ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Այս մասին հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: «Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խոշոր գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:
21:30 - 21 հուլիսի, 2021
Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուի մոտ բարձրացրել է 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը |armenpress.am|

Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուի մոտ բարձրացրել է 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը: Ի պատասխան այս նկատառման՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի [խնդրի] կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:
10:23 - 21 հուլիսի, 2021
Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը |armenpress.am|

Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպել Է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ եւ նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ղեկավարները քննարկել են այն մարտահրավերները, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ իրենց երկրներում եւ ամբողջ աշխարհում (…), քննության ենթարկել հնարավորությունները Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ Բայդենն աջակցոււթյուն Է հայտնել Հորդանանի ղեկավաին Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերությունների հաստատման՝ երկրի ջանքերում: Երկու պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ռազմական համագործակցությունը եւ հորդանանյան ռազմաօդային ուժերի արդիականացումը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է ուժեղացնել երկկողմ համագործակցությունը մի շակք բնագավառներում, այդ թվում տնտեսության ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:05 - 20 հուլիսի, 2021
 ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով |armenpress.am|

ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն Է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել Է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված Է Այդահում: Ըստ այդ կենտրոնի տեղեկատվության այս պահին արձանագրված են 80 խոշոր բնական հրդեհներ: 13 նահանգների տարածքում այրման ընդհանուր մակերեսը կազմում Է ավելի քան 475,9 հազար հեկտար: Տարվա սկզբից տարբեր աստիճանի բնական հրդեհների հետեւանքով ԱՄՆ-ում այրվել Է 1 միլիոնից ավելի հեկտար հողատարածություն: Առավել ծանր իրավիճակ Է դիտվում Մոնտանայի նահագում, որտեղ արձանագրված են 18 խոշոր բռնկումներ: Այդահոյում 17 խոշոր հրդեհ Է մոլեգնում: Կալիֆոռնիայում եւ Օրեգոնում՝ 9-ական: Տուժածների եւ զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:52 - 19 հուլիսի, 2021
Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան» արմատական շարժմանը համագործակցության կոչ Է անում հանուն երկրում խաղաղության հաստատման: Հուլիսի 16-ին Տաշքենդում այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին՝ «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովի ընթացքում։ «Մենք «Թալիբանին» կոչ ենք անում համագործակցելու Աֆղանստանի կառավարության հետ, որպեսզի համապատասխան կերպով լուծենք (վիճելի) հարցերը եւ վերացնենք (պատերազմի) սպառնալիքները»,- հայտարարել Է Ղանին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է Աֆղանստանի կառավարության պատրաստականությունը «դեմ առ դեմ մարտի բռնվելու» թալիբների հետ: Աֆղանստանի ղեկավարը նաեւ ընդգծել Է երկրում իրադրության կարգավորման անհնարինությունն առանց «արածաշրջանային փոխհամաձայնության»՝ հավելելով, որ Աֆղանստանում պատերազմն ու անկայունությունը վիթարի ազդեցություն են գործում ամբողջ տարածաշրջանի վրա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին Աֆղանստանում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժման զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն հաստատել Իսլամական Հանրապետության տարածքի 85 տոկոսի նկատամամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:00 - 16 հուլիսի, 2021
Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|

Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|

tert.am: Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանը պայմանավորվել են խորհրդակցությունների նոր քառակողմ հարթակ ստեղծելու մասին` ուղղված աֆղանական խաղաղ գործընթացի աջակցությանը:ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտարարարել է Ուզբեկստանի ԱԳ նախարար Յուսուպ Կաբուլժանովը «Կենտրոնական և Հարավային Ասիա. Տարածաշրջանային փոխգործակցություն: Մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային համաժողովի շրջանակում:«Հայտարարությունը փաստում է ԱՄՆ-Ուզբեկստան-Աֆղանստան-Պակիստան քառակողմ ձևաչափի մասին, որը կոչված է աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է ուզբեկ նախարարը: Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում Աֆղանստանի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր, ինչպես, օրինակ, Իրանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմաններին: Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումից հետո: ԱՄՆ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 11-ը երկրից դուրս բերել իր ամբողջ զորակազմը:
11:01 - 16 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին. Պետքարտուղարություն |armenpress.am|

ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին. Պետքարտուղարություն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերի: Անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկման մասին հարցին՝ պետքարտուղարությունը մատնանշել է ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Մենք խորապես մտահոգված ենք անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքների մասին»,- նշել է պետքարտուղարությունը: «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը նաև հարց էր ուղղել օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցի մասին: ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասներ: Պետքարտուղարությունը չի մեկնաբանել նաև Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները:
10:25 - 16 հուլիսի, 2021
Բելառուսում շուրջ երկու տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել |azatutyun.am|

Բելառուսում շուրջ երկու տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել Բելառուսում հերթական խուզարկությունների արդյունքում: ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Բելառուսում խուզարկությունների և ձերբակալությունների նոր ալիքը՝ ուղղված հասարակական կազմակերպությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում, որը հրապարակվել է Թվիթերում: Ավելի վաղ Բելառուսում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլի Ֆիշերը նույնպես դատապարտել էր Լուկաշենկոյի ռեժիմի նոր բռնաճնշումները՝ Թվիթերում գրելով, որ «ռեժիմի շարունակական փորձերը՝ հետապնդել անկախ ձայները, մարդու իրավունքների պաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Բելառուսի միջազգային մեկուսացման պատճառն է»: Բելառուսի «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը հաղորդել է, որ երեկ առավոտյան իրավապահները խուզարկություններ են անցկացրել տասնյակ խոշոր հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների, ընդդիմադիրների գրասենյակներում, ինչպես նաև հասարակական գործիչների տներում:
12:19 - 15 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ: Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում և հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ: Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում և հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարևորվել են գերիների վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը: Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը:
09:26 - 14 հուլիսի, 2021
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է՝ դեսպանի կողմից Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելը և Շուշի չմեկնելը |tert.am|

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է՝ դեսպանի կողմից Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելը և Շուշի չմեկնելը |tert.am|

tert.am: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել է՝  ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում: Այս կապակցությամբ haqqin.az լրատվականի խմբագրությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին խնդրել է պատասխանել թեմայի վերաբերյալ մի շարք հարցերի: Ստորև ներկայացված են ԱՄՆ դեսպանատան պատասխանները:- Ինչո՞ւ մերժեցիք Շուշի այցելելու կառավարության հրավերը: - Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի:- Ինչո՞ւ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները, հանդես եկան նույն դիրքորոշմամբ և մերժեցին հուլիսի 9-ին Շուշի այցելելու հրավերը:- Մենք չենք մեկնաբանում մեր դեսպանի ժամանակացույցի մանրամասները: Խորհուրդ ենք տալիս կապվել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների հետ ՝ այլ դեսպանատների մասին մանրամասներ ստանալու համար: Շարունակությունը՝ tert.am-ում
11:38 - 13 հուլիսի, 2021