ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|

Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ կապի ժամանակ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշել է, որ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության վերաբերյալ վերլուծական հոդված գրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ես արդեն մտածել եմ այդ մասին․ կգրեմ վերլուծական հոդված և հուսով եմ, որ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում այն կընթերցվի։ Ես կներկայացնեմ այս հարցին իմ վերաբերմունքը», - ասել է Պուտինը և հավելել, որ նա ռուս և ուկրաինացի ժողովուրդներին մեկ ամբողջություն է համարում։ ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու դեպքում նախ պետք է հասկանալ, թե ինչի մասին պետք է խոսել, քանի որ երկիրը (Ուկրաինան) հանձնված է արտաքին վերահսկողությանն ու խնդիրները լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում։
14:54 - 30 հունիսի, 2021
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին |armenpress.am|

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին |armenpress.am|

armenpress.am: Լոս Անջելեսում հունիսի 29-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը Նուրի Մարթինեզին երախտագիտություն է հայտնել հայկական բանաձևերին իր ցուցաբերած դրական դիրքորոշման համար։ Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսք է ասել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի վերաբերյալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունված բանաձևերին աջակցելու, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ կազմակերպված մամլո ասուլիսի համար՝ Արցախի դեմ ագրեսիան դադարեցնելու կոչով։ Նուրի Մարթինեզն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրեր։ Նուրի Մարթինեզը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից` մինչ այդ լինելով նախագահի պաշտոնակատար։ Քաղաքային խորհրդի անդամ է 2013 թվականից և ներկայացնում է 6-րդ ընտրաշրջանը, որի մեջ մտնում են հայաշատ Նորթ Հոլիվուդը, Վան Նայզը, Սան Վալին, ինչպես նաև Պանորամա Սիթին, Լեյք Բալբոան և Նորթ Հիլզը։
12:30 - 30 հունիսի, 2021
ԱՄՆ սենատորներն առաջարկում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականազերման ծրագրին |amerikayidzayn.com|

ԱՄՆ սենատորներն առաջարկում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականազերման ծրագրին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ Սենատի մի խումբ սենատորներ նամակով դիմել են Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ մի շարք ականազերծման ծրագրեր ֆինասավորելու առաջարկով։ ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամներ, սենատորներ Քրիս վան Հոլլենի և Թոդ Յանգի առաջնոդությամբ նամակ են հղել ԱՄՆ Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Կունսին և բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք ականազերծման ծրագրեր իրականացնելու համար: Աֆղանիստանի, Լաոսի, Շրի Լանկայի, Անգոլայի ու Զիմբաբվեի հետ մեկտեղ սենատորները խնդրում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի համար: Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված հակամարտությունը հանգեցրեց կլաստերային զինամթերքի, հրթիռների և այլ պայթուցիկ նյութերի կիրառմանը, որոնք առայսօր վտանգում են խաղաղ ազգաբնակչությանը՝ ներկայացնելով մարդասիրական լուրջ վտանգ: Բացի այդ, ըստ սենատորների, պայթուցիկ նյութերի հեռացումը կարևոր դեր ունի հակամարտության ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգման համար: Սենատորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ԱՄՆ-ի կողմից ավարտվել է 2020 թ-ի մարտին, և ներկայումս ֆինանսավորում նախատեսված չէ: Օրենսդիրները գտնում են, որ 2022 թվականի ֆինանսական տարում 2 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել ականազերծմանն ուղղված ջանքերը և ապահովել, որ խաղաղ բնակիչներն առանց վախի վերադառնան իրենց տները: Ականազերծման գործում ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը կնպաստի արդյունավետ և էֆեկտիվ ծրագրերի առաջխաղացմանը, որոնք փրկում են կյանքեր, խթանում տնտեսական զարգացումը, նպաստում կայունությանը և ընդլայնում ամերիկյան ազդեցությունը, եզրափակում են նամակը ամերիկացի սենատորները:
09:51 - 30 հունիսի, 2021
ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը և Իրանը Միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել, դրանց ամբողջական վերացումը կախված է Թեհրանից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Մենք Իրանի հետ բանակցությունների վեց փուլ ենք ունեցել արդեն՝ ոչ ուղիղ՝ մեր եվրոպացի գործընկերների միջնորդավորված օգնությամբ: Շատ տարաձայնություններ ենք հարթել, որոնց վերաբերում էին այն հարցին, թե ինչպես վերադառնալ միջուկային գործարքին, բայց բոլոր խնդիրները չէ, որ կարգավորվել են: Բացի այդ, պահպանվում են մի շարք էական տարաձայնություններ: Չեմ կարող ասել՝ կհաջողվի՞ մեզ հաղթահարել դրանք, գերազանցապես դա կախված է Թեհրանում երկրի գերագույն առաջնորդի կայացրած որոշումներից»,- ասել է Բլինկենը:
09:14 - 30 հունիսի, 2021
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին հանդիպել է Ֆիլիպ Ռիքերին․ անդրադարձ է եղել Թբիլիսիի և Վաշինգտոնի միջնորդությամբ հայ գերիների վերադարձին |factor.am|

