Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Սահմանային շերտում կարգելվի առանց թույլտվության ԱԹՍ-ների, տեսալուսանկարահնող սարքերի օգտագործումը․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

Սահմանային շերտում կարգելվի առանց թույլտվության ԱԹՍ-ների, տեսալուսանկարահնող սարքերի օգտագործումը․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։«Ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող, անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակացնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»,-նախագիծը ներկայացնելիս ասաց նախագծի հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը
13:11 - 30 հուլիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում

Սահմանային լարվածությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակվում են։ Նախօրեին ես հրապարակային դիմել էի ԱԺ դեռևս գործող նախագահ Արարատ Միրզոյանին ՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել այն իրավիճակը, որ այսօր մենք տեսնում ենք սահմանին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ։ «Ես կարծում եմ և պնդում եմ, որ  այս արտահերթից հետո պիտի անպայմանորեն հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, և եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ, բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո եղած իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, հիմա իսկապես միասնական լուծումներ և թուրք-ադրբեջանական տանդեմին (որովհետև արդեն հայտարարվում է միասնական բանակ ունենալու մասին) իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար, ապագա խորհրդարանի էքշնները նվազեցնելու համար, կարծում եմ, դուք ժամանակ կգտնեք»։
12:31 - 30 հուլիսի, 2021
Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեկ այլ կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։ Աշխատանքից ազատվել է նաև Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։
20:41 - 28 հուլիսի, 2021
Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան

Քննարկեցինք գալիք աշխատանքը, նաև Ազգային ժողովի և կառավարության համագործակցությունը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նորընտիր պատգամավորների հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց , որ հանդիպման ընթացքում քննարկել են գալիք աշխատանքը, ԱԺ-Կառավարություն համագործակցությունը»։ «Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և կարծում ենք, որ այդ հարցում  նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը  պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով», -ասաց նա՝ հավելելով, որ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական լուծումներ պետք է առաջարկեն, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ներառվեն հանձնաժողովում։ Նա ասաց նաև, որ քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։
18:44 - 26 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անփոփոխ թողելու առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ու ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը: «Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ», - ասաց նա: Փաշինյանը բոլորին շնորհավորեց ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
11:44 - 22 հուլիսի, 2021
Պատգամավորների ծախսերի համար ամսական հատկացվող 50 հազար դրամը կդառնա 250 հազար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

Պատգամավորների ծախսերի համար ամսական հատկացվող 50 հազար դրամը կդառնա 250 հազար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն: «Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները թե իրենց աշխատավարձի առումով, թե եկամուտների, թե ծախսերի առումով իրենց հույսը պետք է դնեն միայն ու միայն պետբյուջեի վրա: Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը սերտաճած էր գործարարության հետ, և պատգամավորները բնավ կարիք չունեն իրենց ծախսերը հոգալու այլ ստվերային կամ «ծրարային» մեթոդներով»,-ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել: Ըստ պատգամավորի՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, և իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ:  Օրենքն ուժի մեջ կմտնի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարման օրվանից: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին նիստին՝ թե առաջին ընթերցմամբ քննարկմանը, թե երկրորդ:
17:56 - 15 հուլիսի, 2021
ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ 6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին նախագիծը: Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի ապրիլի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում  երկարաձգել մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը և թերությունների համար պատասխանատվության ժամկետ սահմանել 2022 թվականի օգոստոսի 31-ը: Լրացուցիչ 4 ամիս անհրաժեշտ է նաև սահմանել ծրագրի ֆինանսական աուդիտի և վարկի փակման ժամանակահատվածի համար»,- ասաց Ղալեչյանը: Ակնկալվում է 2022 թվականին Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողության կրճատում, միջին օրական երթևեկության ինտենսիվության ավելացում՝ օրական մինչև 3 500 մեքենա ՝ 2014 թվականի 2 800 մեքենայի համեմատ: Ակնկալվում է նաև ունենալ բեռնափոխադրումների էական ավելացում, ճանապարհի երկայնքով կանխարգելել և կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ բարելավելով ճանապարհային անվտանգությունը: Անդրադառնալով համաձայնագրի ժամկետի երկարաձգմանը՝ նա ասաց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Շինարարական կապալի պայմանագրերը կնքվել են 2017 թվականի նոյեմբերի 30-ին, սակայն շինարարական աշխատանքների փաստացի մեկնարկը տրվել է 2018-ի մայիսի 29-ին: Նաև համավարակով պայմանավորված սահմանափակումներ են եղել, որոնք իրենց ազդեցությունն  են ունեցել աշխատանքների կազմակերպման վրա: 2021 թվականի պետական բյուջեում ծրագրի շրջանակում մասհանումների ծրագրավորված գումարը նախատեսված էր 2 մլրդ 870 մլն, մինչդեռ Ղալեչյանը նշեց, որ իրենց կանխատեսումների և կատարողականի էական ավելացման արդյունքում իրականացնելու են շուրջ 7 մլրդ դրամից ավելի մասհանումներ:
14:42 - 15 հուլիսի, 2021
ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց պատգամավորական գործունեության ծախսերի գումարը 200 հազար դրամով ավելացնելու նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց պատգամավորական գործունեության ծախսերի գումարը 200 հազար դրամով ավելացնելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն այսօր  քննարկեցին և առաջին ընթերմամբ ընդունեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ ԱԺ նիստում  Վիկտոր Ենգիբարյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։ Ենգիբարյանն իր ելույթում ընդգծեց՝ նախագիծը բխում է հանրության շահերից. «Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, որոնք մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ»,–ասաց պատգամավորը: Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ իմաստ չկա հավելյալ 200 հազար դրամ գումար ավելացնելու, քանի որ այդ ծախսերն այսպես թե այնպես հոգվում են.«Այո, մարզի պատգամավորները մարզեր ուղևորվում են, սակայն Երևանի կամ ցուցակով ընտրված պատգամավորները, ինչպես տեսանք, մարզեր առհասարակ չայցելեցին, կամ գործուղումների միջոցով այցելեցին»: Վիկտոր Ենգիբարյանն էլ նշեց՝ բոլոր պատգամավորները օրենսդիր աշխատանք են կատարում: «Սակայն օրինակ՝ Պետաիրավական հանձնաժողովի պատգամավորները հատուկ ծանրաբեռնվածություն ունեն: Դուք որպես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր բազմաթիվ առիթներ եք ունեցել այցելելու ձեր մարզի բնակիչներին: Երբ պատգամավորները գործուղվում են արտասահման մենք գործ ենք ունենում մեծ ծախսերի հետ, և այդ ծախսերը ծածկվում են: Բայց համաձայնեք, որ հանրապետության ներսում պատգամավորների ծախսերը բարելավվելու կարիք կա»: Հովսեփյանն էլ առաջարկեց պարգևավճարով խրախուսել այն պատգամավորներին, որոնք իրապես այդ գումարը ծառայեցնում են դրա համար տրամադրված առաքելությանը.«Ոչ թե բոլորը 250 հազար դրամ հավասարապես կստանան, մի մասը կվերցնի այդ գումարը ու կհամարի դա որպես աշխատավարձի մի մաս, այն դեպքում, երբ այդ գումարը պետք է ծառայի նպատակային, ինչը մենք չենք տեսել 2,5 տարվա ընթացքում»,-շեշտեց անկախ պատգամավորը: Ենգիբարյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե որ պատգամավորն է լավ աշխատել, որը՝ վատ.«Դա միայն քաղաքացների գործն է, որը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, իսկ վերջին ընտրությունների միջոցով շատ խոսում ձևով մենք այդ գնահատականը ստացանք»: «Իմ քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ դիմելով Վիկտոր Ենգիբարյանին խնդրեց նախագծի ֆինանսական կողմին ավելի մանրամասն անդրադառնալ: Պատգամավորը նկատեց՝ նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. «2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ»: Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի. «Պանդեմիայի ընթացքում էլ խորհրդարանը տնտեսել է և բյուջե է վերադարձրել մոտ 1,4 միլիարդ դրամ գումար»: Ենգիբարյանը հիշեցրերց, որ վերջին անգամ 2020-ի մարտին են ԱԺ պատգամավորները պարգևավճար ստացել, բայց ԱԺ աշխատակազմն է խրախուսվել դրա փոխարեն: Նախագծի երկրորդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում: 
13:57 - 15 հուլիսի, 2021
Պղնձի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |armtimes.com|

