Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը նախատեսում են միավորել էլեկտրացանցերը |hetq.am|

Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը նախատեսում են միավորել էլեկտրացանցերը |hetq.am|

hetq.am: Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի իշխանությունները նախատեսում են միավորել էլեկտրամատակարարման ցանցերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Երեք երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է Իսրայելից Կիպրոս կղզու տարածքով մինչև հունական Կրետե կղզի 1208 կիլոմետր երկարությամբ էլեկտրագծի կառուցում։ Նախատեսվում է, որ 2 000 մեգավատտ հզորությամբ էլեկտրագիծը պետք է կառուցվի մինչև 2023 թվականի վերջ։ Նախագիծը դեռևս 2016 թվականին հաստատվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Բացի այդ, Եվրամիությունը, ծրագրի իրականացման համար, կհատկացնի 647 միլիոն եվրո։ Էլեկտրագիծը կդառնա ամենաերկար ստորջրյա էլեկտրագծերից մեկն աշխարհում։ Բացի այդ, նշվում է նաև, որ Կիպրոսը համանման համաձայնագիր է նախատեսում կնքել նաև Եգիպտոսի ու Հունաստանի հետ։
20:48 - 09 մարտի, 2021
Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում |tert.am|

Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում |tert.am|

tert.am: Հունաստանն ու Միացյալ Նահանգները Կրետեի հյուսիսում համատեղ զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Greek City Times-ը։«Այս համատեղ զորավարժությունը գործնականում ցույց է տալիս պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում երկու երկրների զինված ուժերի կարևոր դերը, միևնույն ժամանակ կարևորում է երկու երկրների միջև ամրապնդվող կապերը»,- ասվում է Ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:Ամերիկյան զինուժի հրամանատար Թոմաս Ռալսթոնն ասել է․ «Այս հնարավորության հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Հունաստանի հետ տասնամյակների համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք վստահելի ուժ լինել, որը կարող է զսպել և պաշտպանել մեր շահերն անվտանգության ավելի բարդ միջավայրում»:
15:28 - 23 փետրվարի, 2021
Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք |tert.am|

Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք |tert.am|

tert.am: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում է Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք Թուրքիան անվանում է «խաղաղապահ գործողություններ», հայտնում է Greek City Times-ը:«Լավ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մենք պնդում ենք, որ երկրները պետք է խուսափեն ցանկացած շանտաժից», - ասել է Դենդիասը՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ հայտարարության ընթացքում և շեշտել, որ Հունաստանը նպատակ ունի խթանել խաղաղությունն ու բարգավաճումը: Այս համատեքստում էլ  կազմակերպվել է երեկ կայացած «Ֆիլիա» համաժողովը՝ յոթ այլ երկրների հետ համատեղ: Դենդիասը շեշտել է, որ համաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ և այն պարզապես բազմակողմ համագործակցության ջանք է և այն բաց է միջազգային իրավունքը հարգող և տարածաշրջանում կայունության ամրապնդանը աջակցող բոլոր երկրների համար:Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք հայտնի են որպես «խաղաղապահ գործողություններ»:  Հունաստանը կարծում է, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն խաղաղությամբ և միջազգային իրավունքի հիման վրա:Երկու նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին, որի շրջանակներում Դենդիասը կլինի Բաղդադում, Իրբիլում և Բասրայում: Իրաքի արտգործնախարարը Հունաստանի հետ հարաբերությունները պատմական է որակել և շեշտել, որ իր երկիրը հատկապես գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի աջակցությունը:
13:33 - 13 փետրվարի, 2021
Հունաստանն ու Թուրքիան 5-ամյա ընդմիջումից հետո վերսկսում են երկխոսությունը
 |tert.am|

Հունաստանն ու Թուրքիան 5-ամյա ընդմիջումից հետո վերսկսում են երկխոսությունը |tert.am|

tert.am: Թուրքիան և Հունաստանը 5 տարի անց Ստամբուլում կանցկացնեն երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների շուրջ բանակցությունների 61-րդ փուլը, հիմնականում՝ Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանը «լավատեսությամբ ու ինքնավստահությամբ կմասնակցի բանակցություններին»:Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2002 թվականին Անկարայում՝ երկու երկրների արտգործնախարարների խորհրդականների մակարդակով:Երկխոսությունն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով պահպանվել է մինչև 2016 թվականը: Այդ ընթացքում տեղի է ունեցել հանդիպումների 60 փուլ:
17:10 - 24 հունվարի, 2021
Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ ապագայում կայանալու է Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպում, նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ պորտուգալացի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Այժմ Հունաստանի հետ ավելի արդյունավետ երկխոսության համար հնարավորությունների պատուհան է բացվել։ Եվ մենք Հունաստանի արտգործնախարար և իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասի հետ պատրաստվում ենք հանդիպել առաջիկա շաբաթներին», - հայտարարել է Չավուշօղլուն։ Անկարայի և Աթենքի հարաբերությունները սրվել էին Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների հետևանքով։ Հունաստանի իշխանությունները 2020 թվականի երկրորդ կեսին կոչ էին անում ԵՄ գործընկերներին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։
12:58 - 08 հունվարի, 2021
Հունական և թուրքական առափնյա պահպանության ծառայություններին պատկանող նավերի միջև «բախում» է տեղի ունեցել |tert.am|

