներին առանձնակի է հետաքրքրությունը «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ (կատարված ծախսերի մասնակի` 50 % փոխատուցում): Ծրագրի շահառուների թիվը 17-ն է, որոնք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել: Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 3 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում:
10:38 - 25 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Չարենցի փ. 9 շենք, Քաջազնունի փ. 3, Մաշտոցի պող. 33/1, Նալբանդյան փ. 25/14, Մաշտոցի պող. 35, 37, Թումանյան փ. 38 շենքեր, Մյասնիկյան պող. 16-55 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․51, 53, Ս․Զորավարի փ․44, 46 շենքեր, Ս․Զորավարի փողոցի սեփական տներ, Մանանդյան փ 1, 1ա, 1/2 , 3, Մայիսի 9-ի փ․15, Նիզամի փ․1, 55 շենքեր, Արշակունյաց պողոտա սեփական տներ, Ներքին Չարբախ 1 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն թաղ. 20 շենք, Բաբաջանյան փ. 1/1 շենք, Րաֆֆու փ. 39 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 49 շենք, Միկոյան փ. 25 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 1, 2, 3, 3/1, 5, 14/1, Նանսենի փ. 1ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7, Նանսենի 1-ին նրբ․8, Գայի պող. 2, 8, 10, Սաֆարյան փ. 2, 4, 10 շենքեր, Սաֆարյան փ. 4 սեփական տուն, թիվ 1 վարժարան, թիվ 106 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 32/2 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ․ 8, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբ․ 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.`Մինսկի փ. 17 շենք, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 8 շենք, Չարենց թաղ․ 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 24 (1/17) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր թաղամաս, Գետամեջ համայնք մասնակի, «Աղի հանք» և «Երազ» այգեգործական ընկերություններ, Պտղնի պոմպակայան, Նոր թաղամաս, «Եթեր» խմբագրություն, «Սև քար» իջևանատուն, «Մ․Մարտիրոսյան» և «Վ․Գրիգորյան», «Մ․Ապերյան», «Հ․Հարությունյան», «Գ․Գրիգորյան» ՍՊԸ-ներ, Նոր թաղամաս և Զինմաս։ Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Ագարակ քաղաք և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ։
09:30 - 24 հուլիսի, 2020
Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները: Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հիշեցնենք, որ Գագիկ Սարգսյանը Առինջ համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի։
18:10 - 23 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Աբովյան փ. 30-36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Մաշտոցի պող. 33/1, 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ Նովա նրբ․ 76-84 սեփական տներ, Նալբանդյան փ. 25/14, Պուշկին փ. 37, Վրացյան փ. 84/1 շենքեր, Արշակունյաց պող․ 6, 8, 45, 47, 49 շենքեր, Եր․ Քոչարի փ. 22, 28 շենքեր, Արհեստավորների փ. 91-163, Զավարյան փ. 18-47, Գրողների փ. 3-16, Նար Դոս փ. 39, 43 սեփական տներ, Գարեգին Նժդեհի փ․ 56ա, 56բ շենքեր, Նորագավիթ 4-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 49, 50 շենքեր, Դավթաշեն 3-րդ թաղ. 6 հանրակացարան, Մելիքյան փողոց մասնակի, Սիլիկյան Հին խճուղու հարակից արտադրամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 39 և Բաբաջանյան 1/1 շենքեր, Նոր Նորքի 2-րդ զանգ.`Մոլդովական փ. 32/2 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2 շենք , Շոպրոնի 3-րդ նրբ. 7 /19/ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 6, 18 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ. 