Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Հումանիտար միջանցքների շնորհիվ մարտի 12-ին հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու․ Զելենսկի

Հումանիտար միջանցքների շնորհիվ մարտի 12-ին հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու․ Զելենսկի

Հումանիտար միջանցքների շնորհիվ շաբաթ օրը՝ մարտի 12-ին, հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու, իսկ Մարիուպոլի մարդասիրական բեռը պետք է լինի վաղը կեսօրին։ Այս մասին մարտի 13-ի՝ գիշերը ժամը 02։35-ի տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Ukrinform-ը։ «Բոլոր հումանիտար միջանցքները, որոնք, ի դեպ, համաձայնեցված էին, աշխատեցին։ Այսօր հաջողվել է դուրս բերել 12 729 մարդ. Մարիուպոլի համար մարդասիրական բեռները պետք է լինեն վաղը կեսօրին։ Երթուղու բարդության պատճառով ստիպված էի գիշերել Բերդյանսկում»,- ասել է Զելենսկին։ Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն ասել էր, որ «չնայած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի՝ «լռության ռեժիմի» լիակատար պահպանմանը՝ ուկրաինական կողմը շարունակում է ցինիկաբար խախտել հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կիև, Չեռնիգով, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում բնակչության ծանուցումը պարզապես չի իրականացվել»։
10:32 - 13 մարտի, 2022
Երբեմն ինձ թվում է, որ արևմտյան աշխարհի որոշ ներկայացուցիչներ կնստեն որևէ սրճարանում, և մինչև ռումբը չհասնի հենց այդ սրճարան, չեն հավատա, որ դա իրենց հետ կպատահի․ Զելենսկի

Երբեմն ինձ թվում է, որ արևմտյան աշխարհի որոշ ներկայացուցիչներ կնստեն որևէ սրճարանում, և մինչև ռումբը չհասնի հենց այդ սրճարան, չեն հավատա, որ դա իրենց հետ կպատահի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ընթացքում կրկին անդրադարձել է Ուկրաինայի «երկինքը փակելու» թեմային։ Այս մասին հայտնում է unian.net-ը։ «Երբեմն ինձ թվում է, որ արևմտյան աշխարհի որոշ ներկայացուցիչներ... կնստեն որևէ սրճարանում, և մինչև ռումբը չհասնի հենց այդ սրճարան, նրանք չեն հավատա, որ դա իրենց հետ կպատահի: Եվ մինչև այդ պահը ոչ ոք երկինքը չի փակի: Ես հաստատ ոչ մեկին դա չեմ ցանկանում: Եվ մենք չենք ուզում, որ ամբողջ աշխարհը, ամբողջ Եվրոպան զգան, թե որքան ցավ ենք մենք ապրում»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի գործընկերներ հնարավորություն ունեն փակելու երկինքը։ Զելենսկու խոսքով՝ երկինքը փակել հնարավոր է նաև հակահրթիռային պաշտպանության շնորհիվ, ինչը կարող է մատակարարվել Ուկրաինային։ «Մենք պարզապես չենք խնդրել՝ օգնե՛ք մեզ, տվե՛ք, խնդրում ենք: Մենք հետո հասկացանք, որ մարդկանց համար երբեմն դժվար է պարզապես տալը։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք գնել, պատրաստ ենք վարկեր վերցնել, պատրաստ ենք մեր բյուջեից վերջին գումարը հանել և անմիջապես տալ»,- ասել է Զելենսկին։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է զբաղվել տեղափոխմամբ։ «Մենք պատրաստ ենք հասցնել (նկատի ունի Ուկրաինա հասցնել ՀՕՊ-երը- խմբ․)... Մենք ամեն բան արեցինք երկինքը փակելու այլընտրանքի մասին հարցին պատասխանելու համար... Մեզ ասացին՝ մենք օդաչուներ չունենք: Մենք գտանք օդաչուների, որոնք պատրաստ էին մեր պետության քաղաքացի լինել մեզ օգնելու համար։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ապրում են ամբողջ աշխարհում, պատրաստ էին Ուկրաինային այլընտրանք տրամադրել երկինքը փակելու համար։ Բոլորը պատրաստ են, բայց ոչ նրանք, որոնք պետք է որոշեն այս հարցը։ Սա ցավալի է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։  
20:52 - 12 մարտի, 2022
 Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ Երուսաղեմում․ Զելենսկի

Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ Երուսաղեմում․ Զելենսկի

Արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, խոսել է Երուսաղեմում Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։  «Ինչ վերաբերում է Իսրայելին և վարչապետ Բենեթի միջնորդությանը․ մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված, և ես անձամբ դրական եմ վերաբերվում այն բանին, որ ինչ-որ մեկը միջնորդ հանդիսանա։ Բայց ես պարոն Բենեթին չեմ համարում ինչ-որ մեկը, քանի որ կարծում եմ, որ նա կարող է կարևոր դեր խաղալ»,- ինչպես փոխանցում է unian.net-ը, ասել է Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ ինքը խոսել է Իսրայելի վարչապետ պարոն Բենեթի հետ․ «Ես ասացի նրան, որ կարծում եմ՝ այսօր սխալ է, ապակառուցողական է հանդիպում ունենալ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։ Դրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք գոնե ինչ-որ փոխըմբռնման գալ և դադարեցնել պատերազմը։ Խոսքս ոչ թե տեխնիկական հանդիպումների, այլ առաջնորդների հանդիպումների մասին է: Կարծո՞ւմ եմ ես արդյոք, որ Իսրայելը կարող է լինել այդպիսի վայր, և հատկապես Երուսաղեմը: Ես կարծում եմ՝ այո, և այդ մասին նրան (Բենեթին- խմբ․) ասել եմ», - նշել է Զելենսկին:
20:21 - 12 մարտի, 2022
Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Իր հերթական ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ վաղ առավոտից ուկրաինական Մելիտոպոլում մարդիկ ընդդեմ ռուսական զորքերի ցույց են անցկացրել։ Ըստ Զելենսկու՝ քաղաքի հրապարակում ավելի քան 2000 մարդ է եղել։  Ուկրաինայի նախագահն ավելի վաղ՝ իր գիշերվա ելույթի ժամանակ հայտնել էր, որ ռուսական կողմը  գերեվարել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Նոր ուղերձում Զելենսկին կրկնեց քաղաքապետին բաց թողնելու կոչը։ «Մենք կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսրայելին և այլոց, խոսել Մոսկվայի հետ։ Ես անձամբ եմ զանգել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք աշխարհի առաջնորդներից ակնկալում ենք ցույց տալ, թե ինչպիսի ազդեցություն նրանք կարող են ունենալ այս իրավիճակի վրա, ինչպես կարող են նրանք անել մի պարզ բան՝ ազատել մի մարդու»,- ասաց նա։ Ուկրաինայի նախագահը նշեց, որ իրենք այսօր կրկին հումանիտար օգնություն են ուղարկել Մարիուպոլ։ «Ուկրաինական զորքերն, իրենց հերթին, երաշխավորում են կատարյալ «լռություն» երթուղու ողջ երկայնքով, որ Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր ու դեղորայք, և Մարիուպոլի քաղաքացիները կարողնանա գնալ ապահով վայրեր»,- ասաց նա։ Զելենսկին նշեց, որ Մակարիվից, Բորոդյանկայից, Տրոստյանեցից և մի շարք այլ վայրերից մարդասիրական միջանցնքներ են նախապատրաստվել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ևս պետք է այս երթուղիներից յուրաքանչյուրի դեպքում երաշխավորի, որ չի կրակի։ Զելենսկին նաև անդրադարձավ Եվրոպայի հետ աշխատանքներին՝ նշելով, որ դրանք ընթանում են երկու ուղղությամբ․ «Առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ մենք աշխատում ենք Եվրահաձնաժողովի հետ՝ համաձայնացնելու բոլոր գործընթացները՝ որքան հնարավոր է, շուտ ԵՄ-ին միանալու համար։ Երկրորդ ուղղությունը սանկցիաներն են. մենք սպասում ենք ՌԴ-ի դեմ Եվրոպայի սանկցիաների նոր փաթեթին»։ 
18:58 - 12 մարտի, 2022
Մարիուպոլը շարունակում է Ռուսաստանի կողմից շրջափակված մնալ. Զելենսկի

