Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Շիրակում, Կոտայքում, Տավուշում և Երևանում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Շիրակում, Կոտայքում, Տավուշում և Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան 3. 3, 5, 5ա, Զաքյան 3. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վարդաշեն 1փ. 56-142, 96-114 սեփական տներ, Վարդաշեն 3փ. 4-22, 24-25 սեփական տներ, Վարդաշեն 8փ. 1-86 սեփական տներ, Վարդաշեն 10փ. 1-11 սեփական տներ, Վարդաշեն 11փ. 1-17 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր գյուղ, Ներքին և Վերին Պտղնի գյուղեր մասնակի, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 13 շենք մասնակի,   Տավուշի մարզում՝ 10։00-13:00 Հաղարծին գյուղ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10։00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական մաս:
10:23 - 10 հունվարի, 2021
Շիրակում աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան

Շիրակում աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան

Շիրակի մարզպետարանում,  դեկտեմբերի 29-ին  կայացած տարեվերջյան ամփոփ մարզային խորհրդի նիստում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համայնքի ղեկավարներին ներկայցրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Պողոս Աբրահամյանին, որն այսուհետև զբաղվելու է մարզում աշխարհազորի հետ կապված խնդիրներով: Թեև նշանակումը կատարվել է նոյեմբերի 3-ին, սակայն նորանաշանակ տեղակալին մարզպետն հիմա էր ներկայացնում համայնքների ներկայացուցիչներին: «Պաշտոնը նոր է՝ մինչև հիմա աշխարհազորը համակարգող պաշտոն չի եղել, և  մենք  պետք է այս աշխատանքը կատարենք ի շահ մեր պետության պաշտպանության և մեր անվտանգութայն ուժեղացման»,- նշեց նորանշանակ մարզպետի տեղակալը՝ վստահեցնելով, որ սերտ աշխատանք է լինելու բոլոր համայնքների հետ: Մարզում աշխարհազորային կորպուսի համալրումը լինելու է մարզպետարանների կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած նախագծերի հաստատումից հետո: Շիրակի մարզում  աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան հունվարից: Մարզային խորհրդի նիստի մեկնարկին բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակը: Այնուհետև մարզպետարանի վարչությունների ղեկավարները ներկայացրին 2020 թվականին իրականացված աշխատանքները:   Ամփոփելով տարին՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ տարին ծանր  էր, իսկ 2021-ը  դժվար աշխատանքի  տարի կլինի համայնքների համար: «Պատերազմի ու համավարակի հետևանքով առաջ եկած խնդիրներն ավելի դժվարացնեն 2021 թվականը: Մաղթում եմ, որ հաջորդ տարին լինի հաջողված աշխատանքի տարի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը՝ համայնքների ղեկավարներին հորդորելով ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես զոհված, անհետ կորած կամ գերեվարված անձանց ընտանիքներին: Մարզպետն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մարզի առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ համավարակի ողջ ընթացքում նվիրումով աշխատելու համար:  Մարզպետն իր երախտիքի խոսքը հղեց հայրենիքի պաշտպաններին:
15:00 - 29 դեկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը կընդունի շրջափակման մեջ մնացած զինծառայողների հարազատներին

 |armenpress.am|

ՀՀ պաշտպանության նախարարը կընդունի շրջափակման մեջ մնացած զինծառայողների հարազատներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կընդունի Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատներին:  Հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 21-ին: Այս մասին հարազատների ծնողների դեկտեմբերի 19-ին ուշ երեկոյան Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ փոխանցեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Սարուխանյանը նշեց, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից 5-6-ին, սակայն հարազատները մերժեցին փոքրաթիվ խմբով հանդիպումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կփորձի ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել հանդիպման հետ կապված մանրամասները: Հանդիպմանը ծնողները դժգոհեցին համապատասխան մարմինների աշխատանքից՝ նշելով, որ դեկտեմբերի 15-ին կապն իրենց հարազատների հետ կտրվել է, սակայն մինչ օրս իրենք տեղյակ չեն նույնիսկ տղաների կարգավիճակի մասին: «Նույնիսկ մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ տեղեկություն չի տվել այս 62 երեխան գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով են նայում»,-նշեցին հարազատները:      
12:38 - 20 դեկտեմբերի, 2020
Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատմերը փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը |armtimes.com|

Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատմերը փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզի տարբեր համայնքներում այսօր կրկին բողոքի ակցիաներ են իրականացնում Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները: Այս պահին նրանք փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը և պահանջում են հստակություն` որտե՞ղ են տղաները, գերությա՞ն, թե շրջափակման մեջ են, կա՞ արդյոք կապ հակառակորդի հետ, և ինչ վիճակում են հայ զինվորականները: Այս հարցադրումներն  արդեն 4-րդ օրն է արվում են Շիրակի մարզի պատասխանատուներին, սակայն հստակ տեղեկություններ, վերջիններս տրամադրել չեն կարող, քանի որ դրանց չեն տիրապետում: Ըստ տեղեկությունների՝ նրանք  դեկտեմբերի 15-ին գերի են ընկել հենց Խծաբերդի հատվածում: Լարված վերջին հանդիպումը Շիրակի մարզպետարանում տեղի էր ունեցել երեկ ուշ երեկոյան: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ նախատեսված հանդիպումը ՊՆ պատասխանատուների հետ չի կայացել, քանի որ նրանք Երևանում չեն եղել, բայց մարզպետին փոխանցել են, որ վերջիններս բանակցությունների գործընթացի մեջ են, սակայն հայտնելու նոր տեղեկություն չունեն:
12:52 - 18 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Պուշկին փ. 51/1, 49, 51 շենքեր, Եկմալյան փ. 6, 7 շենքեր, Փարպեցի փ. 8-10 շենքեր, Մյասնիկյան պողոտա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 15, 25/27 շենքեր, Բագրատունյաց պող․ 13 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղբայրության փ․ 16 շենք, Արշակունյաց պող․ 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտա և Շիրակի փողոցի սեփական տներ, Մանթաշյան փ․ 51, Գ․Նժդեհի փ․ 4, 6, 8, 10 շենքեր, Արարատյան փ․ 5 շենք, Գ․Նժդեհի փ․ 1, 2, 3, 5, 7 շենքեր, Բագրատունյաց պող․ 19, 21 շենքեր, Մանանդյան փ․ 17 շենք, Մանթաշյան փ․ 53 շենք, Ներքին Շենգավիթ 9փ․ 2, 3 հանրակացարաններ, Արարատյան փ․ 7, 9 շենքեր, Ավան՝ Դուրյան թաղ. 37 շենք և հարակից ոչ բնակելի տարածքներ Կոտայքի մարզում՝ 10։00-12։00 Չարենցավան համայնքի՝ 1-ին թաղամասի 1/11 ,2-րդ թաղամասի 1/14, 3-րդ թաղամասի 1/11 ,4-րդ թաղամասի 24, 26 շենքեր, թիվ 1 դպրոց, «Զանգակ» մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյանի, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց, Կալեր թաղամասեր, 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 3-րդ 4-րդ միկրոշրջաններ, Մայակ-Բանավան թաղամասեր, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ներքին Պտղնի, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Վերին Պտղնի գյուղ, 13։00-17։00 Բագրեվանդ թաղամաս, Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին և Ազատան գյուղերը: 13:00-16:00 Անիի տարածաշրջանի Անիպեմզա, Անի կայարանի, Բագրավան, Խարկով, Հայկաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի՝ Նոր Արթիկ գյուղեր և Ախուրյանի ջրամբար, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Գորիս քաղաքի Անկախություն փողոց մասնակի, 10:30-16:00 Խոզնավար գյուղ մասնակի:
09:22 - 17 դեկտեմբերի, 2020
Խծաբերդում և Հին թաղերում գերեվարված շիրակցիների հարազատներին խոստացել են բանակցություններով պարզել զինծառայողների վիճակը |armenpress.am|

