ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|

tert.am: Չորեքշաբթի Ժնևում կայացած ռազմավարական կայունության հարցերով խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են անվտանգության ներկա սպառնալիքները, ինչպես նաև միջուկային զենքի վերահսկման հեռանկարները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, գրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ԱՄՆ պատվիրակությունը քննարկել է ԱՄՆ քաղաքականության գերակայությունները և  անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը, ռազմավարական կայունությանը սպառնացող մեր ազգային տեսլականը, նոր (ռեժիմի) միջուկային զենքի վերահսկման հեռանկարները, ինչպես նաև հետագա նստաշրջանների ձևաչափը»,-ասված է Փրայսի հայտարարության մեջ: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ժնևում Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո հայտարարել է,  որ Վաշինգտոնը հանձնառու է նվազեցնելու զինված հակամարտությունների և միջուկային պատերազմի վտանգը:
20:29 - 28 հուլիսի, 2021
Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ՝ պայմանավորված է զինված հակամարտությամբ |tert.am|

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ՝ պայմանավորված է զինված հակամարտությամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակը:Բացի այդ, Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ:«ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդելու հարցում», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։
12:02 - 27 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին |armenpress.am|

ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել Է հուլիսի 26-ից անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Այդ մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: «Սկսած այսօրվանից (հուլիսի 26-ից), որոշ ընտանիքներ (…) ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն այն ընտանիքների վտարման օրինական ընթացակարգն Է, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում: ԱՄՆ-ի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են անօրինականորեն ԱՄՆ ներթափանցելու փորձերից: «Այդ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետեւանքների այն անձանց համար, ովքեր փորձում են դա անել»,- ասված Է տեքստում: Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում Է անվտանգ, կարգավորված եւ հումանիտար ներգաղթային համակարգի ստեղծման վրա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործող վարչակարգը վերջին ժամանակներս ենթարկվում Է խիստ քննադատության այն մարդկանց աճող ներհոսքի լույսով, ովքեր անօրինականորեն փորձում են ներթափանցել ԱՄՆ Մեքսիկայից: Քաղաքական ընդդիմախոսները, մասնավորապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել Է անօրինական ներգաղթի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց մեղմ մոտեցման հետեւանքը: Բացի դանից, Միացյալ Նահանգների իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ դեռահաս ներգաղթյալներին հաճախ պահում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում երխաների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:03 - 27 հուլիսի, 2021
Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

tert.am: Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT-ն:«Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Ցանկանում են տարբեր ձևերով՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, յուրացնել մեր երկրի շրջակա տարածքները և շրջապատել մեզ սանիտարական կորդոնով և նույնիսկ օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա»,-ասել է արտգործնախարարը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների առաջ:Նման գիծը «առավել ցայտուն կերպով դրսևորվել է Ուկրաինայում», իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում, ասել է նախարարը:
17:28 - 23 հուլիսի, 2021
ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Այս մասին հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: «Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խոշոր գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:
21:30 - 21 հուլիսի, 2021
Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուի մոտ բարձրացրել է 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը |armenpress.am|

Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուի մոտ բարձրացրել է 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը: Ի պատասխան այս նկատառման՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի [խնդրի] կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:
10:23 - 21 հուլիսի, 2021
Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը |armenpress.am|

Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպել Է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ եւ նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ղեկավարները քննարկել են այն մարտահրավերները, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ իրենց երկրներում եւ ամբողջ աշխարհում (…), քննության ենթարկել հնարավորությունները Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ Բայդենն աջակցոււթյուն Է հայտնել Հորդանանի ղեկավաին Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերությունների հաստատման՝ երկրի ջանքերում: Երկու պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ռազմական համագործակցությունը եւ հորդանանյան ռազմաօդային ուժերի արդիականացումը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է ուժեղացնել երկկողմ համագործակցությունը մի շակք բնագավառներում, այդ թվում տնտեսության ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:05 - 20 հուլիսի, 2021
 ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով |armenpress.am|

ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն Է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել Է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված Է Այդահում: Ըստ այդ կենտրոնի տեղեկատվության այս պահին արձանագրված են 80 խոշոր բնական հրդեհներ: 13 նահանգների տարածքում այրման ընդհանուր մակերեսը կազմում Է ավելի քան 475,9 հազար հեկտար: Տարվա սկզբից տարբեր աստիճանի բնական հրդեհների հետեւանքով ԱՄՆ-ում այրվել Է 1 միլիոնից ավելի հեկտար հողատարածություն: Առավել ծանր իրավիճակ Է դիտվում Մոնտանայի նահագում, որտեղ արձանագրված են 18 խոշոր բռնկումներ: Այդահոյում 17 խոշոր հրդեհ Է մոլեգնում: Կալիֆոռնիայում եւ Օրեգոնում՝ 9-ական: Տուժածների եւ զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:52 - 19 հուլիսի, 2021
Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան» արմատական շարժմանը համագործակցության կոչ Է անում հանուն երկրում խաղաղության հաստատման: Հուլիսի 16-ին Տաշքենդում այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին՝ «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովի ընթացքում։ «Մենք «Թալիբանին» կոչ ենք անում համագործակցելու Աֆղանստանի կառավարության հետ, որպեսզի համապատասխան կերպով լուծենք (վիճելի) հարցերը եւ վերացնենք (պատերազմի) սպառնալիքները»,- հայտարարել Է Ղանին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է Աֆղանստանի կառավարության պատրաստականությունը «դեմ առ դեմ մարտի բռնվելու» թալիբների հետ: Աֆղանստանի ղեկավարը նաեւ ընդգծել Է երկրում իրադրության կարգավորման անհնարինությունն առանց «արածաշրջանային փոխհամաձայնության»՝ հավելելով, որ Աֆղանստանում պատերազմն ու անկայունությունը վիթարի ազդեցություն են գործում ամբողջ տարածաշրջանի վրա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին Աֆղանստանում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժման զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն հաստատել Իսլամական Հանրապետության տարածքի 85 տոկոսի նկատամամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:00 - 16 հուլիսի, 2021