«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա․Չ․ի (Արմեն Չարչյանի-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Photolure-ի
12:58 - 23 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։ Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
11:58 - 20 հունվարի, 2023
ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը. «Հայաստան» դաշինք

ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը. «Հայաստան» դաշինք

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ «ՀՀ Զինված ուժերում արձանագրվեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղետը, որի հետևանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, մտերիմներին և մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Միաժամանակ, ցավով արձանագրում ենք, որ նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը»։
19:21 - 19 հունվարի, 2023
Միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը՝ արցախցու կյանքի փոխարեն. Թադևոս Ավետիսյան |armenpress.am|

Միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը՝ արցախցու կյանքի փոխարեն. Թադևոս Ավետիսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելու քաղաքականության համատեքստում Արցախում, Հայաստանում և սփյուռքում համահայկական համախմբման, միասնական դիմադրության, պայքարի կոչ արեց՝ մինչև հաղթանակ: Ավետիսյանը այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը: «Շրջափակման մեջ է հայտնվել Արցախի Հանրապետության փաստացի 120 հազար բնակչություն, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաներ, որոնք այսօր թերսնման վտանգի առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակը պարզ է: Դրա մասին նրանք արտահայտվում են բացահայտ՝ առանց վախենալու և վարանելու»,- ասաց Ավետիսյանը: Նա ընդգծեց՝ Ադրբեջանն այս փուլում ծրագրված կերպով ցանկանում է Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել Արցախի պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, հումանիտար աղետ ստեղծել և հասնել Արցախի հայաթափմանը: «Խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները, խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները: Սա արվում է մեկ իրական նպատակով, բառիս բուն իմաստով՝ դա ցեղասպանություն է ու հայրենազրկում: Ակնհայտ է նաև, որ այս իրավիճակում միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը, որը բխում է առավելապես իրենց շահերից՝ փոխարեն Արցախի, արցախցու կյանքի»,- ասաց պատգամավորը: Նա շեշտեց՝ Արցախը չի կարող լինել և գոյատևել Ադրբեջանի կազմում: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Գազամատակարարումը դադարեցված է հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից։
18:01 - 17 հունվարի, 2023
Արցախում շրջափակված են մնացել նաև ասորիներ. Միրզոևան միջազգային հանրությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ

Արցախում շրջափակված են մնացել նաև ասորիներ. Միրզոևան միջազգային հանրությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Արցախում շրջափակված են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ։ Այս մասին ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հայտարարեց ԱԺ հունվարի 17-ի նիստի հայտարարությունների ժամին:  Նա միջազգային կառույցներին և առանցքային դերակատարում ունեցող երկրներին կոչ արեց պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի նկատմամբ: Պատգամավորն ընդգծեց, որ արդեն 36 օր է՝ արցախցիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմակայում են իրենց դեմ իրականացվող հակամարդկային գործողությունների: «Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքն ավելի ցինիկ դիմագիծ է ձեռք բերել, քանի որ մարդկության դեմ հանցագործություն կատարողները թաքնվում են «բնապահպանների» դիմակի տակ: Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը հումանիտար լրջագույն աղետ է առաջացել Արցախի Հանրապետությունում: Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ այսօր Արցախում են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ, որոնք չենք կարողանում վերադառնալ «կյանքի ճանապարհի» փակ լինելու պատճառով»,- ասաց պատգամավորը: Միրզոևան նկատեց՝ ցավոք, Ադրբեջանը շարունակում է քամահրանքով վերաբերվել միջազգային հանրության, բազմաթիվ երկրների, ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ միջանցքը բացելու կոչերին: «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, առանցքային դերակատարում ունեցող երկրները պատժամիջոցներ սահմանեն 120 հազար մարդու շրջափակման մեջ պահող երկրի՝ Ադրբեջանի և նրա առաջնորդների նկատմամբ»,- ասաց նա: Պատգամավորը կոչ արեց ազգային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և կառույցներին գործուն քայլեր ձեռնարկելու՝ կանխարգելելու համար Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որի զոհն են դառնում ոչ միայն հայերը, այլ նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Գազամատակարարումը դադարեցված է հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից։
17:28 - 17 հունվարի, 2023
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ադրբեջանցիները ԵԽ-ում խնդիր են դրել, թե պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին |aravot.am|