1/2 շենք, Աղի Հանք՝ 4/4 շենք, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 13 (3/11) շենք, Տաշքենդի փ. 21 (1/12) շենք, Տաշքենդի նրբ․ 13 (2/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արևաշատ, Պտղունք, Մուսալեռ գյուղերն ամբողջությամբ, Թաիրով, Փարաքար գյուղեր` մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր և Նոր թաղամասեր, Գետամեջ համայնք`մասնակի, «Աղի հանք» և «Երազ» այգեգործական ընկերություններ, Պտղնի պոմպակայան, «Մ․ Մարտիրոսյան» և «Վ․ Գրիգորյան» ՍՊԸ-ներ, Շիրակի մարզում՝ 10:30-15:00 Ախուրյանի տարածաշրջան, Ախուրյան գյուղ «Ճանշին» և «Գյուղշին» բանավաններ, «Ճանշին», «Յումս», «Ախուրյանի բենզալցակայան» կազմակերպություններ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Ձորաշեն և Սարապատ գյուղեր:
09:18 - 23 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Լալայանց փ. 47ա, Մաշտոցի պող. 33/1, Նալբանդյան փ. 25/14, Աբովյան փ. 39 շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Թումանյան փ. 32, 34 շենքեր, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 4 շենք, Ռուբինյանց փ. 17/1, 17/2, 19, 19/1, 19/2, 21, 21/1, 47/1 շենքեր, Ա.Ավետիսյան փ. 67, Ռուբինյանց փ. 5, 7, 9, Դրոյի փ. 8-8/2, 10, 12 շենքեր և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծարավ Աղբյուրի փողոցի սեփական տներ, Քանաքեռ 17 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նազարբեկյան փ. 8, Շիրազի փ. 18, Բաբաջանյան փ. 49/1, 51/1, 53/1շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մանկական վերականգնողական կենտրոն, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Գարեգին Նժդեհի փ․42, 44, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուռնազյան փ. 22-59 սեփական տներ, Բուռնազյան փ. 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6-12 /զույգ/ սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/2 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 12, 32/1 շենքեր, Գալշոյան փ. 26 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լևոն Սարգսյան փ. 3 ( Շոպրոնի 1 նրբ. 6) շենք, Շոպրոնի փ. 6 շենք, Շոպրոնի 2-րդ նրբ. 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ՝. Մինսկի փ. 19 շենք, Ավան՝ Չարենցի թաղ․11, Սայաթ Նովա թաղ․ 5 շենքեր, Աճառյան փ. 18, 16, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի նրբ․ 13 (2/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր թաղամաս և ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզում՝ 11։00-12։00 Հաղարծին գյուղ մասնակի:
09:17 - 22 հուլիսի, 2020
Արամուս համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արամուս համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները: Ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի  26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
11:30 - 21 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Աէրացիա թաղ. 3 շենք, 11:00-17:00 Բաղրամյան պող. 70 շենքի 4-րդ մուտք, Բաղրամյան պող. 69 շենք, Մ.Ավետիսյան 4 փ. 12 շենք, Քոչար փ. 20, Գրիբոյեդով փ. 26, Կոմիտասի պող. 45/1, Վրացական փ. 17, Դումանի փ. 53, Քեռու փ. 58 շենքեր, Հ.Հակոբյան փ, 7, 9/1 շենքեր, Մամիկոնյանց նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 51 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նազարբեկյան փ. 7 շենք, Արարատյան 2-րդ զանգ. 4 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 30, 46 շենքեր, Նորաշեն թաղ. 28 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 2 շենք, Րաֆֆու փ. 49, 53 շենքեր, Բուռնազյան փ. 22-59 սեփական տներ, Բուռնազյան 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6–12 /զույգ/ սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տներ, Լալայանց փ. 47ա, Մաշտոցի պող. 33/1շենքեր, Խանջյան փ. 31 շենքի 1-ին մուտք, Եր․ Քոչարի փ. 5, 7 շենքեր, Կոնդ թաղամաս մասնակի և Սայաթ Նովա պող. 20, Թումանյան փ. 26, 28, 28ա, 12, 13 շենքեր, Թումանյան 1-ին անցուղի 2 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կաշեգործների