Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Ասացի, որ չեմ կարող ցույցի գալ, ասաց՝ այդ դեպքում դպրոց մի բերեք երեխային․ ծնողը՝ դպրոցի դասադուլի մասին

Ասացի, որ չեմ կարող ցույցի գալ, ասաց՝ այդ դեպքում դպրոց մի բերեք երեխային․ ծնողը՝ դպրոցի դասադուլի մասին

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի թիվ 5 դպրոցի աշակերտները և ուսուցչական աշխատակազմը հավաքվել են մարզպետարանի դիմաց և վանկարկում են տնօրենի՝ Մաշա Իվանյանի անունը։ Պատճառը, ըստ այդ տեղեկությունների, դպրոցի տնօրենի՝ երեկ կայացած ընտրություններն են, որի ժամանակ միակ թեկնածուն՝ Մաշա Իվանյանը, չի ընտրվել, քանի որ կառավարման խորհրդի հինգ անդամները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։ Ըստ ցուցարարների, այդ ընտրությունը ուղղորդված է եղել, ինչն էլ դասադուլի պատճառ է դարձել։ Արմավիր քաղաքի բնակիչ Արմանե Մխիթարյանի երեխան սովորում է նույն դպրոցի նախակրթարանի ռուսական բաժնում։ «Երեկ ինձ զանգեց ուսուցիչը, ասաց, որ վաղը երեխայի հետ 8։30 լինենք մարզպետարանի մոտ՝ ցույցի ենք»,-պատմում է Արմանեն։Նրա խոսքով, իրենք հայտնել են, որ ցույցը կազմակերպվում է ի պաշտպանություն դպրոցի տնօրենի, քանի որ նրա և աշխատանքի հետ կապված ինչ-որ խնդիր կա, իսկ աշխատակիցներն ուզում են սատարել։ «Ասացի, որ չեմ կարող ցույցի գալ, քանի որ էդպիսի ցույցերին դեմ եմ։ Նշեց, որ դա կամավոր կերպով է կատարվում։ Հայտնեցի, որ եթե կամավոր է, մենք չենգ գնա։ Ասաց՝այդ դեպքում դպրոց մի բերեք երեխային»,-պատմում է Արմանեն։ Վերջինս շեշտում է, որ ինքը ուսանող է և ստիպված է եղել այսօր բացակայել դասից, քանի որ պետք է մնար տանը և խնամեր երեխային՝ դպրոցում դաս չլինելու պատճառով։ Արմանեի խոսքով, ինքը միակ ծնողը չէ, որ վրդովված է այս իրավիճակից․ «Ծնողներից շատերը՝ նույնպես աշխատող , շատ վրդովված էին, քանի որ այսօր աշխատանքի գնացել են իրենց երեխաների հետ։ Ու նույնպես կարծում են, որ տնօրենի, ուսուցիչների ու մարզպետարանի խնդիրները նախակրթարանի հինգ-վեց տարեկան երեխաներին չեն վերաբերում։ Օրենքի խախտում է, երեխայի իրավունքների խախտում է, ծնողի իրավունքների խախտում է»,-շեշտում է Մխիթարյանը ու եզրափակում․ «Պարզվեց, որ ինչ-որ քրեական գործ կա հարուցված տնօրենի դեմ։ Իվանյանին չեմ ճանաչում, մի առիթով եմ տեսել միայն։ Տարբեր կարծիքներ կան նրա մասին։ Չեմ կարող ասել՝ ճիշտ են, թե սխալ, բայց ամեն դեպքում այդ ամենը չի վերաբերում աշակերտներին։ Ես չեմ ուզում մտնել քրեական գործի մեջ, որը հարուցված է տնօրենի դեմ․ դա մեզ չի վերաբերում։ Մեզ վերաբերում է այն, որ այսօր ուղղակի դասերը չեղարկվել են, որպեսզի տնօրենի հարցերը լուծեն»։ Մարգարիտա Ղազարյան
15:31 - 16 մայիսի, 2019
Արշալույսցիները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը |news.am|