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ադրբեջանցիները ԵԽ-ում խնդիր են դրել, թե պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին |aravot.am|

aravot.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչ է կատարվում Արցախում հրաժարականների հետ կապված, պատասխանեց. «Ես, իհարկե, ձեռնպահ կմնամ խոհանոցային բոլոր խնդիրներին անդրադառնալու առումով, բայց շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո ներքին քննարկման արդյունքում ճիշտ եզրակացության բոլորը հանգեցին, որ այսօր գերակա խնդիր կա ու հանուն այդ խնդրի բոլոր հարցերը պետք է ստորադասվեն: Արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը»։ Նրա խոսքով՝ Արցախն այսօր մեր առաջին գծում պայքարող ժողովուրդն է, ու իրենք չպիտի թույլ տան որեւէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել․ «Երկրորդը՝ այն խնդիրները, որ դնում են նախագահի հրաժարականի հետ կապված եւ դրանից բխող գործընթացներ, նոր ընտրություն, ես կարծում եմ, որ այս փուլում դա ժամանակավրեպ է»: Արմեն Ռուստամյանն ասաց, որ ադրբեջանցիներն իրենց հստակ ուղերձն ասել են Ռուբեն Վարդանյանի հետ կապված. «Անգամ մենք Եվրոպայի խորհրդում, երբ որ առիթ ունեցանք այդ հարցը քննարկելու մոնիտորինգի հանձնաժողովում, իրենք խնդիր են դնում, որ պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին: Առնվազն այդքանը բավական է, որ դա չկատարվի: Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի, թե ով այնտեղ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը»:Առավել մանրամասն՝ aravot.am-ում
16:43 - 16 հունվարի, 2023
«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը հետաձգվել է

«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը հետաձգվել է

Հայաստանն իր աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին, որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը. այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում: Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը: Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի կողմից խախտվում է 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Նրա հավաստմամբ ռուս խաղաղապահները պետք է բոլոր ջանքերը ներդնեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Հիմնական զեկուցողի խոսքով Հայաստանը պետք է հետամուտ լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում: Հարակից զեկուցող պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ 2022 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարության տեքստը շարունակում է ուժի մեջ մնալ, եւ այն արտահայտում է ԱԺ-ի դիրքորոշումը, քաղաքական գնահատականները, պահաջներն ու կոչերը: Ընթացակարգի վերաբերյալ պատգամավորը տեղեկացրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին գումարված նիստին, որում ընդունվել էր հայտարարությունը, նախորդել էր ԱԺ խորհրդի նիստը, որտեղ առաջարկվել էր ընդդիմության ներկայացուցիչներին իրենց եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած տեքստերը համադրել եւ գալ ընդհանուր հայտարարի՝ հայտարարության տեքստն ընդունելով միասնաբար: Մարիա Կարապետյանը նշել է, որ առաջարկն ընդդիմության պատգամավորների կողմից մերժվել էր, եւ նրանք լքել էին նիստերի դահլիճը: Պատգամավորը կոչ է արել հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել հայտարարության տեքստին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոչ է արել պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, քանի որ դա է նրանց պայքարի նպատակը: «Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը եռամիասնաբար պետք է պայքարեն Արցախի ժողովրդի կամքն իրականացնելու համար»,- ասել է նա: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով դեկտեմբերի 14-ի հայտարարությանը, նշել է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեւէ չի հավակնել, որ միայն հայտարարության ընդունման արդյունքում Լաչինի միջանցքը կբացվի՝ ի տարբերություն ձեր քաղաքական ուժի, որը պարբերաբար պնդում է, որ դիրքորշման փոփոխության արդյունքում՝ այն է ձեր կողմից բերված հայտարարության ընդունման պարագայում, ըստ էության, միջանցքը կբացվի»: Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը եզրափակիչ ելույթում առաջարկել է նախագծի քվեարկությունը հետաձգել՝ լրամշակման նպատակով:
16:45 - 13 հունվարի, 2023
Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան |azatutyun.am|

