Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար

 |armenpress.am|

Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան մեծացնում Է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն։ «Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- հայտարարել Է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն: Միջոցները կուղղորդվեն «այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ Է», օրինակ, երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում Է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից: Խոսքը վերաբերում Է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:27 - 01 օգոստոսի, 2022
Lufthansa-ի օդաչուները մտադիր են գործադուլ անել |news.am|

Lufthansa-ի օդաչուները մտադիր են գործադուլ անել |news.am|

news.am: Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները քվեարկել են հնարավոր գործադուլի օգտին։ Այս մասին հայտարարել է արհմիությունը՝ ասելով, որ գործադուլից դեռևս հնարավոր է խուսափել՝ քայլն անվանելով վարձատրության դեպքում «հստակ ազդանշան», հաղորդում է AP լրատվական գործակալությունը: Արհմիությունը պահանջում է այս տարի աշխատավարձի 5,5 տոկոսով բարձրացում իրականացնել և հաջորդ տարվանից գնաճի ավտոմատ ճշգրտում իրականացնել: Միությունը պնդում է, որ Lufthansa-ն բանակցությունների վեց փուլերում դեռևս ընդունելի առաջարկ չի արել: Միությունը հայտնել է, որ քվեարկությանը մասնակցած օդաչուների 97,6 տոկոսը հավանություն է տվել իր կոչին: Արհմիության հայտարարության մեջ ասվում է, որ քվեարկությունը պայման չէ գործադուլի հանգեցնի, սակայն դա հստակ ազդանշան է Lufthansa-ին, որ անձնակազմի կարիքներին պետք է լուրջ վերաբերվել: Վեճը ծագել է Գերմանիայում Lufthansa-ի ցամաքային անձնակազմը ներկայացնող արհմիության հետ առանձին բախման ֆոնին: Չորեքշաբթի օրը մեկօրյա գործադուլը՝ որպես այս դիմակայության մաս, հանգեցրել է ավելի քան 1000 չվերթի չեղարկման։
19:50 - 31 հուլիսի, 2022
Եվրոպայի ամենակարևոր գետերից մեկը չորանում է ամառվա ռեկորդային շոգի պատճառով |news.am|

Եվրոպայի ամենակարևոր գետերից մեկը չորանում է ամառվա ռեկորդային շոգի պատճառով |news.am|

news.am: Հռենոս գետը՝ Եվրոպայի ամենակարեւոր գետերից մեկը, որն օգտագործվում է մայրցամաքով բեռներ, այդ թվում՝ քիմիական նյութեր, հացահատիկ եւ ածուխ տեղափոխելու համար, չորանում է՝ ամառվա ռեկորդային շոգի պատճառով: Գերմանիայի հիդրոլոգիայի դաշնային ինստիտուտը նախազգուշացրել է, որ Կենտրոնական Եվրոպայի գետերը «անսովոր ցածր» մակարդակ ունեն, որը շարունակում է իջնել 800 մղոն երկարությամբ Հռենոսի մեծ մասն անցնում է Գերմանիայով, որը Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է, բայց գետը հոսում է նաեւ Ավստրիայի, Շվեյցարիայի եւ Նիդեռլանդների միջով, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ սահմանի երկայնքով: Երեքշաբթի առավոտյան ջրի մակարդակը Կաուբում՝ գետի նեղ հատվածում, կազմել է 71 սանտիմետր, ըստ Գերմանիայի ջրային ուղիների եւ նավագնացության դաշնային գրասենյակի: Երբ անցյալ շաբաթ այն հասել է 77 սանտիմետրի, դա արդեն ամենացածր մակարդակն է եղել տարվա այս եղանակի համար՝ առնվազն 2007 թվականից ի վեր, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները: SWR-ը հայտնել է, որ ջրի ցածր մակարդակը սահմանափակում է նավարկությունը Հռենոսում՝ Դյուիսբուրգից եւ Քյոլնից հարավ, եւ որ բեռնատար նավերը մի քանի օր չեն կարողանում ամբողջությամբ բեռնված մեկնել: Գերմանիայի հիդրոլոգիայի դաշնային ինստիտուտի ներկայացուցիչը Bloomberg-ին ասել է, որ եթե Կաուբում ջրի մակարդակն իջնի մինչեւ 40 սանտիմետր, ապա բեռնափոխադրող նավերի համար շահավետ չի լինի նավարկել՝ հաշվի առնելով, թե որքան քիչ բեռ կարող են փոխադրել: Ջրի ցածր մակարդակն արդեն ազդում է էներգիայի մատակարարման վրա: EEX բորսայի տվյալներով՝ ածխի մատակարարումը Գերմանիայի երկու էլեկտրակայաններին՝ մեկը Մանհայմում, մյուսը՝ Կարլսրուեում, տուժել է հուլիսի 13-ից Հռենոսում ջրի ցածր մակարդակի պատճառով:
20:08 - 21 հուլիսի, 2022
Հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. վարչապետը՝ Բունդեսթագի փոխնախագահին

Հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. վարչապետը՝ Բունդեսթագի փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում: Վարչապետի խոսքով՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. «Հայաստանը՝ որպես 2018 թ. խորհրդարանական կառավարման անցած երկիր, հետաքրքրված է պառլամենտարիզմի կայուն ավանդույթներ ունեցող Գերմանիայի հետ փորձի փոխանակմամբ: ԳԴՀ-ն ՀՀ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: Կարևորում ենք համատեղ տնտեսական ծրագրերը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Բունդեսթագի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և շնորհավորել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար ՀՀ քաղաքացիների քվեն ստանալու կապակցությամբ: Կատրին Գյորինգ-Էքարդն ընդգծել է՝ ժողովրդավարությունն ու պառլամենտարիզմը նպաստում են անվտանգությանը, կայունությանն ու զարգացմանը, և Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին: Կարևորվել են համատեղ ջանքերը քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: ՀՀ-ԳԴՀ տնտեսական օրակարգի համատեքստում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հեռանկարային են համարվել արևային էներգետիկայի, տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերը: Այս համատեքստում վերահաստատվել է փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Նիկոլ Փաշինյանը և Կատրին Գյորինգ-Էքարդը նշել են Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:
19:22 - 20 հուլիսի, 2022
Բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ Բունդեսթագի փոխնախագահին

Բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ Բունդեսթագի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել և շեշտադրվել է ԱԺ-ի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:
13:19 - 20 հուլիսի, 2022
Հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են. վարչապետն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը

Հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են. վարչապետն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն ընդգծել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման փաստը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած պաշտոնական փոխայցերը և ակտիվ շփումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը Գերմանիայի երկրամասերի հետ, որը լրացնում և հարստացնում է միջպետական գործընկերությունը: Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահը ևս արձանագրել է երկկողմ կապերի բարձր մակարդակը և վերահաստատել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հենց այդ նպատակով է իր գլխավորած պատվիրակությունն այցելել Հայաստան, որի հետ բարեկամությունն ու փոխշահավետ գործընկերությունը 10-ամյա պատմություն ունի: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ինչպես գիտական, կրթական, մշակութային, տեխնոլոգիական, այնպես էլ սննդի վերամշակման, ջրային ռեսուրսների և կոշտ թափոնների կառավարման, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Վարչապետը կարևորել է առաջիկայում նախատեսվող՝ Արմավիրի մարզի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և առաջարկել դիտարկել գործարար շրջանակների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունը, ինչը թույլ կտա փոխանակվել փորձով ու զարգացման տեսլականով: Գուննար Շելլենբերգերը ողջունել է գաղափարը և նշել, որ հայկական կողմի առաջարկները կներկայացվեն շահագրգիռ շրջանակներին: Հումանիտար կապերի ամրապնդման համատեքստում անդրադարձ է եղել 2022 թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը: Այն, Գուննար Շելլենբերգերի խոսքով, իր բնույթով առաջինն է, և Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ և ժողովրդավարական երկիր: Լանդթագի նախագահը կարևորել է նաև երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գործունեությունը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում Հայաստանի, հայկական մշակույթի ճանաչելիության և հայագիտության զարգացման գործում շարունակական ջանքերի համար և ընդգծել, որ ժողովրդավարական արժեքները երկու երկրների փոխհարաբերությունների կարևորագույն հենասյուներից են:
17:58 - 14 հուլիսի, 2022
Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից
 |news.am|

Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից |news.am|

news.am: Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից։ Այս մասին Սիդնեյում կայացած համաժողովում ասել է ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսը, հայտնում է Reuters-ը։ Կուկիսի խոսքով, ապագայի հիմնական խնդիրրը կլինի այն հսկայական բացը լրացնելը, որը կառաջանա, երբ Եվրամիությունը հրաժարվի տարեկան 158 միլիարդ խորանարդ մետր գազից, որը Ռուսաստանն է մատակարարում: «Մի քանի շաբաթից մենք կդադարենք օգտագործել ռուսական ածուխը»,- ասել է նա Սիդնեյի էներգետիկ ֆորումում: Նրա խոսքով՝ ավելի վաղ Ռուսաստանը Գերմանիային մատակարարել է ածխի 40 տոկոսը եւ նավթի 40 տոկոսը։ Գերմանիան արագորեն զարգացնում է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծման տերմինալները, որոնք կօգնեն լրացնել գազի մատակարարման բացը, սակայն Կուկիսն ընդգծել է, որ թեեւ Միացյալ Նահանգները եւ Կատարը միասին կարող են Եվրոպա մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել ՀԲԳ-ի տեսքով, դեռ հսկայական բաց կա։ Նրա խոսքով՝ մինչ Գերմանիան կենտրոնացել է զրոյական արտանետումներին անցման վրա եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում նախագծերի արագացման մասին վերջերս օրենսդրություն է ընդունել, գազն էական նշանակություն կունենա անցման համար:
14:24 - 13 հուլիսի, 2022
Հայկական պատվիրակությունը Բունդեսթագի պատգամավորներին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում

Հայկական պատվիրակությունը Բունդեսթագի պատգամավորներին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի և Մարթին Գերսթների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության և երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, բարձրաձայնել հայկական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերները: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հիմնահարցերը: Երկուստեք կարևորվել են խորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը:
09:55 - 07 հուլիսի, 2022
Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցեն՝ Քերոբյանի հետ համատեղ ասուլիսին

Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցեն՝ Քերոբյանի հետ համատեղ ասուլիսին

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:  Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը ոչ միայն հաստատված համագործակցության ոլորտներում, այլև նորերում: Նա առանձնացրել է վերականգնվող էներգիան, արևային էներգետիկան, ջրածնային տեխնոլոգիաները, միջին մասնագիտական կրթությունը, պարենային անվտանգությունը և որպես հեռանկարային ուղղություններ նշել արդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղերը։ «Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի նշված ուղղություններում համագործակցությունը կայանա»,- ասել է Վահան Քերոբյանը։ «Մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու, նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանն այդ երկրների շարքում է»,- նշել է Սվենյա Շուլցեն և վստահեցրել, որ Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին:
21:15 - 02 հուլիսի, 2022
Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ԳԴՀ կառավարական պատվիրակության այցը մեր երկիր: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, փորձի փոխանակումը: Շահագրգռված ենք մեր արդյունավետ համագործակցության շարունակականությամբ և ընդլայնմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: ԳԴՀ դաշնային նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Սվենյա Շուլցեն ԳԴՀ կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու, զարգացնելու Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերությունը և համատեղ ծրագրերը:   Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին, և կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել մի շարք չափանիշներով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության բարեփոխումները կրթության, արդարադատության, ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում:   Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն տարբեր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու ներուժ և այդ օրակարգն առաջ մղելու կամք: Քննարկվել են գյուղատնտեսության, սննդի անվտանգության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության խորացման հարցեր: Երկուստեք կարևորվել են կանանց տնտեսական և հասարակական ակտիվությունը խթանող նախաձեռնությունները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2022 թ. հունվարից սկսած Հայաստանում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ է արձանագրվում, և մեր երկրի ներդրումային միջավայրը, շարունակաբար բարելավվող պայմանները կարող են հետաքրքրական լինել գերմանական բիզնեսի համար, ինչին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը դրական է արձագանքել: Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) փոխգործակցության կապակցությամբ:
18:48 - 01 հուլիսի, 2022
G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց

G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդները համատեղ պայքար են մղում համաշխարհային տնտեսությունում իրավիճակի վատթարացման դեմ, DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Էլմաու ամրոցում աշխատանքային նիստից հետո, որը նվիրված էր գլոբալ ֆինանսական հարցերին։ «G7-ի բոլոր անդամները մտահոգություն ունեն ճգնաժամերի առնչությամբ, որոնց հարկադրաբար բախվում ենք ներկա պահին», - ասել է նա՝ նշելով մի շարք երկրներում տնտեսական ճի տեմպերի նվազումը, գնաճի ավելացումը, հումքի պակասն ու մատակարարման շղթաներում խաթարումները։ Ըստ Շոլցի՝ խոսքը լուրջ խնդիրների մասին է։ «Այդ պատճառով էլ մենք նաև պետք է համատեղ պատասխանատվություն կրենք։ Սակայն ես մեծապես վստահ եմ, որ գագաթնաժողովի շրջանակում կհաջողվի միասնության և վճռականության շատ հստակ ազդակ հղել, - հավելել է քաղաքական գործիչը։ Նորա Վանյան
22:00 - 26 հունիսի, 2022
ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում. Նիկոլ Փաշինյան

ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը: Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Գոհունակություն հայտնելով երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ինտենսիվ գյուղատնտեսությունը ևս: ԳԴՀ դեսպանը ողջունել է վարչապետի առաջարկը և հիշատակել նաև ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը: Հանդիպմանն անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային զարգացումներին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակի շուրջ: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ՀՀ կառավարության հռչակած խաղաղության օրակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի, ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության խնդիրներին: Վիկտոր Ռիխտերը ԳԴՀ կառավարության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ՀՀ վարչապետը կարևորել է առաջադեմ միջազգային հանրության հասցեական արձագանքը հումանիտար և անվտանգային խնդիրներին:
17:02 - 23 հունիսի, 2022
Մենք գազային ճգնաժամի մեջ ենք․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Մենք գազային ճգնաժամի մեջ ենք․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի իշխանությունը որոշել է ակտիվացնել, այսպես կոչված, տագապի ռեժիմը՝ գազի մատակարարման ոլորտում վթարային պլանի երկրորդ աստիճանը։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։ Նա բացատրել է դա Ռուսաստանի գազի մատակարարման կրճատմամբ և գազի բարձր գներով։ «Մենք գազային ճգնաժամի մեջ ենք։ Այսուհետ՝ գազը դեֆիցիտ ապրանք է։ Գներն այսօր արդեն բարձր են, և մենք պետք է նախապատրաստվենք դրանց հետագա բարձրացմանը», - ասել է Հաբեկը։ Նրա խոսքով՝ ռուսական մատակարարումների կրճատումը «տնտեսական գրոհ է» Գերմանիայի նկատմամբ։ Վթարային պլանի երկրորդ աստիճանը հայտարարվում է գազամատակարարման խաթարումների առաջացման կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում։ Այս փուլում ենթադրվում է, որ շուկան դեռ ունակ է ինքնուրույն հաղթահարելու այս խնդիրներն՝ առանց արտաշուկայական միջոցների ձեռնարկման։ Վթարային պլանի երրորդ փուլն՝ արտակարգ իրավիճակն, ակտիվացվում է, երբ գազամատակարարումը վատթարանում է այնքան, որ դրությունն այլևս հնարավոր չէ շտկել առանց պետության միջամտության։ Պլանի առաջին աստիճանը հայտարարվել էր դեռևս մարտին։   Նորա Վանյան
15:30 - 23 հունիսի, 2022
Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը, որը հիշատակվում է ՆԱՏՕ-ի 2010 թ-ի ռազմավարական հայեցակարգում, տեսանելի ապագայում անհնար է նրա ագրեսիվ, կայսրական դիրքորոշման պատճառով, DW-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ երկրի խորհրդարանում ներկայացնելով Բեռլինի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ԵՄ կայանալիք գագաթնաժողովներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպումից, որը կայանալու է հունիսի 28-30-ը Մադրիդում, Շոլցն ակնկալում է միասնականության և վճռականության ազդակ՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Միաժամանակ, ինչպես նշել է կանցլերը, խելամիտ չէր լինի խզել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, քանի որ դա միայն շահեկան կլինի ՌԴ նախագահին և նրա քարոզչությանը։ 1997 թ-ին ստորագրված փաստաթղթում ամրագրված են սկզբունքներ, որոնք, ըստ Շոլցի, Պուտինն այդքան կոպտորեն խախտում է՝ հրաժարում բռնությունից, սահմանների նկատմամբ հարգանք, անկախ պետությունների ինքնիշխանություն։   Նորա Վանյան
18:30 - 22 հունիսի, 2022