Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Նախկին քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը վերջապես ազատել է իր կողմից զավթված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը

Նախկին քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը վերջապես ազատել է իր կողմից զավթված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի նախկին քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը վերջապես ազատել է իր կողմից զավթված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը, որը գտնվում է Բուզանդի 1/3 հասցեով:Երևանի ավագանու որոշմամբ այս խորհուրդը լուծարվել էր դեռ ամիսներ առաջ: Քաղաքապետին կից երիտասարդության հարցերի նոր խորհրդի ձևավորման նախագիծը արդեն պատրաստել եմ և շուտով այն կներկայացվի ավագանու նիստին:Առաջիկա օրերին քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկելու եմ՝1. Նախկինում երիտասարդներից խլված, այժմ արդեն ազատված, բայց չօգտագործվող տարածքը վերադարձնել երիտասարդներին:2. Վերականգնել այս տարածքի հիմնական գործառույթը՝ ծառայել իբրև համայնքային «Երիտասարդական կենտրոն», որը անվճար կօգտագործեն համայնքային երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդների խմբերը՝ քննարկումների, դասընթացների և այլ միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման համար»:  
12:17 - 03 հուլիսի, 2019
Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության |armtimes.com|

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության |armtimes.com|

armtimes.com: 2006 թվականին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում համայնքից տարածք է գնվել 1 միլիոն դրամով, իսկ ընդամենը մեկ տարի անց նույն տարածքը վաճառվել է 247 միլիոնով:Ավագանու այսօրվա նիստում հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2016 թվականին դատախազությունը գործը բացել է, բայց դա հետագա ընթացք չի ունեցել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: «2016 թվականին նորից քրեական գործ են բացել, ես անգամ զարմացա, ասացի՝ վայ, հետաքրքրվել են, գործը բացել են, հետո պարզվեց՝ բացել էին, որ փակեն: Ասեն՝ դե տասը տարի անցել է, մենք անելիք չունենք: Ճիշտ է՝ չարաշահում է եղել, բայց քանի որ ժամկետն անցել է, քրեական պատասխանատվություն ոչ ոք չի կրելու»,- նշեց Մարությանը:Քաղաքապետը նաեւ ասաց, որ այդ տարածքի համար մի ընկերություն նախագիծ է առաջարկել՝ շինարարություն անելու համար, բայց ներկա պայմաններում դա փաստորեն հնարավոր չէ:
06:20 - 27 հունիսի, 2019
Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ |armtimes.com|

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Սիսակյան 3 հասցեում կառուցվող շենքը, որը պետք է հատկացվի վթարային հանրակացարանների բնակիչներին, պատրաստ կլինի 2020 թվականի առաջին կիսամյակում, ուստի քաղաքապետարանը պատրաստվում է փոխհատուցել այդ բնակիչների վարձակալած բնակարանների գումարը: Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկն էլ վերաբերում էր դրան: Նախագծով առաջարկվում էր 50 ընտանիքների ժամակավոր կացությունն ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից հուլիս-դեկտեմբեր ամիսների համար տրամադրել գումար՝ ամսական 70 հազար դրամի չափով: Ընդհանուր առմամբ, 21 միլիոն դրամ: Նախագիծն արժանացավ ավագանու հավանությանը: Ենթադրվում է, որ հետագա ամիսներին փոխհատուցման վերաբերյալ որոշումը կընդունվի տարեվերջին՝ ըստ անհրաժեշտության:
13:39 - 24 հունիսի, 2019
Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ |armenpress.am|

Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ |armenpress.am|

armenpress.am։ Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար կհայտարարվի մրցույթ: Առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ: Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ 20 վերելակները կլինեն ծիծեռնակները այն 3500 վերելակների փոխանակման գործընթացի, որը պլանավորվում է սկսել հաջորդ տարի: «20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր վարչական շրջանում 2 վերելակ է ընտրվել, որոնք առավել անմխիթար վիճակում են: Եզրակացությունները տրվել են մասնագիտացված ընկերությունների կողմից»,-հավելեց նա:Հայկ Սարգսյանի խոսքով՝վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան: «Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելուն և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,-ընդգծեց քաղաքապետի տեղակալը:
13:14 - 24 հունիսի, 2019
Երևանի քաղաքապետարանը կցանկապատի Նուբարաշենի աղբավայրը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը կցանկապատի Նուբարաշենի աղբավայրը |armenpress.am|

