ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ |armenpress.am|

ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Խորապես անհանգստացած եմ այսօրվա տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարելու վերաբերյալ: Այս սանձազերծված հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության ուղղակի խախտում է և վառ հիշեցնումն այն բանի, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան»,- ասել է Շիֆը: Նա կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը:
10:54 - 17 նոյեմբերի, 2021
Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողությունների մասին լուրերով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։«Ինչպես նշված է Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ հայկական կողմից մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի Ադրբեջանում, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:03 - 17 նոյեմբերի, 2021
Լիլիթ Մակունցը ԱՄՆ ԱԽ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  ստեղծված իրավիճակը

Լիլիթ Մակունցը ԱՄՆ ԱԽ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը: Դեսպան Մակունցը շեշտեց իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։ Դեսպանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը: Դեսպան Մակունցը շեշտել է իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը:
22:49 - 16 նոյեմբերի, 2021
ԱԳՆ-ն չի պատասխանում՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին, թե ոչ

ԱԳՆ-ն չի պատասխանում՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին, թե ոչ

Այս տարվա նոյեմբերի 5-ին պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը հրավիրված է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին։ Գագաթաժողովը կայանալու է դեկտեմբերի 9-10-ը՝ առցանց ձևաչափով։ Infocom-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ճշտել՝ Հայաստանը մասնակցելու՞ է տվյալ գագաթաժողովին, թե ոչ, եթե այո, Հայաստանից ո՞ր պաշտոնատար անձն է մասնակցելու գագաթաժողովին և այլն։ Հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ից հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Հայաստանը ստացել է ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին մասնակցության հրավեր։ Այն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցադրումներին՝ տեղեկացնում ենք, որ տվյալ պահին հավելյալ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։ Հավելենք, որ Հայաստանի հարևան երկրներից միայն Վրաստանն է ստացել ԱՄՆ ժողովրդարավարության գագաթաժողովին մասնակցելու հրավեր։ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը հրավիրյալների ցանկում չկան։   Նանե Ավետիսյան  
12:40 - 16 նոյեմբերի, 2021
Սի Ծինպինը եւ Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր |armenpress.am|

Սի Ծինպինը եւ Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական եւ հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Կողմերը կարծիքների լիակատար եւ խորը փոխանակում են  կատարել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ռազմավարական, համապարփակ եւ հիմնարար խնդիրների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցերի  շուրջը»,- նշում է հեռուստաալիքը: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, երկու ղեկավարների առցանց հանդիպումն սկսվել է 08:46-ին (Երեւանի ժամանակով 04:46-ին): Առաջին կեսը տեւել է շուջ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերը գնացել են ընդմիջման: Հանդիպման երկրորդ մասն սկսվել է Պեկինի ժամանակով 11:06-ին (Երեւանի ժամանակով 07:06-ին ) եւ տեւել շուրջ 1 ժամ 18 րոպե: Ընդհանուր առմամբ երկու ղեկավարների բանակցությունները տեւել են մոտավորապես 3 ժամ 14 րոպե: Սա երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ եւ հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ վերջին հեռախոսազրույցը կայացել է սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:17 - 16 նոյեմբերի, 2021
Համանախագահները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար |azatutyun.am|

Համանախագահները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմաննի երկայնքով։  Համանախագահները հայտարարություն են տարածել` կողմերին կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները: «Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»,- ասվում է հայտարարության մեջ: 
23:40 - 15 նոյեմբերի, 2021
ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Միացյալ Նահանգները շատ անհանգստացած է բելառուսալեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։ «Մենք շատ անհանգստացած ենք Բելառուսի գործողություններով և նրանով, ինչ կատարվում է Լեհաստանի հետ սահմանին: Լուկաշենկոյի ռեժիմը շատ անհանգստացնող գործողություններ է իրականացնում»,- նշել է Հարիսը լրագրողների հետ զրույցում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջին օրերին Լատվիան, Լիտվան և Լեհաստանը հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով «միգրացիոն ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Մինսկը մերժում է բոլոր մեղադրանքները։
22:14 - 12 նոյեմբերի, 2021
ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ռազմական ակտիվությունից: Այս մասին հայտնում է cbcnews-ը։ «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և մինչ այժմ մեր հավաքած տեղեկությունը բավականին մտահոգիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոն։ Նա նշել է, որ Եվրամիությունը գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ վերահսկում է իրավիճակը․ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դիտարկել հետագա քայլերը»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս իրադարձությունների ֆոնին հայտարարել էր, որ «2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից»։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, թե սա ԱՄՆ-ի առաջին հրապարակումը և առաջին հայտարարությունը չէ, որ իրենք անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժերով։ Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բազմիցս պատասխանվել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում․ «Անհրաժեշտության դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար, եթե մեր սահմանների մոտ տեղի են ունենում մեր հակառակորդների որոշ հանդուգն գործողություններ»։ Դեռևս նոյեմբերի 3-ին Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և «ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող»։
21:06 - 12 նոյեմբերի, 2021
«ՀայՓոստը» երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները

«ՀայՓոստը» երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները

«ՀայՓոստը» սկսել է խոշոր ավիափոխադրողներ «Էյր Ֆրանս»-ի և «Լուֆթհանզա»-ի հետ համագործակցություն, որը հնարավորություն է տվել ավելացնել առաքման ուղղությունները գրեթե երկու անգամ: Հասանելի 67 ուղղությունների փոխարեն «ՀայՓոստի» հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր: Խոշոր ավիափոխադրողների հետ նոր համագործակցությունով նաև արագացել է փոստափոխանակման գործընթացը: Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ, իսկ դեպի եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով:  «Մենք մշտապես համագործակցության նոր հորիզոններ ենք ստեղծում, որոնք թույլ են տալիս ավելի բարելավել ծառայությունները և աշխարհը դարձնել ավելի մոտ և հասանելի: «ՀայՓոստի» հաճախորդներն այժմ դեպի 124 երկիր կարող են ծանրոցներ ուղարկել իրենց հարազատներին, բարեկամներին և ստանալ դրանք էլ ավելի արագ»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
14:42 - 12 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերին, 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումներին, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել դրանցում ամերիկյան փորձի ուսումնասիրման ու ներդրման կարևորությունը։ Էնթոնի Պորտանտինոն հետաքրքրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջնահերթությունների՝ մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող վերականգնողական ծառայությունների, խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թ․ պատերազմից հետո առաջնահերթ է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող ծառայությունների, նրանց կարիքների բազմակողմանի գնահատման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոթեզների տրամադրման ապահովումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող ծառայությունների, խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման, օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։  
13:50 - 12 նոյեմբերի, 2021