Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից. Շառլ Միշելը՝ Ալիևի հայտարարությունների մասին |armenpress.am|

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից. Շառլ Միշելը՝ Ալիևի հայտարարությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռետորաբանությամբ: Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Շառլ Միշելը պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի նախագահը մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից տեսնում ենք Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հայտարարություններ, արդյոք հակասություններ չե՞ն տեսնում այստեղ, և ի՞նչ անելիք ունի Եվրոպան, Միշելը շեշտեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որպեսզի հնարավոր լինի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ: «Ես վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ,  և ես կփորձեմ տեսնել, թե ինչ կառուցողական և դրական դեր կարող է խաղալ Եվրոպական Միությունը՝ սատարելու Մինսկի խմբին և նաև մեր փորձառությունը ի սպաս դնելու: ԵՄ պատմությունը նույնպես հիմնված է նախկին հակամարտությունների հաղթահարման վրա: Բայց այդ նախկին հակամարտությունների հաղթահարումից հետո շատ լուրջ առաջընթաց եղավ ԵՄ մակարդակով: Մենք հաջողեցինք: Սկզբում դա հեշտ չէր, մենք կարողացանք քայլ առ քայլ առաջընթաց արձանագրել՝ կառուցելու համար այս եզակի քաղաքական ծրագիրը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա»,- մանրամասնեց Միշելը: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության խթանմանը նա, մասնավորապես, խոսեց տրանսպորտային սեկտորի խնդիրների մասին: «Ես գիտեմ, որ կան երկաթգիծը ներառող ծրագրեր: Սա կարող է լինել մեկ հնարավոր հատված, որի շուրջ կարող է երկխոսություն ծավալել:  Ես չեմ թերագնահատում դժվարությունները, ես գիտակցում եմ, որոնք են խոչընդոտները և դժվարությունները, սակայն քաղաքական կամքի առկայությունը այստեղ կարևոր է: Սա չի նշանակում, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ամեն հարց լուծել, սա ժամանակ կպահանջի, դժվարություններ կլինեն, սակայն առաջինը փորձելն է ավելի լավ փոխհամագործակցային մթնոլորտ ձևավորել, փորձել հասկանալ, որոնք են տարամետ կարծիքները, փաստարկները և փորձել գտնել որոշակի հնարավոր լուծումներ»,- մանրամասնեց Շառլ Միշելը:
13:34 - 17 հուլիսի, 2021
Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները. Փաշինյան |1lurer.am|

Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում: «Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը շեշտեց, որ արդեն մի քանի անգամ ինքը հրապարակայնորեն ողջունել է խաղաղ բանակցություններ սկսելու հայտարարությունը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել: «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները:
13:05 - 17 հուլիսի, 2021
Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը |shantnews.am|

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը։«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը։ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով»,- գրված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Պուտինն ու Միշելը քննարկել են նաև Բելառուսի շուրջ իրավիճակը։ ՌԴ նախագահը անարդյունավետ է անվանել Բելառուսի վրա ճնշումը պատժամիջոցների միջոցով։ Քննարկվել են նաև Ուկրաինան, Դոնբասում տիրող իրավիճակը, Լիբիան։
19:40 - 07 հունիսի, 2021
Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 2-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կարևոր է համարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության լիակատար կյանքի կոչումը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: «ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև աջակցել վստահության կառուցմանը: Եվրամիությունը նաև քաջալերում է երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել գերիների վերադարձի և ականապատված դաշտերի լիակատար թափանցիկության, ինչպես նաև այլ կարևոր հումանիտար հարցերով: ԵՄ-ն շուրջ 20 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրում և շարունակելու է ներգրավված լինել»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Նշվում է, որ այս մարտահրավերներին լուծումներ տալը դեպի կայուն խաղաղ կարգավորում տանող առաջին քայլն է միայն: «Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել կողմերին վերսկսել կառուցողական ոգով բանակցությունները: ԵՄ-ն մեծապես հետաքրքրված է ԵՄ Արևելյան գործընկերության անբաժան մաս համարվող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»,- նշվում է հայտարարությունում: Ընդգծվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում հաստատելու գործում Եվրամիության դերակատարման, ինչպես նաև երկու գործընկեր երկրների հետ ԵՄ հարաբերությունները խորացնելու կարևորությունը:
11:28 - 03 հունիսի, 2021
Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը

Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համաձայնագի «Ճանապարհային քարտեզի» շրջանակում ակտիվ փոխգործակցությունը, ինչը կնպաստի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, ինչպես նաև հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը: Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում: Վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին: Զրուցակիցները առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
17:44 - 02 հունիսի, 2021
Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԵՄ-ՌԴ հարաբերությունները բարելավելու պայմանները
 |azatutyun.am|

Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԵՄ-ՌԴ հարաբերությունները բարելավելու պայմանները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները անկում են ապրում, շատ հարցերում կան տարաձայնություններ։ Այդ մասին ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցում։ Նրա խոսքով՝ հարաբերությունների ուղղությունը կարող է փոխվել, եթե կայուն զարգացում արձանագրվի Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների իրականացման գործում, ԵՄ անդամ երկրների նկատմամբ հիբրիդային և հաքերային հարձակումները դադարեցնելու և մարդու իրավունքները հարգելու դեպքում։ Շառլ Միշելը նաև հիշեցրել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործը՝ կրկին կոչ անելով նրան ազատել արձակել ու հետաքննել թունավորման գործը։ Հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրությունում Նավալնու մասին չի հիշատակվում։ Շառլ Միշելի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրամիության գագաթաժողովի նախաշեմին։ Մարտի 25-26-ը կայանալիք գագաթաժողովում ակնկալվում է քննարկել նաև Ռուսաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության ռազմավարությունը։
13:51 - 23 մարտի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ: Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը: Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: 
10:15 - 21 հոկտեմբերի, 2020
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր` հատկապես Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Զրույցների ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմնակից է բոլոր հարցերը լուծելու երկխոսության ճանապարհով, «որը բխում է բոլոր կողմերի շահերից», և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները Միջերկրական ծովում: Հեռախոսազրույցների ընթացքում գնահատվել են նաև Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Գերմանիա երկկողմ հարաբերությունները:
10:43 - 14 օգոստոսի, 2020
ԵՄ լիդերները կարանտինի թուլացումից հետո առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում |azatutyun.am|

ԵՄ լիդերները կարանտինի թուլացումից հետո առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության (ԵՄ) 27 անդամ պետությունների ղեկավարները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ անցած ամիսներին բացառապես հեռավար կարգով անցկացրած քննարկումներից հետո այսօր առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում: Եվրամիության լիդերները քննարկում են տնտեսությունը վերականգնելու համար 750 միլիարդ եվրոյի ֆինասական օգնության փաթեթը: Այդ գումարը հավասար է մոտ 855 միլիարդ ամերիկյան դոլարի: Եվրոպական միության տնտեսությունը հավարարակի արդյունքում հայտնվել է հիմնադրումից ի վեր ամենածանր ճգնաժամում, և անդամ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է հնարավորինս արագ ձեռնարկել բարձրագույն աստիճանի ինտեգրված 27 տնտեսությունների վերականգնման միջոցներ: Այդուհանդերձ, տեսակապով անցկացրած քննարկումների ընթացքում ի հայտ են եկել տարաձայնություններ տնտեսության վերականգնման հիմնադրամի և Եվրամիության ընդհանուր բյուջեի միջոցների հասցեական տրամադրման հարցերի շուրջ: Բրյուսելում գագաթնաժողովի մասնակիցները հետևում են սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակ կրելու կանոնին: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ «եկել է Եվրամիության համար ճշմարտության պահը», և պաշտոնակիցներին կոչ է արել գնալ փոխզիջումների ու համաձայնեցնել ծրագիրը: Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն անցած շաբաթ առաջարկել է հաստատել 500 միլիարդ եվրոյի վարկերի և 250 միլիարդ եվրոյի դրամաշնորհների համամասնություն:
15:34 - 17 հուլիսի, 2020