Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հունիսի 18-ից մինչև 19-ը

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հունիսի 18-ից մինչև 19-ը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝ 1. Արաբկիր վարչական շրջան՝ Ն. Ադոնց փողոցի 19-ից 25 հասցեներն իրենց կոտորակներով, Վ. Փափազյան 15-ից 32 հասցեներն իրենց կոտորակներով, Վաղարշյան 15-ից 26 հասցեներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-ից 46 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պողոտայի 3-ից 50 հասցեներն իրենց կոտորակներով, Հ. Քոչար 7-ից 165 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 1-ից 10 հասցեներն իրենց կոտորակներով, Ն. Զարյան 11-ից 19 հասցեներն իրենց կոտորակներով, Կասյան 10-12 հասցեները, Սունդուկյան 19-29 հասցեները, Բակունց, Ղափանցյան, Հ. Արղության, Գրիբոյեդով, Հ. Սահյան, Սևքարեցի Սաքո, Թավրիզյան, Մանուշյան, Այգեկցի , Ա. Խաչատրյան, Ռիգա, Գ. Արծրունի, Արաբկիր 17-29 փողոցները, Ն. Զարյան 1-ին փակուղին, Մամիկոնյանց փակուղին, Հ. Հակոբյան նրբանցքը, Վրացական 2-րդ նրբանցքը և Ազատամարտիկների թաղը: 2. Կենտրոն վարչական շրջան՝ Մ․Հերացի, Այգեստան 9-11, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, Քրիստաֆորի 2-րդ նրբանցքի, Չարենցի 1-ին նրբանցքի, Ծխախոտագործների փողոցի 50-180, Քրիստաֆոր 10-90, Աբովյան 54, 58 համարների ջրամատակարարումը: 3. Էրեբունի վարչական շրջան՝ Սարի Թաղի 1-3 փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցն իր նրբանցքներով, Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2, 70/3 և Խորենացի 168-240 համարների ջրամատակարարումը։ 4. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Ռուբինյանց փողոցի 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 17-28 շենքերի և 29-33 հասցեների իրավաբանական բաժանորդների, Ռայնիս փողոցի 9-19, 90, 105 շենքերի և առանձնատների, Շովրոյան փողոցի 12, 14, 16 շենքերի և առանձնատների, Լեփսիուս 2-6 փողոցների շենքերի և առանձնատների, Կ.Ուլնեցի փողոցի 70, 70/1, 72, 74, 76 շենքերի, Կ.Ուլնեցի 3-րդ փակուղու շենքերի, Կ.Ուլնեցի 2-րդ փակուղու 4, 6 շենքերի, Դրոյի 4-րդ և 15-ից բարձր համարների շենքերի, Հասրաթյան 5/1 և 5/2 շենքերի, Պ.Սևակ փողոցի 90, 92, 106 շենքերի, Ծ․Աղբյուրի 55 շենքը կոտորակներով, Գոգոլ փողոցի 5ա, 80, 85, 86, 87, 89, 90 շենքերի, Աճառյան 19-37 առանձնատների, Մյասնիկյան պողոտայի, Յաղուբյան, Նորաշխարհյան, Բուսաբանական, Գերցենի, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4, Էմինեսկի և Էմինեսկի 1 փողոցների, Աշտարակ Կաթ գործարանի և Արթմեդ բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։
09:13 - 18 հունիսի, 2020
Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանին։ Սարգսյանը 2019 թվականի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով։ Իր ելույթում Սարգսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում հանձնաժողովի կազմում ձեռնամուխ է եղել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Ներկայացնելով մանրամասներ՝ նա ասաց, որ մաս է կազմել էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման, շուկայի չկարգավորվող հատվածներում մրցակցային մեխանիզմների ներդրման, շուկա՝ նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովման համար։ Գազամատակարարման ոլորտի մասով Սարգսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել էր իրենց սպառողներին վաճառվող բնական գազի եւ մի քանի այլ ծառայությունների սակագների վերանայման հայտերով։ Այդ հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական՝ 135 հազար 909 դրամ սակագին՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատակազմի կատարած հաշվարկներով՝ առաջարկվող միջին կշռութային սակագինը կազմում է 128 հազար 21 դրամ՝ 1000 խորանարդ մետրի համար։ Ընդ որում, առաջարկվում է պահպանել գործող սակագնի հաշվարկների հիմքում ընկած սպառողական խմբերի դասակարգումը։ Սա ենթադրում է, որ բնակչության համար առաջարկվում է սակագինը թողնել նույնը, ավելացնել ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար նախատեսված սակագինը։ Առաջարկը ուղարկվել է «Գազպրոմ Արմենիա» եւ հրապարակվել։ Թեկնածուն մի քանի այլ ոլորտների աշխատանքներին անդրադարձավ, որից հետո պատգամավորները հերթագրվեցին հարցերի համար։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 17 հունիսի, 2020
24 ժամով կդադարեցվի Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը

24 ժամով կդադարեցվի Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝Արաբկիր վարչական շրջան՝ Ն. Ադոնց փողոցի 19-ից 25 հասցեներն իրենց կոտորակներով, Վ. Փափազյան 15-ից 32 հասցեներն իրենց կոտորակներով, Վաղարշյան 15-ից 26 հասցեներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-ից 46 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պողոտայի 3-ից 50 հասցեներն իրենց կոտորակներով, Հ. Քոչար 7-ից 165 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 1-ից 10 հասցեներն իրենց կոտորակներով, Ն. Զարյան 11-ից 19 հասցեներն իրենց կոտորակներով, Կասյան 10-12 հասցեները, Սունդուկյան 19-29 հասցեները, Բակունց, Ղափանցյան, Հ. Արղության, Գրիբոյեդով, Հ. Սահյան, Սևքարեցի Սաքո, Թավրիզյան, Մանուշյան, Այգեկցի , Ա. Խաչատրյան, Ռիգա, Գ. Արծրունի, Արաբկիր 17-29 փողոցները, Ն. Զարյան 1-ին փակուղին, Մամիկոնյանց փակուղին, Հ. Հակոբյան նրբանցքը, Վրացական 2-րդ նրբանցքը և Ազատամարտիկների թաղը:Կենտրոն վարչական շրջան՝ Մ․Հերացի, Այգեստան 9-11, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, Քրիստաֆորի 2-րդ նրբանցքի, Չարենցի 1-ին նրբանցքի, Ծխախոտագործների փողոցի 50-180, Քրիստաֆոր 10-90, Աբովյան 54, 58 համարների ջրամատակարարումը:Էրեբունի վարչական շրջան՝ Սարի Թաղի 1-3 փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցն իր նրբանցքներով, Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2, 70/3 և Խորենացի 168-240 համարների ջրամատակարարումը։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Ռուբինյանց փողոցի 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 17-28 շենքերի և 29-33 հասցեների իրավաբանական բաժանորդների, Ռայնիս փողոցի 9-19, 90, 105 շենքերի և առանձնատների, Շովրոյան փողոցի 12, 14, 16 շենքերի և առանձնատների, Լեփսիուս 2-6 փողոցների շենքերի և առանձնատների, Կ.Ուլնեցի փողոցի 70, 70/1, 72, 74, 76 շենքերի, Կ.Ուլնեցի 3-րդ փակուղու շենքերի, Կ.Ուլնեցի 2-րդ փակուղու 4, 6 շենքերի, Դրոյի 4-րդ և 15-ից բարձր համարների շենքերի, Հասրաթյան 5/1 և 5/2 շենքերի, Պ.Սևակ փողոցի 90, 92, 106 շենքերի, Ծ․Աղբյուրի 55 շենքը կոտորակներով, Գոգոլ փողոցի 5ա, 80, 85, 86, 87, 89, 90 շենքերի, Աճառյան 19-37 առանձնատների, Մյասնիկյան պողոտայի, Յաղուբյան, Նորաշխարհյան, Բուսաբանական, Գերցենի, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 , Էմինեսկի և Էմինեսկի 1 փողոցների, Աշտարակ Կաթ գործարանի և Արթմեդ բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։
12:55 - 17 հունիսի, 2020
Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.1. հունիսի 8-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 21.00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի՝ Մաշտոցի, Երկաթուղայինների, Բաբաջանյան, Մաթևոսյան, Ազատամարտիկների, Համբարձումյան, Երկրապահների, Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Խաչատրյան 1-7, Ախպրակի 1, 2, 3 փողոցների, Ֆ. Թևոսյան փողոցի 1-45, 64, 82, 86, 105, 119, 144, 231 համարների, Ֆ. Թևոսյան փողոցի 8-րդ փակուղու 3 և 10-րդ փակուղու 1 համարների, «Արզնի 1» հանգստյան գոտու, Թիվ 1 դպրոցի։2. հունիսի 8-ին ժամը 10.00-22.00՝ Կոտայքի մարզի Արագյուղ, Սարալանջ գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների։3. հունիսի 8-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 22.00-ն՝ Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի՝ բացի Սյունիք թաղամասից և Գործարանային փողոցից, ինչպես նաև Քաջարան քաղաքի Բարիկավան, Դավիթ-Բեկ, Համլետավան և Անդոկավան թաղամասերի:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:35 - 08 հունիսի, 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելաման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
17:01 - 03 հունիսի, 2020
Դավթաշենում, Աջափնյակում և չորս գյուղերում 12 ժամ ջուր չի լինի

Դավթաշենում, Աջափնյակում և չորս գյուղերում 12 ժամ ջուր չի լինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 2-ի ժամը 20.00-ից մինչև հունիսի 3-ի ժամը 8.00-ն կդադարեցվի ջրամատակարումը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներում,  Ձոր 1 և Ձոր 2 թաղամասերում, Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն, Գ 1 թաղամասերում, Բեկնազարյան փողոցում, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 համարների շենքերում, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարների շենքերում, Սիլիկյան հին խճուղի, Հաղթանակ թաղամասի 1-18 փողոցներում։ Ինչպես տեղեկացնում են«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, նույն ժամանակահատվածում ջուր չի լինի նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21-26 փողոցներում, Քասախ և Պռոշյան գյուղերում, Արմավիրի մարզի Մերձավան գյուղ: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
22:33 - 02 հունիսի, 2020
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում մայիսի 14/15-ին

Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում մայիսի 14/15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդ անձրևների հետևանքով առաջացած հողի սողքից այսօր վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը: Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկել են միջոցներ վթարը վերացնելու համար՝ առանց ջրատարի կանգառի: Սակայն դա չի հաջողվել ջրի բարձր ճնշմամբ ու վթարված հատվածի մեծությամբ պայմանավորված: Հնարավոր չի եղել նաև ապահովել խողովակաշարի շահագործումը մինչև վաղը, ինչպես արդեն հայտարարվել էր՝ հետագայում ավելի խոշոր տեխնիկական խնդրի առջև չկանգնելու համար:Նշված հանգամանքներից ելնելով, ընկերությունը ստիպված է անմիջապես սկսել ջրատարի վերանորոգումը, որով պայմանավորված ս.թ. մայիսի 14-ին ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.Երևան քաղաք• Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,• Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,• Կենտրոն վարչական շրջանի՝ Աբովյան, Իսահակյան, Կորյուն, Բայրոն, Մոսկովյան փողոցներ և Սայաթ -Նովա 1-15, Թումանյան 1-6, Բաղրամյան 1-2, Մաշտոցի պողոտա 10-60, Նալբանդյան 1-130, Թումանյան 37, 39 և Սարյան 1 համարներ,• Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և Արտաշատի խճուղի։Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:Արարատի մարզ• Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:27 - 15 մայիսի, 2020
«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։ «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։
14:16 - 16 ապրիլի, 2020