փողոցի սեփական տներ, Գարեգին Նժդեհի փ․27/1, 27/2 շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի սեփական տներ, Շահամիրյանների փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 3 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 20 շենք, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 20 շենք, Ավան՝ Նարեկացու թաղ․ 30 շենք, Սայաթ- Նովա թաղ․ 5 շենք, Ավան Առինջ՝ Տաշքենդի նրբ․ 3 (1/9) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Գետամեջ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի Կոմբինատ, Այգեգործական ընկերություն, Երազ այգեգործական ընկերություն, Նոր Թաղ, Մ.Մարտիրոսյան ՍՊԸ, Վ․Գրիգորյան ՍՊԸ, Պտղնի Պոմպակայան-1-ը և հարակից բնակիչ-բաժանորդները, Եղվարդ համայնքի Շահումյան և Սպանդարյան փողոցնոր, Կալեր թաղամասն ամբողջությամբ:
09:21 - 21 հուլիսի, 2020
ՀՖՖ-ն կվերանորոգի Աբովյանի Քաղաքային մարզադաշտը

ՀՖՖ-ն կվերանորոգի Աբովյանի Քաղաքային մարզադաշտը

Հուլիսի 17-ին կայացել է Կոտայքի Աբովյան համայնքի ավագանու նիստը: Ավագանու N 44-Ա որոշմամբ Աբովյան համայնքի Քաղաքային մարզադաշտը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը 2 տարվա ընթացքում իրականացնելու է մարզադաշտի հիմնական և ընթացիկ վերանորոգումը: Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները: Վերանորոգումից հետո մարզադաշտը համապատասխանելու է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ  այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ: Հիշեցնենք, որ Քաղաքային մարզադաշտում իր հանդիպումներն էր անցկացնում ԽՍՀՄ Առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Կոտայքը», իսկ միջազգային վերջին հանդիպումն այս մարզադաշտում կայացել է ավելի քան 11 տարի առաջ՝ 2009 թ. մայիսին, երբ Հայաստանում անցկացվում էր կանանց ազգային հավաքականների միջազգային մրցաշար՝ Հայաստանի, Էստոնիայի և Ղազախստանի հավաքականների մասնակցությամբ:
12:57 - 18 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22-28 շենքեր եւ 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-100 սեփական տներ եւ բնակիչ-բաժանորդներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լալայանց փ. 47ա շենք, Ալեք Մանուկյան փ. 8 շենք, Թումանյան փ. 21 շենք, Նորաշեն թաղ. 40 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 21, 43, 44 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղ. 2, 35 շենքեր, Բաբաջանյան փ. 18 շենք, Շիրազի փ. 10 շենք, Անդրանիկի փ. 85, 93 շենքեր, Արագածի, Ղարիբջանյան, Կողբի, Պատկանյան, Օդեսայի, Մադոյան փողոցների սեփական տները, Կատովսկու փողոցի սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 12, 14, 16, 18 շենքեր, Ջուղայի փ. 7 շենք, Նանսենի փ. 6, 9, 10, 12, 13, 15, 15/1 շենքեր, Նանսենի 1-ին նրբ․ 4, 5, 6 շենքեր, Բորյան փ. 2 շենք, Լվովյան փ. 8 շենք, Գայի պող. 4 շենք,թիվ 2 մարզադպրոց, թիվ 62 165 դպրոցներ, թիվ 242, 251 մսուր-մանկապարտեզներ եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Դ․Մալյան նրբ․5 շենք, Նոր Նորք՝ 4-րդ զանգ.՝ Գյուլիքեւխյան փ. 9 շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան 14, 12 շենքեր, Նոր Նորքի 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 5շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ՆորՆորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 36 շենք 3, 4 մուտքեր, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 21շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 1( 3/8 ) շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան փ. 6 (1-ին միկրո. 