Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Արարատ մարզում 2020-ին կկառուցվի 77 կմ ջրային ներքին նոր ցանց |armenpress.am|

Արարատ մարզում 2020-ին կկառուցվի 77 կմ ջրային ներքին նոր ցանց |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզում 2020 թվականին 2.5 մլրդ դրամի ոռոգման ջրագծեր են կառուցվելու: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Մեր մարզում ջրային ոլորտում առկա պատկերը, մասնավորապես, ջրային համակարգում առկա ահռելի կորուստները կնվազեցվեն: Այս ներդրումից հետո ժամանակին, պատշաճ մեր ջրօգտագործողներին ոռոգման ջուր կհասցվի և բերքը չի տուժի: Սա շատ կարևոր ծրագիր է»,-ասաց մարզպետը: Ծրագիրը ներառում է 31 համայնք և կառուցվելու է մոտ 77 կմ ներքին ջրային ցանց: Ավարտը նախատեսված է այս տարի: Խոսելով Վեդու ջրամբարից՝ մարզպետը նշեց, որ բարենպաստ եղանակային պայմանների պարագայում աշխատանքները զգալի առաջ կընկնեն: Նախատեսված է, որ արդեն 2022 թվականին ջրօգտագործողներին ջրաքանակ տրամադրել: «Շինարարը նաև տեղեկացրեց, որ պատվարի կառուցման ինչ-որ փուլից կարելի է ջրամբարում ջուր կուտակել և բաց թողնել: Ինձ թվում է 2021 թվականի գարնանից հնարավոր է ջրամբարը մասնակի շահագործել»,-հավելեց Գարիկ Սարգսյանը:
18:00 - 26 փետրվարի, 2020
Արարատի մարզում նախորդ տարի իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր |armenpress.am|

Արարատի մարզում նախորդ տարի իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արարատի մարզում 2019 թվականին իրականացվել է 58 սուբվենցիոն և 23 հրատապ ծրագրեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «2019 թվականը Արարատի մարզի համար բարեհաջող է եղել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում գրանցած հաջողությունների առումով: 2018 թվականին իրականացրել ենք ընդամենը 4 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2019-ին՝ ներկայացրել ենք 80 հայտ, որից հաստատվել են 59-ը: Ցավոք, դրանցից մեկը՝ Այնթապի մշակույթի տան կառուցումը, կիսատ մնաց: 58 սուբվենցիոն ծրագրի մի մասը դեռևս ընթացքի մեջ է եղանակային պայմանների պատճառով: Կատարված ասֆալտապատման աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, սակայն մենք ընդառաջ ենք գնացել շինարարներին և թույլ տվել, որպեսզի մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը շտկեն իրենց թերությունները: Վարչապետը Կառավարության նիստերին և տարբեր առիթներով հայտնել է, որ անորակ աշխատանքը չպետք է ընդունել, և մենք էլ աշխատում ենք հենց այդ տրամաբանությամբ»,- նշեց Սարգսյանը: Արարատի մարզի սուբվենցիոն ծրագրերի գումարն ընդհանուր առմամբ կազմում է  1.5 մլրդ ՀՀ դրամ: Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2019 թվականին մարզում իրականացվել են նաև 23 հրատապ ծրագրեր՝ մոտ 400 մլն դրամ արժողությամբ: «Դրանք հիմնականում եղել են ոռոգման և խմելու ջրագծերի վերաբերյալ ծրագրեր: Մարզում անցկացվել են նաև 2 դպրոցի ջեռուցման համակարգ և վերանորոգվել 1 մանկապարտեզի տանիք»,- ընդգծեց Արարատի մարզպետը:   
12:56 - 26 փետրվարի, 2020
Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթարանի վարձն էլ 40 հազար դրամ է |hetq.am|

Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթարանի վարձն էլ 40 հազար դրամ է |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչ Գրիգոր Խուրշուդյանի մանկահասակ երեխան մանկապարտեզ չի հաճախում, քանի որ գյուղում համայնքային մանկապարտեզ չկա, իսկ մասնավոր նախակրթարանի վճարը մեկ ամսվա համար 40 հազար դրամ է։ Հարևան Արարատ քաղաքի մանկապարտեզներում էլ ոչ տեղացի երեխաների համար 22 հազար դրամ վարձավճար է սահմանված։ Գրիգորի 3 երեխաներից միայն ավագն է հաճախել Ավշարի մանկապարտեզ, նա այժմ սովորում է դպրոցում։ Գրիգորն ասում է, որ համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար 22.000 դրամը շոշափելի գումար է, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ամսական այդքան գումար վճարել ու երեխային տանել Արարատի մանկապարտեզներ։ «Այն հարկերն ու տուրքերը, որ վճարում ենք համայնքին, վճարում ենք, որ ինչ֊որ բանից օգտվենք, եթե չենք օգտվելու, չենք վճարի, էդ գումարով մեր երեխաներին ավելի լավ տեղ կտանենք, կամ ամեն մարդ էդ վճարած հարկի գումարով իր փողոցը կասֆալտապատի, դռան դիմաց լույս կանցկացնի, բա հարկեր տալու իմաստը ո՞րն է, տալիս ենք, որ ճանապարհները բարեկարգվի, լուսավորվի, որ պայմաններ ստեղծվի երեխաների համար, բայց մինչև էսօր դեռ էն մինիմալն էլ չկա։ Մեծ գյուղ է, բայց մանկապարտեզ չունի, դա նորմա՞լ է, եթե մենք մեր վճարած հարկերի դիմաց ոչինչ չենք ստանալու, գյուղապետարան կոչվող կառույցը ինչի՞ համար է գործում»,- ասում է Գրիգորը։ Նա նաև նշեց, որ համայնքում գործող մասնավոր նախակրթարանի ամսական վճարը 40.000 դրամ է, ինչը հասանելի չէ գյուղի բնակիչների մեծ մասին։ «Եթե գյուղացիներից շատերին հասանելի չէ ամսական 22.000 վճարել ու իրանց երեխաներին Արարատի մանկապարտեզներ տանել, պարզ չի՞, որ 40.000 վճարելու հնարավորություն շատ քչերը կունենան»,– նշեց Գրիգորը։   Ավշար գյուղում խորհրդային տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել երեք մասնաշենք ունեցող մանկապարտեզի միայն մեկ մասնաշենքը։ Մյուս երկու մասնաշենքերը կիսակառույց էին մինչև նախորդ տարի։ Ավշարի ավագանին 2016 թ.-ին մանկապարտեզի կապիտալ նորոգումը ներառել էր համայնքի զարգացման քառամյա ծրագրում։ 2017 թ.-ին Կառավարությունը գումար էր հատկացրել Ավշարի մանկապարտեզի նորոգման համար, սակայն նույն տարվա աշնանը 35 միլիոն դրամը վերադարձել է Կառավարություն։ Պաշտոնական պարզաբանմամբ, մանկապարտեզի շենքը վթարային է եղել, և նոր է այդ հանգամանքն ի հայտ եկել։ Ավշարի ավագանին էլ 2017 թ.-ի վերջում որոշել է մանկապարտեզի գործող և 2 չգործող վթարային մասնաշենքերը ապամոնտաժել։ Համայնքի երեխաներն այդ պահից սկսած զրկվել են նախադպրոցական կրթությունից։ Մանկապարտեզի գույքը հետագայում դրվել է աճուրդի։ Քանի որ որոշվել է մանկապարտեզն ապամոնտաժել, 2018 թ.-ին էլ ավագանին որոշել է շենքի պանելները աճուրդով վաճառել։ Ո´չ մանկապարտեզի գույքի, ո´չ էլ երկաթբետոնե կոնստրուկցիաների աճուրդների արդյունքների մասին տեղեկություններ չկան։ Մանկապարտեզի տարածքում մեր այցելության ժամանակ ապամոնտաժման աշխատանքներ էին ընթանում։ Բանվորները քանդում էին երբեմնի գործող մանկապարտեզի համեմատած բարվոք մասնաշենքը, իսկ մյուս երկու մասնաշենքերից մեկը հողին էր հավասարեցված։ Ավշարի բնակիչների մի մասը իրենց երեխաներին տանում է Արարատ քաղաքում գործող մանկապարտեզներ, որոշները` համայնքում վերջերս բացված մասնավոր նախակրթարան, մյուս և հիմնական մասի երեխաները պարզապես մանկապարտեզ չեն հաճախում։ 2020 հունվարի 14-ին Արարատ քաղաքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշվել է համայնքի ենթակայության մանկապարտեզներից օգտվողների համար Արարատ քաղաքի երեխաների դեպքում սահմանել 5000 դրամ վճար, իսկ այլ համայնքների երեխաների համար՝ 22.000 դրամ: Ավշար համայնքի բնակիչներն ասում են, որ Արարատի մանկապարտեզների վարձավճարի թանկանալուց հետո, շատերը չունեն հնարավորություն իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու։ «Լապտերիկ» խնամքի կենտրոն Գյուղացիների շրջանում տարածված տեսակետ կա, որ Ավշարում բացված «Լապտերիկ» խնամքի կենտրոնի տնօրեն Ռուբինա Դավթյանը կապ ունի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի ընտանիքի հետ, որոնք էլ Ռուբինա Դավթյանին օգնել են Ավշարում նման կենտրոն բացելու հարցում։ Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:26 - 21 փետրվարի, 2020
Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են

Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով: Հանցանք կատարած 27 անչափահասներից 12-ը սովորում են հանրակրթական դպրոցներում: Ընդ որում՝ վերջիններիցս 5-ի կողմից 6 դրվագ հանցագործությունները կատարվել են դպրոցների տարածքում: Ավելին՝ այդ հանցագործություններից երեքը կատարվել են դասապրոցեսի ընթացքում, մեկը՝ դանակի գործադրմամբ։ Ըստ ծանրության աստիճանի՝ արձանագրված 34 հանցագործության  դեպքերից 22-ը եղել է ոչ մեծ ծանրության, 8-ը միջին ծանրության, 3-ը ծանր և 1-ը առանձնապես ծանր հանցագործություններ։ Ընդ որում՝ 2018թ. առանձնապես ծանր հանցագործություն չէր գրանցվել: Նշված դեպքերով 6 քրեական գործ 9 անձի նկատմամբ՝ 12 դրվագ հանցագործության դեպքով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 26 դեպքով նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է ոչ արդարացման հիմքով: Վիճակագրությունը փաստում է, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի տարեց տարի արձանագրվող աճին զուգահեռ նվազման միտումով փոխվում է հանցավոր արարքներ կատարող անչափահասների տարիքային շեմը, ինչին հակառակ՝ հանցագործությունների ծանրության աստիճանը փոխվում է առավել ծանրության ուղղությամբ:  Առավել վտանգավորն  այն է, որ ըստ քրեական գործի նյութերի՝ հանցավոր արարքներ կատարման արմատներում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերն ու մտածողությունն է։ Մարզի դատախազութունում կատարված վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ մազում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակն աճում է անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքների աշխատակիցների կողմից հանցագործությունների նախականխման և կանխման  գործառույթների ոչ պատշաճ իրականացման, դպրոցներում դասապրոցեսի ընթացքում շրջայցեր չկատարվելու, նշված բաժանմումնքների և դպրոցների միջև փոխգործակցության ցածր մակարդակի ֆոնին։ Աճին նպաստել է նաև անչափահասների կրթության, դաստիարակության և վարքի նկատմամբ դպրոցների ղեկավար կազմի, մանկավարժական կոլեկտիվների և Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ոչ բավարար հսկողությունը և դպրոցում աշակերտների ազատ ժամանակի ոչ ճիշտ կազմակերպումն օգտագործումը: Բացի այդ՝  էական նշանակություն ունի նաև արդեն իսկ հանցանք կատարած անչափահասների կյանքի, դաստիարակության պայմանների, ընդհանուր զարգացման, կրթական մակարդակի, դրսևորած ուսման առաջադիմության և վարքի, ուսումնական հաստատությունում և դրանից դուրս անչափահասին շրջապատող սոցիալական միջավայրի և այդ միջավայրում վերջինիս դերի, այսինքն՝ հանցանքի կատարմանը նպաստող պատճառների և պայմանների պարզման ուղղությամբ անբավարար աշխատանքի իրականացումը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից բխող հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետ Գ․ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Ն․ Դուրյանին, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա․ Գրիգորյանին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Մաթևոսյանին: Առաջարկվել է յուրաքանչյուր գերատեսչության իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ մարզի տարածքում անչափահասների հանցավորության վիճակի հետագա վատթարացումը կանխելու, առավել ռիսկային անչափահասների վարքագծի նկատմամբ իրավասու մարմինների, ուսումնական հաստատությունների վերահսկողությունն ուժեղացնելու, նրանց առօրյայի կազմակերպման, նշված պետական օղակների միջև գործակցության առարկայական մեխանիզմներ գործադրելու, ինչպես նաև այլ գործողություններ իրականացնելու ուղղությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով դրանց արդյունքների մասին տեղեկացնել մարզի դատախազությանը:
11:57 - 18 փետրվարի, 2020
Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ

Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ

2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով: Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝  -    Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, -    Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության, կառուցապատում/վերակառուցում, -    Փողոցների գազաֆիկացում, -    Արևային վերականգնվող համակարգերի տեղադրում, -    Ոռոգման ցանցի կառուցում, -    Խմելու ջրագծերի կառուցում, -    Մանկապարտեզների հիմնանորոգում, -    Շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում, -    Հասարակական վայրերի  (մշակույթի տուն, արվեստի դպրոց, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, մարզահրապարակ, հուշարձանների հարակից տարածք) կառուցում/բարեկարգում:
13:25 - 10 փետրվարի, 2020
Շենքային պայմանների պատճառով աշակերտները Հայանիստի դպրոցից տեղափոխվում են |hetq.am|

Շենքային պայմանների պատճառով աշակերտները Հայանիստի դպրոցից տեղափոխվում են |hetq.am|

hetq.am։ Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1971թ. և դրանից հետո ընդհանրապես կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Տանիքը, պատուհաններն ու դռները փոխված են, սակայն ներսում վիճակն անբարեկարգ է: Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանի ասելով՝ «կոսմետիկ» փոքր վերանորոգումներ եղել են, օրինակ՝ մուտք, միջանցքի հատված և այլն, սակայն դրանից ընդհանուր վիճակը չի փոխվում: «Դասարաններում առաստաղն արդեն ճաքել է, պատերից՝ հեռվացել: Հատակը փայտից է, անգամ քայլելիս և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները պետք է անցքերի միջով զգույշ անցնեն: Պատերը նույնպես ճաքել են: Իմ տնօրինության 1.5 տարիների ընթացքում փորձել ենք դպրոցի միջոցներով ինչ-որ բաներ անել, որ երեխաներին հաճելի լինի, բայց պայմանները շատ անբավարար, անմխիթար են»,- ասում է Արմինե Ավետիսյանը: Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենը գրություններով դիմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, արտակարգ իրավիճակների նախարարին: Ըստ նրա՝ եկել, տեսել են, տվել են եզրակացություն՝ վթարայնության 3 աստիճան: Դպրոցը ներառված է 46 դպրոցների ցանկում, որոնք պետք է վերակառուցվեն կամ դրանց փոխարեն կառուցվեն նորերը: Նախնական խոսակցությունների համաձայն՝ վերանորոգման կամ կառուցման աշխատանքները կսկսվեն 2020թ-ից: Փորձաքննություն անցկացնելուց հետո միայն պարզ կլինի, թե ինչ աշխատանքներ են կատարվելու: Դպրոցում շրջելով նկատեցինք, որ պատերի ճաքերից դուրսը երևում է:«Իմ կարծիքով քանդել նորը կառուցելն է ճիշտը, քանի որ պատերից աղեր են դուրս գալիս: Շատ խոնավ դպրոց է, բոլոր վերանորոգված հատվածներում ծեփը ուռում, թափվում է: Դուք էլ եք զգում խոնավության հոտը, որը ոչ մեկին հաճելի չէ: Թող իրենք որոշեն, որն էլ անեն շատ ուրախ կլինենք, քանի որ մեծ հույսով սպասում ենք, որ մի օր մենք էլ նորմալ դպրոց կունենանք»,- ասում է Արմինե Ավետիսյանը:Այն դասասենյակներում, որտեղ դաս է անցկացվում դռներն ու պատուհանները փոխվել են: Բայց տնօրենն ասում է՝ դուռ ու պատուհան փոխելով՝ չեն կարող նորմալ պայմաններ և կրթական պատշաճ որակ ապահովել:«Ինչքան էլ ուզում ես երեխային գիտելիք տալ, միևնույն է չունես բավարար պայման: Օրինակ, դրսում ամպամած է, դասասենյակներում լույս չկա, կիսամթի մեջ դաս է անցկացվում: Կան միայն մի քանի վարդակներ, որոնք նախատեսված են ջեռուցման կամ նմանատիպ այլ բաների համար: Բացի այդ, դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկների օգնությամբ, լոկալ ջեռուցում չունենք: Միջանցքներում այնքան ցուրտ է լինում, ոնց որ դրսում լինենք»,- նշում է Արմինե Ավետիսյանը: Տնօրենի խոսքերով՝ այժմ չեն էլ ցանկանում դպրոցի վրա ծախսեր կատարել, քանի որ դրանք այլևս նպատակահարմար չեն, անիմաստ գումար են կորցնելու: Միայն կապիտալ վերանորոգման կամ նոր դպրոց կառուցելու դեպքում ծախսերը կլինեն արդարացված:Խնդիրներ են առաջանում նաև սանհանգույցներում: Պարզվում է՝ զուգարանները «էկո» են, որտեղ ընդհանրապես ջուր չի օգտագործվում: Արմինե Ավետիսյանի փոխանցմամբ՝ հատկապես ամռան ամիսներին ամբողջ բույրը տարածվում է դպրոցում: «350 հոգանոց դպրոցում «Էկո» զուգարան է գործում՝ մեկը աղջիկների, մեկը տղաների համար, քիչ է, սարսափելի վիճակ է: Ուսուցիչներն ու աշակերտները նույն զուգարանից են օգտվում: Դպրոցի զուգարանը եղել է դրսում: Ամերիկացի բարեգործների շնորհիվ կառուցվել է զուգարան, իրենք էլ որոշել են, որ պետք է «էկո» լինի»,- հավելում է տնօրենը:Ավելին՝ hetq.am։ 
07:07 - 20 մայիսի, 2019
Հայանիստի համայնքապետը քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման գործընթաց է սկսել |hetq.am|

