Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար |armenpress.am|

Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում։ «Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ»,- արձանագրել է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքով, «շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»: «Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային եւ միեւնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի բախումը կանխելու համար»,- ամփոփել է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն է: «Եվ դա նաեւ համապատասխանում է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը»,- եզրափակել է Գերմանիայի կանցլերը: ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության է ենթարկվում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիեւին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:23 - 28 սեպտեմբերի, 2022
Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

 |armenpress.am|

Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա |armenpress.am|

armenpress.am: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Ակնհայտորեն Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, փորձում է իր տարածքային հետաքրքրությունները առաջ մղել: Մենք չպետք է Հայաստանը թողնենք Ռուսաստանի հույսին: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի ժողովրդավարությունը»:
10:29 - 16 սեպտեմբերի, 2022
Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար
 |hetq.am|

Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար |hetq.am|

hetq.am: Եվրախորհրդարանի երեկվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերմանացի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրոպական միությանը Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի բռնապետ նախագահ Ալիեւի հետ համագործակցության համար։ Իր խոսքը մասնավորապես ուղղելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ նախկինում լրագրող, Die PARTEI կուսակցության հիմնադիր Զոննեբորնն ասել է. «Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիեւին։ Եվ մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուռ են, նախկինում բռնապետ, իսկ հիմա ձեր բնութագրմամբ՝ վստահելի գործընկեր Ալիեւը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա։ Մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի ազատության եւ քաղաքացիական ազատությունների առումով»։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւն առաջամարտիկ է միայն Քրիստոնեա-դեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելու գործում (որի անդամ է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը-խմբ.)։ «Երբ դուք սկսեցիք ձեր ծառայությունն այստեղ, ես մտածում էի, որ դուք պարզապես ոչ կոմպետենտ եք եւ մի քիչ հանցագործ, հիմա գիտեմ, որ դուք զուրկ եք բարոյականությունից։ Ես չգիտեմ՝ այլեւս ինչ ասել Եվրամիության վիճակի մասին, միայն մի բան՝ մենք չպետք է թողնենք ԵՄ-ն լեյեններին»,- ելույթն ավարտեց Սոննեբորնը։
12:45 - 15 սեպտեմբերի, 2022
Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոմական այցով ժամանել Գերմանիա։ Վերջինս և կանցլեր Շոլցը հանդիպում են ունեցել, որից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ «Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին հարցին՝ Շոլցը հակամարտությունն անվանել է «անիմաստ» և կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով»,- փոխանցում է  Deutsche Welle-ն։ Նշենք, սակայն, որ այս անգամ ռազմական գործողություններ են տեղի ունենում ոչ թե Արցախի Հանրապետությունում, այլ ՀՀ ինքիշխան տարածում։ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով և հայկական տարածքներ օկուպացնելով։ Հակառակորդի թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
12:00 - 15 սեպտեմբերի, 2022
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել 100 պացիենտի համար նախատեսված մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել 100 պացիենտի համար նախատեսված մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերն առաջին անգամ փորձարկել են նվիրաբերված պուլսօքսիմետրերը:   Գերմանիայի կառավարության կողմից, «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ, Հայաստանին է նվիրաբերվել 100 պացիենտի համար նախատեսված մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր:   Լենա Նանուշյանը կարևորել է նման գործակցությունը. «Չնայած այս պահին մեր երկրում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, այնուամենայնիվ, աշնանը` հատկապես կրթական հաստատությունների վերաբացմանը զուգընթաց, քովիդով հիվանդացության ցուցանիշի աճ է կանխատեսվում: Նման գործընկերային հարաբերությունները հույժ կարևոր են համավարակների ժամանակ»:   Դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ այս նվիրատվությունն առողջապահության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության մաս է կազմում և կօգնի դիմակայել հնարավոր մարտահրավերներին:  
17:40 - 29 օգոստոսի, 2022
Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ

 |armenpress.am|

Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ մտադիր է համաձայնություն ձեռք բերել ռուսականի հումքին փոխարինող մատակարարումների շուրջ: Օգոստոսի 22-ին այս հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնրեալ ժամանելուց հետո: «Երկիրը (Կանադան) նույնպիսի հարուստ օգտակար հանածոներ ունի, ինչպես եւ Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ սա հուսալի ժողովրդավարություն է»,- մեջբերում է կանցլերի խոսքը DPA գործակալությունը: «Այս կերպ մենք մեզ համար բացում ենք համագործակցության նոր ոլորտներ: Մենք ցանկանում ենք սերտորեն փոխգործակցել հատկապես կանաչ ջրածնի հիման վրա տնտեսության կազմակերպման հարցում»,- ասել է Շոլցը լրագրողներին: DPA-ն ճշտում է,որ կանցլերի այցի ժամանակ պլանավորվում է Գերմանայի եւ Կանադայի միջեւ համաձայնագրի ստորագրում կանաչ ջրածնի արտադրության եւ փոխադրման բնագավառում սերտ կոոպերացիայի շուրջ: Բացի դրանից, կքննարկվի Կանադայից Գերմանիա հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ այնպիսի միներալների եւ մետաղների մատակարարումների հարցը, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, լիթիումը եւ գրաֆիտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:28 - 22 օգոստոսի, 2022
Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ
 |tert.am|

Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրին հնարավոր է հասնել, եթե Իրանին երաշխիքներ տրվեն, որ իր տնտեսական օգուտները հաշվի կառնվեն ԳՀՀԾ շրջանակում, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։«Մենք մեր տեսակետները Եվրամիության ներկայացուցչի միջոցով փոխանցել ենք մյուս կողմերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, և սպասում ենք պատասխանի: Մենք պետք է համոզվենք, որ մեր բոլոր կարմիր գծերը հաշվի են առնվել, և մենք կարող ենք լիարժեք տնտեսական օգուտներ քաղել մեր առջև դրված համաձայնագրից: Եթե հասնենք այս կետին, ապա կարող են քննարկվել այլ փուլեր», - ասել է Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը:Միացյալ Նահանգները 2015 թվականի համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականին և վերականգնել  է այն հակաիրանական պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին համաձայնագրով։ Իրանը և համաձայնագրի մնացած կողմերն անցած տարվանից բանակցություններ են վարում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ ուսումնասիրելու գործարքի վերականգնման և պատժամիջոցների վերացման ներուժը: Այս ամսվա սկզբին Եվրամիությունը, որը գործում է որպես բանակցությունների համակարգող, հանդես է եկել գործարքի վերանայված տարբերակով, որը պարունակում է մի շարք զիջումներ հօգուտ Իսլամական Հանրապետության:
13:46 - 19 օգոստոսի, 2022
Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին
 |tert.am|

Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի պաշտպանում ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «ռուս ժողովրդի պատերազմը» չեն։Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Օսլոյում Սկանդինավյան խորհրդի նիստի շրջանակում համատեղ մամուլի ասուլիսում։«Ես կարծում եմ, որ սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, սա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի պատերազմն է, և մենք պետք է շատ հստակ լինենք այս հարցում»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր դադարեցման մասին հարցին։Այսպիսով, Գերմանիայի կառավարության ղեկավարն անուղղակիորեն հաստատել է, որ Բեռլինը դեմ է բոլոր ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումներին։
09:33 - 16 օգոստոսի, 2022
Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու
 |azatutyun.am|

Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է, որ իր կառավարությունը կօգնի քաղաքացիներին, եթե նրանք չկարողանան վճարել էներգիայի համար, սակայն խոստովանել է, որ առաջիկա ամիսներին երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Վառելիքի գների աճը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով, շատերի համար լուրջ ֆինանսական բեռ է դարձել Գերմանիայում և նրա սահմաններից դուրս: «Մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու քաղաքացիներին հաղթահարել այս դժվար ժամանակաշրջանը», - ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում: Նա նշել է, որ կառավարության կողմից արդեն ձեռնարկվում են բազմաթիվ միջոցառումներ՝ երկրի բնակիչների ֆինանսական խնդիրները մեղմելու և ռուսական նավթին, ածուխին ու գազին այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։ Հարցին, թե արդյո՞ք նա մտավախություն ունի, որ դժգոհությունը կարող է վերաճել բողոքի ցույցերի, Շոլցը նշել է, որ Գերմանիան սոցիալական ապահովման ուժեղ ավանդույթներ ունի։ «Ես չեմ հավատում, որ մեր երկրում անկարգություններ կլինեն», - ասել է կանցլերը՝ միևնուն ժամանակ խոստովանելով, որ այս ձմռանը «շատ պահանջներ» կլինեն, քանի որ երկիրը փորձում է համատեղել էներգիայի պակասը՝ միջուկային էներգիայից և հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու վաղեմի ծրագրերի հետ:
13:00 - 12 օգոստոսի, 2022
Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ
 |azatutyun.am|

Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը Stern հանդեսին տված հարցազրույցում հաստատել է, որ օրերս Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 1998թ․-ից 2005 թվականներին կանցլերի պաշտոնը զբաղեցրած Շրյոդերի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայում ստեղծված կացությունն ու ռուսական էներգակիրների մատակարարումը Եվրոպա։ «Լավ լուրն այն է, որ Կրեմլը [Ուկրաինայում առկա] խնդիրների լուծումը ցանկանում է գտնել բանակցությունների միջոցով», - նշել է Շրյոդերը։ Խոսելով էներգետիկ թեմաների մասին՝ գերմանական կառավարության նախկին ղեկավարը պնդել է, որ իր երկիրը առաջիկա ձմռանը էներգետկ ճգնաժամից խուսափելու միայն մեկ տարբերակ ունի՝ շահագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։ «Եթե չօգտագործեք «Հյուսիսային Հոսք 2»-ը, ապա ստիպված եք լինելու բախվել բարդությունների», - նշել է Շրյոդերը։
14:44 - 03 օգոստոսի, 2022