azatutyun.am: Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. - Ի՞նչ անեն Հայաստանի իշխանությունները, որ բացվի Լաչինի միջանցքը, կամ ի՞նչ չեն անում: - Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ասել, որ իրենք ոչինչ չեն անում, և կարծես թե Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսի ընթացքում շատ հստակ սլաքներն ուղղում էր բացարձակապես բոլորին, բայց ոչ սեփական իշխանությանն ու կառավարությանը: Այսինքն՝ ի՞նչ է ասում, ասում է ՝ «Լաչինի միջանցքը փակ է, բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել, ինձանից որևէ բան կախված չէ»: Արցախի հարցում ի՞նչ կարող ենք անել, ասում է՝ «որևէ բան չենք կարող անել»: Ի վերջո՝ պետք է ընդունել, որ Պրահայում ինքը համաձայնություն է տվել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում՝ առանց հետագա բանակցությունների, որոնք կարող էին վերաբերել Արցախի կարգավիճակին: Եվ դրան զուգահեռ ասում է՝ «այո, իրավունքների և անվտանգության խնդիր կա, բայց դա էլ՝ պաշտոնական Ստեփանակերտ գնա և բանակցիր Բաքվի հետ և փորձիր տեսնել, թե ինչ կարող ես ստանալ»: Այսինքն՝ պետք է փաստել այստեղ, որ գործող կառավարությունը որևէ բան չի նախաձեռնում և չի անում, ավելին, հակառակը՝ ասում է՝ «ես այդ բոլոր հարցերի հետ որևէ առնչություն չունեմ, Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է, թող բացեն, արցախցիների իրավունքներն ու անվտանգությունն էլ թող գնան իրենք բանակցեն Բաքվի հետ, ես այստեղ որևէ առնչություն չունեմ»:  - Ճիշտ չի՞ ասվում, որ Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է:  - Նոյեմբերի 9-ի համապատասխան կետով, իհարկե, ասվում է, որ ռուս խաղաղապահները պետք է այնտեղ վերահսկողություն իրականացնեն, բայց այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը երբ որևէ բան չի անում, որևէ մեսիջ չի հղում, այստեղ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի անում:  - Էլ ի՞նչ անի, տիկին Գրիգորյան, ամեն օր Ռուսաստանից պահանջում են: - Ինչո՞ւ է այս իրավիճակն առաջացել հիմա, ինչո՞ւ է Լաչինի միջանցքը հիմա փակվում կամ ավելի շուտ արդեն մեկ ամիս առաջ, որովհետև իմ խորին համոզմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, այնուհետև նաև Սոչիում վերահաստատեց այն, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում և առանց որևէ հետագա բանակցությունների, Ադրբեջանն այդտեղից արդեն թևավորված, որ արդեն հայկական կողմը որևէ պահանջ չունի Արցախի հետ կապված, արել է այն, ինչ ինքը հարմար է գտնում, ասում է՝ «էս իմ տարածքն է, Լաչինն էլ իմն է, ինչ ուզում եմ անում եմ»: Այսինքն՝ հայկական կողմն առնվազն չպետք է այնպիսի հայտարարություններ աներ և այնպիսի համաձայնություններ աներ, որից հետո ուղղակի հայկական կողմի որևէ հարցադրում և որևէ պնդում լուրջ չէին կարող ընդունվել որևէ մեկի կողմից: Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
13:06 - 12 հունվարի, 2023
Իշխանությունները երկակի խաղ են խաղում․ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, բայց իրենք գնում են դեպի Արևմուտք. Օհանյան
 |news.am|

Իշխանությունները երկակի խաղ են խաղում․ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, բայց իրենք գնում են դեպի Արևմուտք. Օհանյան |news.am|

