Հայաստան

Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|

Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, նշել է, որ պետք է վերացվեն բեռների տեղափոխման խոչընդոտները։ «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև կողմերին հորդորել է բացել հաղորդակցությունները։ Կարծում ենք` այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում` ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից»,- ասել է նա` հավելելով, որ պատրաստվում են կենտրոնանալ դիվանագիտության վրա` օգնելու ապահովել այդ հնարավորությունը: Փրայսը նաև հայտնել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»։ «Մեր խոսքով ու գործողություններով հստակ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք և ի վիճակի ենք ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` բարդ հարցերում առաջընթաց ունենալու։ Մենք դա արել ենք երկկողմ ձևաչափով, նաև եռակողմ` ներառյալ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպեց Մյունխենում։ Մենք աշխատում ենք նաև մեր մյուս գործընկերների հետ, աջակցում ենք ԵՄ ջանքերին»,- նշել է Փրայսը։ Նա նաև հայտնել է, որ Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, նկատել` դա լավ հնարավորություն է, լավ կլինի, որ նրանք համաձայնեն և շարունակեն այն առաջընթացը, որ գրանցել ենք վերջին շաբաթներին։
10:01 - 24 փետրվարի, 2023
Տոյվո Կլաարը տարածաշրջանային նոր այց է սկսել. մեկնարկը Երևանից է

Տոյվո Կլաարը տարածաշրջանային նոր այց է սկսել. մեկնարկը Երևանից է

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ տարածաշրջանային նոր այց է սկսել․ «Վերադարձել եմ տարածաշրջան` Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար: Սկսում եմ Երևանից: Առավոտյան սպասում եմ լավ հանդիպումների»: Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին։
09:24 - 24 փետրվարի, 2023
ՌԴ-ում ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
 |azatutyun.am|

ՌԴ-ում ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում հանդիպել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել դեսպան Լինն Թրեյսին։ «Լինն Թրեյսին հիշել է 2022 թվականի Ադրբեջան կատարած իր այցի մասին, ասել, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը շատ հաճելի տպավորություն է թողել իր վրա»,- հայտնում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության մամլո ծառայությունը։ Լինն Թրեյսին մինչև ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորելը ԱՄՆ-ի դեսպանն էր Հայաստանում։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան դեսպան Բյուլբյուլօղլուի հետ զրույցում շեշտել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբարությունների շուտափույթ կարգավորմամբ։ «Հանդիպման վերջում հյուրին նվիրվել է «Ղարաբաղը օկուպացիայից առաջ և հետո» գիրքը, որը նրբաճաշակ տպագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից», - տեղեկացնում է ադրբեջանական դեսպանությունը:
23:01 - 23 փետրվարի, 2023
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր․ ՀՀ կառավարություն

Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր․ ՀՀ կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության վերաբերող հարցերի շուրջ:
22:54 - 23 փետրվարի, 2023
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
 |1lurer.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի արտգործնախարարությունը արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշմանը։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ Դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու համար։  «Ֆրանսիան հաստատում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
20:01 - 23 փետրվարի, 2023
Տեղի է ունեցել Բաշար ալ-Ասադի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Տեղի է ունեցել Բաշար ալ-Ասադի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
19:37 - 23 փետրվարի, 2023
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր: Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի:Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական  կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին։   
18:06 - 23 փետրվարի, 2023
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
 |armenpress.am|

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի պայմաններում Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին: Twitter-ում նման գրառում է կատարել Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով երեկ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի միջև կայացած հանդիպմանը: «Այս համատեքստում Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը», - նշում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն: Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:   «Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որին Լյուքսեմբուրգը կնպաստի, և որը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ հանձնառության շոշափելի ապացույց է», - գրված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
16:01 - 23 փետրվարի, 2023
Միայն քաղաքական այլ ատյաններում հարցը արծարծելու միջոցով ՄԱԿ-ի դատարանը կգործադրի իր քաղաքական ուժը. Սահակյան
 |news.am|

