Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց

 |armenpress.am|

Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց |armenpress.am|

armenpress.am: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց: «Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Սիրիական հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել է նա: Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է, որ փորձում է «մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սրիայի տարածք»: Նրա խոսքով՝ Անկարայի գործողություններն իրենցից ներկայացնում են «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում»: Ավելի վաղ էրդողանը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները, նրա խոսքով, կընդգրկեն Այն էլ Արաբը եւ Այն Իսսան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:14 - 19 հուլիսի, 2022
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:   Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է: Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։ Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան երաշխավորելու է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապրանքների արտահանումն ապահովել Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։ Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցի շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը դրանք անվանել են դրական և կառուցողական՝ նշելով, որ որոշվել է շարունակել խորհրդակցությունները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Անկարան պատրաստ է վերաարտահանել գյուղմթերքները, որոնք կտեղափոխվեն Սև ծովով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առեւտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։
13:50 - 12 հուլիսի, 2022
Տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահի կայքում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածվել, սխալ է

Տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահի կայքում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածվել, սխալ է

Երեկ Հայաստանի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում 16։38-ին գրեց, որ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա հեռախոսազրույցի մասին, և թուրքական կողմն այդ հեռախոսազրույցին նշանակություն չի տվել։ Էդգար Ղազարյանը կից նաև հրապարակել էր Թուրքիայի նախագահի կայքից լուսապատճեն, որտեղ բացակայում էր հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Նրա գրառումից մոտ մեկ-մեկուկես ժամ անց, սակայն, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրվեց հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը հրապարակվեց նաև նախագահականի թվիթերյան էջում։ Չնայած այս փաստին՝ Էդգար Ղազարյանը չհեռացրեց գրառումը, իսկ մի քանի կայքեր՝ blognews.am-ը, hayeli.am-ը, blog.168.am-ը, վերահրապարակեցին այն (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3)։ Եթե առաջին երկու կայքերը այն հրապարակել են երեկ՝ Ղազարյանի գրառումից 1-2 ժամ անց, ապա blog.168.am-ն այն հրապարակել է այսօր՝ 08:40-ին։ Այպիսով, Թուրքիայի նախագահի կայքում Էդգար Ղազարայնի գրառումից հետո տարածվել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն, սակայն որոշ կայքեր, առանց ստուգելու գրառման հավաստիությունը, սխալ տեղեկություն են տարածել, թե նման հաղորդագրություն չի եղել։ Աննա Սահակյան
12:05 - 12 հուլիսի, 2022
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Անդրադարձել են այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, կարծում եմ նաև հետագայում հնարավորություն կլինի սահմանը բացել նաև ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար։ «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ Չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին։ Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման»,-նշել է Գրիգորյանը։ Ավելի մանրամասն` tert.am- ում։ 
22:37 - 11 հուլիսի, 2022
Բայդեն-Էրդողան հանդիպումից հետ ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին

 |factor.am|

Բայդեն-Էրդողան հանդիպումից հետ ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ վարչակազմը «կանաչ լույս» է վառել Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի համար՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։ Երկու երկրների նախագահների հանդիպումը շուրջ 1 ժամ է տևել, հայտնում է Reuters-ը։ Հանդիպումից հետո Պենտագոնում պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստե Վոլանդերն ասել է, որ Թուրքիայի հզոր պաշտպանական կարողությունները կամրապնդեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը: «ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի կործանիչների արդիականացմանը, քանի որ այն ներդրում է ՆԱՏՕ-ի անվտանգության, հետևաբար՝ ԱՄՆ-ի անվտանգության գործում։ Այդ ծրագրերն աշխատանքային փուլում են և պետք է մշակվեն մեր պայմանագրային գործընթացներով»,- ասել է Վոլանդերը։
14:55 - 30 հունիսի, 2022
Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում
 |1lurer.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում |1lurer.am|

1lurer.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն տևել է 1 ժամ 10 րոպե և անցել է փակ դռների հետևում։ Երկկողմ հանդիպումից առաջ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտության և Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում։ Բայդենը, իր հերթին, ողջունել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և Թուրքիայի դրական դիրքորոշումը, ինչի շնորհիվ Ֆինլանդիան և Շվեդիան նախօրեին Դաշինք հրավիրված երկրների կարգավիճակ են ստացել։ Նախագահներն ընդգծել են նաև Էգեյան ծովում և Սիրիայում կայունության պահպանման կարևորությունը: Բայդենը վերահաստատել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը:
12:54 - 30 հունիսի, 2022
Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով

Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով

Այն բանից հետո, երբ Թուրքիան, Շվեդիան ու Ֆինլանդիան համաձայնության են եկել ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ, Անկարան կրկին նրանց կդիմի այն անձնանց արտահանձնման հարցով, որոնց ահաբեկիչ է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ «Ըստ նոր համաձայնագրի՝ մենք Ֆինլանդիային խնդրելու ենք արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Fetö-ի վեցական անդամների։ Շվեդիային խնդրելու ենք արտահանձնել Fetö-ի տասը և Քրդական աշխատավորական կուսակցության տասնմեկ անդամների», - նշել է Բողդաղը։ Fetö-ն քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումն է, որին Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է 2016 թ-ի պետական հեղաշրջման փորձի համար։ Այս շարժումն, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությունը երկրում ահաբեկչական են համարվում։ Մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Շվեդիայի և Ֆինլանդիայի բանակցությունների ֆոնին, երկրները չէին թույլատրել Թուրքիայի պահանջով այս 33 անձանց արտահանձնումը։ Նշենք, որ երեկ Թուրքիան չեղարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։ Երեք երկրները Մադրիդում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։   Նորա Վանյան  
16:49 - 29 հունիսի, 2022