Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
 |tert.am|

Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին: -Բանակցային գործընթաց։ Պարո՛ն նախագահ, վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Ձեզնից իբրև ժառանգություն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր։ Այդ հնարավորությունները սպառված էին, այդ պատճառով նա սկսել է իր կետից, ոչ թե Ձեր կետից, ինչպես ինքն էր բառացիորեն ասում, և ճշգրտում է, ասում է, որ Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման որևէ հնարավորության մասին խոսք չի եղել Ձեր կողմից նրան թողած ժառանգության մեջ, փոխարենը խոսք է եղել միայն յոթ շրջանի անվերապահ հանձնման մասին, ընդ որում՝ որևէ երաշխիք չի եղել, որ Ադրբեջանը նոր պայմաններ կամ նոր պահանջներ մեզ չի ներկայացնի։ Այսինքն՝ փաստացի 2018-ի ապրիլին բանակցային գործընթացը եղել է փակուղում։ Այդպե՞ս է։ -Ոչ, միանշանակ ոչ։ Նրա ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, նույնիսկ գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, այսինքն՝ լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը, թե ընդհանրապես ինչ են բանակցում։ Ձեր ասած միտքը նա շարադրել է կապիտուլյացիայից հետո և միանգամից, առանց հապաղման համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը՝ Պոպովը, միանգամից այդ փուչիկը պայթեցրել է։ Ինձ կարող են չհավատալ, բայց արդյո՞ք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին, որովհետև, եթե Պոպովի ասածը իրականությանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները միանգամից կփորձեին նրան ուղղել, որովհետև ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան... -...Արցախի հարցում համակարծիք են։ -Գոնե սա այն հարցն էր: Որովհետև նրանք համագործակցում էին և իրարից ոչինչ չէին թաքցնում։ Ես ուզում եմ սկզբունքային խնդիրներին անդրադառնալ, ասել հետևյալը, որ մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցությունները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթություն է, անհեթեթություն՝ միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը։ -Տեսեք, վարչապետը մի հոդված գրեց՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ, որտեղ հիշատակել է և՛ Ձեր կառավարման շրջանը, և՛ Ապրիլյան պատերազմը, և՛ հռետորական հարցադրում է անում, ասում է՝ պատերազմ կանխող էիք Դուք, որ այսօր մեղադրում եք նրանց՝ պատերազմ չկանխելու համար, ապա ինչո՞ւ չկանխեցիք Ապրիլյան պատերազմը, կամ շարունակում է՝ Ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարվա ընթացքում ինչո՞ւ մեզ համար հաղթական ելք չապահովեցիք։ Հիմա, տեսեք, պարո՛ն նախագահ, կարելի՞ է համաձայնել այն դիտարկմանը, որ 2020-ի պատերազմը առկախված, կանգնեցված, կասեցված Ապրիլյան՝ ավելի փոքր պատերազմի շարունակությունն էր, որովհետև մենք ի՞նչ գնով կանգնեցրինք Ապրիլյան պատերազմը։ Դուք ինձնից լավ գիտեք, որ, օրինակ՝ տվյալներ կան, որ մենք բանավոր համաձայնել ենք յոթ շրջանները զիջել՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցնելու գնով։ -Ոչ երբեք։ Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի, իսկ այդ տվյալները, Դավի՛թ, կներեք, Դուք որտեղի՞ց եք ստացել։ Իրականության մեջ այդպիսի բան չի եղել։ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, և, կրելով մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես այս մասին օգոստոսյան իմ ասուլիսի ժամանակ մանրամասն ասել եմ։ -Հայկական կողմը որևէ գին չի վճարել՝ այսպես ասենք։ -Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք բացարձակապես չհամաձայնեցինք, ասացինք՝ ոչ։ Գիտեք, եթե մենք այնտեղ այլ պայմանավորվածություններ ունենայինք, և քանի որ այդ հանդիպումը եղել է եռակողմ, ապա երրորդ կողմը, այսինքն՝ համանախագահ Ռուսաստանը, այդ մասին կհայտարարեր որևէ օր՝ գոնե այն պատճառով, որ ինքը այսպես իր վարկին վնաս չհասցնի, որովհետև չէր կարող ռուսական կողմն այդպիսի խոսակցության, այդպիսի պայմանավորվածության վկան լինել ու դրա մասին չհայտնել իր գործընկերներին՝ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային։ Տեսնո՞ւմ եք՝ շրջանակն ինչքան է ընդլայնվում։ Այնպես, ինչպես ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Պոպովի շուրթերով հայտարարեց, թե ինչպիսի փաստաթուղթ էր սեղանին՝ մինչև 2018-ի գարնանային իրադարձությունները, այնպես էլ կհայտարարեր, որ այդպիսի պայմաններ են եղել։ Եվ, մյուս կողմից, եթե այդպիսի պայմանավորվածություն է եղել, բա ինչպե՞ս է սեղանին մինչև 2018-ը մնացել փաթեթային լուծման տարբերակ։
22:03 - 15 փետրվարի, 2021
Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ․ գարնանը, հակաղարաբաղյան շարժում էր․ Սերժ Սարգսյան

Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ․ գարնանը, հակաղարաբաղյան շարժում էր․ Սերժ Սարգսյան

Այսօր՝ «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, թե 2018-ի «Թավշյա հեղափոխությունն» ուղիղ կապ ուներ արցախյան հիմնահարցի հետ։ «Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ․ գարնանը, հակաղարաբաղյան շարժում էր․ ոչ միայն հակաղարաբաղյան, այլ նաև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքին, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Նախ, իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին։ Ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային գործընթացում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական են լինելու մեր երկրի համար, համաձայնեցի ընտրվել վարչապետ»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանի նշեց, որ  շատ լավ հասկանում է այն մարդկանց, որոնք ասում են, թե ինչու 2018-ի շարժման  նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ապա հավելեց, որ մյուս կողմից ուզում է՝ իրեն հասկանան։ Ըստ Սարգսյանի՝ որևէ նախադրյալ չկար, որ 2018-ի  շարժումը կարող էր այդպիսի թափ ստանալ։  Խոսելով այն մասին, թե ասում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «պրոյեկտն» է, Սերժ Սարգսյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն իր տեսադաշտում առաջին անգամ հայտնվել է 90-ականների սկզբներին, երբ ինքը եղել է պաշտպանության նախարար։ Ըստ Սարգսյանի՝ Փաշինյանն այն ժամանակ մանիպուլյատիվ է ներկայացրել ռազմաճակատում եղած խնդիրները։ Սարգսյանը հայտնեց, որ բացի դրանից, ինքը և Փաշինյանը հանդիպել են ևս երկու անգամ՝ 90-ականների վերջին դատարանում և 2018-ին «Մարիոթ» հյուրանոցում։ Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի հետ այլ հանդիպումներ չեն եղել։ Հարցին, թե պաշտոնավարման օրոք Նիկոլ Փաշինյանը փորձե՞լ է նրա հետ կապ հաստատել՝ խոսելու Արցախի հարցով, Սարգսյանը պատասխանեց, թե նման բան չի եղել, ինչի համար ուրախ է, քանի որ ինքն էլ այդպիսի ցանկություն չուներ։ «Կաիտուլանտը (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանը- խմբ․) իմ նախագիծը չէ։ Նա այն ուժերի նախագիծն է, որոնց հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։ Կապիտուլանտին ընտրել է մեր խաբված ժողովուրդը այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև․ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք, փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել,  դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորելու»,- ասաց նա։ Անդրադառնալով իր հրաժարականի հայտնի տեքստին, որտեղ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը սխալվել է՝ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունը խմբագրել է երեք անգամ․ ապրիլի 23-ի առավոտյան ավելացրել է մի քանի նախադասություն, հետո այդ նախադասություններից կրճատել որոշ բաներ, քանի որ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն ավելի թեժացնել։ «Երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ․ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն»,- ասաց նա։  Սերժ Սարգսյանի փոխանցմամբ՝ այդ ժամանակ խոսքը եղել է ոչ թե իշխանությունը շարժման առաջնորդներին փոխանցելու, այլ իր հրաժարականի մասին։ «Ես չեմ կարծում, որ Կարապետյանն իրենց այլ բան կասեր։ Կարապետյանը նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս։ Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր։ Ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ, և վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին․ այստեղ որևէ կասկած չկա։ Իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց իշխանության գալու մեջ ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ո՛չ, ես ուղղակի ասում եմ իրականությունը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին»,- ասաց Սարգսյանը։
21:54 - 15 փետրվարի, 2021
Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, մերժել է Հայաստանի ժողովուրդը. Արփի Դավոյան |news.am|

Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, մերժել է Հայաստանի ժողովուրդը. Արփի Դավոյան |news.am|

news.am: Դրա մասին շատ են խոսել հենց նախկին իշխանության ներկայացուցիչները, այն ժամանակ նմանատիպ բամբասանքներ շատ էին հնչում, բայց դրանք ինչպես եղել են բամբասանք, այդպես էլ մնացել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը եղել է Սերժ Սարգսյանի պրոյեկտը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, նա ասաց. «Կարելի է չշտապել, հասկանալ ինչ է խոսում, ինչի մասին է խոսում եւ ինչպիսի հարցադրումներ է անում մարդը, որը տարիներ շրունակ եղել է ՀՀ ղեկավար եւ մեզ թողել է այնպիսի Հայաստան, ինչպիսին տեսանք եւ ինչպիսի խնդիրների առջեւ կանգնեցինք: Այն հարցազրույցների շարքը, որը վարում են ՀՀ նախկին ղեկավարները, ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ են կրում, քան որեւէ փաստարկ կարող են իրենց մեջ ներառել»: Արփի Դավոյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանին մերժել է իրենց թիմը. «Սերժ Սարգսյանին մերժել է Հայաստանի ժողովուրդը, բոլոր քաղաքացիները: Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք և նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն , այն ինչ տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ, եղել է ոչ թե մեր թիմի կամքով, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը: Դուք ասում եք՝ չկան դատավճիշռներ: Կլինեն դատավճիռներ, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Այն ինչ ասել ենք, գնում ենք հետեւողականորեն այդ ճանապարհով: Գուցե ճշմարտության ճանապարհը դանդաղ է, բայց դա չի նշանոկում, որ չեն լինելու այն գործերը, որոնք ընթացքի մեջ են: Արդարությունը պետք է հաղթանակի»:
16:35 - 15 փետրվարի, 2021
Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին |tert.am|

Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին |tert.am|

tert.am: Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին: Հարցին, թե լայնորեն տարածված վարկած կա, որ ՀՀ վարաչպետը Ձեր պրոյեկտն է, դա այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»: Իշխանության գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասում է. «Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»: Առավել մանրամասն՝ tert.am-ում
12:32 - 14 փետրվարի, 2021
ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին


 |armenpress.am|

ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանի նախկին ղեկավարների հետ քննարկումների առանցքում եղել է ռուս-հայկական բարեկամությունը։ Այս մասին դեսպանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք խոսել ենք բոլոր արդիական հարցերի, այդ թվում՝ այն խնդիրների մասին, որոնք առաջացել են 2020 թվականի վերջին ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության, հումանիտար աջակցության մասին»,- ասել է ՌԴ դեսպանը: Կոպիրկինն ընդգծել է, որ իր համար հետաքրքիր է եղել լսել գնահատականներ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ: ՌԴ դեսպանը հունվարի 25-ին հանդիպել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ փետրվարի 4-ին՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
20:10 - 08 փետրվարի, 2021
Դու չե´ս պարտվել, Հայո՛ց բանակ, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Դու չե´ս պարտվել, Հայո՛ց բանակ, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․ «Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում: Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել: Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ: Քո ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց: Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը:Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից: Մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները: Մեր մեծ ընտանիքը՝ Հայրենիքը, մեր հերոսների արյամբ ներծծված հողն ու ջուրը, այսօր, առավել քան երբևէ, քո պաշտպանության կարիքն ունի: Հավերժ փա´ռք քեզ, փառ՛ք քո փառապանծ ուղին կերտած մեր բոլոր հերոսներին՝ ողջ թե նահատակված»:
10:38 - 28 հունվարի, 2021
ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համացանցում տարածում գտած ձայնագրությունը, որում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր, պետք է քննության առարկա դառնա՝ նախատեսվող պարիտետային հանձնաժողովում, որը պետք է քննի պատերազմի հանգամանքները: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  «Այդ ձայնագրությունը ես պահպանել եմ: Կարծում եմ, որ դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Պետք է կանչվեն և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը: Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սփռվել մամուլում»,-ասաց Մարուքյանը: Նա չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց նշեց՝ Սարգսյանը պետք է պարզաբանի: ԼՀԿ-ն հիմա աշխատում է նախագծի վրա՝ խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու: Այդ հանձնաժողովում կլինեն ամեն ուժից համապատասխան ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինելու: Հանձնաժողովում կլինեն նաև էքսպերտներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Մարուքյանի խոսքով՝ նախատեսվող հանձնաժողովում քննության առարկա է լինելու ոչ միայն այս ձայնագրությունը: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում:
12:14 - 08 դեկտեմբերի, 2020
Ձայնագրությունն ընդունում ենք որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