Մարիուպոլը շարունակում է Ռուսաստանի կողմից շրջափակված մնալ. Զելենսկի

Գիշերվա ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մարիուպոլը շարունակում է Ռուսաստանի կողմից շրջափակված մնալ։ Զելենսկու պնդմամբ՝ ռուսական զորքերը չեն թողնում, որ Ուկրաինայի աջակցությունը ներս մտնի։ «Այսօր Մելիտոպոլում օկուպանտները գերեվարել են քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Ուկրաինան պահանջում է անհապաղ բաց թողնել քաղաքապետին և երաշխավորել պետության բոլոր համայնքների ղեկավարների անվտանգությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Անդրադառնալով մարդասիրական միջանցքներին՝ Զելենսկին նշել , որ չնայած այսօր «ռուսական զորքերը խաթարել են մարդասիրական միջանցքների մեծ մասի աշխատանքը», հնարավոր է եղել  փրկել 7144 մարդու։ Զելենսկին նաև հայտնել է, որ գերեվարվել է քաղաքներից մեկը ղեկավարը․ «Այսօր Մելիտոպոլում օկուպանտները գերեվարել են քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Ուկրաինան պահանջում է անհապաղ բաց թողնել քաղաքապետին և երաշխավորել պետության բոլոր համայնքների ղեկավարների անվտանգությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև ասել է, որ բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, և նրանք քննարկել են, թե էլ ինչպես կարող են ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար։
11:45 - 12 մարտի, 2022
Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում ընթացող հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այս մասին նա հայտարարել է BILD-ին տված հարցազրույցում։ Գրում է tass.ru-ն։ «Հարցն այն չէ, թե ես ինչի կարող եմ գնալ։ Ցանկացած երկխոսության մեջ իմ նպատակը ՌԴ-ի հետ պատերազմին վերջ տալն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքը ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ Ղրիմը՝ ռուսական տարածք․ «Դրա համար [պատերազմը դադարեցնելու] ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցություններ վարել, պատրաստ եմ փոխզիջումների։ Բայց դրանք չեն կարող իմ ժողովրդի առաջ դավաճանություն լինել։ Եւ մյուսը կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Միայն այդպես մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից։ Դետալների մասին դեռ վաղ է եւ դժվար է խոսել։ Նախագահների միջեւ դեռեւս շփում չի եղել, եւ այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով»,- կարծիք է հայտնել Զելենսկին։
22:48 - 09 մարտի, 2022
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Ուկրաինան իր գործընկերներին կրկնում է ռուսական ներխուժման առաջին իսկ օրվանից՝ եթե չփակեք երկինքը, պատասխանատվություն եք կրելու այս մեծ հումանիտար աղետի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է unian.net-ը, հայտնել է Զելենսկին։ «Աշխարհի մարդասիրական պարտքն է արձագանքել: Բայց լուծում չկա: Մենք երախտապարտ ենք Լեհաստանին այլընտրանքի՝ Ուկրաինային մարտական   ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար: Խնդիրը նյութատեխնիկական ապահովման մեջ է: Իրականում, տեխնիկական խնդիր է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ «Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռներ տեղափոխելու ամերիկյան բազա։ Նաև հաստատված է, բոլորս լսել ենք, կարդացել ենք լրատվամիջոցներից, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, հիմնավորված չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Սա նույնպես մենք կարդացել և տեսել ենք։ Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Դա, ախր, պինգ-պոնգ չէ, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Մենք կրկին խնդրում ենք ձեզ. արա՛գ լուծեք այս հարցը»,- կոչ է արել Զելենսկին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները մերժել էր ՆԱՏՕ դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։   
16:18 - 09 մարտի, 2022
Մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ սա ոչ թե իմ մասին է, այլ մարդկանց, որոնք ընտրել են ինձ․ Զելենսկի

Մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ սա ոչ թե իմ մասին է, այլ մարդկանց, որոնք ընտրել են ինձ․ Զելենսկի

Ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, և մեկ ուկրաինական տանկի դիմաց՝ 50 ռուսական տանկ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան ասել է, որ իրենց համար ամենակարևորն անվտանգությունն է երկնքում․ «Երեկ, օրինակ, հրթիռով հարված է եղել Խարկովում տեղակայված համալսարանի վրա։ Ես վստահ եմ, որ ամերիկացի խիզախ զինվորները, որոնք կհարվածեին այդ հրթիռներին՝ իմանալով, որ դրանք թռչում են ուսանողների վրա, կասկած չէին ունենա»։ Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ թռիչքային գոտու ստեղծումը ԱՄՆ-ին կարող է ՌԴ-ի հետ պատերազմի մեջ ներքաշել, Զելենսկին նշեց․ «Բոլորը կարծում են, որ մենք հեռու ենք Ամերիկայից, Կանադայից։ Ո՛չ, մենք այս ազատության գոտում ենք, և երբ իրավունքներն ու ազատությունները խախտվում են, դուք պետք է պաշտպանեք մեզ»։ Լրագրողը, ներկայացնելով ՌԴ-ի՝ երեկ առաջ քաշած պայմանները՝ պատերազմը դադարեցնելու մասին (փոխել սահմանադրությունը, հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու մտքից, ճանաչել Ղրիմը՝ որպես ՌԴ մաս, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները),  հարց ուղղեց Զելենսկիին, թե ինչպես են պլանավորում արձագանքել, և որն է նրա ուղերձը Պուտինին հիմա։ Զելենսկին ասաց․ «Առաջին՝ ես պատրաստ եմ երկխոսության, մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ սա իմ մասին չէ, այլ մարդկանց մասին է, որոնք ընտրել են ինձ։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես հանգիստ եմ թողել այս թեման վաղուց, երբ մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունելու Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական վիճակներից և ՌԴ-ի հետ կոնֆլիկտից»։  Զելենսկին նաև ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում լինել այն երկիրը, որը ծնկաչոք ինչ-որ բան է խնդրում, և ինքը չի պատրաստվում լինել այդ նախագահը։ Լրագրողի ճշտող հարցին՝ Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ, Ուկրաինայի նախագահը պատասխանեց․ «Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Ինչ վերաբերում է թեմաներին` ժամանակավորապես օկուպացված տարածքների և պսևդոհանրապետությունների վերաբերյալ, որոնք չեն ճանաչվել ոչ մի պետության կողմից՝ բացի ՌԴ-ից, մենք կարող ենք քննարկել ու կոմպրոմիս գտնել, թե ինչպես են այդ տարածքները շարունակելու լինել։ Սակայն ինձ համար կարևոր է՝ ինչպես են ապրելու այդ տարածքներում գտնվող այն մարդիկ, որոնք ցանկանում են Ուկրաինայի մաս լինել․․․Հարցը ավելի բարդ է, քան պարզապես դրանց ճանաչումը։ Սա մեկ այլ ուլտիմատում է, մենք պատրաստ չենք ուլտիմատումների։ Անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը դադարի խոսել, սկսի բանակցել՝ առանց թթվածնի ինֆորմացիոն փուչիկի մեջ ապրելու փոխարեն։ Ես կարծում եմ՝ նա այդ փուչիկի մեջ է, և ոչ մեկը չգիտի՝ ինչ տեղեկություններ է նա ստանում, և որքանով են դրանք իրական»։
14:11 - 08 մարտի, 2022
Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար. Զելենսկի |tert.am|

Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։ «Ես վստահ եմ, որ նա կարող է, և ես կցանկանայի հավատալ դրան: Նա ունակ է դրան», - ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը կրկին ընդգծել է երկրի օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն ապարդյուն։ «Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին այսպես վարվել: Նրանք ռմբակոծում են մեզ, կրակում են մեզ վրա, ուղարկում են հրթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ, շատ բաներ»,- ասել է Զելենսկին։ Նա նաև զգուշացրել է արևմտյան երկրներին, որ պատերազմն Ուկրաինայում չի դադարի։ Ազատության վրա հարձակումը կարող է ազդել մնացած աշխարհի վրա:
12:51 - 08 մարտի, 2022
Ռուսական արտահանման բոյկոտ է պետք, մասնավորապես՝ ՌԴ-ից նավթի ու նավթամթերքի հրաժարում․ Զելենսկի

