Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, մարզերում աճել են ավելի շատ. Մանուկյան |1lurer.am|

ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, մարզերում աճել են ավելի շատ. Մանուկյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցով հրավիրված հատուկ նիստում ներկայացրեց ՀԴՄ կտրոնների վերաբերյալ իր կատարած վերլուծությունը: «Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բիզնեսը կենտրոնացված է Երևանում: Նայենք՝ ինչ է տեղի ունեցել 2021 թվականին, նաև 2020-ին: ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, բայց մարզերում աճել են ավելի շատ: Սա պայմանավորված է ինչպես որոշակիորեն, իմ պատկերացմամբ, մարզերում կյանքի աշխուժացմամբ, այնպես էլ ավելի առաջանցիկ տեմպերով մարզերում ստվերայնության կրճատմամբ և հարկային դաշտ տեղափոխելով»,- նշեց պատգամավորը: Անդրադառնալով պետական պարտքին՝ Մանուկյանը հիշեցրեց՝ ինչ արդյունք ունեինք 2017-ին: «2017-ի տարեվերջի դրությամբ՝ պորտֆելի արժեքը 4.9 տոկոս էր, որի մեջ արտարժութային պարտքի տեսակարար կշիռը մոտավորապես 81.6 տոկոս էր: Ասեմ, որ դինամիկան տարիներ շարունակ նվազել է: Ինչու է կարևոր, որ ոչ արտարժութայինը լինի, որովհետև եթե դու դրամով ես պարտք ներգրավում, ավելի հեշտանում է քո սպասարկման կոմպոնենտը: Հիմա երկու ուղղությամբ էլ՝ ինչպես միջին տոկոսադրույքի, այնպես էլ դրամով կշիռների առումով, առկա է որակական լավացում: Մասնավորապես, 2020-ի դեկտեմբերի դրությամբ միջին տոկոսադրույքը, որը շուրջ 5 տոկոս էր, դարձել է 4.3 տոկոս: Այսինքն՝ սպասարկման միջին, և երկրի ռիսկայնության գնահատականն էլ որոշակիորեն նվազել է, և պարտքի մեջ արտարժութային պարտքի տեսակարար կշիռը դարձել է 75.6 տոկոս՝ 85-ից: Սա խոսում է այն մասին, որ բացի զուտ վիճակագրական թվային աճից, առկա է նաև որոշակի որակական տրանսֆորմացիա»,- նշեց պատգամավորը: Մանուկյանը նշեց, որ 2020 թվականի ճգնաժամն իր բովանդակությամբ ու խորությամբ համադրելի չէ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքների հետ ողջ աշխարհում: Բայց այդ ժամանակ արտաքին պարտքի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական ցուցանիշն աճել էր 18.5 տոկոսային կետով: «Մենք փորձել ենք փրկել հասարակությանը, չենք առաջնորդվել յուրային - ոչ յուրայիններով: 2020-ին գրանցել ենք 7.6 տոկոսանոց անկում, բայց պարտքի բեռը հարաբերականորեն ավելացել է ընդամենը 13.6 տոկոսային կետով: Դե համեմատեք՝ 18.5-ը 13.6-ի, 14 և ավել տոկոսանոց անկումը՝ 7.6-ի և խոսեք Կառավարության ծրագրերի արդյունավետության և ներառականության և ձեր պրոֆեսիոնալների վարած քաղաքականության մասին»,- եզրափակեց պատգամավորը:
17:57 - 10 մայիսի, 2021
Թույլ չենք տալու ՀՀ քաղաքացուն հպատակ սարքել. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