news.am: Այն, որ այսօրվա իշխանությունները ճնշման ներքո են, միանշանակ է, այն, որ նրանք բանակցությունները տարել են այն ուղիով, որ ուղիով ուզում է թուրք-ադրբեջանական տանդեմը, այսինքն հրաժարվել Արցախից, եւս միանշանակ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Իսկ այն, որ այսօրվա իշխանությունները հրաժարվում են գնալ մասնակցել բանակցությունների, անընդունելի է: Ընդհակառակը, բանակցությունների վայրն այն հարթակն է, որտեղ դու կարող ես գնալ եւ պարզ բանակցային համապատասխան մարտավարություն, հնարամտություն օգտագործելով, համայն աշխարհին,. Նաեւ դիմացի մարդկանց բացատրել՝ որոնք են մեր շահերը: Իրենք հայտնվել են այսպիսի իրավիճակում, որովհետեւ երկակի խաղեր են տանում: Առաջինը ՌԴ-ն, որը տեղում, գետնի վրա միակ երաշխավորն է Արցախի իր խաղաղապահի գործունեությամբ, չնայած այդտեղ էլ որոշակի խնդիրներ կան, բայց Արցախի ու հայ ժողովրդի շահերի համար պետք է պայքարել: Մյուս կողմից իրենք գնում են դեպի Արեւմուտք, դեպի վաշինգտոնյան փաստաթուղթ, պայմանավորվածություններ: Չեմ ասում՝ չպետք է գնալ խաղաղության, Արեւմուտքի հետ հարաբերություններ չպետք է ունենալ, բայց պետք է ռեալ նայել այսօրվա գործընթացին: Այսօրվա ռեալ երաշխավորն Արցախում  եւ Հայաստանում, որը կարող է նաեւ համապատասխան գործիքակազմեր օգտագործել, դա ՌԴ-ի եւ նրա խաղաղապահի ուժերի հետ համագործակցությունն է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե հնարավոր է՝ այսօր Լաչինի միջանցքը բացվի, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես էլ եմ լսել, բայց ուզում եմ ասել հետեւյալը՝ ճանապարհը բաց լինի, թե փակ, յուրաքանչյուր իրավիճակում մենք պետք է ուղիներ ընտրենք, պետք է ընտրենք այն կարեւորը, որը պետք է հայ ժողովրդին համախմբի: Պետք է գտնել այն ուղիները, որոնք ուղղված են եւ անվտանգության ապահովման խնդիրներին, եւ նաեւ միջազգային երաշխիքներ ձեւավորելուն»: Նա ընդգծեց, որ այսօր հիմնական դերակատարը այս պայքարում պետք է լինի արցախցին, եւ հիմնական դերակատարողը, որը Արցախին պետք է աջակցի, դա ամբողջ հայ ժողովուրդն է, Հայաստանն ու Սփյուռքը. «Հիմա պետք է սպասենք, տեսնենք՝ երբ կբացեն ճանապարհը, բայց այն, որ ճնշումները միջազգային հանրության կողմից, եւ նաեւ Հայաստանի կողմից պետք է շարունակվի Ադրբեջանի նկատմամբ, դա միակ ուղին է»:
15:42 - 26 դեկտեմբերի, 2022
Երկու լավ նորություն ունեմ․ առաջինը՝ ապաշրջափակվելու ենք, երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու․ Աղվան Վարդանյան
 |news.am|

Երկու լավ նորություն ունեմ․ առաջինը՝ ապաշրջափակվելու ենք, երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու․ Աղվան Վարդանյան |news.am|

news.am: Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ. Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձված է, երկրորդ ճանապարհ չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում մի քանի նախագծերի քննարկումից հետո ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «ՔՊ–ի խոստացած երրորդ՝ Կապան–Ջրական ճանապարհը, կարծեմ, չի կառուցվել, հիմա էլ փակ է Բերձոր–Լաչին միջանցքը, որը, կարծեմ, նախկիններն են բացել։ Ծայրահեղ սահմանային իրավիճակ: Նոր բան չէ,  90–92–ին էլ էր Արցախը շրջափակված բոլոր կողմերից, Հայաստանի հետ միակ կապն ուղղաթիռն էր․ բայց կա մի աննշան տարբերություն՝ այն ժամանակ և՛ Արցախում, և՛ ՀՀ–ում իշխանություն կար, երկուսի նպատակը նույնն էր՝ անկախ պետականություն և Արցախ, Արցախն իբր անկախ պետականության հիմք։ Հիմա Հայաստանում ՔՊ իշխանությունն է, առանց պետական մտածողության, առանց Արցախի, իշխանություն՝ իշխանության համար»,–ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ Արցախում նույն վիճակն է, կամ սրա ածանցյալը նաև խառն են. «Չկա համախմբում, չկա քաղաքական–պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու: Միակ քաղաքականութունը խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն․ մուրացկանություն: Մուրացկանին չեն հարգում, խղճում են, օգնեն էլ, մուրացկան է մնում: Այսինքն, պետություն չկա, որ պարտադրի, որ իր շահը դարձնի այլոցը շահը։ Հարգելի խորհրդարան, բայց երկու լավ նորություն ունեմ․ առաջին՝ ինչպես 90–ականներին՝ ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով, Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու,  երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու»,–եզրափակեց Վարդանյանը։
12:08 - 23 դեկտեմբերի, 2022
Միրզոևան ասորիներին կոչ արեց իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին
 |armenpress.am|