Հունական և թուրքական առափնյա պահպանության ծառայություններին պատկանող նավերի միջև «բախում» է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Հույն ձկնորսների, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունների միջև տեղի ունեցած միջադեպը մեկնաբանել է Կալիմնոսի քաղաքապետ Դիմիտրիս Դիակոմիչալիսը, հայտնում է greekcitytimes.com լրատվական գործակալությունը: Միջադեպին բացի հույն քաղաքապետից անդրադարձել է նաև Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը:Հույն քաղաքապետը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Աստվածահայտնության տոնի առավոտյան, երբ հույն ձկնորսները մոտեցել են Իմիայի ափերին՝ ծովախեցգետնի որսի նպատակով:Համաձայն քաղաքապետի մեկնաբանության՝ Թուրքիայի առափնյա ծառայության նավերը ներխուժել են հունական ջրային տարածք, ինչից հետո հունական առափնյա պահպանության ծառայության ակտիվացել է: Դրա հետևանքով երկու կողմերի միջև «բախում» է սկսվել՝  հունական նավի վնասվելու պատճառ դառնալով:Անդրադառնալով միջադեպին՝ Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հունական նավերը, որոնք սահմաններ չունեն և անօրինական ներգաղթյալներին անընդհատ հետ են մղում Թուրքիայի տարածքային ջրեր` խախտելով միջազգային իրավունքը, այս անգամ վտարվեցին Թուրքիայի տարածքային ջրերից»:Ինչպես տեղեկացնում է լրատվական գործակալությունը, սա նմանատիպ առաջին դեպքը չէ:
11:26 - 08 հունվարի, 2021
Իսրայելը Հունաստանի հետ պաշտպանական խոշոր համաձայնագիր է կնքել |tert.am|

Իսրայելը Հունաստանի հետ պաշտպանական խոշոր համաձայնագիր է կնքել |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախօրեին ողջունել է Հունաստանի հետ 1,68 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական համաձայնագիրը՝ այն որակելով երկու երկրների միջև «գերազանց և զարգացող հարաբերությունների» արտացոլում, հաղորդում է հունական Ekathimerini թերթը։ Գանցի խոսքով՝ «սա երկարաժամկետ գործընկերություն է, որը կծառայի ինչպես Իսրայելի, այնպես էլ Հունաստանի շահերին, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի երկու երկրներում և կնպաստի միջերկրածովյան կայունությանը»։ «Հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհակալություն հայտնեցի իմ ընկերոջը` Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսին, և իմ երախտագիտությունն արտահայտեցի այս նախագծի առաջխաղացման գործում նրա անձնական մասնակցության համար: Ես նաև բարձր եմ գնահատել մեր երկրների միջև պաշտպանական հարաբերությունների վերջին ամրապնդումը և նշել, որ ակնկալում եմ դրանց հետագա խորացում»,- ասել է Գանցը։
12:01 - 06 հունվարի, 2021
«Թուրքիան ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից»․ Չավուշօղլու
 |tert.am|

«Թուրքիան ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից»․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան Եվրամիության հնարավոր պատժամիջոցների կամ քննադատության պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից, երկուշաբթի հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Reuters-ը։«Խոսք լինել չի կարող այն մասին, որ մենք ԵՄ-ի պատժամիջոցների կամ քննադատության պատճառով կարող ենք հրաժարվել Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում մեր իրավունքներից և շահերից»,- հայտարարել է նա։Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները վշտացած են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ուժեղացել է Անկարայի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը:«Ցավալի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացել է մեր երկրի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը։ Թուրքիայի դեմ միջոցառումները չեն կանգնեցնի մեր իրավունքները պաշտպանելու մեր փորձերը»,- ասել էր նա։Էրդողանի խոսքով՝ «պատժամիջոցների փոխարեն Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է կատարել միության մեջ մտնելու խոստումները, իսկ ԱՄՆ-ից՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերել»:
09:53 - 15 դեկտեմբերի, 2020