Պղնձի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագիծը, որով ՀՀ կառավարությունը ցանկանում է պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանել:  Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (այսուհետ՝ լիցենզիա) տրամադրելու համար։ Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում՝ կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարկի փոփոխությունից (օրինակ՝ պղնձի բորսայական գնի 7.5 հազ. ԱՄՆ դոլարի շեմը, իսկ մոլիբդենի պարագայում՝ 20 հազ. ԱՄՆ դոլարի շեմը չգերազանցելու դեպքում կվերանայվեն առաջարկվող դրույքաչափերը դեպի նվազում)։ Երկրորդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում: 
13:47 - 15 հուլիսի, 2021
Այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

Այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ: Մեկ այլ նախագծով՝ առաջարկվում է հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը՝ 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: Օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված բոլոր նախագծերի քվեարկությունը եղել է առանց ընդդիմության մասնակցության: Նախագծին դեմ է արտահայտվել իշխող խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, նշել՝ գործող խորհրդարանը չպետք է ավելացնի նոր գումարման ԱԺ-ի պատգամավորների համար նախատեսված գումարը: Նախագծերի երկրորդ ընթերցումը նախատեսված է երեք ժամից: «Նույն օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: ՀՀ-ն 2013-ից հետո մեծ փոփոխությունների է ենթարկվել: Հատկանշական է, որ 2015 թ. Սահմանադրությամբ ՀՀ-ն արդեն խորհրդարանական պետություն է, և 2.5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի` նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը: Ես կուզենայի ուղիղ համեմատություն անցկացնել պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի հետ: Առաջին տպավորությամբ և շատ լայն տարածում ունեցող կարծրատիպ կա, որ պատգամավորական անձեռնմխելիությունը արտոնություն է կամ հավելյալ առավելություն է, որով սահմանադիրն օժտել է պատգամավորին, մինչդեռ խոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անձեռնմխելիության ինստիտուտը ևս բխում է հանրային լավագույն շահից՝ ապահովելով պատգամավորին իրացնել անկաշկանդ մանդատ և իրականացնել ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատը՝ օգտվելով չեզոքության և անկախության բոլոր  հնարավորություններից»,- ասել է Վիկտոր Ենգիբարյանը: «Ժամանակին խմբակցության ներսում ես այս հարցը բարձրաձայնել եմ: Այո՛, բարձրաձայնել եմ, որ մեկ պատգամավորը կարող է մարզերով պտտվել՝ այդ 50 հազար դրամը և իր աշխատավարձը ծախսելով, իսկ մյուս պատգամավորներն առհասարակ չգնան՝ նույն աշխատավարձը և գումարը ստանալով: Եվ ավելին, ասել եմ՝ եթե բոլոր պատգամավորները գնան, մյուսների վրայից բեռը կթեթևանա: Դա եղել է ընդամենը քննարկում, և որևէ կերպ հարցին լուծում չէ»,- ասել է Սոֆիա Հովսեփյանը: 
13:40 - 15 հուլիսի, 2021