Արշալույսցիները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը |news.am|

news.am։ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները այսօր՝ մայիսի 15-ին, փակել էին Արմավիր-Երեւան ավտոճանապարհը։ Նրանք պնդում են՝ լիազորությունները կասեցված համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մարզպետարանը հովանավորում է։Համայնքի բնակիչներից Շահբազյան Վիրաբը պատմեց, որ օրերս Արշալույս համայնքի ավագանու նիստ է գումարվել մարզպետարանի ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանի մասնակցությամբ եւ նիստին ներկա է եղել նաեւ Զարզանդ Գրիգորանը։ Համայնքի բնակիչները շեշտում են՝ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, ուստի նա իրավունք չուներ մասնակցել ավագանու նիստին։ Համայնքի բնակիչները մի քանի օր առաջ բողոքի ցույց են արել Գլխավոր դատազության դիմաց, սակայն բնակիչներին զանգահարել է մարզպետի օգնականը եւ հայտնել, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ավագանու այդ նիստի որոշումները չեղյալ հայտարարելու գրություն է ուղարկել։Այսօր արշալույսցիների հետ հանդիպման է եկել մարզպետը եւ հավաստիացրել, որ ավագանու այդ նիստը առոչինչ համարելու մասին գրություն է ուղարկել։Այժմ արշալույսցիները Արմավիր–Երեւան ճանապարհը բացել են։Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետը պատմեց, որ մարզպետարանի ներկայացուցիչը գնացել եւ արձանագրել է, որ Զարզանդ Գրիգորյանը մասնակցում է նիստին, մինչդեռ ինքն մասնակցելու իրավունք չուներ, ուստի ավագանու այդ որոշումը առոչինչ ճանաչելու վերաբերյալ ինքն գրություններն ուղարկել է։
11:44 - 15 մայիսի, 2019
Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել |hetq.am|

Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել |hetq.am|

hetq.am։ Մոտ 3 ամիս է՝ Արմավիրի մարզի Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Համայնքապետ Լևոն Վարդանյանի ասելով՝ համայնքապետարանի հաշիվներն արգելանքի տակ են դրվել պետեկամուտների կոմիտեի կողմից՝ 2017-2018թթ. աշխատավարձերի հետ կապված վճարները չկատարելու պատճառով: Համայնքապետի խոսքերով՝ ՊԵԿ-ում հարուցվել է  երկու վարույթ՝ մի դեպքում 600 հազար դրամի, մյուս դեպքում՝ 1 մլն 600 հազար դրամի չափով: Ընդհանուր պարտքը կազմում է մոտ 2 մլն 200 հազար դրամ, որի հետ կապված էլ հաշիվներն արգելանքի տակ են:Լևոն Վարդանյանը պաշտոնը ստանձնել է 2019թ. հունվարի 8-ին և այդ օրվանից հաշիվները եղել են արգելանքի տակ: Հարկերը հավաքագրվում են և մոտք արվում, սակայն այդ գումարները ևս մնում են արգելանքի տակ, և հնարավոր չէ նույնիսկ հավաքագրածով աշխատավարձ վճարել: «Այս պահին հաշվի ենք առնում առաջին անհրաժեշտության ծախսերը, որոնցից մեկը խմելու ջրի էլեկտրաէներգիայի ծախսերն են: Դա մի կերպ կարողանում ենք ապահովել»,-ասում է Լևոն Վարդանյանը: Ջրաշենի ավագանին ուղիներ է փնտրում համայնքում առաջին անհրաժեշտության աշխատանքներն իրականացնելու համար, հակառակ դեպքում՝ գյուղում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Ավագանին մարտի 6-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ճանապարհների առուների մաքրման աշխատանքներն առաջնային անհրաժեշտություն համարելու համար, սակայն, հաշվի առնելով, որ «համայնքապետարանի բոլոր հաշիվները կալանքի տակ են, որոշեց կատարված աշխատանքի դիմաց ներգրավված անձանց վճարել կանխիկ»: Համայնքապետ Լևոն Վարդանյանն ասաց, որ այս վիճակը կշարունակվի ևս 1-2 ամիս:
09:12 - 10 ապրիլի, 2019
Երևան-Արմավիր երթուղու թնջուկը նախարարության և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում է

Երևան-Արմավիր երթուղու թնջուկը նախարարության և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում է

armenpress.am։ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ վարորդները կառավարության շենքի դիմաց կրկին գործադուլի են դուրս եկել՝ բողոքելով անօրինական ուղևորափոխադրումներից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նախարարի հանձնարարականով խնդիրն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է: «Բանն այն է, որ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել մրցույթում և ուղևորափոխադրումն իրականացնում է նոր մեքենաներով՝ 500 դրամ սակագնով: «Ալ տրանս» ընկերությունն էլ ուղևորափոխադրումներ իրականացնում է Երևան- Մեծամոր, Երևան- Մյասնիկյան գյուղ ուղղությամբ՝ գազել մակնիշի ավտոմեքենաներով՝ 400 դրամ սակագնով: Երևան-Մյասնիկյան գյուղ հատվածում կա Արմավիր կանգառ, որտեղից վարորդները ուղևոր են վերցնում: Երևան-Արմավիր երթուղին սպասարկող ընկերությունն էլ մեղադրում է մյուս ընկերությանը ուղևորներ տանելու մեջ»,-ասաց նա: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները տեսչական մարմնի հետ աշխատանք են տանում ամենօրյա ռեժիմով: «Մենք պարբերաբար փոխադրողների հետ հանդիպում ենք, բացատրական աշխատանքներ ենք տանում, փորձում ենք ամեն կերպ խնդիրներին լուծում տալ: Ես անձամբ եմ այնտեղ եղել և ոչ մի խախտում չի գրանցվել թե՛չվացուցակների, թե՛ապօրինի ուղևորափոխադրողների հետ կապված»,-ընդգծեց նա: Արզումանյանը նշեց, որ անօրինական ուղևորափոխադրումների խնդրին կարող է լուծում տալ միասնական տրանսպորտային համակարգը: «Մենք կունենանք գործիքակազմ, որը հնարավորություն կտա որակով սպասարկում իրականացնել»,-հավելեց նա: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Երևան-Արմավիր ուղևորափոխադրման համակարգում ժամանակին ուղևորահոսքի ճիշտ հաշվարկում չի արվել, չվացուցակները ճիշտ չեն կազմվել: «Արմավիր քաղաքը տարանցիկ կետ է և թույլատրել են բոլոր ուղևորափոխադրողներին այնտեղ կանգառ կատարել, ինչն էլ հանգեցրել է շահերի բախման, դրան գումարվում են ապօրինի ավիափոխադրումները, կանոնավոր ուղևորափոխադրման գնին մոտ արժեքով տաքսի ծառայությունները»,-ասաց նա: Հիմա սպասում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում տեղի ունենա համապատասխան փոփոխություն, որպեսզի վերահսկողական գործառույթը լինի լիարժեք»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը դիմում է ՊԵԿ-ին, վերջինիս համապատասխան ստորաբաժանումներն էլ համապատասխան արձանագրություն են կազմում և վարչական վարույթ են իրականացնում:
12:45 - 27 մարտի, 2019
Արմավիր-Երևան երթուղու գործադուլը շարունակվում է|armtimes.com|

