ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Հայկ Չոբանյանն ընդունել է Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը

Հայկ Չոբանյանն ընդունել է Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ մամուլի ծառայությունը։ Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և նշել, որ այս հանդիպումը հարմար առիթ է վերսկսելու Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԲՏԱ նախարարության միջև համագործակցությունը, երկարաժամկետ կտրվածքով քննարկելու  համատեղ իրականացվող նախագծերը և նախաձեռնությունները: Կարևորելով առկա համագործակցությունը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ ՏՏ ոլորտի կայացման գործում ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել 2000-ականներին՝ հատկապես ԱՄՆ հայկական սփյուռքի օժանդակությամբ: Ամերիկյան ներդրումների միջոցով բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում, ինժեներական սեկտորի բավականին ներկայանալի բազա է ստեղծվել,  կիսահաղորդչային արդյունաբերության գլոբալ քարտեզի վրա Հայաստանն իր դիրքն է ապահովել, ներկայումս էլ՝ մեծ հնարավորություններ են առկա այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նախարարի պաշտոնակատարը դեսպանին է ներկայացրել Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել է  Ինժեներական քաղաքի ծրագրին, և հրավիրել է դեսպանին մոտ ապագայում համատեղ այց իրականացնել այնտեղ: Հայկ Չոբանյանը կարևորել է նաև ԱՄՆ ՄԶԳ դերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում, որի շրջանակներում թվայնացման ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր են իրականացվում: Դեսպան Լին Թրեյսին  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա շնորհավորել է ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին ընտրությունների հաջող անցկացման համար: Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու, ոլորտի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու հարցերում: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանն անդրադարձել են համատեղ իրականացվող տեխնոկրթական ծրագրերի, կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է դեսպանին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին:
20:22 - 22 հունիսի, 2021
Կոչ ենք անում հայերին, անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ |tert.am|

Կոչ ենք անում հայերին, անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ: «Ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը: Գոհ ենք այն առումով, որ ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ ընտրողների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվել են, մասնակիցներն ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն են ունեցել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ընտրությունների օրը կայացած ձայների հաշվարկը: Կիսում ենք ԺՀՄԻԳ մտահոգությունն առանցքային մասնակիցների միջև բորբոքիչ հռետորաբանության և ինտենսիվ բևեռացման վերաբերյալ: Կոչ ենք անում բոլոր հայերին` անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները, գործի դնել բողոքարկման իրավական գործընթացը` անդրադառնալու մտահոգիչ հարցերին և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, քանի որ Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի»,- ասվում է հայտարարության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:08 - 22 հունիսի, 2021
«ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները». Իրանի նորընտիր նախագահ |tert.am|

«ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները». Իրանի նորընտիր նախագահ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, դրանք խախտում էին միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չէր հետևում համաձայնագրի դրույթներին: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին: «ԱՄՆ-ն պարտավոր է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, նրանք խախտել են միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չի հետևել համաձայնագրի դրույթներին», - ասել է Ռայիսին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին: «Ռայիսին իրատեսական և խելացի մարդ է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում է Արաքչիի խոսքը:
15:28 - 21 հունիսի, 2021
Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն: «Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է Մերկելը: «Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», - ասել է Գերմանիայի կանցլերը: Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:
12:50 - 19 հունիսի, 2021
Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածության չեն եկել Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի շուրջ՝ պայմանավորվելով շարունակել խորհրդատվությունները: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ինչ վերաբերում է С-400-ներին, նրանք (Բայդենը և Էրդողանը) դա քննարկել են: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Որոշվել է շարունակել երկխոսությունը C-400-ների վերաբերյալ: Երկու թիմերն էլ կզբաղվեն այդ հարցով հանդիպումից հետո»,-նշել է Սալիվանը:Սալիվանը հավելել է, որ նախագահները «մանրամասնորեն քննարկել են» Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: «Նրանք պայմանավորվել են, որ միասին կաշխատեն դրան հասնելու համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ դրա համար իրեն որոշակի աջակցություն է պետք: Իսկ նախագահ Բայդենը խոստացել է, որ այդ աջակցությունը կտրամադրվի: Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել այս կապակցությամբ: Եվ նրանք երկուսն էլ խնդրել են իրենց թիմերին մշակել վերջին մանրուքները»,-ասել է պաշտոնյան:
09:56 - 18 հունիսի, 2021
ԱՄՆ-ի սենատորը ՌԴ-ի հետ Բայդենի փոխգործակցությունը համարել Է միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք |armenpress.am|

