Բայրամովի խոսքով իրենք պատրաստ են ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ամենամոտ ժամկետում անցկացնելու Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետաձգված եռակողմ հանդիպումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ադրբեջանական Report-ը, Բայրամովն ասել է լրագրողների հետ զրույցում։
Բայրամովի խոսքով հանդիպումից հրաժարվելը անպատասխանատու քայլի վառ օրինակ է։
«Վերջին օրերին Հայաստանի կողմից մանիպուլյացիոն քաղաքականության ականատեսն են լինում։ Նրանց կոչ ենք անում խուսափելու սխալ դիրքորոշումից։ Խաղաղության օրակարգը առաջ տանելը մշտապես Ադրբեջանի նախաձեռնությունն է եղել»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ հետագա բոլոր սկզբունքները ադրբեջանական կողմը փոխանցել էր Հայաստանին։
11:27 - 20 հունվարի, 2023