ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Չարենցավանի թիվ 3 դպրոցում առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին

Չարենցավանի թիվ 3 դպրոցում առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Քննությամբ պարզվել է, որ «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2005-2018թթ. զբաղեցնելով նշված դպրոցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2011թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող մի շարք անձանց, կազմել ու հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր, պետական բյուջեից ելքագրել և յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 2.295.546 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` նշված դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
12:21 - 22 հոկտեմբերի, 2019
ՀՔԾ-ն պարզաբանում է Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերի առգրավումը |24news.am|

ՀՔԾ-ն պարզաբանում է Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերի առգրավումը |24news.am|

24news.am: Հատուկ քննչական ծառայության քննիչն այցելել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ առգրավելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ կուսակցության անդամության կասեցմանը վերաբերող նյութերը: Այս մասին Ֆեյսբուքում գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվել», - նշեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Այն հարցին, թե Հրայր Թովմասյանն արդյոք անցնո՞ւմ է հարուցված քրեական գործով, Օհանջանյանը նշեց, որ այլ մանրամասներ ներկա պահին չեն կարող տրամադրել։ Հիշեցնենք՝ ՀՔԾ-ում Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով: Անկախ պատգամավորը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:
10:34 - 17 հոկտեմբերի, 2019
ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ |armtimes.com|

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը, որով նա պահանջում է քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։ Նա հայտնեց, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում դիմումի վերաբերյալ։ Պատգամավոր Արման Բաբաջանյանը իր դիմումը, որը նաեւ հաղորդում էր հանցագործության մասին, ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունն այն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով: Արման Բաբաջանյանն իր դիմումի մեջ նշել է, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելով տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում՝ ուզուրպացիա։ Բաբաջանյանը համոզված է, որ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանը չէ, բայց դրա հաղթահարումը սկսելու է նրա ապօրինի պաշտոնավարման դադարեցմամբ։ 
08:28 - 12 հոկտեմբերի, 2019
Հորդորում ենք խորհուրդ տալ Անահիտ Ֆարմանյանին ներկայանալ քննությանը. ՀՔԾ-ն արձագանքել է Սամվել Ֆարմանյանի գրառմանը

Հորդորում ենք խորհուրդ տալ Անահիտ Ֆարմանյանին ներկայանալ քննությանը. ՀՔԾ-ն արձագանքել է Սամվել Ֆարմանյանի գրառմանը

