ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|

ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական համագործակցությունը անվտանգության ոլորտում կարող են ապահովել կայունություն հայ-ադրբեջանական սահմանին, նման կարծիք լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած էսկալացիայի մասին հարցին, մասնավորապես, դիտարկմանը, որ ադրրբեջանական կողմից կրակոցներ են հնչում, դեսպանն ասաց. «ՀԱՊԿ-ը խաղում է կարևոր դեր այն հարցում, որ իրադրությունը բացասական ուղղությամբ և սցենարով չզարգանա և էսկալացիա տեղի չունենա: Սա շատ կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է: ՀԱՊԿ շրջանակում նաև կա հայ-ռուսական երկկողմանի համագործակցություն անվատնգության ոլորտում: Կարծում եմ, այս ֆակտորները բավականին ծանրակշիռ են խաղաղություն և կայունությունուն հաստատելու համար»:
14:20 - 27 փետրվարի, 2020
Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|

Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|

aysor.am: Կարևոր է ՀԱՊԿ անդամ պետությունների հասարակություններին ճշգրիտ տեղեկատվություն հասցնել այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում կազմակերպությունը, երբեմն նման տեղեկատվության պակաս կա, «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Բոլորս լավ հիշում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխոխման իրավիճակը 2018 թվականին, որն այստեղ մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց: Այդ ժամանակ կարևոր էր սկանդալային մեկնաբանություններից, ֆորմատին ուղղված մանիպուլյացիներից զերծ մնալ, դրանից, իհարկե, խուսափելը դժվար է, բայց կարևոր է, որ հասարակությունն ունենա կազմակերպության մասին ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն, հասկանա ՀԱՊԿ-ի ներուժը անվտանգության ապահովման մեխանիզմների համար: Եթե այս տեղեկատվությունը հասնի հասարակությանը, ապա կարծում եմ, որ ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքն ավելի լուրջ կլինի հանրության շրջանում, իսկ կազմակերպության դրական իմիջը կբարձրանա», - ասաց նա:  
12:06 - 27 փետրվարի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:
11:48 - 27 փետրվարի, 2020
ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն անվտանգության հարցերը |armenpress.am|

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն անվտանգության հարցերը |armenpress.am|

armenpress.am։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը:  Նշվում Է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: «Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով: Խորհրդի լիագումար նիստը կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
13:07 - 22 նոյեմբերի, 2019
ՀԱՊԿ երկրները միացել են պաշտպանական ոլորտում ՌԴ միջգերատեսչական փոխգործակցության համակարգին |news.am|

ՀԱՊԿ երկրները միացել են պաշտպանական ոլորտում ՌԴ միջգերատեսչական փոխգործակցության համակարգին |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ճգնաժամային արձագանքման կենտրոնը մտել է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից միջգերատեսչական փոխգործակցության համակարգ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կարեւոր է նշել, որ հաստատվել է տեղեկատվության փոխանակում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի կենտրոնական հրամանատարական կետերի հետ»,- ասել է Շոյգուն՝ բացելով V գիտագործնական համաժողովը՝ նվիրված միջգերատեսչական եւ տեղեկատվական փոխգործակցությանը պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման ժամանակ։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ բարեկամները եւ դաշնակիցներն առաջին անգամ են միացել նման աշխատանքի։ «Դա վկայում է այն մասին, որ մեր աշխատանքի ուղղություններն անընդհատ ընդլայնվում են»,- նշել է ՊՆ նախարարը։ Նրա խոսքով՝ անցած հինգ տարիներին կատարելագործվել է միջգերատեսչական փոխգործակցության համակարգի իրավական բազան։ Համաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ Շոյգուն ողջունել է նախարարությունների եւ գերատեսչությունների, գործադիր իշխանության մարմինների եւ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք հավաքվել են, որպեսզի քննարկեն պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի համակարգման հրատապ ուղղությունները։ «Ստեղծվել է տեխնոլոգիական ենթակառուցվածք, որը միավորում է 55 նախարարություն եւ գերատեսչություն։ Գործում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ փոխհարաբերությունների արդյունավետ համակարգ։ Դա ամեն տարի հաստատվում է ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունների ժամանակ, որոնց մասնակցում են երկրի բոլոր տարածաշրջանները»,- ընդգծել է նախարարը։ Սպառազինությունների պետական ծրագիրը Շոյգուն տեղեկացրել է նաեւ, որ մեծ ուշադրություն է հատկացվում սպառազինությունների պետական ծրագրի իրականացմանը։ «Կոնցեռնների եւ միավորված կորպորացիաների հետ համատեղ իրականացվում է պետպատվերի կատարման ամենօրյա մոնիթորինգ»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ շնորհիվ շրջանային իշխանությունների հետ աշխատանքի ընդհանուր համակարգի՝ հաջողությամբ լուծվում են սոցիալական հարցերը։ «Զգալիորեն նվազել է զինծառայողների ընտանիքների անդամների աշխատավայրերի պահանջարկը, եւ գրեթե բոլոր կարիքավորներին տրամադրվել են տեղեր նախադպրոցական կրթական հաստատություններում»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ բազմաթիվ խնդիրների լուծումը միջգերատեսչական փոխգործակցության համակարգի զարգացման ոլորտում պահանջում է համաձայնեցված մոտեցումներ եւ նախաձեռնողական գործողություններ։
09:37 - 22 նոյեմբերի, 2019
Երևանում կայացավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը

Երևանում կայացավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը

Պաշտպանության նախարարությունում այսօր կայացավ ՀԱՊԿ Խոհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։ Այն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։ Նիստը վարում էր ԽՎ նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստին միաձայն որոշմամբ Վյաչելավ Վոլոդինը վերընտրվեց ԽՎ նախագահ։ Դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Սերբիան, Իրանը և Կուբան։ Նիստի ընթացքում ներկայացված բոլոր նախագծերը քննարելուց հետո ելույթ ունեցան նաև դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների ներկայացուցիչները։  Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովին։ Նա նշեց, որ յուրաքանչյուր նիստ նոր երկրում անցնակցելու որոշումն էֆեկտիվ է, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրներն ավելի լավ են ճանաչում և հասկանում խնդիրները։  Նա ասաց, որ Հայաստանը բոլոր պայմանները ստեղծել է, որ անդամ մյուս երկրների պատվիրակությունները ոչ միայն իրենց զգան ինչպես տանը, այլ նաև էֆեկտիվ աշխատեն։ «Մենք ապրում ենք միջազգային շատ բարդ հարաբերությունների դարաշրջանում։ Ինձ թվում է մենք չպետք է բարդացնել այդ հարաբերությունները, վատացնել իրավիճակը։ Ամեն անգամ, երբ մենք հիշում ենք տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, պետք է ավելի բալանսավոված մոտեցման համար հիշել ազգերի ինքնորոշման իրավունքը»,- վերջում նշեց Արարատ Միրզոյանը։  
11:51 - 05 նոյեմբերի, 2019
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին իր տարածքի գնդակոծության առիթով. Պետդումայի պատգամավոր |news.am|

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին իր տարածքի գնդակոծության առիթով. Պետդումայի պատգամավոր |news.am|

news.am: ՀԱՊԿ անդամ պետությունները մեծ նշանակություն են տալիս ահաբեկչության դրսեւորումների կանխման միջոցներին։ Այս մասին լրագրողներին Երեւանում նոյեմբերի 5-ին ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը։ Ի պատասխան այն հարցի, թե կարելի է արդյոք Հայաստանի Տավուշի մարզի խաղաղ բնակիչների վերջերս տեղի ունեցած գնդակոծումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից որակել որպես ահաբեկչության դրսեւորում, եւ ինչպես ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան, Զատուլինն ասաց, որ այսօրվա նիստում քննարկվել է լարվածության աճի հարցը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նա նշեց, որ եթե Երեւանը անհրաժեշտ է համարում քննարկել Ադրբեջանի կողմից իր տարածքի գնդակոծման խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների նիստերի շրջանակում, ապա նա դրա իրավունքն ունի։ «Բայց ես չեմ լսել, որ պաշտոնական Երեւանն այդ հարցը մտցնի քննարկումների օրակարգ»,- ասել է Պետդումայի պատգամավորը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները միմյանց հանդեպ որոշակի պատասխանատվություն են կրում։ Կոնստանտին Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է իր դաշնակիցը, եւ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը նրա պաշտպանության նպատակով։ «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն այստեղ գեղեցկության համար չի տեղակայված»,- ամփոփել է պատգամավորը։
09:59 - 05 նոյեմբերի, 2019
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան. Ալեն Սիմոնյան |aysor.am|