Ձայնագրությունն ընդունում ենք որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը մեկնաբանություն է տարածել երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասում է՝ Ալիևը պատրաստ է 5 մլրդ դոլար տալ Արցախի շրջանների դիմաց, ինչին ի պատասխան Սարգսյանն արձագանքում է․ «Ես 6 մլրդ կտամ, թող հրաժարվի Արցախի 7 շրջաններից»։ Գրասենյակի տարածած հայտարարությունը  ներկայացնում ենք ստորև․ «Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել: Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»։
11:04 - 08 դեկտեմբերի, 2020
Նորանկախ ՀՀ-ի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքն արժանապատվորեն պաշտպանած, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում պարտված․ Ս․ Սարգսյանի գրասենյակ

Նորանկախ ՀՀ-ի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքն արժանապատվորեն պաշտպանած, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում պարտված․ Ս․ Սարգսյանի գրասենյակ

Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու ստորագրած փաստաթղթին։ Գրասենյակի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը: Իսկ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջիդ շշնջացող թշնամին քո հայրենադավությունից հետո, եթերում դիմելով քեզ, մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում, ծիծաղում վրադ և ծաղրում, ծպտունդ անգամ դուրս չեկավ: Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար: Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ: Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ: Անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը տարել ես բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ, մինչդեռ քեզնից առաջ բանակցություններ են վարվել Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով: ՀՀ երրորդ նախագահը այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ կանդրադառնա: Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»:
15:59 - 05 դեկտեմբերի, 2020
Աջակցության ուղերձներով հանդես էին գալու Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Քոչարյանը և Ս․ Սարգսյանը, որ Փաշինյանի որոշումը հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն |ilur.am|

Աջակցության ուղերձներով հանդես էին գալու Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Քոչարյանը և Ս․ Սարգսյանը, որ Փաշինյանի որոշումը հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն |ilur.am|

ilur.am: iLur-ը մանրամասներ է ներկայացրել՝ ի հավելումն Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ այսօր տարածած հայտարարության։ «Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև  Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց չհասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը՝ դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը: Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը։ Լևոն Տեր-Պետրոսյան»: Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»: 
15:38 - 01 դեկտեմբերի, 2020
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը |armtimes.com|

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Դատավոր Վահե Միսակյանը, ներս հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տեղեկացրեց, որ այս պահից սկսած՝ թույլատրում է նիստի տեսա եւ լուսանկարահանում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակմամբ։ Ավելի վաղ դատավորը դուրս էր հրավիրել լրագրողներին՝ նիստի մի հատված դռնփակ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Ըստ էության՝ որոշվեց, որ նիստը շարունակվելու է դռնբաց։ Այնուհետեւ դատավորը ճշտեց՝ կողմերը բացարկի կամ այլ միջնորդություններ ունե՞ն, թե՞ ոչ։ Մեղադրանքի կողմը այդպիսիք չուներ, իսկ պաշտպանական կողմը ուներ։ Մասնավորապես՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց արագացված դատական քննության անցնելու մասին։ Նա հայտարարեց, որ Նարեկ Սարգսյանը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, ընդունում է դրանք, գիտակցում է միջնորդության բնույթն ու հետեւանքները եւ այն ներկայացնում է կամավոր, պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանը եւս պնդեց միջնորդությունը՝ հավելելով, որ իրեն պարզաբանված են դատական քննության այդ կարգի առանձնահատկությունները, իր իրավունքներն ու պարտականությունները։ Դրանք պարզաբանեց նաեւ դատավորը։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 375․1 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունի, եթե համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին։ Այդ դեպքում դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Այս կարգը կարող է կիրառվել, եթե մեղսագրվող հանցագործությունների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ կայացված դատավճիռը հետագայում ենթակա չէ բողոքարկման։   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
15:14 - 01 դեկտեմբերի, 2020