Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ընդդիմությունը վստահեցնում է՝ երկրի անվտանգության և այլ հարցերում լինելու են պրոակտիվ |armenpress.am|

Ընդդիմությունը վստահեցնում է՝ երկրի անվտանգության և այլ հարցերում լինելու են պրոակտիվ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը վստահեցնում է, որ առանց իշխանության առաջարկի էլ, երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության, տնտեսական զարգացման հարցերում լինելու են պրոակտիվ, հանդես են գալու նախաձեռնություններով:  Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: «Ես փորձում էի հասկանալ, թե ինչով է պայմանավորված մեր նոր ձևավորված խորհրդարանի իշխանական խմբակցության չափից դուրս կառուցողականության մղումը: Դա երեկ հասկացա Նիկոլ Փաշինյանի՝ պաշտպանության նախարարություն կատարած այցից և մեկ արտահայտությունից՝ Հայաստանի շուրջ ծանր իրավիճակ է: Ես նաև հասկացա, որ դահլիճի աջ կողմում գտնվող քաղաքական թիմում (նկատի ունի ընդդիմությանը – խմբ.) կուտակված է բավականին լուրջ պրոֆեսիոնալ ներուժ՝ գիտական, ակադեմիական, զինվորական, առկա են լուրջ կապեր՝ աշխարհի բոլոր ծայրերում, որոնք հնարավոր է օգտագործել, որպեսզի ինչ-որ ձևով կարողանանք դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց Ղազինյանը: Նա իշխանության կողմի ելույթներից հասկացել է, թե կա կարիք ներգրավելու այդ ներուժը՝ ի օգուտ պետության, և կարծում է, որ իշխանությունն ուղիղ այդ մասին կխոսի, դրանից հետո միասին կփորձն հասկանալ, թե ինչ է պետք անել: «Բայց մինչ այդ ես ուզում եմ, որ մեր սիրելի քաղաքացիներն իմանան, որ «Հայաստան» դաշինքում ընդգրկված և այսօր խորհրդարանում ներկայացված բոլոր պատգամավորներից ամեն մեկն իր ոլորտում գործել է ՀՀ ազգային և պետական շահերի տիրույթում, ծառայել է պետությանը՝ անկախ հրավերից: Հրավերի կարիք առանձնապես չկա, և բոլոր այն հարցերում, որոնք կառնչվեն ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը, տնտեսական զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը, մենք առանց այդ հրավերի էլ կլինենք պրոակտիվ, կներկայացնենք օրինագծեր, հանդես կգանք այնպիսի նախաձեռնություններով, որոնք կբխեն ՀՀ շահերից»,-ասաց նա ու վստահեցրեց՝ իսկ այդ շահերի ընկալումն իրենք ունեն:
17:46 - 04 օգոստոսի, 2021
Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին

Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին

Խաղաղության ֆոնին Հայաստանի հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների: Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սերրան Օհանյանը` անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու հարցին: Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։ Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։ «Մեր տեսակետն այլ է: Նախ պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնին մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում և սահմանագծում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է»,- նշեց նա։ Պաշտպանության նախկին նախարարի խոսքով` սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար Հայաստանը բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։ «Այսօր այդ խաղաղության պայմանները չկան, որ մենք անցնենք դրան։ Այդ իրավիճակում մեր սահմանները պետք է ամրապնդենք, և ԱԺ-ն իր գործառույթների շրջանակում պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, աջակցի զինված ուժերին։ Նաև այն ղեկավարներին, ովքեր պատասխանատու են սահմանների համար, կանչի թե հաշվետվության, թե հարցապնդումների, թե այլ գործընթացների: Նրանց հետ միասին գնա տեղում ճշտումներ կատարի և մենք մեր սահմանները պահպանենք: Այլ բան է, որ Ադրբեջանն այսօր ներխուժել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գնում ենք դիվանագիտական ճանապարհով։ Միայնակ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծելը շատ դժվար է։ Դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների և ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Օհանյանը:  Պատգամավորի պնդմամբ՝ այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակում իրականացնելու դեպքում Հայաստանը, հատկապես Սյունիքի հատվածը ենթարկվելու է տնտեսական մեծ ճնշման, և այս վերջին հատվածում հակառակորդը փոխելու է ժողովրդագրական պատկերը։ «Պարզ ասած թուրքերը գալու են լցվեն և տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, մեր համերկրացիների և այլ անուններով գնելու են անշարժ գույք, ինչը մեզ ոչ մի օգուտ չի տալու»,- եզրափակեց Օհանյանը:
16:02 - 04 օգոստոսի, 2021
Մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից է ՀՀ-ի ապաշրջափակումը և երկարաժամկետ խաղաղության հաստատումը․ Հակոբ Արշակյան |armenpress.am|

Մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից է ՀՀ-ի ապաշրջափակումը և երկարաժամկետ խաղաղության հաստատումը․ Հակոբ Արշակյան |armenpress.am|

armenpress.am: Մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից է ՀՀ-ի ապաշրջափակումը և երկարաժամկետ խաղաղության հաստատումը։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանն ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում: «Մեզ հաճախ թվում է, թե միակ երկիրն ենք աշխարհում, որ թշնամիներ ունենք, միակն ենք, որ պատերազմում ենք: Եվ այդ միակությունը մեզ դարձնում է առանձնահատուկ, մղում է անկյուն, ստիպում է օգնության կանչել ամբողջ աշխարհին, անարդարության և անգործության մեջ մեղադրել ամբողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա»,-ասաց Արշակյանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ցավոք միակը չէ՝ նշելով հարյուրամյա պատերազմների և հակամարտությունների մասին ամենուր: «Մեր գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա այն, որ ՀՀ-ն , հայ ժողովուրդը առաջնորդվի ոչ թե ատելության, այլ պետության շահերով, ոչ թե էմոցիաներով, այլ սառը դատողությամբ, ոչ թե հույսն այլ տերությունների վրա դնելով, այլ ճիշտ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով, ոչ թե ներսում դավաճանների և մեղավորների փնտրտուքով, այլ ուժերի համախմբմամբ, բացթողումների և սխալներին գնահատական տալով, որպեսզի այլևս երբեք չկրկնենք այն նույն սխալները»,-ասաց նա: Արշակյանը հավելեց՝ ուրախ կլիներ,եթե ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը, տեխնոլոգիաները, պաշտպանական ոլորտը ֆինանսավորվեին ավելի վաղ՝ նշելով, որ դա չի ասում մեղադրելու, այլ ասում է արձանագրելու համար, որից պետք է դասեր քաղել: «Երբ խոսում ենք բանակում կոռուպցիայի մասին, մենք դա չենք անում բոլոր մեղքերն ուրիշների վրա բարդելու համար, մենք դա ասում ենք, որպեսզի ոչ ոք այլևս չփորձի նման կերպ վարվել: Երբ ասում ենք՝ դադարեցրեք հակամարտությունը և եկեք կառուցողական լինենք, դա չենք ասում, որովհետև վախենում ենք, մենք դա ասում ենք, քանի որ դա բխում է մեր պետության և ժողովրդի շահերից»,-ասաց նա:
10:31 - 04 օգոստոսի, 2021
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

 |armenpress.am|

ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց 2014-ին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանված եզդիների հիշատակը: ԱԺ նիստում ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց. «Օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ցեղասպանության ենթարկված և գազանաբար սպանված տասնյակ հազարավոր եզդիների հիշատակին»: Խորհրդարանը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Բաքոյանը շարունակեց. «Մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որն ուղեկցվեց հրեշավոր գործողություններով, որոնք իրենց ծանր ազդեցությունն ունեցան և այժմ էլ ունեն մեր ազգային հիշողության, մտածելակերպի, ինքնության և դրա հետագա պահպանման վրա, առ այսօր շարունակում է վերքի նման զգացնել տալ, քանի դեռ միջազգային հանրության կողմից ճանաչման, դատապարտման, փոխհատուցման չեն հասել»: Նա, հիշելով և ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, հարկ համարեց ևս մեկ անգամ կարևորել ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունն ու հրամայականը, ինչն ուղղված է հետագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը: «Ուստի, եթե 1915-ի կատարվածը միջազգային հանրության կողմից արժանանար ճիշտ գնահատականի, 2014-ին եզդիների նկատմամբ տեղի ունեցածը չէր լինի, քանի որ ցեղասպանությունը ցեղասպանություն է ծնում»,- ասաց Բաքոյանը:
18:27 - 03 օգոստոսի, 2021
Ըստ Ռուբինյանի` Հին Թաղերը, Խծաբերդը և Դիզափայտը չեն հանձնվել, ապօրինաբար գրավվել են |hetq.am|