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am։ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը մշտապես բարձրաձայնվում է, մինչդեռ արձագանքը միշտ նույնն է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Խնդիրը մինչ օրս չի լուծվում, նույնիսկ վարչեպետի կողմից այդ հարցը հրապարակային բարձրացվել է: Իրենց արձագանքը մշտապես լինում է նույնը՝ ՀՀ-ին նույնպես զենք է տրամադրվում՝ ավելի լավ ու նպաստավոր պայմաններով», - ասաց Սինոնյանը: Հարցին, եթե հարցը բարձրացվում և միշտ նույն արձագանքին է արժանանում, ինչպիսի՞ լուծում է տեսնում ՀՀ-ն, հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվի՝ Սիմոնյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»:
08:55 - 05 նոյեմբերի, 2019
Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները |armenpress.am|

Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը գտնվում Է Աֆղանստանի հետ սահմանին, տեղի Է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը: «Այսօր տրվել Է «Անխախտ եղբայրություն-2019» միջազգային համատեղ վարժանքների մեկնարկը, որն անցկացվում Է Տաջիկստանի Հանրապետության տարածքում՝ Խարբ Մայդոն զորավարժարանում»,- բացմանն ասել Է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ -գնդապետ Ալեքսանդր Լապինը: «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով: Դրանցից առաջինի ընթացքում Կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման ուժերը կիրականացնեն հակաահաբեկչական գործողություն: Երկրորդ փուլում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողություն կանցկացվի հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում: Համատեղ վարժանքների երկրորդ փուլին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Բելառուսի զորակազմերը, որոնք կժամանեն հոկտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
06:48 - 21 հոկտեմբերի, 2019
Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը

Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի կառավարական նստավայրում, Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Միրզախմեդով Նուրբոլոտա Սաբիրժանովիչի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայնման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով օգտագործել արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման ողջ պոտենցիալը, համակարգող խորհրդի 2019 թվականի գործունեությունը, համատեղ միջոցառումների 2020 թվականի ծրագիրը, ինչպես նաև ամփոփվեցին գերատեսչությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված շտաբային վարժանքի արդյունքները, որոնք անցկացվել էին վիդեոկոնֆերանսի տեսքով այս տարվա մարտ ամսին՝ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ: Բացի դրանից, նիստի օրակարգում ընդգրկված էին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում լիազորված մարմինների ստորաբաժանումների պատրաստման, բազային ստորաբաժանումների կարգավիճակ տալու և կենսագործունեության անվտանգության ապահովման մշակույթի, նոր սերնդի դաստիարակության բնագավառում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հարցեր: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի անդամները, անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմինները շատ ակտիվ համագործակցում են հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման և տարհանման հարցերի հետ կապված:
13:43 - 11 հոկտեմբերի, 2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին. Կան որոշակի սահմանափակումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին. Կան որոշակի սահմանափակումներ