Ռուսական արտահանման բոյկոտ է պետք, մասնավորապես՝ ՌԴ-ից նավթի ու նավթամթերքի հրաժարում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր տեսաուղերձում աշխարհին կոչ է արել բոյկոտելու ՌԴ-ի հետ առեւտրային հարաբերությունները։ Մասնավորապես, նա խնդրում է հրաժարվել Ռուսաստանի նավթից ու նավթամթերքից, բացի դրանից՝ ապրանքներ ու ծառայություններ չմատակարարել ՌԴ։ Այս մասին գրում է Unian-ը։ «Մենք պաշտպանվում ենք ներխուժումից արդեն 12-րդ օրը։ Մենք երբեք չենք ուզել այս պատերազմը, բայց այն բերեցին մեզ մոտ։ Մենք երբեք չենք երազել սպանել, բայց ստիպված ենք թշնամուն դուրս հանել մեր հողից ու մեր կյանքից։ Մենք ստիպված ենք տանել այն, ինչ ոչ այլ մեկը, եվրոպայի որեւէ ժողովուրդ չի տեսել 80 տարի։ Եվ հենց մեր հողում է որոշովում՝ Եվրոպայում որեւէ այլ մեկը կդառնա՞ նման ագրեսիայի զոհ»,- նշել է նախագահը։ Զելենսկիի խոսքով սա նա քննարկել է աշխարհի առաջնորդների հետ եւ լսել նրանց համաձայնությունը՝ մայրցամաքի ապագան որոշում է Ուկրաինան իր դիմակայությամբ եւ իր ընկերների օգնությամբ։ «Եթե ներխուժումը շարունակվի, եւ ՌԴ-ն չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր պլաններից, նշանակում է հարկավոր է պատժամիջոցների փաթեթ, նոր պատժամիջոցներ, պատժամիջոցային քայլեր՝ ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության։ Ռուսական արտահանման բոյկոտ է պետք, մասնավորապես ՌԴ-ից նավթի ու նավթամթերքի հրաժարում։ Դա կարելի է կոչել էմբարգո, կամ ուղղակի բարոյականություն․․․ Երբ հրաժարվում ես գումար տալ ահաբեկչին»,- նշել է նա։ Կառավարության ղեկավարը նաեւ կոչ է արել բոյկոտել ՌԴ ապրանքների մատակարարումը։ «Եթե չեն կարող հետեւել քաղաքակիթ կանոններին, ապա չպետք է ստանան ապրանքներ ու ծառայություններ։ Թող պատերազմը նրանց կերակրի»,- ընդգծել է նա։ Զելենսկին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի որոշիչ գործի։  «Երբ ինչ-որ մեկը խելքը կորցնում է, պետք է կորցնի վախն ու մոռանա առեւտրի մասին։ Պետք է պաշտպանվել։ Ե՛վ պետությունները, ե՛ւ կազմակերպությունները պետք է բարոյական լինեն։ Պետք է մարտնչել անմարդկային ուժի դեմ, որն ուզում է կործանել մարդկությունը։ Ուկրաինական բանակի հաջողությունը, ուկրաինացի ժողովրդի կամքը, միջազգային պատժամիջոցների սկզբունքայնությունը․ ահա՛ խաղաղության ճանապարհը»,- ասել է նախագահը։
14:28 - 07 մարտի, 2022
Բայդենը Զելենսկու հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն  ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային

Բայդենը Զելենսկու հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։  Բայդենն ասել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայությունների մատուցումը։ «ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնությունը։ Բայդենը սերտ համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման ստացման համար։ ԱՄՆ նախագահ նաև մտահոգություն է հայտնել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ, Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի մասին թվիթերյանն իր էջում գրառում է կատարել նաև Վլադիմիր Զելենսկին։  «Օրակարգում ներառված են եղել անվտանգության, Ուկրաինայի ֆինանսական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը», ասված է գրառման մեջ։ 
11:51 - 06 մարտի, 2022