Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները այսօր Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։ Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։ Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում:
22:59 - 30 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները

Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք:Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները: Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ:
19:45 - 27 հոկտեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:   Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ:   Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը: Այդ վարքագիծը մեծապես սերում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:   Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:  
17:01 - 27 հոկտեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ

Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ «Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վեր են հանվում քաղաքացիների խնդիրները և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն: Պաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:Արձագանքելով բնակչության կողմից հնչեցվող հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում, հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:37 - 25 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով․ ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում...• Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:• Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր: Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»:
16:45 - 24 հոկտեմբերի, 2020
Օր առաջ պետք է ատելության քարոզը դադարեցնել, եթե Ադրբեջանը մտածում է հարևանություն անելու մասին․ ԱՀ ՄԻՊ

Օր առաջ պետք է ատելության քարոզը դադարեցնել, եթե Ադրբեջանը մտածում է հարևանություն անելու մասին․ ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները, քարոզչամեքենան վերջին օրերին սկսել են ակտիվորեն քարոզչական թեզեր պտտել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարավորությունների մասով, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասով և այլն, որոնք ուղղակի քմծիծաղ են առաջացնում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը»,- նշեց նա։ Բեգլարյանն ընդգծեց, որ որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է։ «Քանի որ, առաջին հերթին, մենք ունենք բացառիկ իրավունք մեր հայրենիքում ապրելու, և երկրորդ հերթին, տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը, և ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում, նկատի ունեմ նույնիսկ ուղղակի փոխշփումները»,- ընգծեց ԱՀ ՄԻՊ-ը։ Որպես դրա վառ ապացույց Բեգլարյանը նշեց նաև այս պատերազմի ընթացքում դրսևորված ատելության մեծ ալիքը հայության հանդեպ, ներառյալ պատերազմական գործողությունների ժամանակ, բայց նաև սոցիալական մեդիայում, երբ նրանք հրապարակում են որևէ տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների նկատմամբ բացասական կամ անմարդկային վերաբերմունքի, տեսնում ենք՝ ինչպիսի «խրախճանք» է տիրում ադրբեջանական հասարակության մեջ։ «Այնպես որ, օր առաջ պետք է այս ատելության քարոզը դադարեցնել, եթե նրանք մտածում են հարևանություն անելու մասին։ Սրա մասին պետք է մտածի նաև միջազգային հանրությունը, քանի որ պատասխանատվություն է կրում այս ամենի համար, քանի որ ակնհայտ էր տասնամյակներ շարունակ, որ այս ատելության քարոզը մեկ օր կարող է պայթել և շատ լուրջ հումանիտար աղետի հանգեցնել այս տարածաշրջանում»,- եզրափակեց Բեգլարյանը։
12:42 - 24 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը փորձում է կրակի տակ պահել Արցախն ու ՀՀ-ն իրար կապող ճանապարհը՝ խաթարելու հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև

Հակառակորդը փորձում է կրակի տակ պահել Արցախն ու ՀՀ-ն իրար կապող ճանապարհը՝ խաթարելու հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր լուսանկարներ, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ոչ կեղծ տվյալներ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Եվ այդ  լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր, ինչպես նաև ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որ նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»,- նշեց նա։ Նա ընդգծեց, որ ինչպես նախկինում, այժմ ավելի հստակորեն, ադրբեջանական ԶՈՒ-երը փորձում են թիրախավորել կենսական նշանակության ճանապարհները և այլ ենթակառուցվածքներ, որ խորացնեն հումանիտար աղետը Արցախի բնակչության շրջանում։ «Մասնավորապես երեկ հրետանային միջոցներով թիրախավորել են նաև Բերձոր քաղաքը։ Սա ցույց է տալիս նրանց միտումը, որ փորձում են կրակի տակ պահել ԱՀ-ն և ՀՀ-ն իրար կապող ճանապարհը, որ հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, որը, հասկանալի է, որ հումանիտար մեծ նշանակություն ունի»,- ասաց Բեգլարյանը։ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց նաև, որ այս ժամանակահատվածում ՄԻՊ թիմը շարունակել է փաստահավաք առաքելությունը։ «Նաև առանձին զեկույցներով ենք հանդես եկել․ մեկ փակ զեկույց ներկայացրել ենք համապատասխան մարմիններին՝ անմարդկային վերաբերմունքի մասով։ Շուտով ներկայացնելու ենք երկրորդ փակ զեկույցը այս առումով։ Նաև հրապարկել ենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հանդեպ ոտնձգության վերաբերյալ առանձին բաց հրապարակային զեկույց, որն արդեն տարածել ենք համապատասխան իրավապաշտպան կառույցների շրջանում»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
12:27 - 24 հոկտեմբերի, 2020
Անհայտ կորած քաղաքացիական անձինք կան․ Արտակ Բեգլարյան