ՀԱՊԿ գլավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է Հայաստանում օրախնդիր հարցը Ադրբեջանի հետ կազմակերպության համագործակցության մասին: Երեւանում լրագրողների հետ զրույցում ի պատասխան Ադրբեջանին որեւիցե կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցին՝ Սեմերիկովը նշեց, որ ինքը կազմակերպությունում վարչական պաշտոնատար անձ է: «Դիտորդ, գործընկեր, անդամ դառնալու բոլոր դիմումները կամ խնդրանքները պետք է սահմանված կարգով ստացվեն ՀԱՊԿ քարտուղարություն: Ինձ մոտ Ադրբեջանից ոչ մի դիմում չկա: Հարցը չի քննարկվել: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ամբիոնից ասել է: Սեփական կարծիք է հայտնել, եւ սկսվում է հարցը: Դա մի տեսակ ճիշտ չէ: Կան ընթացակարգի կանոններ: Կան դրույթներ, որոնք հաստատել են պետությունների ղեկավարները: Կան գործընկերներին եւ դիտորդներին ներկայացվող պահանջներ, եւ դրանց պետք է անշեղորեն հետեւեն: Դրանից հետո միայն կարող է քննարկվել անդամության կամ գործընկերության, կամ դիտորդության մասին հարցը»,- հիշեցրեց Սեմերիկովը՝ խորհուրդ տալով փաստաթղթերին ծանոթանալ կազմակերպության կայքում: Դիտարկմանն այն մասին, որ րոպեներ առաջ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը նման հնարավորությունը չի բացառել, Սեմերիկովը նկատեց. «Եկեք ելնենք իրավանորմատիվային բազայից: Բոլոր որոշումները, հատկապես անդամությանը, գործընկերությանը, դիտորդությանն առնչվող եւ մյուս հարցերը ընդունվում են բացառապես կոնսենսուսով, համաձայնությամբ: Եթե պետությունների համաձայնությունը չլինի, որոշումը չի ընդունվի: Կանոնադրություն կա, եւ դուք, հավանաբար, բազմիցս համոզվել եք, որ նույնիսկ գլխավոր քարտուղարին նշանակելիս պատմությունը որքան երկարեց՝ մինչեւ հասանք կոնսենսուսի, մինչեւ պետությունների ղեկավարները որոշումը չստորագրեցին, այն չընդունվեց: Այն, ինչ Յուրի Իվանովիչը ասաց, ասել է այն տեսանկյունից, որ մեր դռները ոչ մեկի առաջ փակ չեն: Մեզ մոտ ցանկացած պետություն կարող է գործընկեր, անդամ կամ դիտորդ դառնալու ցանկություն հայտնել: Բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք շարադրված են նորմատիվ փաստաթղթերում: Իսկ միջանցքներում շատ բան կարող են խոսել»: Զենք վաճառելու մասին ռեպլիկին Վալերի Սեմերիկովը պատասխանեց. «Ես զենք չեմ վաճառում»:
12:29 - 12 սեպտեմբերի, 2019
Երեւանում ընթանում է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ХVII նիստը |news.am|

Երեւանում ընթանում է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ХVII նիստը |news.am|

news.am: Երեւանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ХVII նիստը: Հանձնաժողովի նիստը ընթանում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, ՌՏՀՄՀ նախագահ Յուրի Բորիսովի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Նիստի մասնակիցները կքննարկեն անցյալ տարվա սեպտեմբերին Ալմաթիում (Ղազախստան) տեղի ունեցած նիստում ՌՏՀՄՀ ընդունած որոշումների կատարման հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ 2016 թվականի մայիսին ընդունված ՀԱՊԿ անդամ պետությունների Ռազմատնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների իրականացման վերաբերյալ հարցեր: Քննարկվող թեմաների թվում են՝ ՀԱՊԿ շրջանակում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման ոլորտում միջոցառումների իրականացումը, Կազմակերպության անդամ երկրների զինված ուժերին մատակարարվող իրերի կատալոգային համակարգի ստեղծումը, ռազմական նշանակության համատեղ մշակվող եւ արտադրվող արտադրանքի որակի մեծացումը, մտավոր գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանությունը, որոնք ստացվում եւ օգտագործվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմա-տնտեսական համագործակցության ընթացքում: Հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ նախատեսվում է որոշել առաջիկա տարում Հանձնաժողովի խնդիրները: Հանձնաժողովի լիագումար նիստի նախօրեին, երկու օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 10-ին եւ 11-ին, Երեւանում տեղի ունեցավ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից Ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետների մասնակցությամբ՝ ավարտելու համար հանձնաժողովի դիտարկմանը ներկայացված փաստաթղթերի պատրաստումն ու համաձայնեցումը։ ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը ստեղծվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2005 թվականի հունիսի 23-ի որոշմամբ։ Հանձնաժողովի հիմնական գործառույթներից մեկը հանձնարարականների եւ որոշումների ընդունումն է՝ ուղղված փոխգործակցության գերակա ուղղությունների բազմակողմանի ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության ապահովմանը։ Դրանց թվում են ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մասնագիտացման եւ կոոպերացման պահպանումը, համատեղ ձեռնարկությունների (կազմակերպությունների) ստեղծումը ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, արդիականացման, նորոգման ուղղությամբ, ինչպես նաեւ համատեղ գիտահետազոտական եւ փորձնակոնստրուկտորական աշխատանքների իրականացումը՝ ռազմական նշանակության արտադրանքի ստեղծման եւ արդիականացման ուղղությամբ։
05:50 - 12 սեպտեմբերի, 2019