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին հանդիպել է Ֆիլիպ Ռիքերին․ անդրադարձ է եղել Թբիլիսիի և Վաշինգտոնի միջնորդությամբ հայ գերիների վերադարձին |factor.am|

factor.am: Հռոմ կատարած այցի ընթացքում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից։ «Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Վրաստանի ռազմավարական տարածաշրջանային նշանակությունը ԱՄՆ-ի համար՝ ընդգծելով Վրաստանի վարչապետի հաջող միջնորդությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ որպես կայունության ու անվտանգության ապահովման կարևոր քայլ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Վրաստանի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների Բաքուն վերադարձրեց Հայաստանին, որին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ տարածքների քարտեզները փոխանցեց ադրբեջանական կողմին։
15:09 - 29 հունիսի, 2021
Պետդեպարտամենտը ուժի մեջ է թողել ամերիկացիներին Ռուսաստան չճամփորդելու իր առաջարկը |factor.am|

Պետդեպարտամենտը ուժի մեջ է թողել ամերիկացիներին Ռուսաստան չճամփորդելու իր առաջարկը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի օրը ուժի մեջ է թողել նախկինում արված առաջարկությունը ԱՄՆ քաղաքացիների ՝ Ռուսաստան չմեկնելու մասին: Այս մասին ասվում է շրջանառվող գրավոր հայտարարության մեջ. հաղորդում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթում շեշտվում է, որ հունիսի 28-ին Արտաքին գործերի նախարարության կազմած երկրների ցանկում Ռուսաստանը մնում է չորրորդ մակարդակում ՝  չճանապարհորդել:Այսպիսով, Վաշինգտոնը կոչ է անում Ամերիկայի քաղաքացիներին «չայցելել Հյուսիսային Կովկաս, այդ թվում ՝ Չեչնիա և Էլբրուս սար, ահաբեկչության, առևանգման և քաղաքացիական անկարգությունների ռիսկի պատճառով», ինչպես նաև Ղրիմ ՝ այսպես կոչված, ռուսական օկուպացիայի պատճառով», – նշված է փաստաթղթում: Փաստաթուղթը պնդում է, որ ԱՄՆ քաղաքացիները «ներառյալ նախկին և ներկա պաշտոնյաները, զինվորականները և բիզնեսով զբաղվող մասնավոր անձինք», որոնք այցելում կամ բնակվում են Ռուսաստանում, ենթադրաբար «ենթարկվում են կամայական հարցաքննության և սպառնալիքների» և «կարող են դառնալ հետապնդումների, դաժան վերաբերմունքի և հարկադրանքի զոհ»: ««ԱՄՆ կառավարության բոլոր պաշտոնյաները պետք է մանրակրկիտ մտածեն Ռուսաստան ուղևորվելուց առաջ», – ասված է հայտարարության մեջ:
10:22 - 29 հունիսի, 2021
Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները |azatutyun.am|

Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից ավելի քան երեք տասնյակ երկրների մասնակցությամբ զորավարժությունների սցենարով ծովում, օդում և ցամաքում ուժերի համատեղումն է, իրականացվելու են փոխգործակցության տարբեր վարժություններ, այդ թվում՝ պայմանական հակառակորդի նավերի, հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացում, ռազմամթերքի պահեստների ոչնչացում։ Մշակվում են ճգնաժամային իրավիճակներում հումանիտար օգնություն ցուցաբերելու, բնական աղետների կամ տեխնածին պատահարների, վթարների հետևանքները վերացնելու համատեղ գործողություններ։ Զորավարժություններում ներգրավված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ross հածանավը, որը շաբաթ օրը խարիսխ է ձգել Օդեսայի նավահանգստում; Ամերիկյան ռազմանավի վրա Tomahawk թևավոր հրթիռներ արձակող 90 կայան կա, անձնակազմի քանակը գերազանցում է 300-ը։ Մինչ զորավարժությունների մեկնարկը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել էր, որ դրանց 5 հազար զինծառայողներ են մասնակցելու, 32 նավ և չորս տասնյակ ինքնաթիռներ։ Ամերիկյան հածանավի Օդեսա հասնելու նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ռուսական ուժերը հետևում են դրա գործողություններին:
10:25 - 28 հունիսի, 2021
Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում |tert.am|

Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում |tert.am|

tert.am: Ֆլորիդայում օրերս փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնաբերվել է 9 դի։Հայտնի է, որ շաբաթ օրը հրապարակված 2018 թվականի ինժեներական զեկույցի համաձայն՝ 12-հարկանի ծովափնյա Champlain Towers-ի նախնական նախագծում «լուրջ սխալ» է եղել, որը փոչընդոտել է ջրի արտահոսքին շենքի հիմքից։Որոնողափրկարարական աշխատանքներ կատարող խմբերին այժմ փրկարարներ են միացել Իսրայելից և Մեքսիկայից։Առայժմ հայտնի է 9 զոհի մասին, որոնցից նույնականացվել է 4 մարմին․ նրանք են՝ 79-ամյա Գլեդիս Լոզանոն և նրա 83-ամյա ամուսինը՝ Անտոնիոն, 54-ամյա Սթեյսի Ֆանգը և 54-ամյա Մանուել Լաֆոնտը։ Սթեյսի Ֆանգի 15-ամյա որդուն փլատակների տակից ողջ են գտել։Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Սակայն շենքի փլուզման հիմնական պատճառը դեռևս հայտնի չէ, և հետաքննությունն իրականացվելու է որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո միայն։
10:00 - 28 հունիսի, 2021
Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|

Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանից միջազգային ուժերը դուրս բերելուց հետո Միացյալ Նահանգների աջակցությունը Աֆղանստանին շարունակվելու է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանն ընդունելով Աֆղանստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, որ հարգում է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու Բայդենի որոշումը, նշելով, որ այդ որոշումը բոլորին ստիպել է վերահաշվարկել ու վերանայել իրենց դիրքորշումները։ Աղֆանստանի պատվիրակությունը նույն օրը, ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլյոդ Օսթինի հետ։ «Ամերիկացի և աֆղան զինվորները կողք կողքի կռվել են ընդհանուր նպատակների համար։ Ես համոզված եմ, որ «Վճռական աջակցության» առաքելության ավարտից հետո մենք կանցնենք նոր հարաբերությունների Աֆղանստանի և աֆղանական ուժերի հետ», - ասել է Պենտագոնի ղեկավարը։ Աֆղանստանում կառավարական զորքերը երկու տասնամյակ պայքար են մղում «Թալիբան» շարժման զինյալների դեմ։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերը մինչև սեպտեմբերի 11-ը դուրս են բերվելու Աֆղանստանից։ Այս հեռանկարից ոգևորված թալիբանները վերջին երկու շաբաթների ընթացքում նոր տարածքներ են վերցրել իրենց վերահսկողության տակ։ Հյուսիսում նրանք հասել են Տաջիկստանի սահման ու գրավել սահմանային անցակետերից մեկը։ Աֆղանստանի նախագահը Վաշինգտոնում, լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ կառավարական զորքերը վեց շրջան հետ են վերցրել։ Նրա խոսքերով՝ հետևանքների կառավարումը Քաբուլի գործն է։
10:16 - 27 հունիսի, 2021