Արմավիր-Երևան երթուղու գործադուլը շարունակվում է|armtimes.com|

armtimes.com Արմավիր-Երեւան միկրոավտոբուսների վարորդները երեկվանից կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում` հրաժարվելով երթուղի դուրս գալ: Նրանց բողոքն ուղղված է սպիտակ համարանիշներով անօրինական գիծ մտած կազմակերպությունների դեմ: Արմավիր-Երեւան երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանն ասաց, որ 2 օր է՝ իր միկրոավտոբուսները չեն աշխատում, բայց նախարարությունից որևէ արձագանք և մտահոգություն չկա: Կազմակերպությունն արդեն 30-40 տարի աշխատում է, բայց երկար ժամանակ է՝ ընկերության երթուղիներ կանգնած են այս խնդրի առաջ: Ամռանից այս խնդիրը բարձրաձայնել են, մի ամսվա մեջ 50-ից ավելի դիմում ենք գրել, դիմել ենք բոլոր կառույցներին, որ վերացնեն Արմավիր-Երեւան գծի մեջ ապօրինաբար վաճառվող ընկերությունները, սակայն նախարարությունից իրենց առաջարկել են շարունակել աշխատել և սպասել: Ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանի՝ երթուղագիծը սպասարկելու համար միկրոավտոբուսները վարկերով է ձեռք բերել, բիզնեսն ընդլայնելու համար էլ 410 միլիոն դրամի ներդրում է արել, վարորդներն էլ իրենց գրպանից գումարներ են ծախսել, լիցենզիա եւ դեղին համարանիշներ հանել, բայց այսօր մնացել են առանց ուղևորահոսքի: Այսօր իրենց պահանջը միայն օրինականութունը վերականգնելն է.«Նախարարությունը թող ոչ թե քրեական հեղինակություններին տեղ տա, այլ իր փոխադրողներին: Այս հարցին վաղուց կարող էին լուծում տալ, որ ես էլ կարողանայի աշխատել: Ո՞նց կարող է ղեկավարությունը գա, տեսնի՝ 30-40 մեքենա ապօրինաբար, սպիտակ համարներով, սեփական համարներով աշխատում է ու մինչ այսօր քայլեր չձեռնարկի»- ասաց Շուշանիկ Խաչատրյանը: Նրա վստահեցմամբ՝ ապօրինաբար աշխատող և իրենց աշխատանքը խոչընդոտող «գծի տերերից» մեկը Սիմոնյան Ռուբենն է, ով հայտնի է Բոգո անունով: «6-7 գիծ վաճառել են Արմավիր-Երևան գծի մեջ: Մի քանիսի անունները կարող եմ ասել, հենց մեկը Բոգոն`Սիմոնյան Ռուբենը, ու նրա հետ էլ մի քանի հոգի Նորագյուղից: Հենց մենակ 45-50 մեքենա` չհաշված 7 տեղանոց տաքսիները, իրենց աշխատողների մեքենաները, Բոգոն է աշխատեցնում: Կիլիկա ավտոկայանի կողքը ավտոկայան են սարքել ու աշխատում են, նախարարությունն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում»- ասաց Շուշանիկ Խաչատրյանը: Շուշանիկ Խաչատրյանի խոսքով՝ այնքան շատ են Արմավիր-Երեւան գծի մեքենանները, որ իրեն`օրինական շահագործողին, հերթ չի հասնում. «26 մեքենա պետք է շահագործեմ, բայց 8-9 մեքենա էլ չեմ կարողանում աշխատացնել: Բանգլադեշի գծի մեքենան ի՞նչ իրավունք ունի Արմավիրում աշխատի կամ ռուսական համարներով մեքենաները ի՞նչ իրավունք ունեն երթուղի սպասարկեն: Նրա խոսքով՝ այս խնդիրը չի վերաբերում միայն Արմավիր-Երեւան երթուղագծին: «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը սպասարկում է նաև այլ տարածաշրջաններում, որտեղ ևս առկա է նման խնդիր:«Գիքորի պես գոռալով, էստի համեցեք ասելով`ուղևորներին «փախցնում են, իմ մեքենաներն էլ մնում են դատարկ» - հավելեց Շուշանիկ Խաչատրյանը` հույս ունենալով, որ նախարարությունը քայլեր կձեռնարկի և կվերացնի ապօրինությունները: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը երեկ կառավարության նիստից հետո պարզաբանել է ստեղծված իրավիճակը. «Բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են, տուգանքներ են գրվել բազմիցս: Այնուամենայնիվ, խնդիրը դեռ առկա է, բայց այս պահին էլ բավականին լուրջ, ակտիվ աշխատանք է տարվում: Մեծ մասը չեզոքացվել է խնդիրների, մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի: Ե՛վ ՊԵԿ-ը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ տեսչական մարմինը ակտիվորեն մեզ հետ համագործակցում են եւ աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա: Սպիտակ համարներով միկրոավտոբուսներն էլ մի քանի անգամ տուգանվել են»: Նախարարը նաեւ ասաց՝ նախարարությունն այնպիսի խնդրի առաջ է կանգնած, երբ փոքր՝ 8 տեղանոց մեքենաները կայանում են եւ սկսում են ուղեւորափոխադրումներ իրականացնել: Դա համարեց օրենսդրական բաց, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ բացը լրացվի եւ վնաս չհասցվի մեր կանոնավոր ուղեւորափոխադրողներին:
18:13 - 26 մարտի, 2019
Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ Արմավիրի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցված պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վերջինիս համապատասխան որոշումներով ազատվել զբաղեցրած պաշտոններից»:   ՀՀ Արմավիրի մարզպետարան  
11:40 - 18 մարտի, 2019
Անելանելի վիճակ` Փարաքար և Մերձավան գյուղերում. |Ժողովուրդ|

Անելանելի վիճակ` Փարաքար և Մերձավան գյուղերում. |Ժողովուրդ|

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. տարիներ շարունակ իրենց գյուղերին հարակից տարածքներում շահագործվել են գիպսի, ավազի եւ բազալտի հանքեր, որոնք իսկական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: Թեթեւ քամու արդյունքում մարդկանց տներն ու բակերը լցվում են փոշով: Ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթն Արմավիրի մարզից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է այդ հանքեր եւ զարհուրելի պատկերի ականատեսը եղել: Ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները անապատացած են, մինչդեռ, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանքավայրերի շահագործումից հետո շահագործողը պետք է կատարի բուսական շերտի վերականգնում: Նշենք, որ այդ հանքերը շահագործման թույլտվություն ստացել են 2012թ., երբ բնապահպանության նախարարը (այժմ մեծ չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով մեղադրյալ) հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն էր: armlur.am
07:31 - 12 մարտի, 2019
Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրություն է տարածվել այն մասին, որ Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Տեղեկացնենք, որ ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր: 2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: ՀՀ Արմավիրի մարզպետարան
06:23 - 06 մարտի, 2019