Հայանիստի համայնքապետը քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման գործընթաց է սկսել |hetq.am|

hetq.am: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջով Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարգիսյանն այս տարի արդեն 17 հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ: Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Բաբաջանյանյանն ասաց, որ առաջիկայում այդ հայցադիմումների թիվը կարող է ավելանալ, քանի որ լուրջ գործընթաց են սկսել: Ըստ նրա՝ հայցադիմումներ ներկայացվել են այն քաղաքացիների դեմ, ովքեր 1990-ականներից սկսած հողի հարկերը չեն վճարել:«Չենք ճանաչում, թե ովքեր են այդ սեփականատերերը: Մեր գյուղացիները չեն, կոորդինատներ չունենք, կապ չունենք, որ ասենք՝ բերեք փողերը տվեք: Մեր գյուղացիներին կարողանում ենք զանգել, խնդրել, որ բերեն հարկերը վճարել: Իսկ այդ մարդկանցից ոչ մի տվյալ չունենք»,-ասում է Արթուր Բաբաջանյանը:Համայնքի ղեկավարի տեղակալի ասելով՝ սեփականաշնորհման տարիներին համայնքի տարածքում գործել են հիմնարկ-ձեռնարկություններ և վերջիններիս աշխատակիցները ևս մասնակցել են սեփականաշնորհման գործընթացին: Այժմ այդ հիմնարկները չկան և իրենք տեղեկություններ չունեն համայնքի տարածքում սեփականաշնորհված հողամաս ունեցող նախկին աշխատակիցների մասին: Հայանիստ համայնքում չգիտեն էլ այդ քաղաքացիները Հայաստանում են, թե ոչ: Կամ՝ գուցե ոմանք արդեն կենդանի էլ չեն, իսկ ժառանգները չգիտեն, որ Հայանիստում հողամաս ունեն: Այդ հողամասերն այսօր անմշակ են և չօգտագործելու պատճառով որակազրկվում են: Արթուր Բաբաջանյանն ասում է, եթե իրենց հայցադիմումների հիման վրա դատարանը դադարեցնի տարիներ շարունակ հարկ չվճարող քաղաքացիների հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, դրանից հետո այդ հողերը դրվելու են աճուրդ վաճառքի: Հայանիստի համայնքի ղեկավարի տեղակալից խնդրեցինք հայտնել, թե որքան է կազմում չվճարված հողի հարկի ապառքը և դատական վեճի առարկա հանդիսացող հողատարածքների չափը: Պարզվեց, համայնքապպետարանի հաշվապահն աշխատանքից ազատվել է, իսկ համայնքապետն արձակուրդում է, և համայնքում որևէ մեկը տեղյակ չէր գումարի չափի և հողամասերի չափերի մասին:
11:08 - 18 մայիսի, 2019