armenpress.am։ Երևանի քաղաքապետարանն այս տարի ամբողջությամբ կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը: Այս մասին քաղաքապետարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Նուբարաշենում աղբի ծածկման աշխատանքներ չեն իրականացվել: «Այս պահի դրությամբ Կարմիր բլուրում մենք իրականացնում ենք շինաղբի հեռացում: Կարմիր բլուր աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով»,-ասաց նա:Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ: «Մրցույթ կիրականացվի այնտեղ ոռոգման ցանցի կազմակերպման հետ կապված»,-հավելեց նա:
12:47 - 24 հունիսի, 2019
Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք. Հայկ Մարության |lragir.am|

Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք. Հայկ Մարության |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչություններում 3-4 անգամ աշխատանքների ծավալները մեծացել են, և նոր հաստիքների անհրաժեշտություն կա: Այս մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի հաստիքների օպտիմալացման ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:«Եթե դուք ասում եք՝ արդյոք պետք է շատացնել տարբեր վարչություններում հաստքիները, այո, ես կարող եմ ասել՝ շատ է պետք: Բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք: Մենք ճարտարապետականով պետք է բարձրացնենք, իրավաբանական վարչությունում, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնենք: Այդ վարչության պետերն անընդհատ ինձ գալիս ու զեկուցում են՝ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք: Ես ասում եմ՝ տղերք ջան, դիմացեք, խնդրում եմ ավել աշխատեք, ավելի պրոդուկտիվ ու ինտենսիվ աշխատեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքները: Բայց, այո, օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, կարող է մի պահ գալ, որ հաստիքների ավելացում լինի: Այս պահին այս հաստիքացուցակը որ կա, շատ մեծ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որոնք գալիս են»,- ասաց քաղաքապետը:Նա նշեց, որ այս պահին չկա ոչ մի դիմում, որն օրենքից դուրս կամ նորմերի խախտմամբ է մշակվում, իսկ դա շատ ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում:Ավագանու Լույս խմբակցությունը առաջարկել էր կրճատել նաև Երևանի քաղաքապետի խորհրդականների հաստիքները: «Բայց այսօր դահլիճում տեսնում ենք երկու նոր խորհրդական, անակնկալ էր, նոր տեսանք դահլիճում»,- ավագանու նիստում ասաց խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:«Երկու խորհրդական չէ, մեկն է»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նիստում ներկայացրեց, թե ինչ կրճատումներ են եղել հաստիքացուցակում և ինչ նոր հաստիքներ են ավելացել:Նրա խոսքով՝ փոփոխություններով պայմանավորված՝ վերջնական արդյունքում նախատեսվում է Երևան համայնքի բյուջեի միջոցների խնայողություն՝ 215 մլն դրամ:
11:24 - 17 հունիսի, 2019
Երևանի ավագանին մերժեց մայրաքաղաքի երկու փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացման առաջարկը |armenpress.am|

Երևանի ավագանին մերժեց մայրաքաղաքի երկու փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացման առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին մայիսի 22-ի նիստում դեմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անուններին «Սուրբ» բառի ավելացման առաջարկը: Թեհիմնա Վարդանյանը նշեց, որ առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ:Որոշման նախագիծն առաջացրեց ավագանու մի խումբ անդամների դժգոհությունը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ եթե ինչ-որ նախագիծ է բերվում ավագանու նիստի օրակարգ, բոլորը և՛ պարտավոր են հարգանքով վերաբերվել, և՛ այդպես էլ վերաբերվում են, այլապես իմաստ չունեն ավագանու քննարկումները:Թեհիմնա Վարդանյանն իր ելույթում կոչ արեց ավագանու անդամներին հարգանքով վերաբերվել միմյանց, քանի որ բոլորն էլ ունեն իրենց տեսակետն ազատ արտահայտելու իրավունք:Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը, սակայն, կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին:
09:14 - 22 մայիսի, 2019
Քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց որակումներից զգույշ լինել․ ավագանու նիստում քննարկվում է փողոցների անվանափոխությունը |aysor.am|

Քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց որակումներից զգույշ լինել․ ավագանու նիստում քննարկվում է փողոցների անվանափոխությունը |aysor.am|

aysor.am։ Երևանի ավագանու նիստում շարունակվում է քննարկվել Մաշտոցի պողոտան, Մովսես Խորենացու ու Գրիգոր Լուսավորիչ փողոցները անվանակոչել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Մովսես Խորենացու ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներ։ Նախագիծը ներկայացրել է «Լույս» խմբակցությունը, որին կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները ևս։«Իմ քայլը» խմբակցությունը դեմ է։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, թե չի հասկանում՝ որն է խնդիրը։   «Որևէ մեկը մեզնից կարծո՞ւմ է, որ Խորենացին, Մաշտոցը կամ Լուսավորիչը սուրբ չէ՞, ասեք իմանանք, որ էդպես եք կարծում, ասեք, ազնվորեն ասեք», - ասաց նա։Ավագանու անդամը «Իմ քայլը» խմբակցության անդամներին կոչ արեց գնալ ու Հայոց պատմություն կարդալ։«Մի հատ գնացեք Հայոց պատմություն կարդացեք, ի՞նչն է ձեզ տանջում, եթե փողոցը լինի Սուրբ Մովսես Խորենացու փողոց», - ասաց Հռիփսիմե Առաքելյանը։«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ իր հերթին ասաց, թե իրեն ապշեցնում է, որ այս հարցի շուրջ նման դիմադրություւն է տեղի ունենում։«Եթե կան մարդիկ, որ կասկածի տակ են դնում, որ հիսուն կամ հարյուր տարի հետո կարելի էր կասկածել, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ է, կամ Խորենեացին սուրբ է, ուրեմն մեր երկիրը ապագա չունի», - ասաց նա։Ավագանու անդամի խոսքով՝ երբ լսում է «Իմ քայլը» խմբակցության անդամների արտահայտած կարծիքները, իրեն ապշեցնում է, թե ինչպես մարդիկ կարող են ոչ տրամաբանված կարծիքներ հայտնել։«Իմ կարծիքով, ձեր խմբակցության հետ լուրջ աշխատանք տանելու ժամանակն է, որ մարդկանց ականջները չհոգնեցնեք անտրամաբանական հարցերով», - ասաց Լյուդմիլա Սարգսայանը։Քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց որակումներից զգույշ լինել։«Ընդհանուր հարգանքի մթնոլորտի համար եմ ասում ու վստահեցնում եմ՝ այստեղ չի քննարկվում այդ մարդիկ սուրբ են, թե ոչ, կասկած ոչ մեկի մոտ չկա, ուղղակի քննարկվում է՝ արդյոք փողոցը վերանվանել, թե ոչ», - նշեց քաղաքապետը։«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն էլ ասաց, թե ընդդիմություն-իշխանություն պայքար է գնում։«Պարոն քաղաքապետ, ուղղեք էս սխալը ու թույլ մի տվեք, որ ավագանին մտնի պայքարի մեջ։ Սիրելի գործընկերներ, հասկացեք մեկդ մեկին, սուրբը մնում է սուրբ, մենք սուրբ բառի համար պետք է այսքան պատմություն չսարքեինք ու կարծում եմ՝ եթե սրբերը հիմա կենդանի լինեին, անպայման ձեզանից կնեղանային», - ասաց Արմեն Ներսիսյանը։
08:33 - 22 մայիսի, 2019
Երեւանի ավագանին նիստ է անցկացնում. Օրակարգում 14 հարց է, այդ թվում փողոցների անվանափոխության հարցը․ Ուղիղ

Երեւանի ավագանին նիստ է անցկացնում. Օրակարգում 14 հարց է, այդ թվում փողոցների անվանափոխության հարցը․ Ուղիղ

 Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել, որի օրակարգում 14 հարց է:Ստորեւ ներկայացնում եմ նիստի օրակարգը. 1. Երեւանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:2. