Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

ՀՀ նախագահը հանձն է առել ապահովել բոլոր քայլերը հայ-լիտվական հաջորդ գործարար համաժողովը Հայաստանում անցկացնելու համար

ՀՀ նախագահը հանձն է առել ապահովել բոլոր քայլերը հայ-լիտվական հաջորդ գործարար համաժողովը Հայաստանում անցկացնելու համար

 Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակից Գիտանաս Նաուսեդայի հետ մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում նախագահները հանդես են եկել բացման խոսքով: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հայ-լիտվական գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին` երախտագիտություն հայտնելով լիտվական կողմին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։«Ֆորումի նկատմամբ զանազան գործարար շրջանակների ներկայացուցիչների ցուցաբերած այսչափ հետաքրքրությունն իսկապես քաջալերող է: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ հայկական կողմից ֆորումին մասնակցելու հետաքրքրությունը շատ ավելի մեծ էր: Հանձնառու եմ ապահովել բոլոր անհրաժեշտ քայլերը հաջորդ բիզնես ֆորումը Հայաստանում անցկացնելու համար։ Որպես տնտեսագետ և քաղաքական գործիչ՝ նշեմ, որ տնտեսությունը սեղմ քաղաքականությունն է, մինչդեռ սեղմ տնտեսությունը՝ հաջողած բիզնեսն է: Ուստի բիզնեսի հաջողությունը թե՛ տնտեսության և թե՛ քաղաքականության հաջողության վկայությունն է»,-նշել է նա: Նախագահն ընդգծել է, որ առաջնորդվելով այդ տրամաբանությամբ՝ իր այցի ծրագրի նախագծման մեկնարկից սկսած՝ ցանկացել է, որ այցի ընթացքում ունենան գործարար բաղադրիչ, և ինքն ուրախ է, որ դրանում հաջողել են:«Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ՝ կոչ եմ անում օգտվել այս պատեհ առիթից բացահայտելու, համախմբելու և իրագործելու ձեր հետաքրքրությունը երկու երկրների համար կարևորություն ներկայացնող բիզնեսների նկատմամբ և լավագույնս օգտվելու Լիտվայի իշխանությունների կողմից սիրով տրամադրված այս հարթակից: Խոսքս կավարտեմ այս նկատառումով, որ բիզնեսը ոչ թե երկարաշունչ ելույթների, այլ գործողությունների և արդյունքների մասին է, ուստի մաղթում եմ բոլորիդ արգասաբեր միջոցառում և հավաստիացնում, որ պատրաստակամ եմ աջակցելու ձեր բոլոր գաղափարներին և նախաձեռնություններին»,-եզրափակել է Վահագն Խաչատուրյանը: Գործարար ֆորումի մեկնարկին նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի ներկայությամբ ՀՀ և ԼՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները համագործակցության և փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրվել նաև համաժողովի մասնակից հայ և լիտվացի գործարարների միջև:
18:58 - 19 ապրիլի, 2023
Լիտվայի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի հանդիպումը

Լիտվայի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի հանդիպումը

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Արարողության ավարտին նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրանցամատյանում, որից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը։Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հավելյալ խթան են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։ «Պատահական չէ, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, դա հետևանք է մեր դարավոր բարեկամության և համագործակցության»,- շեշտել է Գիտանաս Նաուսեդան։ Նախագահ Վահան Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին ջերմ ընդունելության համար և ընդգծել է, որ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների ամուր հիմքերը երաշխավորում են այն ընդհանրական արժեքները, որոնք դավանում են երկու երկրները։ Դրանք են ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, անկախությունն ու ինքնիշխանությունը։ «Մեր ժողովուրդների ամուր բարեկամությանը նպաստում է նաև այն, որ մեր երկրների պատմությունն ու ճակատագիրն ունեն մեծ նմանություն։ Մեր ժողովուրդները դժվարին խոչընդոտներ են հաղթահարել իրենց անկախության ճանապարհին և հասել են դրան, իհարկե ունենալով նաև ծանր կորուստներ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք շեշտվել է հումանիտար խնդիրների հաղթահարումն ու առանց նախապայմանների լուծումը։ Նախագահ Նաուսեդան անդրադառնալով հայ ադրբեջանական հարաբերություններին իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում իր նպաստը բերել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Նախագահներ Խաչատուրյանն ու Նաուսեդան զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայ-լիտվական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեղեկատվական անվտանգության, առողջապահության բնագավառներում:
14:52 - 19 ապրիլի, 2023
Եկել եմ Լիտվա՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է եղել. Վահագն Խաչատուրյան |news.am|