ՀՔԾ-ն արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Նախօրեին նախկին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գեղարվեստական հնարանքի մոտիվներով հյուսված, ամբողջովին մտացածին և իրականության հետ որևէ աղերս չունեցող բովանդակությամբ գրառում է կատարել` նշելով, թե իբրև մարզասրահի շոգեբաղնիքում իրեն որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձը հայտնել է` «…պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես Ձեզ ճանաչում եմ համալսարանից…Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու:…» և այլն: Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նախևառաջ փաստել, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել: Ինչ վերաբերում է քրեական գործի հանգամանքներին, ապա ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նախաքննության կատարման ընթացքում Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման և տպագրման պատրվակով 2013-2016թթ ընթացքում հավաքագրել է 19.409.500 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել այն: 2018 թվականի օգոստոսի 7-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այնուհետև ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության վերաբերյալ դիմումների և յուրաքանչյուրի կողմից ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 500.000-ական դրամ գումար մուծելու հիման վրա՝ դատախազի որոշմամբ մեղադրյալ Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել և խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը: Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով` սույն քրական գործի նախաքննության կատարումը 2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: 13.08.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է մեղադրյալ Ա. Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումն այն մասին, որ Ա. Ֆարմանյանը 2019թ. օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 31-ը բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից՝ ամենամյա արձակուրդը Վրաստանում անցկացնելու նպատակով: Այնուհետև նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա. Ֆարմանյանը օրենքով սահմանված կարգով՝ ծանուցագրով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 12.09.2019թ. պլանավորված քննչական գործողությանը մասնակցելու նպատակով, սակայն չի ներկայացել և չի իրազեկել չներկայանալու պատճառների վերաբերյալ: Քննիչի կողմից հեռախոսազանգով կապ է հաստատվել նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ, ով հայտնել է, որ Ա.Ֆարմանյանը մեկնել է ՀՀ-ից, իսկ վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Համաձայն ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության գրության և ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ Ա. Ֆարմանյանը 15.08.2019թ.՝ ժամը 03:00-ին, ՀՀ Բավրայի սահմանային անցակետով հատել է ՀՀ սահմանը: Դրանից հետո կրկին պլանավորվել է քննչական գործողություն, որի իրականացումը նախատեսվել է 04.10.2019թ.: Այդ նպատակով համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել Ա.Ֆարմանյանին, ինչպես նաև հեռախոսազանգով նախատեսված քննչական գործողության վերաբերյալ տեղեկացվել է նաև պաշտպան Հ. Խուդոյանը: Միաժամանակ 03.10.2019թ. համապատասխան գրություններ են ուղարկվել երաշխավորներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Է. Մարուքյանին և Ն. Զոհրաբյանին՝ առաջարկելով կատարել որպես երաշխավորի իրենց պարտականությունները և միջոցներ ձեռնարկել Ա. Ֆարմանյանի ներկայանալն ապահովելու համար: Նույն գրության մեջ նշվել է, որ ըստ էության, մեղադրյալը խախտում է խափանման միջոցի պայմանները, ինչի պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կարող է փոփոխվել և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Ոչ մեղադրյալի պաշտպանի և ոչ էլ անձնական երաշխավորությունն ստանձնած պատգամավորներից որևէ տեղեկատվություն չի ստացվել մեղադրյալի ներկայանալու մասին: Այսպիսով, եթե Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու հաշվին կարող է քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, ապա պետք է հիասթափեցնենք նրան, քանի որ վստահեցնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նպատակն ամենևին էլ Ա. Ֆարմանյանի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելը չէ: Կրկին անգամ վերջինիս հորդորում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների շրջանակում, նախաքննական մարմինը կարող է ստիպված լինել Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան: Ի դեպ, Սամվել Ֆարմանյանին հորդորում ենք գեղարվեստական ու մտացածին բովանդակությամբ հայտարարություններ տարածելու փոխարեն խորհուրդ տալ Անահիտ Ֆարմանյանին ներկայանալ քննությանը:
12:21 - 05 հոկտեմբերի, 2019
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում 106 հա հողատարածքների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվել․ ՀՔԾ

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում 106 հա հողատարածքների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվել․ ՀՔԾ

«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ: Այսպես, պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշմամբ Կոտայքի մարզի տարածքում գտնվող համայնքների վարչական սահմաններից դուրս 55.88 հա, իսկ Հրազդան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող 50.48 հա անտառային ֆոնդի հողատարածքների կատեգորիան փոխվել է: Դրանց մի մասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, մյուս մասը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ խառը կառուցապատման համար: Նշված հողատարածքները առանց աճուրդները փաստացի կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով ձեռք են բերվել այդ ժամանակաշրջանում հայտնի տարբեր անձանց, պաշտոնյաների և նրանց մերձավորների կողմից: Մասնավորապես, հիշյալ տարածքում հողամասեր են ձեռք բերել քննարկվող ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լևոն Արզումանյանի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը: Այսպիսով, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամներ Լևոն Պետրոսյանը, Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Արմինե Վերդյանն ու Մյասնիկ Կոստանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ: Նշված պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում ապօրինի օտարվել են 106 հա հողատարածքներ, ինչն էլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, ինչի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած վերոհիշյալ անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Որոշման օրինակներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` պետական շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Ծաղկաձոր համայնքին և Կոտայքի մարզպետարանին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:
06:58 - 03 հոկտեմբերի, 2019
Նախկին պաշտոնյան գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  |news.am|