Անհայտ կորած քաղաքացիական անձինք կան․ Արտակ Բեգլարյան

Առ այսօր արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, որոնցից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախօ Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Մեր նախնական վերլուծությամբ 10․500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել։ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա»,- նշեց նա։ Բեգլարյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում, ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից։ «Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որ կիրառվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ վտանգը բավական մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են կամ ենթարկվել են խոշտանգումների կամ այլ ռազմական հանցագործությունների»,- ասաց նա։ ԱՀ ՄԻՊ-ը նաև հայտնեց, որ Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ «Հիմնականում կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվել են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։ Նաև որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրետակոծության ենթարկվում։ Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ երեկ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։ «Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով։ Բարեբախտաբար, վիրավորներ, զոհեր չեն արձանագրվել, բայց նյութական շատ վնասներ են արձանագրվել»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
12:19 - 24 հոկտեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը միջազգային կառույցներից հստակ գործնական քայլեր է ակնկալում |armenpress.am|

Արցախի ՄԻՊ-ը միջազգային կառույցներից հստակ գործնական քայլեր է ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով` միջազգային կառույցների և կազմակերպությունների հայտարարությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդյունք չեն տալիս, հստակ գործողություններ են անհրաժեշտ: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 19-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: «Ես հայտարարություններին այլևս չեմ նայում և որպես Արցախի Հանրապետության քաղաքի, և որպես Մարդու իրավունքների պաշտպան, և որպես շատ-շատ իրավունքներից զրկված բազմաթիվ մարդկանց հարազատ, ընկեր, ազգական: Ես սպասում են գործնական քայլերի:  Այդ հայտարարություններն արդյունք չեն տալիս»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը: Ըստ նրա` միջազգային կառույցները պետք է հստակ գործողություններ իրականացնեն` կազմակերպեն այցելություններ, արձանագրումներ կազմեն, պատժամիջոցներ կիրառեն: «Այլ ձևեր մտածեք, հանեք ձեր կազմից այն պետություններին, որոնք դիտավորյալ նմանատիպ լայնածավալ հանցագործություններ են կատարում: Կասկածներ ունեք, որ դիտավորյալ չե՞ն կամ հանցագործություններ չե՞ն կատարել, ինքներդ այցելեք և արձանագրեք, ինձ կամ այլ կառույցներին չե՞ք վստահում, միջազգային մեդիաներին չե՞ք վստահում, ուղարկեք փաստահավաք առաքելություններ: Ինչո՞ւ չեք անում»,- ասաց Բեգլարյանը:
20:45 - 19 հոկտեմբերի, 2020
Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք |armenpress.am|

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք |armenpress.am|

armenpress.am: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը համարում է նախկինում կատարած հանցանքներից հետո անպատիժ մնալու հետևանք: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: «Կան անմարդկային վերաբերմունքի դեպքեր և' ռազմագերիների, և' մահացած զինծառայողների մարմինների նկատմամբ: Սա գազանային, անմարդկային երևույթ է, որի պատճառը հայատյացության ընդգծված քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ, նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ հանցագործությունների ոչ միայն անպատժելիությունն է միջազգային հանրության կողմից, այլև ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսումը: Աբսուրդ է, որ միջազգային հանրությունը սրան շատ օպերատիվ ու կոշտ արձագանք չի տալիս, այդ արձագանքը պետք է լինի հասցեական` պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,- ասաց Բեգլարյանը:
19:33 - 19 հոկտեմբերի, 2020
Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը Երևանում փակ հանդիպում կանցկացնեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը Երևանում փակ հանդիպում կանցկացնեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել ․   «ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ, Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ և Արման Թաթոյանի  համատեղ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:   Հանդիպման ընթացքում ներկայացնելու ենք սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։   Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի: Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:   Հ․Գ․ Խնդրում ենք հանդիպմանը գալ դիմակներով»։  
16:51 - 18 հոկտեմբերի, 2020