Եկել եմ Լիտվա՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է եղել. Վահագն Խաչատուրյան |news.am|

news.am: Ձեզ հետ հանդիպումը կարեւոր նշանակություն ունի՝ փորձել ձեզ տեղեկացնել այն իրավիճակը, որը կա Հայաստանում: Այս մասին նախօրեին Լիտվայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հնդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Այս ինֆորմացիոն պատերազմի շրջանում այնքան ապատեղեկատվություն է տարածվում, որ  մեր այցելությունների, մեր դիվանագիտական գործունեությունների հիմնական ուղղություններից մեկը նա է, որ մեր գործընկեր երկրներին  ներկայացնենք իրական վիճակը: Մենք պարտավոր ենք հակազդել, որովհետեւ նույնիսկ ես եկել եմ հիմա Լիտվա, որպեսզի ներկայացնեմ՝ իրականում ինչ է եղել»,-ասաց նա: Վահագն Խաչատուրյանի խոսքով, Լիտվան այն եզակի երկրներից է, որ իսկապես մեզ բարեկամ երկիր է. «Պատմականորեն այդպես է ստացվել, որ մեր եւ Լիտվայի հարաբերությունները շատ յուրահատուկ են: ԵՄ դիտորդական առաքելությունը, որ պետք է ներկայացվեր սահմանին, երբ մենք դիվանագիտական աշխատանքի շնորհիվ դիմեցինք նաեւ Լիտվային եւ 6 երկրներ, այդ թվում Լիտվան, իրենք նախաձեռնությամբ հանդես եկան ԵՄ-ում, եւ ԵՄ ղեկավար Բորելը շատ արագ արձագանքեց: Դա նրանից էր, որ եւ վստահում էին այդ երկրներին, եւ ցանկություն ունեին, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի: Մենք կարողացանք այս համագործկցության ընթացքում ստանալ այն իրավիճակը, որ ունենք»,-ընդգծեց նա:
11:28 - 19 ապրիլի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:Հանրապետության նախագահը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ:Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի ներքին կյանքում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
10:00 - 19 ապրիլի, 2023
ՀՀ նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ԼՂ բնակչության անվտանգության հարցեր

ՀՀ նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ԼՂ բնակչության անվտանգության հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը իր նպաստը կբերի տարածաշրջանում խնդիրների լուծմանը: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին առկա գործընթացում: Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը»: Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բույար Օսմանին իր խոսքում նշել է. «Պարոն նախագահ, սա իմ առաջին այցելությունն է այս տարածաշրջան և Հայաստան: Այսօր այստեղ եմ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև երկարամյա հարաբերությունները քննարկելու համար: Կարող եմ ասել, որ մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա, ինչպես նաև պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները»: Նշվում է, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու հնարավորությունները: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ: «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Բույար Օսմանին, անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով:
21:23 - 13 ապրիլի, 2023
Ադրբեջանի սադրանքները հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով. ՀՀ նախագահը՝ Լիոնի քաղաքապետին

Ադրբեջանի սադրանքները հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով. ՀՀ նախագահը՝ Լիոնի քաղաքապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։   Ողջունելով հյուրերին նախագահը, մասնավորապես, ասել է. «Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:Համոզված եմ, որ մեր սերտ և բարեկամական հարաբերությունները, ակտիվ համագործակցությունը շարունակություն են ունենալու: Համոզված եմ նաև, որ ձեր այս այցելությունը նոր շունչ և ոգևորություն կտա մեր հարաբերություններին»:   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Գրեգորի Դուսեն նշել է. «Այն դարավոր բարեկամական կապերը, որոնք մենք ունենք, մինչ օրս ուժի մեջ են և շարունակվում են: Մենք մեծ ցանկություն և պատրաստակամություն ունենք հնարավորինս աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես ժամանակին արել են ֆրանսիացի բազմաթիվ մեծ գործիչներ: Հավաստիացնում եմ, որ իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար»: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանը: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում նախագահը մանրամասներ է հայտնել նախօրեին Հայաստանի տարածքում՝ Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորում ստացել 6 հայ զինծառայող: Հանրապետության նախագահը նշել է, որ նման սադրանքները պարբերական բնույթ են կրում և հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման սկզբունք և հավատարիմ է այդ դիրքորոշմանը:
18:46 - 12 ապրիլի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի կանայք, Սիրելի մայրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ: Մարդկության համար «մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է: Պատահական չէ, որ հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր լեզուն՝ մայրենի, մեր երկրի կենտրոնը՝ մայրաքաղաք և ինչպես անուրանալի են հայրենիքն ու լեզուն, այնպես էլ անգնահատելի է մեր կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի դերը մեր կյանքում: Սիրելի կանայք, Տոնական այս օրվա առիթով կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
10:06 - 07 ապրիլի, 2023
ՀՀ նախագահն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ՀՀ նախագահն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:  Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրներին, նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և մեր երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և միջազգային հարթակներում: «Անկախություն ձեռք բերելուց հետո, մենք միշտ զգացել ենք Սլովակիայի աջակցությունը: Մենք այս տարի նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և դա լավ առիթ է՝ մեր համագործակցությունն առավել ընդլայնելու մասին մտածելու համար:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Լեռանային Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշման համար. այն հայտարարությունները, որ ընդունվել են ձեր խորհրդարանի կողմից աջակցություն են եղել մեզ համար, և հույս ենք հայտնում, որ դա կշարունակվի հետագայում ևս:Դուք մեծ աշխատանք եք կատարել նաև ԵՄ Խորհրդի որոշման կայացման գործում՝ Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար: Սլովակիան այն վեց երկրներից մեկն էր, որը նախաձեռնեց և այդ խնդրով դիմեց ԵՄ բարձր ներկայացուցչին»: Մարիան Քերին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Մեր այցն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Հայաստանի և Սլովակիայի 30-ամյա համագործակցության առիթն է: Երկրորդը՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել հայ ժողովրդի այն հատվածին, որը հիմա գտնվում է ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում:Մենք երեկ այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, և շատ հպարտ ենք, որ մեր Ազգային ժողովը 2004 թվականին դատապարտել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:2020 թվականին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և նաև հասավ մինչև Հայաստանի սահմաններ: Այդ իսկ պատճառով մենք 2020-2021 թթ. մեր Ազգային ժողովում ընդունեցինք բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից իրականացրած այդ քայլերը»: Հանդիպման ընթացքում Մարիան Քերին իր խոսքում ասել է, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին և շեշտել հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհրաժեշտությունը:Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղության հասնելն է: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև քաղաքական ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
20:06 - 05 ապրիլի, 2023
Նախագահը մեքսիկացի սենատորների հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին

Նախագահը մեքսիկացի սենատորների հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին:Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում: «Ուրախ եմ այս հանդիպման համար, որն առիթ է ստեղծում ձեզ երախտագիտության խոսքեր հղել Մեքսիկայի Սենատում ձեր քաղաքական դիրքորոշման համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին աջակցելու համատեքստում: Մեզ համար շատ մեծ նշանակություն ունի այն, որ դուք այդ քայլն արել եք, քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենացավոտ էջերից է:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօրվա մեր իրավիճակի հետ կապված ձեր դիրքորոշման և աջակցության համար, խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային»:Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Հայոց ցեղասպանությունն, առաջին հերթին, մարդու իրավունքների խախտման մասին է: Սենատորները շատ լավ գիտակցում են՝ այն թեմաները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, պետք է մշտապես տեսանելի լինեն, որպեսզի նման ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն»:Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը մեքսիկացի խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, ղարաբաղյան հակամարտության ծագման և բովանդակության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի վտանգի առջև:Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել մշակույթի, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացման և առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորություններին:
18:18 - 05 ապրիլի, 2023
Հայաստանի նախագահը և Կուբայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հայաստանի նախագահը և Կուբայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն:Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.  «Համոզված եմ, որ Ձեր նշանակումը մեծ նշանակություն կունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք իրոք բարեկամական երկրներ ենք, և աշխարհագրական հեռավորությունը չի խանգարում մեր բարեկամությունը շարունակելուն: Կուբան հանրահայտ երկիր է աշխարհում, նաև յուրահատուկ երկիր է և 1959 թվականից հետո ավելի հանրահռչակ է դարձել: Մենք համոզված ենք, որ այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք այդ տարիների ընթացքում և որոնք ունեք, շարունակական են լինելու: Ձեր նշանակմամբ նաև մենք ավելի կակտիվացնենք մեր համատեղ անելիքները»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար՝ նորանշանակ դեսպանը նշել է.  «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընդունելության և ջերմագին խոսքերի համար: Չնայած նրան, որ մեր երկրները փոքր երկրներ են, մենք կարողացել ենք պահպանել մեր բարեկամական հարաբերությունները բավական երկար տարիներ և չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդները բավական նմանություններ ունեն հատկապես իրենց սրտամոտ լինելու առումով»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կուբայի համագործակցության համար հնարավորությունները՝ մասնավորապես առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում:Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգին:Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի համագործակցությունը և շեշտվել երկկողմ հարաբերությունների սերտացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:
14:57 - 05 ապրիլի, 2023
ՀՀ նախագահն այցելել է Երևանի կոնյակի գործարան

ՀՀ նախագահն այցելել է Երևանի կոնյակի գործարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին այցելել է Երևանի կոնյակի գործարան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը նախագահին է ներկայացրել վերջին տարիներին գործարանի արդյունաբերական հզորացմանն ու արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ Արա Գրիգորյանը նշել է ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների և կոնյակագործության լավագույն ավանդույթների համադրությամբ բարձորակ արդյունք ստանալու կարևորությունը: Այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է գործարանում և Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանում, որտեղ ծանոթացել է  «ARARAT» հայկական կոնյակի պատմությանը: Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա: Նախագահ Վահագն Խաչատուրյանն եղել է նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր, ապա գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
10:40 - 05 ապրիլի, 2023