Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Զրույցը կայացել Է Մոսկվա Ֆրանսիայի պետության ղեկավարի այցի նախօրյակին: «Ղեկավարները քննարկել են գործադրվող դիվանագիտական ջանքերը եւ դիմադարձման ջանքներն ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի շարունակվող կուտակման, ինչպես նաեւ հավաստել են Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Նրանք պայմանավորվել են, որ իրենց անձնախմբերը կպահապանեն կապը եւ կշարունակեն կոնսուլտացիաները մեր դաշինկիցների եւ գործընկերների, այդ թվում Ուկրաինայի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը: Սա արդեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների երկրորդ հեռախոսազույցն Է շաբաթվա ընթացքում, նախորդը կայացել Էր փետրվարի 2-ին: Փետրվարի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի իր ֆրանսիացի պաշտոնակցին: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ղեկավարները, որոնք երեք անգամ հեռախոսով զրուցել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, մտադիր են արծարարծել շատ թեմաներ: Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը պլանավորում Է այցելել Ուկրաինա: Ինչպես իր հերթին տեղեկացրել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբիել Ատալը, Մակրոնի այցերը Մոսկվա եւ Կիեւ կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացման՝ Փարիզի ջանքերի շարունակությունը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում եւ հիշեցերել Է, որ ռուսական զորքերի բոլոր տեղաշարժերը տեղի են ունենում իր սեփական տարածքում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:14 - 07 փետրվարի, 2022
Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում |armenpress.am|

Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ առկա լարված իրադրությունը: Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Առաջնորդները տեղեկացրել են մեկը մյուսին միջազգային գործընկերների հետ տարվող բանակցությունների մասին՝ անդրադառնալով նաև այս շաբաթ վարչապետի՝ Կիև կատարած այցին: Նրանք համաձայնել են, որ առկա լարվածության պայմաններում դիվանագիտական լուծման որոնումը պետք է մնա որպես առաջնահերթություն»,- ասվում է հայտարարության մեջ: Նրանք ընդգծել են, որ երկու երկրները շարունակելու են համագործակցությունը՝ մշակելու պատժամիջոցներ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման պարագայում: Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են նաև երկկողմ կապերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ի անդամների միասնականությունն ապահովելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր:
17:27 - 05 փետրվարի, 2022
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հեռավար հանդիպումը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հեռավար հանդիպումը

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
20:41 - 04 փետրվարի, 2022
Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները, որը «շարունակում է ռազմական ուժ կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ», ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ջո Բայդենն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և քննարկել են համակարգումը ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ «Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ արագ և խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու» համար, նշված է հաղորդագրությունում։ Բայդենը և Մակրոնը նաև պայմանավորվել են, որ իրենց թիմերը սերտ շփումներ կպահպանեն՝ ներառյալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակում, որպեսզի մշակեն «համակարգված և ինտեգրված մոտեցում այս խնդիրների լուծման համար»:
10:08 - 03 փետրվարի, 2022
Պուտինը Մակրոնի հետ զրույցում մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը |tert.am|

Պուտինը Մակրոնի հետ զրույցում մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին և դրանից հետո կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը ուշադիր ուսումնասիրում է հունվարի 26-ին ստացված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններն անվտանգության երաշխիքների մասին, ինչից հետո կկողմնորոշվի իր անելիքների հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները:«Ամերիկյան և նատոյական պատասխաններում այդպես էլ հաշվի չի առնվել ՌԴ-ի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսին են ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, ռուսական սահմանի մոտ սպառազինման հարվածային համակարգերի տեղակայումը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքեր, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
17:57 - 28 հունվարի, 2022
Մակրոնը հայտնել է չպատվաստվածների կյանքը բարդացնելու մասին 
 |1lurer.am|

Մակրոնը հայտնել է չպատվաստվածների կյանքը բարդացնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայում աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, միևնույն ժամանակ ուժեղանում է քաղաքական լարվածությունը պատվաստման անցագիր ներմուծելու նախագծի շուրջ: Փաստաթուղթն անհնար կդարձնի չպատվաստվածների տեղաշարժը՝ կարգելվի մասնակցել հասարակական կյանքին՝ կոլեկտիվ միջոցառումներին, սեմինարներին, կոնֆերանսներին, գնալ կինոթատրոն կամ ճանապարհորդել գնացքով՝ գրում է BBC-ն: Նախագիծը խորհրդարան ներկայացնելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրականացնում է իր սպառնալիքը՝ լրջորեն բարդացնել երկրի այն բնակիչների կյանքը, որոնք չեն ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, իսկ չպատվաստվածների թիվը 5 միլիոն է: «Ես ցանկանում եմ նյարդայնացնել չպատվաստվածներին: Ես նրանց բանտ չեմ ուղարկի,- ասել է նախագահը,- փոխարենը կասենք, որ հունվարի 15-ից չեք կարող ռեստորան հաճախել, չեք կարողանա սուրճ խմել, թատրոն, կինո գնալ»։ Ֆրանսիայի նախագահի արտահայտությունը՝ «emmerder» (նյարդայնացնել-խմբ.), կարելի է մեկնաբանել նաև ոչ նորմատիվային արտահայտություն: Էմանուել Մակրոնի հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել, դրանից հետո նրա քաղաքական հակառակորդները խիստ քննադատել են հանրապետության ղեկավարին այդ արտահայտության համար: Խորհրդարանում քննարկումն այս օրինագծի շուրջ, որը գործնականում արգելում է չպատվաստված անձանց մասնակցել հասարակական կյանքին, շարունակվել է ամբողջ երեկո և կասեցվել է կեսգիշերից հետո։ Ներկա պատգամավորների մեծ մասը քվեարկել է քննարկումը հետաձգելու օգտին՝ վտանգելով տեքստի վերջնական ընդունման ժամանակացույցը։
18:48 - 05 հունվարի, 2022
Մակրոնը հայտարարել Է, որ ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին |armenpress.am|

Մակրոնը հայտարարել Է, որ ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում Է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել: Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես Է  պատասխանել. «Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ: «Հենց որ սանիտարական պայմաններ լինեն, որոնք դա թույլ կտան, եւ ես այդ հարցն անձամբ ինձ համար հստակ դարձնեմ, ես կասեմ: Այդ որոշումը ամրապնդվում Է իմ ներսում: Ես պետք Է վստահ լինեմ, որ կկարողանամ այդքան հեռու գնալ, ինչպես ցանկանում եմ»,-ասել Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա ապրիլին: Նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել են ավելի քան երեք տասնյակ թեկնածուներ, որոնց թվում են՝ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Վալերի Պեկրեսը, լրագրող եւ գրող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել Է «Հետնվաճում» (ReconquՍte) կուսակցության ստեղծման մասին, «Եվրոպա-Բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության անդամ Յաննիկ Ժադոն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն (Սոցիալիստներ), ինչպես նաեւ կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:44 - 05 հունվարի, 2022
Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի  կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են գործել սինքրոն: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ, երկրների ղեկավարները նաև բարեմաղթանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ։
20:02 - 21 դեկտեմբերի, 2021
ԵՄ մի շարք երկրներ քննարկում են Աֆղանստանում ընդհանուր դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը․ Մակրոն |azatutyun.am|

ԵՄ մի շարք երկրներ քննարկում են Աֆղանստանում ընդհանուր դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք մի քանի եվրոպական երկրների հետ մտածում ենք ընդհանուր տեղ կազմակերպել, որտեղ կարող էին ներկա լինել եվրոպացի դիվանագետները», - Էմանյուել Մակրոնի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը։ «Այդ քայլը տարբերվում է քաղաքական ճանաչումից կամ «Թալիբանի» հետ քաղաքական երկխոսությունից։ Մենք կփորձենք ներկայացուցչություն բացել հնարավորինս շուտ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ նախ պետք է կարգավորվեն դեսպանատան անվտանգության հարցերը։ Օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները նոյեմբերին երկօրյա բանակցություններ են անցկացրել Եվրամիության դիվանագիտական պատվիրակության հետ և կոչ արել եվրոպացի դիվանագետներին տարանջատել քաղաքական նկատառումները մարդասիրականից։ Արևմտյան երկրները «Թալիբանը» չեն ճանաչում որպես Աֆղանստանի օրինական ղեկավարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թալիբները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են միջազգային ճանաչման հասնել։
16:32 - 04 դեկտեմբերի, 2021