Ըստ Ռուբինյանի` Հին Թաղերը, Խծաբերդը և Դիզափայտը չեն հանձնվել, ապօրինաբար գրավվել են |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում են ԱԺ փոխխոսնակների ընտրությունները։ Պատգամավորները հարցեր են հղում ԱԺ փոխխոսնակի առաջին տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կնքումից մեկ ամիս անց լրացուցիչ տարածքներ են հանձնվել Կովսականի ու Սանասարի շրջանների այն հատվածներից, որոնք վերոնշյալ փաստաթղթով գտնվում էին հայկական վերահսկողության ներքո: «Նույնը վերաբերում է Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերին, հարակից բարձունքներին, Դիզափայտ լեռանը: Հետագայում Ձեր ղեկավարը նշեց, որ դա չէր համապատասխանում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, սակայն եղել է բանավոր փոխըմբռնում և պատերազմի վերսկսման վտանգ, ինչի հետևանքով այդ տարածքները հանձնվել են Ադրբեջանին»,-ասաց Աբրահամյանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատերազմի վտանգի սպառնալիքի պարագայում Հայաստանի իշխանությունները չեն զիջի նոր տարածքներ ՀՀ սահմաններից: «Ինչ վերաբերում է Հին Թաղերին, Խծաբերդին և Դիզափայտին, դրանք չեն հանձնվել, ապօրինաբար, եռակողմ հայտարարության անկնհայտ խախտմամբ, ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը: Խոսելով Սյունիքի մարզի հարակից հատվածների մասին՝ Ռուբինյանն ասաց, որ դրա պատասխանը տրվել է մի քանի անգամ, և տրամաբանությունն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ընդունված սահմանը որոշակի երաշխիք է: «Որովհետև մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում այն շրջանում որ նշում եք, օրինակ Կովսական, մի բան է, երբ զորքերը կանգնում են նախկին հայկական ՀԽՍՀ սահմաններին: Դա է եղել տրամաբանությունը, այժմ նման բան հնարավոր չէ, այն պարզ պատճառով, որ կանգնած ենք ՀՀ սահմաններին: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ ՀԱՊԿ սահմանն է»,- ասաց ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: Աբրահամյանն արձագանքեց` մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի մի շարք հատվածներ, և դրանք բռնազավթված են: «Ձեր ասած հիմնավորմամբ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է զավթել ցանկացած հատված»,- ասաց Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ ստացվում է ՀՀ քաղաքացին անվտանգության երաշխիքներ չի կարող ունենալ առ այն, որ նոր տարածքներ կզիջվեն պատերազմի վերսկսման վտանգի պատճառով: Ռուբինյանը պատասխանեց` ադրբեջանական ստորաբաժանումները չեն կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք, և որպես ապացույց ներկայացրեց Գեղարքունիքի մարզում օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը, որին ըստ Ռուբինյանի, զինված ուժերը փայլուն դիմակայեցին: «Ինչ վերաբերում է Սև լճի և Գեղարքունիքի մյուս հատվածներին, որտեղ ապօրինաբար են գտնվում ադրբեջանական զորքերը, այնտեղից պետք է դուրս գան: Մեր վերլուծություններով այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել եռակողմ պայմանավորվածության տարածաշրջանային կոմունիկացիների ապաշրջափակման կետը»,- ասաց ՔՊ փոխխոսնակի թեկնածուն: Նա վստահեցրեց, որ իշխող ուժը քաղաքական դիվանագիտության ճանապարհով փորձում է խնդիրը լուծել:
12:10 - 03 օգոստոսի, 2021
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: Այս մասին ԱԺ-ում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին  հանձնվել են տարածքներ՝ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը: Աբրահամյանը հետաքրքրվեց՝ երբ այսօր ՀՀ սահմանին որոշակի ռիսկեր են դրսևորվում, պատերազմի սպառնալիքի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չեն հանձնվելո՞ւ Ադրբեջանին: Ռուբինյանը նախ շեշտեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել: «Դրանք ապօրինաբար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում  Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը: Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ: «Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք դրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,-ասաց նա: «Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում ՌԴ-ն կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,-պատասխանեց Ռուբինյանը:
12:01 - 03 օգոստոսի, 2021
Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին |tert.am|

Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին |tert.am|

tert.am: Ցանկանում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իշխող խմբակցության կողմից Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրմանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Հանրությանը հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում  և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը երկար ժամանակ է հանդիսանում է հանրային պաշտոնյա։ Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել էր մի իրավիճակ, որ ՀՀ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքական լրտես «Օմեգա» մականվամբ, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս Ազգային ժողովը»։ Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ երբեք            չի թաքցրել այն հանգամանքը, որ որոշակի ժամանակահատված հետազոտություններ է իրականացրել Թուրքիայում։ «2017թ-ին Հրանտ Դինքի անվան  հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն և փոխնախարար նշանակվելուց հետո հայտարարել եմ, որ հեղափոխությունից առաջ եղել եմ Թուրքիայում»։
11:17 - 03 օգոստոսի, 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

tert.am: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականութունը վիճարկելու է ՍԴ-ում։ Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը՝ ընդգծելով, որ երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների  ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։
10:59 - 03 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու են առաջադրում Իշխան Սաղաթելյանին: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:  ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
10:34 - 03 օգոստոսի, 2021
Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին

 |armenpress.am|

Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար հատկացվելու է երկու առանձնացված սրահ, ճեպազրույցների համար նախատեսված վայր,միայն որտեղ լրագրողները պաշտոնյաների հետ կանցկացնեն ճեպազրույցներ, հարցազրույցներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում շենքում օգոստոսի 2-ին լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին հարցին: Ալեն Սիմոնյանը նախ առաջարկեց սահմանափակում բառը չօգտագործել տվյալ դեպքում: «Լրագրողների համար ապահովվելու է հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն, օրինակ, քայլել պատգամավորի հետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակին առջև, որ դուրս գան: Ստեղծվելու է համակարգ, որը պաշտոնյաներին բերելու է ձեզ մոտ, և ինքը միայն դրանից հետո է դուրս գալու շենքից կամ մտնելու շենք, որպեսզի լրագրողների աշխատանքը համակարգված լինի: Համաձայնեք՝ որևիցե մեկին հաճելի չէ, երբ պատգամավորը, պաշտոնյան քայլում է, օպերատորները մեծ տեսախցիկները վերցրած հետևից վազում են, լրագրողը հարց է տալիս»,-նշեց նա՝ դիմելով լրագրողներին: Սիմոնյանի խոսքով՝ համակարգ է ներդրվում, որը միանգամից չի գործելու: Որոշ ժամանակ անց պատգամավորները և պաշտոնյաները, որոնք կայցելեն ԱԺ, կմոտենան հատուկ հատկացված տեղ, հանդես կգան ճեպազրույցներով, ինչպես նաև առանձին հարցազրույցներ կտան: Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը պարտավորվում է ապահովել այդ հնարավորությունը լրագրողների համար: Խմբակցությունը կունենա մամուլի պատասխանատու, որն իր վրա կվերցնի պարտականությունը՝ ապահովել լրագրողների կապը իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովներին, ապա Սիմոնյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված անձը ամեն հանձնաժողովի նիստից հետո մոտենալու և պատասխանելու է լրագրողների հարցերին, հանձնաժողովների հյուրերը ևս ճեպազրույցներ են տալու: «Այս պահի դրությամբ որևիցե բան չի փոխվելու, քանի դեռ մենք բոլոր հնարավոր պայմանները լրագրողների աշխատանքի համար չենք ապահովել»,-ասաց Սիմոնյանը: Պատգամավորը, որը ցանկություն կունենա կամ կհամաձայնի հարցազրույց տալ, կարող է լրագրողին հրավիրել կամ անձամբ դուրս գալ լրագրողների մոտ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օգոստոսի 2-ին ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս միջանցքների որոշ հատվածներ գնալ՝ Սիմոնյանն ասաց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորելով դա որևէ ձևով չանվանել սահմանափակում: «Ունենալու եք առանձնացված երկու տարբեր սրահ, ճեպազրույցների համար նախատեսված տեղ և հնարավորություն՝ բոլոր պաշտոնյաների հետ շփվելու: Այդ տեղը լինելու է ԱԺ շենքի մեջ»,-ասաց նա: Շարունակությունը կարդացեք armenpress.am-ում
18:38 - 02 օգոստոսի, 2021
ԱԺ-ն կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության քվեարկություն. քվեաթերթիկներում տառասխալ է եղել |armenpress.am|

ԱԺ-ն կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության քվեարկություն. քվեաթերթիկներում տառասխալ է եղել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկություն, քվեաթերթիկներում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել: Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:  «Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-ասաց Բաբայանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գումարել մեկ լրացուցիչ նիստ՝ ժամը 18:30-20:00-ն: Քվեարկությամբ այս առաջարկն ընդունվեց: ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները չեն մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցել քվեարկությանը:
17:51 - 02 օգոստոսի, 2021