Նախկին պաշտոնյան գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել |news.am|

news.am: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության նախկին դատախազ Ավետիս Ափիյանը ՀՀ գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Այս տեղեկությունը  հաստատեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Ափինյանին աշխատանքից ազատ արձակելու գլխավոր դատախազի որոշումը։Նախկին դատախազի պնդմամբ՝ իրեն աշխատանքից ազատել են կեղծ տվյալների հիման վրա։Նախկին պաշտոնյան համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ նրան անվստահություն հայտնելու հարց պետք է նախաձեռնվի ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից։Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 22–ին Ափինյանը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումից հետո նախկին պաշտոնյան դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում։2019թ. մարտի 13–ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հրաչ Այվազյանի, բավարարել էր Ափինյանի հայցը և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը Ավետիս Ափիյանին վերականգնել իր նախկին պաշտոնին։ Դատարանի վճիռը դատախազությունը բողոքարկել էր Վարչական վերաքննիչ դատարանում, որն էլ 2019թ. հուլիսի 12–ին որոշում էր կայացրել բեկանել Վարչական դատարանի 2019 թվականի մարտ 13-ին կայացրած վճիռը և այն փոփոխել։Վերաքննիչի որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը բավարարվել էր։ Իսկ արդեն այս տարվա օգոստոսի 5–ին նախկին պաշտոնյան Վերաքննիչ ատյանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկության կարգով։
13:48 - 01 հոկտեմբերի, 2019
Երևանի նախկին քաղաքապետը և քաղաքապետարանի վարչության պետը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ․ ՀՔԾ

Երևանի նախկին քաղաքապետը և քաղաքապետարանի վարչության պետը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: 29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավոր անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
09:45 - 28 սեպտեմբերի, 2019
Երևանի նախկին քաղաքապետը և քաղաքապետարանի վարչության պետը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ․ ՀՔԾ

Երևանի նախկին քաղաքապետը և քաղաքապետարանի վարչության պետը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: 29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավոր անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
09:45 - 28 սեպտեմբերի, 2019
Միհրան Պողոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Միհրան Պողոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար: Այսպես, Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված, իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար: Մասնավորապես, Մ. Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 11.05.2015թ.-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500.000 ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015թ.-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլարը և 143.700.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին: Բացի այդ, Մ. Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 23.05.2015թ.-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329.130.000 ՀՀ դրամին համարժեք 690.000 ԱՄՆ դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին: Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ենթադրաբար կատարված հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:17 - 20 սեպտեմբերի, 2019
Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության |factor.am|

Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության |factor.am|

factor.am: ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ Մարտի 1-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր Վ. Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել: Միաժամանակ նույն դիմումով հայտնել էր, որ 2008թ.-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով: Դիմումը ստանալուց հետո, սակայն, վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, Վ. Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին ԱՀ ոստիկանության միջոցով կրկին ծանուցագիր է ուղարկել:  
15:49 - 11 սեպտեմբերի, 2019
Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը. ՀՔԾ

Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից:Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներում առերևույթ առկա են Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որպիսի արարքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին, 30.08.2019թ.-ին որոշում է կայացվել վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավորներին ի հայտ բերելու ուղղությամբ:
09:32 - 04 սեպտեմբերի, 2019
ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ |armenpress.am|

ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ |armenpress.am|

armenpress.am։ Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:«Գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն` նախաքննությունը շարունակելու»,- ասաց Խաչատրյանը:Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան:Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել:
09:24 - 03 սեպտեմբերի, 2019
Աշոտյանի վարորդ-օգնականին մեղադրանք է առաջադրվել, նա ստորագրությամբ ազատ է արձակվել. ՀՔԾ

Աշոտյանի վարորդ-օգնականին մեղադրանք է առաջադրվել, նա ստորագրությամբ ազատ է արձակվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդ-օգնական Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացման օժանդակելու համար։ Բարսեղյանը, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը: «Հաշվի առնելով նշված հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հիմքեր առկա չեն, ուստի Արամ Բարսեղյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասված է հաղորդագրությունում: ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2009-2016թվականներին զբաղեցնելով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016 թվականներին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016 թվականներին «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016 թվականի մարտ ամսից՝ Արմեն Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017 թվականներին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում: Ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, Բարսեղյանը որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Արմեն Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 դրամ գումար, ինչով օժանդակել է պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը: ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: «Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է ձեռնպահ մնալ քրեական գործերի վերաբերյալ սոցիալական ցանցերով և զանգվածային լրատվության միջոցներով անպատասխանատու, քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություններ տարածելու արատավոր գործելաոճից»,- նաև ասված է հաղորդագրությունում։
05:30 - 16 օգոստոսի, 2019