ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Սպիտակ տունը ներկայացրել է՝ ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո |azatutyun.am|

Սպիտակ տունը ներկայացրել է՝ ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տունը ներկայացրել է, թե ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո, երբ հանվեն 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված երկիր մուտքի սահմանափակումները։ Ներկայումս ԱՄՆ թռիչքների արգելքը տարածվում է տասնյակ երկրների վրա՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Եվրոպայի մեծ մասը, Չինաստանն ու Հնդկաստանը, բայց չի տարածվում Ռուսաստանի վրա՝ այժմ Ռուսաստանից հնարավոր է մեկնել Միացյալ Նահանգներ։ Նոր փոփոխություններից հետո՝ նոյեմբերի 8-ից, ԱՄՆ մուտք գործել ցանկացողները պետք է պատվաստված լինեն կա՛մ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կա՛մ ԱՄՆ կարգավորող մարմնի կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով։ Հոկտեմբերի 25-ին նախագահ Ջո Բայդենի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ ավիաընկերությունները պարտավորվում են ստուգել ուղևորների պատվաստված լինելու փաստը ԱՄՆ թռչող օդանավ նստեցումից առաջ։ Բացի այդ՝ բոլորի համար պահպանվում է ԱՄՆ մուտքից առաջ Covid-19-ի թեստ հանձնելու պահանջը, այն վերաբերում է նաև ԱՄՆ քաղաքացիներին ու գրին քարտ ունեցողներին։
12:19 - 26 հոկտեմբերի, 2021
Նյու Յորքում ԱՄՆ-ի պահանջով փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը |azatutyun.am|

Նյու Յորքում ԱՄՆ-ի պահանջով փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի վարչապետ Ռոման Հոլովչենկոյի կարգադրությամբ Նյու Յորքում փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը: Նախօրեին հյուպատոսարանը հայտնել է, որ փակման կարգադրությունը ստացել է Միացյալ Նահանգների կառավարությունից: Բելառուսի քաղաքացիները, ովքեր բնակվում են Նյու Յորքում գլխավոր հյուպատոսարանի պատասխանատվության գոտում, այդ թվում՝ Կանադայում, հետայսու իրենց խնդիրներով պետք է դիմեն ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանություն: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը Միացյալ Նահանգներից պահանջել է Մինսկում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թիվը կրճատել և հասցնել ընդամենը 5-ի: Բացի այդ, Մինսկը չեղարկել է Ջուլի Ֆիշերին Բելառուսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ընդունելու թույլտվությունը:
12:31 - 20 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը. Պենտագոնի ղեկավար |azatutyun.am|

Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը. Պենտագոնի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, թե Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հնարավորինս աջակցել Ուկրաինային իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու կարողությունները զարգացնելու համար։ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել ուկրաինական ուժերին։ Լոյդ Օսթինն ասել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ի աջակցությունը անսասան է և հայտարարել․ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին վերջ տալ Ղրիմի օկուպացիային, դադարեցնել պատերազմը Ուկրաինայի արևելքում, դադարեցնել իր անկայունացնող ակտիվությունը Սև ծովում և Ուկրաինայի սահմանների երկայնքով, ինչպես նաև հաքերային մշտական հարձակումները և չարամիտ այլ գործողությունները ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների դեմ»։ Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, նա ասել է, որ որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին։ «Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր սեփական արտաքին քաղաքականության ապագան, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության»,- նշել է նա։
09:16 - 20 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով մոսկովյան հանդիպմանը |azatutyun.am|

ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով մոսկովյան հանդիպմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի միանա Աֆղանստանի հարցով Մոսկվայում կայանալիք բանակցություններին։ Այդ մասին բրիֆինգում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը աջակցում է գործընթացին։ Ռուսաստանի իշխանությունները թալիբների ներկայացուցիչներին Մոսկվա են հրավիրել՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդակցություններին։ Անցած ուրբաթ Աֆղանստանի հարցով Ռուսաստանի բանագնաց Զամիր Կաբուլովն ասել էր, որ ԱՄՆ-ն ևս հրավիրվել է՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ ուշադրության կենտրոնում է լինելու հակամարտությունից հետո Աֆղանստանի վերականգնումն ու մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ երեկոյան հայտնեց, որ Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը փոխվել է։ Զալմայ Խալիզադի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է նրա տեղակալ Թոմաս Ուեսթը։
14:04 - 19 հոկտեմբերի, 2021
Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը |armenpress.am|

Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը |armenpress.am|

armenpress.am: Կյանքի 85-րդ տարում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին  ասվում Է հոկտեմբերի 18-ին նրա ընտանիքի անդամների կողմից տարածված հայտարարության մեջ: «Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը, այսօր առավոտյան մահացել Է COVID-19-ի հարուցած բարդությունների հետեւանքով»,-նշվում Է հայտարարության մեջ: Փաուելը 2001-2005 թվականներին պետքարտուղարի պաշտոնն Է զբաղեցրել ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում, որը հանրապետական Է: 1989-1993 թվականներին Փաուելը եղել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը: 1987-1989 թվականներին Փաուելն աշխատել Է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական, նա նույնպես հանրապետական Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:41 - 18 հոկտեմբերի, 2021
Վրաստանը և ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում նոր համաձայնագիր կստորագրեն |1lurer.am|

Վրաստանը և ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում նոր համաձայնագիր կստորագրեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Միացյալ Նահանգներն ու Վրաստանը կստորագրեն համաձայնագիր Վրաստանի պաշտպանական և զսպման հնարավորությունների ամրապնդման մասին՝ հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Պենտագոնի ղեկավարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն: Օսթինն ու Բուրչուլաձեն կհանդիպեն նաև առանձին, որից հետո լրատվամիջոցների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կայցելի Վրաստանի ռազմակայաններից մեկը: Վրաստանը և Միացյալ Նահանգները 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990-ականների վերջերից՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում: 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում ձևավորվել էր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաև հումանիտար ոլորտներում:
12:54 - 18 հոկտեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը

«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։ Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020թ.-ի օգոստոսին Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 600,000 ԱՄՆ դոլար։«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին, ինչպես նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպությանը՝ լիբանանահայության գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահավաք կազմակերպելու համար։«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ կայունությունն ու բարեկեցութունը մոտ ապագայում կվերահաստատվեն Լիբանանում։ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
17:05 - 15 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն Է խոստացել արաբական երկրների հետ կապերը զարգացնելու գործում |armenpress.am|

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն Է խոստացել արաբական երկրների հետ կապերը զարգացնելու գործում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն Իսրայելին կօգնի «ամրապնդել ու ընդլայնել» խաղաղ հարաբերություններն արաբական եւ մուսուլմանական երկրների հետ: Այդ մասին ասվում Է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ՝ ամփոփելով Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ կայացած հանդիպումը: Լապիդը, որը, ըստ կոալիցիոն համաձայնագրերի պայմանների, ապագայում զբաղեցնելու Է վարչապետի պաշտոնը, առաջին այցով գտնվում Է ԱՄՆ-ում, որտեղ նոր վարչակազմը խոստանում Է զարգացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական խոշոր հաջողություններից մեկը՝ մերձավորարեւելյան տարածաշրջանի հարեւանների հետ հրեական պետության կապերի նորմալացման «աբրահամյան» պայմանավորվածությունները: «Նրանք քննարկել են Արաբական Միացյալ Էմիրության, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ Իսրայելի հարաբերությունների խորացումը: Նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը կշարունակեն միմյանց հետ սերտ փոխգործակցության աշխատանքը Իսրայելի եւ արաբական ու մուսուլմանական երկրների միջեւ խաղաղ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման համար»,-ասված Է մամուլի տեղեկագրում: Հոկտեմբերի 13-ին պլանավորված Է Լապիդի հանդիպումը ԱՄԷ-ի գործընկեր Աբդուլլա բին Զայիդի հետ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներկայությամբ: Թրամփի օրոք Իսրայելը համաձայնագիր Է կնքել Արաբական Միացյալ Էմիրության, Բահրեյնի, Մարոկկոյի եւ Սուդանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ, որը ուշացնում Է դրանց վավերացումը: Լապիդը Սալիվանի հետ քննարկել Է Գազայի հատվածի իրադրությունը՝ շեշտը դնելով գործնական քայլերի կարեւորության վրա՝ միջատարածքի պաղետինյան բնակչության կյանքի բարելավման համար: Նրանք նաեւ կարծիքներ են փոխանակել Իրանի կողմից սպառնալիքների առնչությամբ, որի ավելի խորը քննարկումն իրականացվում Է երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների կանոնավոր կոնսուլտացիաների շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:45 - 13 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։ Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին: «Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում, ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, որը Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի - խմբ․) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դիվանագետը: Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում
10:40 - 13 հոկտեմբերի, 2021
Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լայն շրջանակ ունենք։ Այս մասին թուրքական Milliyet պարբերականին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է Report-ը։ Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Մեծ յոթնակի» գագաթնաժողովին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 30-31-ը Հռոմում, խոսնակն ասաց․ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ կապեր ունի քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգային, հակաահաբեկչական, առեւտրային, պաշտպանական անվտանգության շրջանակներում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղում, Կովկասում, Լիբիայում, Միջերկրածովյան եւ այլ շրջաններում։ Առաջնորդները այս հարցերը քննարկելու են որպես օրակարգի կարեւորագույն հարցեր։ Քալընը հավելել է․ «Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդլայնել եւ մեծացնել առեւտուրը»։  
10:52 - 12 հոկտեմբերի, 2021