ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը կազմում է 778 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1 -ին: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման նախաձեռնությանը, ըստ որի՝ պաշտպանական բյուջեի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 15 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է սահմանափակումներ կիրառի գազատարի «պլանավորման, շինարարության և շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների ու անձանց նկատմամբ»: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և որևէ համագործակցության արգելք ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար արգելք: Սահմանափակող միջոցները ներառում են նաև ԱՄՆ մուտքի արգելք, վիզաների մերժում և «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ կապ ունեցող անձանց վավեր վիզաների չեղարկում։ Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու համար, այդուհանդերձ, կպահանջվի Սենատի հաստատումը և ԱՄՆ նախագահի ստորագրությունը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը այս ամռանը համաձայնել է պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ փորձելով հարթել հարաբերությունները Գերմանիայի հետ, որը պաշտպանում է գազամուղի շինարարությունը: Այդ քայլը հնարավորություն ստեղծեց խողովակաշարի շինարարության ավարտի համար: «Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել:
09:47 - 24 սեպտեմբերի, 2021
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը |armenpress.am|

Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Հանդիպման գլխավոր թեմաներից են եղել 44-օրյա պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության համաձայն՝ հանդիպման կողմերը շեշտել են, որ  թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր է:
14:55 - 23 սեպտեմբերի, 2021
Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին |armenpress.am|

Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին |armenpress.am|

armenpress.am: Դամասկոսն այն կարծիքին Է, որ միջազգային հանրակցությունը պետք Է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում Է աղքատության աճ եւ բազային դեղամիջոցների անբավարարություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը: «Անառարկելիորեն, այ՛ո: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաեւ միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել Է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք Է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները: Ինչպես նշել Է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս Էլ ավելի Է վատթարացել: «Աղքատության աճի մակարդակն աճել Է, ինչպես նաեւ՝ դեղամիջոցների անբավարարությունը: Դեռ ավելին, մեզ նույնիսկ չեն բավականացնում բազային դեղամիջոցները քաղցկեղով հիվանդներին, ինչպես նաեւ ուրիշ հիվանդություններով, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց»,-հայտնել Է Միքդադը: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում եւ Իրաքում հայտարարվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:22 - 23 սեպտեմբերի, 2021
Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին շուրջ կեսժամանոց հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է պայմանավորվել վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին։ Ջո Բայդենը և Էմանյուել Մակրոնը նաև նշանակել են անձնական հանդիպում ու բանակցելու երկկողմանի ցանկություն հայտնել։ Բանակցություններից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում, կոնկրետ վայրը չի նշվում: Այդպիսով հարթվել է լարվածությունը տրանսատլանտյան գործընկերների միջև: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ: Անցած շաբաթավերջին պաշտոնական Փարիզը հայտարարեց իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու մասին։ Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց 40 միլիարդ դոլարի այդ գործարքից հրաժարվել է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։
11:41 - 23 սեպտեմբերի, 2021
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը: «Տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը: Առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
21:18 - 22 սեպտեմբերի, 2021
Սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ. Ռայիսի |armenpress.am|

Սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ. Ռայիսի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել Է, որ սկսվել Է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ: «Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության եւ փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ. ջերմորեն եւ բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել Է նոր դարաշրջանի սկիզբը»,-Ռայիսիի խոսքը մեջբերում Է «Ֆարս» գործակալությունը: Նա նաեւ նշել Է միջուկային գործարքի եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը, հավելելով, որ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը վերացել Է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք Է վերադառնան գործարքի կատարմանը: Իրանն արդեն 40 տարի գտնվում Է ԱՄՆ-ի առեւտրա-տնտեսական պատժամիջոցների ներքո: Իրադրությունը խորացել Է 2005-2013 թվականներին, երբ Իրանում սկսվել Է միջուկային ծրագրի լիամասշտաբ զարգացումը: Դա հանգեցրել Է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրակցության կողմից նոր պատժամիժոցների սահմանման Իրանի ֆինանսական հատվածի, Էներգապաշարների եւ սպառազինության արտահանման նկատմամբ: Արդյունքում իրանական տնտեսությունը հայտնվել Է կործանման եզրին: Խնդիրն սկսել Է լուծվել Հասան Ռոհանիի նախագահության օրոք: 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանիսան եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ի պատասխան Թեհրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Այժմ Վիեննայում բանակցություններ են անցկացվում ԳՀՀԾ-ի վերականգման եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վերացման շուրջ. Հունիսի 20-ին ավարտվել Է վեցերորդ փուլը: Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով, գործարքի վերականգնման աշխատանքն ավարտվել Է գրեթե 90 տոկոսով, մնացել են քաղաքական պահերը, որոնք կապված են ԱՄՆ-ի պարտավորությունների եւ այն բանի հետ, թե Վաշինգտոնը ինչպես կպահպանի դրանք ապագայում: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ բանակցությունները կվերսկսվեն աշնանը, քանի որ Իրանում պետք Է վերջնականապես ձեւավորվի հունիսի ընտրություններում հաղթանակ տարած նոր նախագահ Ռայիսիի կառավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:06 - 22 սեպտեմբերի, 2021
Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն․ Բայդեն |azatutyun.am|

Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները շարունակելու է պայքարել աշխարհում ժողովրդավարության հաստատման և օրենքի գերակայության համար, նախօրեին ՄԱԿ-ի 76-րդ Վեհաժողովի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահի կարգավիճակում հնչեցրած առաջին ելույթում Բայդենը նշել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն դիմակայելու է այն պետություններին, որոնք ցանկանում են ուժով գերակայություն հաստատել իրենց հարևանների նկատմամբ։ «Մենք կաջակցնեք մեր դաշնակիցներին ու բարեկամներին՝ դիմակայելով ավելի ուժեղ պետությունների կողմից թույլերի նկատմամբ՝ տարածքային փոփոխությունների, տնտեսական ճնշման, տեխնիկական շահագործման կամ ապատեղեկատվության միջոցով առավելություն հասնելու փորձերին», - հայտարարում էր Բայդենը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն, ընդգծում էր, որ Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն։ «Նորից եմ կրկնում` մեզ նոր «սառը պատերազմ», երբ պետությունները բաժանված կլինեն կարծր դաշինքների միջև, պետք չէ», - շեշտում էր ԱՄՆ նախագահը։
12:21 - 22 սեպտեմբերի, 2021
Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը: «Թրասը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան. ուրեմն միջազգային հանրակցությունը, ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների եւ ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:05 - 22 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում ենք վարչապետի աշխատակազմից։ Բայդենի ուղերձը՝ ստորև․ «Մեծարգո՛ վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ ենք եկող տարիներին  շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս` աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջ մղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։ Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները  Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2  միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք  միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման  հարցում։  Ընդունեք Անկախության 30-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղղված իմ լավագույն բարեմաղթանքները»։
11:25 - 21 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. Բլինկենը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armnepress.am|

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. Բլինկենը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armnepress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ անցնող 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա: «Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես էլ՝ միջազգային հանձնառություններին, ինչը կենսական դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման հարցում»,- նշել է Բլինկենը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ում բնակվող հայերի ներդրումը այդ երկրի կենսունակության ապահովման հարցում՝ արձանագրելով, որ այդ մշակութային առնչությունները, ինչպես նաև կապերը մարդկանց միջև, ամրապնդում են կապը երկու ժողովուրդների միջև: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու հարցում, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրերի պարզումը և աճյունների ամբողջական ու արագ փոխանակումը։ Այս կարևոր օրվա առթիվ մենք շնորհավորում ենք Հայաստանին և ակնկալում ամրապնդել մեր երկկողմ սերտ հարաբերությունները»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:
11:19 - 21 սեպտեմբերի, 2021