Խծաբերդում և Հին թաղերում գերեվարված շիրակցիների հարազատներին խոստացել են բանակցություններով պարզել զինծառայողների վիճակը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատները բացել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Ճանապարհը բացվել է Շիրակի մարզպետի և ոստիկանապետի հետ հանդիպումից հետո: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զինծառայողների հարազատներին հայտնել է, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` հանդիպելու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: «Բարձր մակարդակով բանակցություններ են լինելու ու, երբ ունեցանք տեղեկություն ձեր հարազատների մասին, ձեզ կտեղեկացնենք»,- նշել է մարզպետը: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:
16:59 - 16 դեկտեմբերի, 2020
Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհներ են փակել |armenpress.am|

Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհներ են փակել |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի ադամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել: Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ:  Փակ է Ազատանի հատվածը. քաղաքացիները նշում են, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողներից միայն ութն Ազատանից են: Նրանք տեղեկություններ են պահանջում իրենց հարազատներից: Ավելի վաղ զինծառայողների հարազատները փակել էին նաև Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը` հանդիպում պահանջելով մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Մարզպետը նրանց ուղղորդել է Պաշտպանության նախարարություն, որտեղ գործում է հեռախոսահամար՝ հարցերն ուղղելու համար, սակայն զինծառայողների հարազատները նշում են, որ ՊՆ-ից նրանց որևէ տեղեկություն չեն հայտնում: Այս պահին Շիրակի մարզպետարանի մոտ են հավաքվում նաև Քեթի գյուղի բնակիչները: Տեղեկություններ կան, որ փակ է նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, ինչպես նաև Գյումրիից Բավրա գնացող ճանապարհը:
12:57 - 16 դեկտեմբերի, 2020
Քեթիում ցուցարարները ճանապարհ են փակել, տեսանյութում իրենց հարազատներին են տեսել՝ գերության մեջ |azatutyun.am|

Քեթիում ցուցարարները ճանապարհ են փակել, տեսանյութում իրենց հարազատներին են տեսել՝ գերության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Գյուղացիները փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։ Նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։ Ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։ Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։ Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Նախարարությունը հայտնեց, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։
12:10 - 16 դեկտեմբերի, 2020
Տուֆաշենում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

Տուֆաշենում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամների մասին տարածվող լուրերի վերաբերյալ։  «Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով,  որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։ Ընտանիքը տեղափոխվել  է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Սոցիալապես խոցելի ընտանիքները նախարարության ուշադրության կենտրոնում են, արվում է ամեն հնարավորը՝ պետության կողմից երաշխավորված ծառայությունների միջոցով նրանց դուրս բերելու կյանքի դժվարին իրավիճակից»։
20:06 - 13 դեկտեմբերի, 2020
Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է
 |armtimes.com|

Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը Վերաքննիչ վարչական դատարանի վճռով վերականգնվել է նախկին պաշտոնում: Վճիռը կայացվել է երեկ: Հիշեցնենք, որ Պետրոսյանն աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին: Որոշումը կայացրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի, Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ: Մարզպետի որոշումն, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել էր անակնկալ, քանի որ շուրջ մեկ տարի աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը գտել, որ ինքը չի համապատասխանում պաշտոնին (Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։ Նա նշեց, որ և մասնագիտական կարողություններն ու ստաժը, և կառավարման փորձառությունը եղել են բավարար: Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ հանդիսացել է «Սամարիթեր» հիվանդանոցի Վերականգնողական բաժանմունքի վարիչը: Խնդիրը 1 տարի առաջ ծագել էր զուտ տեխնիկական բացթողումից, այն էլ ոչ թե իր, այլ՝ մարզպետարանի համապատասխան աշխատակցի կողմից: «Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ կան առանձին «մասնագիտություն» և առանձին «պաշտոն» տողերը: Պաշտոնի դիմաց համապատասխան նշագծումը չէր արվել: Բայց դա ոչ թե իմ մեղքն էր, այլ մարզպետարանի համապատասխան աշխատակցի, որը զբաղվում է այդ աշխատանքով: Այդ պարագայում ոտնահարել իմ իրավունքը, ինձ ազատել աշխատանքից ուրիշի պատճառով, աբսուրդ էր: Դրան էլ գումարած, Քաղծառայողի գրասենյակը հարցում չէր արել նախկին աշխատավայրիս, չնայած որ ներկայացված փաթեթում ունեի բոլոր փաստաթղթերը: Հարցումն ուղարկել էին միայն հարկային մարմին: Չնայած ես որևէ թերացում չունեի այս հարցում, բայց ազատման որոշում կայացվեց: Վարչական մարմիններ էի դիմել՝ մարզպետարան, քաղծառայության գրասենյակ, որպեսզի իրենք իրենց կայացրած որոշումները վարչական վարույթներով շտկեին, չարեցին, ու մտանք դատարան: Արդեն 1 տարի 7 ամիս եղավ գործի քննությունը: Շատ իրավաբաններ նույնիսկ զարմանում են, որ մենք դատարանում ենք հայտնվել»,- ասաց Պետրոսյանը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։   Հասմիկ Պետրոսյանն այս պահին աշխատում է Ավստրիական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում, որտեղից մեկ տարի առաջ գնացել էր Շիրակի մարզպետարան:
20:41 - 10 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աբովյան փ. 35, 40, 42, 42ա, 44, 46 շենքեր, Կորյուն 9, 11 շենքեր, Թումանյան անցուղի 2, 26, 28, 28ա շենքեր, Նալբանդյան փ. 106 շենքեր, Այգեստան 9, 10 փողոցների սեփական տներ մասնակի, Տպագրիչների փ. 15, 17 շենքեր, Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 8 շենք, Այգեստան 11 փողոցի և Նորքի Այգիներ փողոցի սեփական տներ մասնակի, Չարենցի փ. 12 շենք, Տերյան փ. 54/1 շենք, “Օրան” և “Կոմզոյան” ՍՊԸ-ներ, Եկմալյան փ. 1, 5, Պուշկին փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ՝. Ավետիսյան փ. 25, 58 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ռուբինյանց փ. 26 շենք, Գրիբոյեդով փ. 11, 11ա շենքեր, Կոմիտասի պող. 6 շենք, Գոգոլի փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 51 շենք, Վաղարշյան փ. 20/1 շենք, Լեփսիուսի փ. 25 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 13, 105 շենքեր, Մամիկոնյանց փ. 21 շենք, Չոլակյան փ. 14, 16 շենքեր, Ազատության պող. 4 շենքը, Բարբյուսի փ. 7, 9 շենքեր, Ազատության պող. 7 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ. 6, 8, 4/2, 10, 10Ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի սփական տներ, քաղ. Սարգսյան, ԼՃԱՓ, ՍՌՍ բենզալցակայաններ և հարակից ոչ բնակելի տարածքներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Արա Գեղեցիկի, Նար-Դոսի, Սաֆարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյանի, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։00-15։00 Ջրվեժ գյուղի Մայակ թաղ․ 40 շենք, 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 2, 3, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, 12։00-15։00 Նոր Հաճն քաղաքի Թումանյան փ. 3, 5, 5/3 շենքեր, Գայի փ. 3, 5 շենքեր, “Կոնվերսբանկ” ընկերություն, “Հրայր Կարապետյան”, “Զորիկ Զախարյան”, “Արամ Արամյան” ԱՁ-ներ, ։ Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին և Ազատան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաքի՝ Նոր կյանք փողոց, 14:00-17:00 Գորիս քաղաքի՝ Գալստյան փողոց, 10:00-12:00 Քաջարան քաղաքի՝ Բարիկավան փ. 1, 2, 3 շենքեր, Կավճուտ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 10:00-15:00 Քարահունջ գյուղ մասնակի, 10:30-16:30 Անգեղակոթ գյուղ մասնակի:
09:32 - 10 դեկտեմբերի, 2020