ԱՄՆ-ի սենատորը ՌԴ-ի հետ Բայդենի փոխգործակցությունը համարել Է միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ անցկացված գագաթնաժողովի ընթացքում ցույց Է տվել, որ հասկանում Է Ռուսաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ միջուկային պատերազմից խուսափելու նպատակով: Հայտարարել Է ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը:«Նախագահ Բայդենը պարզորոշ հասկանալ Է տվել, որ իր վարչակազմը հասկանում Է այն կարեւորագույն սկզբունքը, որի համաձայն, մենք պետք Է Ռուսաստանի հետ փոխգործակցենք սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ երաշխավորելու, որ երբեք միջուկային պատերազմ տեղի չունենա»,-ասվում Է Մենենդեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կոմիտեի կայքում:Նա ողջունել Է «ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության կարգավորումը եւ հույս Է հայտնել, որ «կհաջողվի նշանակալի առաջընթացի հասնել զինված հակամարտությունների ռիսկի նվազեցման գործում»:Մենենդեսը խոստացել Է, որ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն կշարունակի խիստ հսկողություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցում՝ «ապահովելու վարչակազմի հռետորաբանության համապատասխանությունը նրա գործողություններին»:Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի Է ունեցել հունիսի 16-ին Ժնեւում:Բանակցությունները տեւել են չորս ժամից պակաս այն դեպքում, երբ դրանց հատկացված Է եղել չորս-հինգ ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:43 - 17 հունիսի, 2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կվերադարձնեն դեսպաններին. Բայդեն-Պուտին ժնևյան հանդիպման արդյունքները |hetq.am|

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կվերադարձնեն դեսպաններին. Բայդեն-Պուտին ժնևյան հանդիպման արդյունքները |hetq.am|

hetq.am: Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների առանձին մամլո ասուլիսները։ Հանդիպումը տևել է նախատեսվածից ավելի կարճ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին։ «Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցը լուծված է»,- նշել է Պուտինը՝ ճշտելով, որ նրանք առաջիկայում կվերադառնան իրենց աշխատանքին։ Պուտինի խոսքերով՝ դեսպանների վերադարձը տեխնիկական հարց է։ Ավելի ուշ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոն կվերադառնա հունիսի վերջին։  Պուտինը ազդարարել է կիբերհանցագործությունների թեմայով ռուս-ամերիկյան խորհրդակցությունների մեկնարկի մասին։ «Կիբերհարձակումների ճնշող մեծամասնությունը տեղի են ունենում ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներից»,- նշել է նա։  Պատասխանելով Ալեքսեյ Նավալնու վերաբերյալ հարցին՝ Պուտինը պատասխանել է. «Ինչ վերաբերում է մեր ոչ համակարգային ընդդիմությանն ու քաղաքացուն, որին դուք հիշատակեցիք։ Առաջինը. քաղաքացին գիտեր, որ ռուսական օրենք է խախտում: Նա անտեսել է օրենքի պահանջը<...> և գիտակցաբար գնացել նրան, որ ձերբակալվի»։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատասխանատու են աշխարհում ռազմավարական կայունության համար։ «Մենք գիտակցում ենք այս պատասխանատվությունը»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ Բայդենը ճիշտ որոշում է կայացրել՝ մինչև 2024 թվականը երկարաձգելով Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:13 - 17 հունիսի, 2021
Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|

Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժնև՝ բանակցելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ:Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ որպես Պուտինի և Բադենի առաջին հանդիպման անցկացման վայրը ընտրվել է Ժնևի «Լա Գրանժ» պերճատունը:Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:Ռուսաստանի պատվիրակության կազմում, բացի Պուտինից, ներառված են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
15:00 - 16 հունիսի, 2021
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հունիսի 15-ին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաեւ արդյունավետ համարել ՊԱՀՀ-ի գործունեությունը։ Ըստ աղբյուրի՝ համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի այցը ՊԱՀՀ և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:
19:26 - 15 հունիսի, 2021
Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև արցախի հիմնախնդիրը |hetq.am|

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև արցախի հիմնախնդիրը |hetq.am|

hetq.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ, կքննարկեն նաև արցախյան հիմնախնդիրը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։  «Երկու երկրների առաջնորդները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանային խնդիրներին։ Նրանք կքննարկեն Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, իրանական միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Ուշակովը։  Ուշակովի խոսքերով՝ Բայդեն-Պուտին ծրագրի օրակարգը համաձայնեցված է։ Այնտեղ ներառվել են երկկողմ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանն ու տարածաշրջանային հակամարտություններին։ Քննարկման թեմաների շարքում են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման նախադրյալները, տեղեկատվական անվտանգության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական համագործակցության, կլիմայի, Արկտիկայի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։  Բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները կունենան առանձին մամլո ասուլիսներ։ Միացյալ ասուլիս օրակարգով նախատեսված չէ։
17:02 - 15 հունիսի, 2021