Միայն քաղաքական այլ ատյաններում հարցը արծարծելու միջոցով ՄԱԿ-ի դատարանը կգործադրի իր քաղաքական ուժը. Սահակյան |news.am|

news.am: Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտերը կատարման գործընթացում կարող են որոշակի խորչընդոտներ ունենալ, որովհետեւ անմիջական կատարողական գործիքակազմ չկա, սակայն կարեւոր է ունենալ իրավաբանորեն պարտադիր ակտ, որն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ոչ իրավաչափ եւ միջազգային իրավունքը խախտող գործողություն է: Այս մասին ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատարանի ակտով կարեւոր արձանագրում էր այն, որ այդ գործողությունները վերագրվում են Ադրբեջանին, եւ, որ նա պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար: «Այս իրավական ակտի գոյությունը թույլ կտա ավելի արդյունավետ դիվանագիտություն իրականացնել: Սա լուրջ գործիքակազմ է լեգիտիմացնելու նաեւ Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշումը, որպեսզի օր առաջ ապաշրջափակում տեղի ունենա»,- նշեց Սահակյանը: Նրա խոսքով՝ միակ խնդիրն այն է, որ դատարանը չունի կենտրոնացված կատարման մեխանիզմ եւ միայն քաղաքական այլ ատյաններում հարցը արծարծելու միջոցով դատարանը պետք է գործադրի իր քաղաքական ուժը՝ որոշման պահանջները կատարելու նպատակով. «Իրավական ակտի ընդունմանը պետք է հաջորդի դիվանագիտական եւ քաղաքական աշխատանք: Այսինքն՝ այս առումով կարելի է ասել, որ իրավունքը արցախահայության կողքին է, իսկ թե որքանով արդյունավետ հայ դիվանգետները կօգտվեն դատարանի տված հնարավորությունից եւ քաղաքականության մեջ կբերեն փոփոխություններ, սա կապված է նրանց ջանասիրության, իրական միտումների եւ կարողության հետ»: Հարցին՝ եթե Ադրբեջանը հրաժարվի բացել ճանապարհը, ի՞նչ գործիքակազմ ունի դատարանը, Սահակյանն ասաց. «Դատական ակտի պահանջների կատարման առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է գործում, եւ եթե դատարանը տեսնում է, որ դրանք չեն կատարվում եւ որոշակի միտում գոյություն ունի, ապա դրա մասին տեղյակ է պահում ՄԱԿ-ի այլ մարմինների՝ գործադիր իշխանություն իրացնող: Այդ մարմիններն էլ ընդունվող բանաձեւերի միջոցով պետք է պարտադրեն հասցեատեր պետությանը՝ կատարել դատական ակտի պահանջները: Նման օղակներ կարող են դառնալ ինչպես Գլխավոր ասամբլեան, այնպես էլ Անվտանգության խորհուրդը՝ կախված իրավիճակի գնահատումից եւ չկատարման պատճառներից»: Անդրադառնալով Արցախի գազամատակարարումը եւ էներգամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Հայաստանի պահանջը չբավարարելուն՝ Սահակյանն ասաց, որ հիմնավորումն այն է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Ադրբեջանն է դրանք խափանել. «Կարծում եմ՝ ապացույցների հարց գոյություն ուներ, բայց մյուս կողմից դատարանը պետք է նաեւ հաշվի առներ այն հանգամանքը, որ հիմնական ապացույցները գտնվում են հենց Ադրբեջանի բացառիկ իրավասության ներքո. այսինքն՝ որեւէ այլ կողմ, բացի Ադրբեջանից, չի կարող հասանելիություն ունենալ այդ ապացույցներին: Այստեղ գուցե ապացուցման բեռի շրջման կանոն պետք է կիրառվեր: Ես միտումներ տեսնում եմ, որ այդ մասով Ադրբեջանը չարաշահումներ է անելու, որ անգամ միջանցքը բացելու պարագայում, նրանք կարող են կարող են զրկել բնակչության կենսական նշանակություն ունեցող ծառայություններից»:
14:08 - 23 փետրվարի, 2023
Պետդեպն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի վճռին, ապաշրջափակի Լաչինի միջանցքը. կոնգրեսական Փալոն
 |tert.am|