Թույլ չենք տալու ՀՀ քաղաքացուն հպատակ սարքել. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ այս խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր ԱԺ պատգամավորին և, առավելապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին, ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը: «Մենք ձեզանից մեկն ենք, որովհետև հազիվ թե տեսնեք մի պատգամավորի, որը շրջում է ճոխ մեքենաներով և շրջագայում է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ գտնվում են այնպիսի մարդիկ, որոնք ապրում են իրենց հոգսերով»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր ուզում են վերարտադրվել՝ երբեմն հաջողված, երբեմն անհաջող փորձերով: Ասաց՝ նրանց նպատակը մեկն է՝ ՀՀ քաղաքացուց հպատակ սարքելը, որը թույլ չեն տալու: «Շատ վառ է մեր հիշողության մեջ այն դրվագները, որոնք եղել են նախորդող տասնամյակներում: Այո՛, իրենց հաջողվել է ունեզրկել մեզ, բայց երբեք չի հաջողվել զրկել հպարտությունից: Հաջողվել է ազատազրկել մեզ, բայց երբեք չզրկել ազատ մտածողությունից: Այսօր Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները շարունակելու են պայքարել հանուն այս երկրի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Գյումրիից է, և նախորդող կառավարությունների օրոք Գյումրին մշտապես ունեցել է ընդդիմադիր կեցվածք, քանի որ տասնամյակների ընթացքում թալանվել է, բայց այսօր իշխանությունները դեմքով դեպի Գյումրին են շրջվել, և Գյումրին, գոնե վերջին 2,5 տարվա ընթացքում, սկսել է շնչել, իսկ գյումրեցին՝ ժպտալ:
16:54 - 10 մայիսի, 2021
Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|

Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|

1lurer.am: Անցած 2 տարի 3 ամիսների ընթացքում այս խորհրդարանում ընդդիմության կողմից ներկայացվել ու ընդունվել է այնքան նախագիծ, որքան չի եղել, օրինակ՝ անցնող 10-15 տարիների ընթացքում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Էս երկու տարվա ընթացքում ավելի շատ նախագիծ է ընդունվել ընդդիմության ներկայացրած, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում: էստեղ ընդդիմութունը, բնականաբար, կարող է հակադարձել, որ եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Այո՛, հարգելի ընդդիմություն, ձեր կողմից եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Ամփոփելով 7-րդ գումարման խորհրդարանը՝ ուզում եմ ասել, որ ինձ համար մի կարևոր բան կար այստեղ, ես էստեղ ժողովրդի ներկայությունը տեսա: Այո՛, մեկս մի քիչ բարկացող էր, մյուսը՝ հայհոյող էր, մեկը՝ նեղացկոտ էր, մյուսը՝ գրագետ էր. սա ընդհանուր կերպարն էր, որը տիրում էր խորհրդարանում»,- նշեց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ չի նկատել, որ հարցումների ժամանակ որևէ մեկը դեմ լինի կառավարող ուժին՝ ասելով, որ, օրինակ՝ Համազասպ Դանիելյանի դղյակը տեսել եք՝ ոնց կառուցեց երկու տարում: Կամ էս պաշտոնյայի տղան, տեսաք՝ աչք հանեց, բայց ազատ ֆռֆռում է: «Քաղաքական օրակարգ է մտել էն դիրքորոշումը, որ եթե անգամ չեն ընտրում էս թիմին, ապա առաջինը մեջբերում են տված խոստումն ու չկատարված արդյունքը: Սա էլ է կարևոր՝ իմ կարծիքով: Ես միշտ ասում եմ, որ մեկ-երկու ընտրություն էլ կարողանանք Հայաստանում անցկացնել առանց փողի, առանց վարչական ռեսուրսի կիրառման, իմ կարծիքով՝ վերջնականապես, այլևս երբեք Հայաստանում չի կարող լինել նախկին համակարգը, որը գործել է»,- նշեց պատգամավորը: Գաբրիելյանն անդրադարձավ արդարադատությանը. «Ես իմ անունից չեմ խոսի, կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից: Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել Հայաստանի Հանրապետությունում: Վերջերս իր հարցազրույցում՝ հարցին, թե ինչու չկալանավորեցիք, երբ մտան ռադիոտուն, մարդը շատ ուղիղ դեմքով ասում է՝ դե, ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք՝ պետք չի նման բան անել: Ես զարմանում եմ՝ իրավապահ մարմինները մինչև հիմա ինչու այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև ով ես դու, որ որոշես՝ ինչ-որ հանցագործություն արած անձի կալանավորե՞ն, թե ոչ»,- նշեց Գաբրիելյանը:
16:04 - 10 մայիսի, 2021
Միլիարդավոր դրամների մեջ չի բացառվում, որ կարող են լինել չարաշահումներ․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին |armtimes.com|

Միլիարդավոր դրամների մեջ չի բացառվում, որ կարող են լինել չարաշահումներ․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին |armtimes.com|

armtimes.com: «Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում Կառավարությունը ձեռք բերեց արհեստական շնչառության 100-ից ավելի սարք։ Հետո պրակտիկան ցույց տվեց, որ այդ սարքերը չեն կիրառվում, որովհետև օգուտ չեն տալիս»։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներում Կառավարության հանդիպած խնդիրներին։ Փաշինյանի խոսքով՝ այդ 100 սարքը ձեռք բերելու համար Կառավարությունը բավականին մեծ գումար է ծախսել․«Հիմա հետահայաց նայում ենք ու հասկանում՝ դա ճիշտ քայլ չէր։ Բայց այն ժամանակ մենք չգիտեինք, ամբողջ աշխարհը չգիտեր։ Բազմաթիվ թերություններ դեռ հայնաբերվելու են։ Միլիարդավոր դրամների մեջ չի կարող բացառվել, որ կարող են լինել չարաշահումներ, անարդյունավետ ծախսեր»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փորձ էր արվում ցույց տալ, թե Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի դիտարկմանը, որ տարբեր երկրներում ստեղծվել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձաժողովներ, որտեղ իշխանության ներկայացուցիչներ չկան, միայն ընդդիմության պատգամավորները, և նկատառմանը, որ այդ հանձնաժողովներում հարցաքննվել են երկրների վարչապետները, առողջապահության նախարարները, Փաշինյանը նշեց, որ ինքը պատրաստ է հարցաքննվել հանձնաժողովում։
14:22 - 10 մայիսի, 2021
Մենք գույքահարկի ռեժիմում արել ենք դարակազմիկ փոփոխություն, որոնք քաղաքական և սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր են լուծել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մենք գույքահարկի ռեժիմում արել ենք դարակազմիկ փոփոխություն, որոնք քաղաքական և սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր են լուծել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մեր արած ամենակարևոր ինստիտուցիոնալ փոփոխություններից մեկը, չեմ վախենա ասել, որ դա դարակազմիկ փոփոխություն է, դա այն է, ինչը մենք արել ենք գույքահարկի ռեժիմում: Մենք գույքահարկի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնք և՛ քաղաքական և՛ ֆիսկալ, և՛ սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր են  լուծել. այսօր ԱԺ հատուկ  նիստի ժամանակ ամփոփելով երեք տարիների Կառավարության աշխատանքը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Խոսվում է տարածքային համաչափ զարգացման մասին, համայնքների զարգացման մասին. մենք գույքահարկի մասին օրենսդրության փոփոխութւյամբ լրջորեն ուժեղացրել ենք տեղական ինքնակառավարման ինստիտուտը, որովհետև այսուհետ համայնքային բյուջեները կունենան բոլոորովին այլ հնարավորություններ, բայց այստեղ կա մի լրջագույն գործարք, որին ես կանդրադառնամ ավելի ուշ։ Գույքահարկի ինստիտուտի մեջ մեր կատարած փոփոխությունը բերելու է կրթական ասպարեզում հեղափոխական փոփոխությունների և այդ պրոցեսը սկսված է»,- ընդգծեց նա: Փաշինյանը նշեց՝ շատ է խոսվում, որ ՀՀ-ում Կառավարությունը ձախողել է արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները, սակայն պետք է հասկանալ այդ բարեփոխումները, արդարությունը և արդարադատությունը, ո՞ւմ համար են՝ դրանք քաղաքական էլիտաների՞, թե՞ ՀՀ շարքային քաղաքացիների համար:
13:36 - 10 մայիսի, 2021
Վտանգի տակ էինք դնելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախագահը նույն վարքը դրսևորեր և չստորագրեր փաթեթը. պատգամավոր |1lurer.am|

Վտանգի տակ էինք դնելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախագահը նույն վարքը դրսևորեր և չստորագրեր փաթեթը. պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Նախորդ շաբաթ խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի փաթեթը չի գործի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունների համար. հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:  «Ինչո՞ւ է այդպես: Մենք սպասեցինք մինչև այդ օրենսդրության վերջին հնարավոր օրը այն հույսով, որ մինչ այդ հստակ կլինի դիրքորոշումը ՀՀ նախագահի կապված այդ փաթեթի հետ, որպեսզի այնտեղ ունենանք այնպիսի բովանդակություն, որ դրա ստորագրումը տեղի ունենար կարճ ժամանակամիջոցում, ինչը միակ հնարավորությունն էր, որ այդ խաղի կանոնները ուժի մեջ մտնեն, մի մասը առնվազն, հունիսի 20-ի համար: Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ: Եվ հաշվի առնելով, որ այդ մեծ փաթեթից մենք արդեն իսկ հենց այս ռիսկը հաշվի առնելով առանձնացրել էինք ամենակարևոր բաղադրիչը, որը կապված է ռեյտինգայինը վերացնելու և համամասնականն ընդունելու հետ, անգամ դա չստորագրվեց: Մենք պարզապես վտանգի տակ էինք դնելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախատեսեինք, որ այդ փոփոխությունների գոնե մի մասը ուժի մեջ էր մտնելու հրապարակման պահից, որովհետև դա նշանակելու էր, որ եթե նախագահը նույն վարքը դրսևորեր և չստորագրեր փաթեթը, ապա անցնելու էր 21 օր, դրանից հետո Սահմանադրությունն այլ սցենար չի նախատեսում, քան ԱԺ նախագահի կողմից ստորագրել: Այդ ժամանակ արդեն լինելու էր, որ ընտրությունների օրը նշանակած, քարոզարշավը մեկնարկած փուլում փոփոխություն է լինելու»,- նշեց Դանիելյանը:
12:17 - 10 մայիսի, 2021
ԱԺ հատուկ նիստ՝ 12:00-ին. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է |1lurer.am|

ԱԺ հատուկ նիստ՝ 12:00-ին. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է |1lurer.am|

1lurer.am: Խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշվել է հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ըստ այդմ անհրաժեշտ է, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով՝ Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց: Մայիսի 3-ին Ազգային ժողովը, պայմանավորվածության համաձայն, վարչապետ չընտրեց: Սահմանադրությամբ նախատեսված կարգով այսօր ևս հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Եթե, ի կատարումն քաղաքական պայմանավորվածության, վարչապետ չընտրվի, խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվի արձակված, որից հետո ՀՀ նախագահը կնշանակի արտահերթ ընտրություն: Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկում է ժամը 12:00-ին: 
10:14 - 10 մայիսի, 2021
ՀՀ ԱԺ հայտարարությունը 1991թ. մայիսի 6-ի «Կոլցո» օպերացիայի վերաբերյալ

ՀՀ ԱԺ հայտարարությունը 1991թ. մայիսի 6-ի «Կոլցո» օպերացիայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ:Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է կատարվածը  և իր երախտիքը հայտնում զոհված ոստիկանների հարազատներին ու ողջ մնացած և հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակած հայորդիներին՝ ցանկանալով նրանց առողջություն և տոկունություն»:
19:20 - 07 մայիսի, 2021
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց

 |armenpress.am|

ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն` 81 «կողմ» ձայնով: Նախագծով կիջեցվի կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` կբարձրացվի: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը կդառնա 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` 10 տոկոս: Օրենսդրական փաթեթով օրենքի ուժով կամրագրվի Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, կընդլայնվի հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես կնվազեցվի ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը լրամշակվել է. կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:
19:09 - 07 մայիսի, 2021
Սահմանին առանց թույլտվության տեսալուսանկարահանումն արգելող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

 |armenpress.am|

Սահմանին առանց թույլտվության տեսալուսանկարահանումն արգելող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց 76 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: Կառավարության հեղինակած փաթեթով առաջարկում է արգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը: Գործող օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:  «Պետական սահմանի մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:  
18:10 - 07 մայիսի, 2021