3շ.) շենք, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 2 շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի Հանք՝ Աճառյան փ. 16, 18 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Նոր Արտամետ համայնք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Հաճն համայնքի Բրիլյանտ, Մ․ Գյուլֆյան թաղամասեր, Նոր Գեղի համայնքի Նոր թաղամաս, «Բուլդոկ» ՍՊԸ, «Մուշ 95» սերվիս, Պոմպակայան 4 (Էլեն Ա․Կ) եւ հարակից բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10:00-11:30 Սեւան քաղաքի Նալբանդյան փ․40ա-43 շենքեր, Նաիրյան փ․175–179 շենքեր, Շինարարների փ․3-5 բազմաբնակարանային շենքեր, Մ.Մաշտոցի անվան հիմնական դպրոց եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-15:00 Սեւան քաղաքի Բաբաջանյան, Կոմիտասի փողոցներ, «ՎՏԲ-Հայաստանբանկ» ընկերություն եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-13:00 Սեւան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան փողոցներ, Շահումյան, Կարմիր Բանակի փողոցների սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
09:31 - 17 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ մուտքերը) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ. 1, 4-րդ թաղ. 29 շենքերը, Անդրանիկի փ. 10, 129, Րաֆֆու փ. 41 շենքերը, Մարգարյան 2-րդ նրբ. 1շենքի 1-4-րդ մուտքերը և հարակից ոչ բանկիչ բաժանորդները, Արագածոտն մարզում՝ 11:00-17։00 Գետափ, Թլիկ, Արագածավան գյուղերը, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Մասիս քաղաքի Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների 4, 9, 10 փողոցները և 4-րդ նրբանցքը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Մռավյան, Խանջյան, Երևանյան, Օգոստոսի 23-ի փողոցները՝ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։30 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, 26 Կոմիսարների, Թամանցիների, Մոմիկի, Օրբելու փողոցները և Ելփին, Վերնաշեն գյուղերը մասնակի, 10։00-16։00 Ազատեկ գյուղը՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն գյուղերը մասնակի, Աբովյան քաղաք 8-րդ միկրոշրջանը և Էլար թաղամասը մասնակի, Սարալանջի 10, 11 փողոցները, Հարնապետության փ. 4, Սևանի փ․ 4/5, Օգոստոսի 23փ. 21 շենքերը, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը՝ մասնակի և «Մագաս Ինվեստ» ՍՊԸ-ն, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի 3-րդ թաղամասը՝ մասնակի, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի Սոցխոզ թաղամասը, 11:00-16:00 Գյումրի քաղաքի «Թռչունյաց տունը», «Սևերսկի» զինմասը, «Սևերսկի» թաղամասը, հին մաքսատան դիմացի տարածքը, նախկին «Ուրալ Սիբ Ստրոյ»-ի տարածքը, 11:00-17:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցը, Տավուշի մարզում՝ 10:00-16:00 Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղերը, Հաղարձին գյուղը՝ մասնակի, 12:00-14:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցը, Թբիլիսյան խճուղին՝ մասնակի, և Թեղուտ գյուղը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Հարժիս, Հալիձոր, Շինուհայր գյուղերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները:
09:50 - 15 հուլիսի, 2020
Կառավարության սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի հիմքից կկառուցվի նոր մանկապարտեզի շենք

Կառավարության սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի հիմքից կկառուցվի նոր մանկապարտեզի շենք

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 3 ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի նախատեսված են Նոր մանկապարտեզի շենքի կառուցում Համայնքային փողոցների ասֆալտապատում Արտաքին լուսավորության ցանցի կառուցում: Անդրադառնալով մանկապարտեզի շենքի կառուցմանը՝ ընդգծենք,  որ այս համայնքում երբևէ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախելու հարևան համայնքների մանկապարտեզներ: Բալահովիտ կատարած աշխատանքային այցերի ընթացքում Կոտայքի մարզպետի բազմաթիվ քննարկումների առանցքը եղել է այս համայնքում օր առաջ լուծելու մանկապարտեզի հարցը և այս ուղղությամբ  մարզային