Պետդեպն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի վճռին, ապաշրջափակի Լաչինի միջանցքը. կոնգրեսական Փալոն |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանի երեկվա վճռին, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։«Արդարադատության միջազգային դատարանի վճիռը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հակասում է միջազգային իրավունքին և անհապաղ պետք է դադարեցվի: Պետքարտուղարությունն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի  վճռին, թույլ տա մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժը դեպի Արցախ ու Արցախից դուրս», - գրել է է քաղաքական գործիչը թվիթերյան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
13:50 - 23 փետրվարի, 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին
 |1lurer.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի միջնորդությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական և բովանդակալից երկխոսություն ապահովելուն՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։  Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու: Մենք նաև մեր գործընկերներին ենք փոխանցել խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները»,- եզրափակել է փոխնախարարը։
13:48 - 23 փետրվարի, 2023
 Արևմուտքը Հարավային Կովկասը վերածում է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի. Կոպիրկին |azatutyun.am|

Արևմուտքը Հարավային Կովկասը վերածում է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի. Կոպիրկին |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի, 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հավելելով, թե նախկինում նման բան չկար, և դա անհանգստություն է առաջացնում: «Վերադառնալով [Ֆրանսիայի նախագահ Էմանյուել] Մակրոնի հայտարարությանը, ես հատկապես մտահոգված եմ այս պարագայում, որ նրանք փորձում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման դաշտի։ Դա նախկինում չի եղել, և սա մտահոգիչ է։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, որը վերահսկում է տարածաշրջանին առնչվող խնդիրները, ուղղակիորեն հայտարարում է, որ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ավելի արագ ընթանա, քանի որ ռուսներն ու իրանցիներն ակտիվանում են, տրամաբանությունը մեզ համար պարզ է, ու դա չի ծառայում տարածաշրջանի շահերին և արատավոր է», - ասել է Կոպիրկինը: Ֆրանսիայի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել էր է, որ Ռուսաստանն անկայունություն է սերմանում Հարավային Կովկասում։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի ու ռուսական կոնտինգենտի վրա մեղքը բարդելու փորձերը հակասում են իրական իրավիճակին, իսկ ռուս զինվորականների և սահմանապահների առկայությունը Հայաստանում թույլ չի տալիս էսկալացիայի աճ Երևանի և Բաքվի միջև։ «Ռուսական ներկայությունն այստեղ գետնի վրա՝ ռազմական և սահմանային, մնում է կայունության պահպանման և շատ ավելի մեծ էսկալացիայի կանխման հիմնական գործոնը, և դա փաստ է: Մենք լսում ենք քննադատություն մեր խաղաղապահ զորախմբի [Լեռնային Ղարաբաղում] հասցեին, բայց սա ուժ է, որն իսկապես նպաստում է տարածաշրջանի կենսունակությանը՝ առկա բոլոր խնդիրներով, և որոշիչ գործոն է հենց տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարել է Կոպիրկինը։
11:45 - 23 փետրվարի, 2023
Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ
 |tert.am|

Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ |tert.am|

tert.am:ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մյունխենում անվտանգության համաժողովին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: «Այս բոլոր հանդիպումների ընթացքում պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը՝ հիմնված միջազգային կարգի վրա», - ասել է նա:Խոսելով վերջին ամիսներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումներում Վաշինգտոնի ֆիքսած առաջընթացի մասին՝ նա ասել է. «Դա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում:  Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց մենք ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը համապարփակ լուծման ուղղությամբ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ առաջընթացը շարունակվի»,- ասել է Նեդ Փրայսը։
11:11 - 23 փետրվարի, 2023
ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, ամենակարևորը՝ խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: «Բաքվի և Երևանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանի դելիմիտացիայի միջոցառումներ, վստահության ամրապնդում հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստում: Ամենակարևորն այն է, որ խուսափենք միջնորդական ջանքերի կրկնօրինակումից ու մրցակցությունից, հասնենք դրանց սիներգիայի», - ասել է Գալուզինը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Երևանի ու Բաքվի միջև միջնորդության մասին Եգիպտոսի նախաձեռնությանը։   Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:
11:03 - 23 փետրվարի, 2023
Արդարադատության դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
 |1lurer.am|

Արդարադատության դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ:  Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:    Դատարանը նշեց, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցիների՝ մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին: Ավելի վաղ հայտնել էինք՝ Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտավորություններով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
20:22 - 22 փետրվարի, 2023
Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով. Էդմոն Մարուքյան

Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով. Էդմոն Մարուքյան

Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
20:04 - 22 փետրվարի, 2023