Միրզոևան ասորիներին կոչ արեց իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան խորհրդարանի ամբիոնից կոչ արեց ասորիներին իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու խնդրին: «Արդեն 12-րդ օրն է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: Ադրբեջանական իշխանությունների ուղիղ հրահանգով կազմակերպված այս սադրանքը, որը փորձեցին փաթեթավորել իբրև, այսպես կոչված, բնապահպանական ակցիա, Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը կանգնեցրել է հումանիտար լրջագույն աղետի առաջ»,-ասաց պատգամավորը: Նա շեշտեց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում, այս ուղղությամբ գործուն քայլեր են պետք, ընդհուպ՝ մինչև տարբեր երկրների և կառույցների կողմից պատժամիջոցների սահմանում: Ըստ պատգամավորի՝ այդ ուղղությամբ առաջին հերթին անելիք ունի ՀՀ կառավարությունը, որը պետք է դաշնակից, գործընկեր երկրների հետ միջազգային կառույցներում հետևողական և անհապաղ աշխատանքներ իրականացնի՝ «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի հիման վրա: Սակայն Միրզոևան այսօր նման հետևողականություն չի տեսնում: ԱԺ-ում Հայաստանի ասորական համայնքը ներկայացնող պատգամավորը  նշեց. «Մեր համայնքը ևս խիստ մտահոգված է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ասորիներից, որոնք ուզում են ինչ-որ բանով օգտակար լինել»: Ասորի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում ցեղասպան քաղաքականություն և հայրենազրկում: Պատգամավորը նշեց՝ այս տեսանկյունից, ցավոք, երկու ժողովուրդները շատ նման են: Ապա ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից պատգամավորը դիմեց Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող սրտացավ ու մտահոգ ասորի ժողովրդին. «Սիրելի ասորիներ, ձեր բնակության երկրներում, ձեր քաղաքներում բարձրաձայնեք Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին: Ես վստահ եմ, որ այս ճանապարհով թեկուզ փոքր, բայց կարևոր լումա կներդնենք Արցախի և Արցախի բնակչության պաշտպանության, արդարության վերականգնման գործում: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
12:06 - 23 դեկտեմբերի, 2022
«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
 |hetq.am|

«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը: Առաջարկվել են Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ չեն մասնակցի իշխող խմբակցության առաջադրած թեկնածուների քվեարկությանը: Փաստացի, Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը քննարկեց առանց ընդդիմության: Թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Թեկնածու Արման Թովմասյանը խոսեց դատարանների ծանրաբեռնվածության մասին՝ շեշտելով, որ երբեմն պետական մարմիններն, անհարկի բողոքարկելով դատական ակտերը, լրացուցիչ ծանրաբեռնում են վարչական դատարանը: Բացի այդ, պարտվելով կրում են նաև դատական ծախսերի բեռը: Թեկնածուին հարց ուղղեց միայն «Քաղաքացիական պայանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք հնարավոր չէ ծանուցումներն ապահովել բացառապես էլեկտրոնային եղանակով: Արման Թորոսյանը նշեց, որ ծանուցման այսօրվա գործող կարգավորումներով ամբողջովին կարողանում են ապահովել պատշաճ ծանուցումները: Նրա խոսքերով, եթե ամբողջությամբ անցում կատարվի էլեկտրոնային ծանուցմանը, ապա դժվարություններ կառաջանան, օրինակ՝ մարզաբնակների դեպքում: Վահագն Թորոսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատիվ է հանդես գալ օրենսդիր մարմնում և ներկայացնել իր մոտեցումները: Թեկնածուն կարևորեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը: Նշեց, որ պալատը մեծ անելիք ունի արդարադատություն իրականացնելու միասնական դատական պրակտիկայի ձևավորման հարցում: Նշեց, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Մասնավորապես, գործերի քննության ձգձգումները, որը և՛ գործերի թվի հետ է կապված, և՛ անհարկի բողոքարկումների հետևանք է: Դատավորի թեկնածուն ասաց, որ ոչ մի կերպ արդարացված չէ վարչական մարմինների բողոքարկումներն այն դեպքում, երբ հստակ գիտեն դատական պրակտիկան ինչպես է ձևավորվել, հետևաբար պարտվելու են: «Խիղճը հանդիսանում է մարդու ամենաթանկ զարդը»,- ասաց Վահագն Թորոսյանը՝ հավելելով, որ իր գործունեության ընթացքում իր խղճին դեմ չի գնացել, ինչը կարևոր հանգամանք է դատավոր աշխատելու համար: Պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ վարչական մարմինների կողմից «տրադիցիոն» բողոքարկումները ծանրաբեռնում են դատարանին: Հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ հետազոտություն ներկայացնել, թե ինչպիսին է դատական պրակտիկան, որ եթե 80% դեպքերում դատարանը չի բավարարում, այլևս չբողոքարկեն: Վահագն Թորոսյանը նշեց, որ հաճախ բողոքները «քոփի» են անում: Առաջին ատյանի դատարանում վարչական մարմնի պատասխանը վերադաս ատյանում ներկայացվում է որպես բողոք: Թեկնածուն նշեց, որ երբեմն բողոքները ներկայացվում են զուտ ինչ-որ բան ապացուցելու համար, գուցե՝ վերադասին: Թորոսյանն ասաց, որ այստեղ քննարկվում է երևույթը, որ վարչական մարմնի համար օրենսդրական պարտադիր պահանջ դառնա՝ հաշվի առնել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները: Դրանով կբարձրանա մատուցվող արդարադատության որակը, ինչից շահելու են բոլորը: Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը գոհունակություն հայտնեց, որ թեկնածուն ներկայացրեց իր տեսակետը, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Ապա հետաքրքրվեց հաշտարարության ինստիտուտի մասին: Վահագն Թորոսյանի կարծիքով անհրաժեշտ է, որ ընտանեկան վեճերով զույգերն անցնեն հաշտարարության փուլը, քանի որ այստեղ գործ ունենք ընտանիքի, երեխաների հետ: Արգիշտի Ղազարյանն իր ելույթում ասաց, որ «ծավալուն ելույթի միտում չունի», համաձայն է գործընկերների դիրքորոշումների հետ: Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, արդյոք թեկնածուի համար անհարմարություն է ԱԺ-ի առջև ներկայացնելու իր մոտեցումները՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար: Պատգամավորը մատնացույց արեց, որ ընդդիմադիրներին կարծես թե չի հետաքրքրում հարցը և ստացվում է, որ միայն իշխող խմբակցության կողմից է թեկնածուն ընտրվում: Արգիշտի Ղազարյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից ընտրվելը, անկախության սեգմենտ պարունակում է:  Ըստ նրա՝ դժվար է կառուցել խոսքը, գտնել մեխանիզմ պատգամավորի, քաղաքական ուժի բարեհաճությունը կորզելու համար: Սակայն, նշեց, որ կաշկանդված չէ ելույթ ունենալու համար: «Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք, մեխանիզմը տանում է դրան»,- ասաց Ա. Ղազարյանը: Թեկնածուն ակնհայտ դժգոհ էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորին ընտրում է Ազգային ժողովը: Նա իր ելույթից հետո դուրս եկավ դահլիճից, ինչն անհարգալից վերաբերմունք դիտարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինս նշեց, որ թեկնածուն դեռ պետք է եզրափակիչ ելույթ ունենար ԱԺ ամբիոնից: Շարունակությունը` hetq.am-ում
16:48 - 20 դեկտեմբերի, 2022
Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը

Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարեւորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում հստակ ռազմավարության մշակումը: Կողմերն արձանագրել են, որ Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար: Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու ուղիների վերաբերյալ: 
17:32 - 16 դեկտեմբերի, 2022
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին հայտարարության նախագծի ընդունումն է։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Նիստի սկզբում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը։  Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց՝ իրենց գնահատմամբ նախագիծը ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնում է թուրք ադրբեջանական տանդեմին․ «Երեկ ընդդիմադիր խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել, որ այսօր արտահերթ նիստ տեղի կունենա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունը՝ արտահերթ նիստի օրակարգում քննարկելու այն նախագիծը, որը ներկայացրել ենք։ Հիմա քննարկվում է ՔՊ խմբակցության նախագիծը։ Մեր գնահատմամբ՝ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի․ սա ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական  տանդեմին»։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն էլ ասաց՝ սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ․ «Փաստացի Հայաստանն ու Արցախը այսօր կանգնած են նոր պատերազմի շեմին, Արցախը այսօր կանգնած է ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձև համարժեք չէ Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն հայտարարությունը և մոտեցումները, որ դուք արտահայտում եք, ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար: Այսօր մենք մեր հայրենակիցների հետ մեր խոսքը կներակայացնենք 16:00-ին Կառավարության շենքի դիմաց»։
14:22 - 14 դեկտեմբերի, 2022
ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան

 |armenpress.am|

ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ոչ բավարար է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: «Ոչ բավարար եմ գնահատում:  Հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ կիրառել: Ուժ կիրառելու մանդատը կա և այդ մանդատը գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, և այդ մանդատը Ռուսաստանն ունի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ունի նաև որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ և ի վերջո ունի նաև որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավորներից մեկը: Այդ մանդատը կա և այն պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունը:
13:23 - 14 դեկտեմբերի, 2022