Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ
 |shantnews.am|

Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ |shantnews.am|

shantnews.am:  Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ նախօրեին Զարիֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զարիֆն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես սիրիական խնդրի կապակցությամբ նա նշել է, որ այն հատուկ համաձայնեցման կարիք ունի և հավելել․ «Մենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին համակարգում ենք մեր քայլերը Աստանայի բանակցությունների շրջանակում»։ Նա նկատել է, որ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ Թեհրանի և Մոսկվայի միջև կա համակարգվածություն։  Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս կանոնավոր շփումներ ունենալ ռուս գործընկերների հետ:    
20:48 - 24 սեպտեմբերի, 2020
Թուրքիան չի ներառվել Արևելյան Միջերկրականի գազային ֆորումում |ermenihaber.am|

Թուրքիան չի ներառվել Արևելյան Միջերկրականի գազային ֆորումում |ermenihaber.am|

ermenihaber.am: Քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորում։  Կահիրեում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ֆորումի մասնակից երկրները՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Իսրայելը համապատասխան արձանագրություն են ստորագրել ֆորումին պաշտոնական կարգավիճակ տալու վերաբերյալ:  Հատկանշական է, որ այս ձևաչափում բացառվել է Արևելյան Միջերկրականում ափ ունեցող Թուրքիայի մասնակցությունը: Վերջին հանգամանքը խիստ բացասաբար է ներկայացվել թուրքական մամուլում՝ բնութագրվելով որպես հակաթուրքական քայլ: Մամուլը սա կապել է նաև Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումների հետ: Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան էլ, որը Միջերկրականում Անկարայի գործողությունների  խիստ քննադատողի դիրքերից է հանդես գալիս, դիմել է ֆորումի մասնակցի կարգավիճակ ստանալու համար: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ դիտորդի կարգավիճակ ունեն:   Ֆորումի նպատակն է լինելու տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորումը և ձևաչափի մասնակից երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը։
13:32 - 24 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ՀՀ ԱԳ նախարար

Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ՀՀ ԱԳ նախարար

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը:  Այս մասին նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը:  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը, որը նախագահել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուին և շուրջ երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:   Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել իր ղազախ գործընկեր Մուխտար Թլեուբերդիին ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում Ղազախստանի արդյունավետ նախագահության և այդ շատ կարևոր օրակարգի առաջմղման գործում գործադրված ջանքերի համար: Նախարարը նաև խորին երախտագիտություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող պետություններին շարունակական աջակցության և վերջիններիս առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու համար:  ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ է կատարել նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պայմաններում դեպի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած նոր մարտահրավերներին՝ նշելով, որ համաշխարհային արգելափակման միջոցառումների շրջանակներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներն առերեսվեցին կայուն և ներառական աճի ավելի մեծ սահմանափակումների: Վերջիններիս հասցեագրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար համավարակի հետևանքների մեղմացման շուրջ միջազգային համագործակցության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Վիեննայի գործողությունների ծրագիրը և դրա արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի մեկնարկը: «Համաշխարհային վայրիվերումների, մեծ դժվարությունների, տագնապների և վախերի այս տարում միջազգային հանրությունն ունի պատմական հնարավորություն` հիմք դնելու իմաստալից փոփոխությունների և լավագույնս վերականգնվելու: Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հարուցած ռիսկերն ի ցույց դրեցին, որ արձագանքման և վերականգնման ջանքերի արդյունավետության համար հարկավոր է կենտրոնանալ անհավասարության, խտրականության և ներառականության պակասի հաղթահարման վրա, այլապես հավանական է, որ այդ բացերն առավել կխորանան: Կարևոր է, որ համավարակի պատճառած վնասների հետ մեկտեղ մենք հասցեագրենք նաև զարգացման ճանապարհին նախկինում առկա խոչընդոտները. շրջափակումները և միակողմանի հարկադրանքի միջոցները աղետալի են կայուն զարգացման համար և հակասում են արձագանքման ու վերականգնման ուղղությամբ ներդրված ջանքերին:  Նրանք խարխլում են ոչ միայն տարածաշրջանային զարգացումը, այլև խաղաղությունը և անվտանգությունը:   Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը:    Հայաստանը լիովին հավատարիմ է արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ուղղված գլոբալ, միջազգային և տարածաշրջանային զարգացմանը: Մենք շարունակում ենք դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական համագործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական  և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության ու ներառականության խթանումը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանի համար գերակայություններ են՝ հիմնված այն ընկալման վրա, որ մարդու իրավունքները համընդհանուր են աշխարհի բոլոր մասերի, բոլոր ժողովուրդների և անհատների համար` անկախ բնակության վայրից կամ կարգավիճակից:  Մարդու իրավունքների վրա հիմնված և մարդակենտրոն մոտեցման ապահովումը շարունակում է գերակա տեղ զբաղեցնել արձագանքման և վերականգնման ջանքերում, և Հայաստանը լիովին հանձնառու է դրան: Մարդկային ռեսուրսի ամրապնդումը և ազգային տաղանդի ընկալումը` որպես խելացի զարգացման շարժող ուժ սահմանում է Հայաստանի բարեփոխումների և վերականգնման օրակարգի էությունը, որում հատուկ շեշտադրվում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նորարարության խթանումը և ՏՀՏ ոլորտի զարգացումը: Վերջիններս կարևորվում են որպես արդյունավետ գործիք ծախսերի նվազեցման և արտաքին շուկաներ մուտքի դյուրացման համար՝ այդպիսով նպաստելով արտաքին առևտրի աճին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:  Եզրափակելով ելույթը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ի աջակցություն Վիեննայի գործողությունների ծրագրի և վերջինիս արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի վեց առաջնային ոլորտների: Video Player  
21:37 - 23 սեպտեմբերի, 2020
2019-ին թուրքական թերթերում ատելության խոսքի թիրախ ամենից շատ հայերն են դարձել |azatutyun.am|

2019-ին թուրքական թերթերում ատելության խոսքի թիրախ ամենից շատ հայերն են դարձել |azatutyun.am|

azatutyun.am: Հրապարակվել են «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանու ներքո իրականացված «Ատելության խոսքը մեդիայում» ուսումնասիրության արդյունքները: Հետազոտության շրջանակում քննվել են 2019 թվականի ընթացքում Թուրքիայում լույս տեսած համապետական և ավելի քան 500 տեղական թերթեր: Անցած տարվա ընթացքում ազգային, էթնիկ և կրոնական տարբեր խմբերի թիրախավորող օրական շուրջ 17, ընդհանուր առմամբ՝ 4364 սյունակ և հոդված է արձանագրվել: Այդ հրապարակումներում 80 տարբեր խմբերի հասցեին 5515 ատելության խոսք է հայտնաբերվել: Ամենից շատ թիրախավորվել են հայերը՝ 803 հրապարակում: Առաջին եռյակում են նաև սիրիացիները՝ 760, և հույները՝ 754 արձանագրում: Ատելության խոսք ամենաշատը հանդիպել է Yeni Akit, Yeniçağ Diriliş Postası թերթերի հրապարակումներում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրավոր մամուլում ատելության խոսքի աճ է գրանցվել ներքին և արտաքին քաղաքական մի շարք իրադարձություններին զուգահեռ: Հայերի պարագայում այդպիսի խթանիչ իրադարձություններից են, օրինակ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ցեղասպանության թեմայի շոշափումը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավար օղակներում:
17:28 - 23 սեպտեմբերի, 2020
Դավութօղլուի կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի նախագահի 2023-ի ընտրություններին |azatutyun.am|

Դավութօղլուի կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի նախագահի 2023-ի ընտրություններին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր հիմնադրած «Ապագա» կուսակցությունը սեփական թեկնածուին կառաջադրի 2023 թվականի նախագահական ընտրություններում: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն՝ չբացառելով իր մասնակցությունը: Դավութօղլուն ընդգծել է, որ ընտրություններին միայնակ են գնալու և դաշինք չեն կազմելու այլ ուժերի հետ: Նա նշել է, որ Թուրքիան համակարգային ճգնաժամի մեջ է և նոր մոտեցման ու փոփոխությունների կարիք կա: Համակիրների հետ միասին առաջնորդվելու են ընդգրկուն ժողովրդավարության սկզբունքով: «Մեր առաքելությունն է լինել ժողովրդի ձայնը», - ասել է Դավութօղլուն: Անցած տարվա սեպտեմբերին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության շարքերը լքած Ահմեդ Դավութօղլուն ամիսներ անց հայտարարեց իր կուսակցության հիմնադրման մասին:
16:28 - 23 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը
 |tert.am|

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց  է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության պատճառը Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների խախտումն է»:Նրա խոսքերով` «տարակուսելի է Ֆրանսիայի աջակցությունը Հունաստանի և Կիպրոսի հույների մաքսիմալիստական պահանջներին և քայլերին, որոնք նպաստում են լարվածության աճին»:Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ֆրանսիայից ակնկալում է գործընթացի նկատմամբ խոհեմ և կառուցողական վերաբերմունք: Միևնույն ժամանակ, նա նշել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորհրդատվությունների և շփումների մեխանիզմի կայուն օգտագործման կարևորությունը:
10:47 - 23 սեպտեմբերի, 2020
«Ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիր թողնված է 5 երկրի ողորմությանը». Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը |tert.am|

«Ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիր թողնված է 5 երկրի ողորմությանը». Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:«Որպեսզի ՄԱԿ-ի համակարգը կրկին արդյունավետ դառնա, մենք նախ պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը», - ասել է Թուրքիայի ղեկավարը ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:Էրդողանի խոսքով ՝ Անվտանգության խորհրդի կառուցվածքը, որն «ավելի քան 7 միլիարդ մարդու ճակատագիր թողնում է 5 երկրի ողորմությանը, արդար ու կայուն չէ»:«Մենք բոլորս տեսնում ենք, որ այսօրվա մարտահրավերները չենք կարող հաղթահարել անցյալ դարի կարիքներին համապատասխանող կառուցվածքներով», -հայտարարել է Թուրքիայի նախագահը:Նա նշել է, որ, հակառակ հռչակված իդեալներին, ՄԱԿ-ի համակարգը չի կարող ոչ կանխել հակամարտությունները, ոչ էլ վերջ տալ արդեն սկսված հակամարտություններին:«Ժողովրդավարական, թափանցիկ, հաշվետու, արդյունավետ և արդար ներկայացվածության վրա հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճարտարապետությունը մարդկության համար դարձել է անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն», - ընդգծել է Էրդողանը:
17:39 - 22 սեպտեմբերի, 2020
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» |ermenihaber.am|

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։ Այդ մասին գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։  Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։ Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։
14:51 - 22 սեպտեմբերի, 2020
ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ
 |ermenihaber.am|

ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լիբիային զենք մատակարարելու արգելքը խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել ծովային փոխադրումներ իրականացնող 3 ընկերությունների դեմ: Դրանցից մեկը թուրքական է, մյուները պատկանում են Հորդանանին ու Ղազախստանին: Այս մասին հայտնել է  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որում ասվում է, որ այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար: Ավելին, հայտարարության մեջ կողմնակալ լինելու մեղադրանքներ են հնչեցվել Եվրամիության հասցեին: Ըստ թուրքական կողմի՝ Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը» զենքի մատակարարումը օրինական է, քանի որ այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Անկարան ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում հակամարտող մյուս կողմի՝ գեներալ Խալիֆա Հաֆթերի գլխավորած «Ազգային բանակին» ու խորհրդարանին Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների կողմից զենք զինամթերք ուղարկելու վրա աչք փակելու մեջ:
13:32 - 22 սեպտեմբերի, 2020