Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը հիմնանորոգվում է

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը հիմնանորոգվում է

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։   «Սևան-Մարտունի­Գետափ միջպետական ճանապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:   Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի հին շերտի ֆրեզման և հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման և ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնե վերին շերտի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, ևս 2 հազար 200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում և իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր:   Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթևեկության նշաններով և գծանշումներով: Միջպետական նշանակության այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգման էր ենթարկվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, 2003 թվականին: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ:   Օգոստոսի 5-ի դրությամբ աշխատանքներն արդեն կատարված են ավելի քան 50 տոկոսով»,-գրել է մարզպետը:
10:58 - 07 օգոստոսի, 2020
Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր է հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցվում է նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար գնվել է ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարվում է բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք է բերվել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնել նաև COVID-19 - ով հիվանդների արյան ընդհանուր քննություն։ Սարքավորումների ձեռքբերման համար ԲԿ-ի տնտեսված միջոցներից ծախսվել է 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին: Լիահույս եմ, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:
17:24 - 27 հուլիսի, 2020
Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|

Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|

armtimes.com: Ցավոք սրտի, արդեն 3-րդ տարին է՝ Սեւանա լճի կանաչելու պրոցես ունենք մեծ մասշտաբներով։ Այս մասին այսօր Սեւանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Սեւանի կանաչելու վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ այս պրոցեսը միշտ եղել է, բայց մասշտաբներն ամբողջովին այլ են եղել, հիմնականում՝ սեպտեմբեր ամսին քիչ ծավալով։ «Աշխատանքներ, իհարկե, տարվում են, բայց ես խոստովանում եմ, որ մեր աշխատանքները բավարար չեն։ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման, գետերի հուների մաքրման, մաքրման կայանների տեղադրման առումով թեեւ որոշակի աշխատանք կա, բայց խոստովանում եմ, որ այդ աշխատանքները դանդաղ են ընթանում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց մարզպետը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում բանակից հետո երկրորդ տեղը, ուր պետք է գումար հատկացնել, դա Սեւանա լիճն է: «Մեր Կառավարությունը, մեր գործընկերները կարծում եմ՝ սա շատ լավ գիտակցում են, բազմաթիվ անգամներ ասել են ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- նշեց Սանոսյանը։ Նրա խոսքով՝ ներկա պահին մարզում 3 մաքրման կայան է գործում՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս համայնքներում, որոնք, սակայն, միայն մեխանիկական մաքրում են իրականացնում. «Հաշվի առնելով մարզի բնակավայրերի կոյուղացման ցածր մակարդակն ու անգամ որոշ գյուղերում դրանց բացակայությունը՝ մարզն առնվազն 4 կենսաբանական մաքրման կայանի կարիք ունի»:
14:32 - 24 հուլիսի, 2020
Արսեն Թորոսյանը այցելել է Մարտունու ԲԿ. կգործի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքը

Արսեն Թորոսյանը այցելել է Մարտունու ԲԿ. կգործի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:Նախարարը եւ մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական եւ կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շինարարական եւ տեխնիկայան վերազինման ու կահավորման աշխատանքները մոտենում են ավարտին, եւ առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին: Ապա Արսեն Թորոսյանը եւ Գնել Սանոսյանը դիտարկեցին ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցման համար նախատեսված տարածքը: Այցի ավարտին նախարարը եւ մարզպետը կիսվեցին իրենց տպավորություններով: «Արդեն գրեթե պատրաստ է 50 մահճակալանոց բաժանմունքը, որը կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին: Այն հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկական միջոցներով և անհրաժեշտ պայմաններով: Բաժանմունքի ստեղծման հարցը ժամանակին առաջ քաշվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից եւ հիմնովին կծառայի իր նպատակներին: Այստեղ բուժում կստանան ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաեւ նրան հարակից մարզերի պացիենտները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել մեր հայրենակիցներին, որ չշարունակեն թերահավատորեն մոտենալ համավարակի տարածմանն ու առաջացրած վտանգին եւ իրենց կյանքի ու առողջության պահպանման համար ուշադիր հետեւեն կառավարության ցուցումներին, պահպանեն պատշաճ զգուշավորություն: Ինչ վերաբերում է Մարտունու ԲԿ տարածքում ժամանակակից դիահերձարանի շենք ունենալուն, որը կծառայի նաեւ մարզի այլ տարածաշրջանների կարիքներին, ապա այն կկառուցվի պետական միջոցների հաշվին: Այս պահին շինարարություն սկսելու կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, քանի դեռ ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Սակայն այդ ծրագիրն անպայմանորեն կյանքի է կոչվելու», -հավաստիացրեց Արսեն Թորոսյանը: «Այսօրվա դրությամբ մենք Գեղարքունիքի մարզից ունենք կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոցային բուժում ստացող 51 քաղաքացի, ովքեր բուժվում են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում: Արդեն քսան օր է, ինչ մեզ մոտ այդ թիվը հաստատուն է մնում, ու կարելի է կարծել, որ ստեղծված բաժանմունքը լիովին կծառայի համավարակի դեմ պայքարի կարիքներին եւ կարդարացնի մեր սպասելիքները: Մեր բնակիչներն այսուհետ բուժումը կստանան տեղում եւ կազատվեն դրա հետ կապված բազմապիսի խնդիրներից: Համավարակի հաղթահարումից հետո բաժանմունքի տարածքը կմնա Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու կօգտագործվի բուժում իրականացնելու այլ կարեւոր նպատակներով: Այնպես որ, այն շատ կարեւոր ու պահանջված քայլ եմ համարում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
18:39 - 03 հուլիսի, 2020
Մարտունու բժշկական կենտրոնում առաջիկա օրերին կբացվի բաժանմունք՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար․ մարզպետ

Մարտունու բժշկական կենտրոնում առաջիկա օրերին կբացվի բաժանմունք՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: Վերջինս իր էջում գրել է․ «Այսօր Մարտունու ԲԿ կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքներին, տեխնիկական եւ կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը իրականացվելու է տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ բաժանմունք տանող ճանապարհը: Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության եւ մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը եւ ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին:Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: Անում ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում նաեւ Արցախի եւ այլ մարզերի  բնակիչների»:  
18:50 - 09 հունիսի, 2020
Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ

Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․ Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման համաձայն` (https://www.gov.am/files/docs/4041.pdf),Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ։Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաեւ մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետեւանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։ Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»։
14:46 - 06 մայիսի, 2020
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի առնչությամբ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ իրավիճակն այս պահին վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»: ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ սպանվածի հարազատները ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել, մարզպետը պատասխանեց, որ ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, որոնք ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում նրանցից երկուսին սպանել են։
01:16 - 29 ապրիլի, 2020
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,-հայտնել է Գնել Սանոսյանը։
18:51 - 23 ապրիլի, 2020