իշխանությունների կողմից  իրականացված ջանքերը տվել են սպասելի արդյունքներ և պետական բյուջեի աջակցությամբ այս տարի Բալահովիտում վերջապես հիմքից կմեկնարկեն մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Շուրջ 146.526.000 դրամ նախագծանախահաշվային արժեքով կառուցվող շենքը գործելու է երկու խմբով: Բալահովիտն ամենակարճ ժամանակահատվածում կունենա 70 երեխայի համար նախատեսված նոր ու բարեկարգ մանկապարտեզ, որը ոչ միայն կլուծի երեխաների՝ այլ համայնքների մանկապարտեզներ հաճախելու հարցը, այլև կբարելավի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները։ Մանկապարտեզը համայնքին կապահովի մոտ 10-15 հիմնական և ժամանակավոր աշխատատեղերով։ Բացի նոր մանկապարտեզի կառուցման ծրագրից, այս համայնքում երկու առանձին ծրագրեր են հաստատվել, որոնցից մեկի շրջանակում Բալահովիտում արդեն իսկ իրականացվել են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ. առանձին ծրագրով առաջիկայում կմեկնարկեն նաև 2-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Մեր համայնքներում շինարարական աշխույժ եռուզեռը մեկնարկում է:
23:32 - 14 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝11:00-17:00 Մաշտոցի պող. 33/1, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացի փ. 22 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բրյուսովի փ. 1, 2, 20, 28, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 31 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր. Քոչարի փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փ․ 3, 5, 7, 9, 9/1, 51Ա շենքեր, Վերին Շենգավիթ 6 փողոցի սեփական տներ, թիվ 133 մանկապարտեզ, թիվ 144 դպրոց, Կատովսկու և Մուսայելյան փողոցների սեփական տներ, Չեխովի փ․10 շենք, Շևչենկո փ․10 շենք, Շևչենկո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ռուբինյանց փ. 20 և Ռայնիսի 19 շենքեր, Արաբկիր 25փ․11-29; 35փ․1-13 շենքեր, Վ․Դավթյան 3-10 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 30 շենք՝ մասնակի,Մարգարյան փ. 45 շենքի 2-րդ մուտք, Դավթաշեն 1-ին թաղ. 26, 29 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղ. 43 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 16 շենք, Անդրանիկի փ. 146 շենք, Շիրազի փ. 26 շենք, Սեբաստիայի փ. 141/2, 141/5 շենք, Մարգարյան փ. 29/1 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 13 շենք, Ավան՝ 2-րդ փողոցի սեփական տներ, Ավան՝ 7-րդ փողոցի 2, 2ա, 3, 4, 64, 80-83, 86ա, 89-96 սեփական տներ և 7 փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների սեփական տներ, Ա․ Շահինյան փողոցի սեփական տներ և Ա․ Շահինյան փողոցի 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Իսահակյան թաղ․ 2/2, Հովհաննիսյան թաղ․ 24/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Դ․Վարուժան թաղ․ 4 շենք, Աղի հանք Աճառյան փ. 20, 22/1, 22/2 հանրակացարանի շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի նրբ․ 11(3/3) շենք, Դուշամբեի փ. 5 (2/8) շենք, Բաբաջանյան փ. 10(5) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 20 շենք, Մոլդովական 22 և Ն․ Ստեփանյան 16/1 շենքեր, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 10 , Ա․ Հովհաննիսյան 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 23, 35 շենքեր, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 109 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայքի մարզում՝10։00-16։00 Նուռնուս համայնք,11:00-14:00 Եղվարդ համայնք մասնակի, Քաղաքապետարան, Ազգային անվտանգություն, Ոստիկանություն, Հուշարձան թաղամաս, Շիրակի փ. 1, 2, 3, 4, 5, 6, 8ա շենքեր, Երևանյան փ. 3, 5, 8 շենքեր, Թումանյան, Նալբանդյան, Տերյան, Էրեբունի, Հովհաննիսյան, Ղազարյան փողոցներ, Շիրակի, Չարենց, Սաֆարյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները,
09:53 - 14 հուլիսի, 2020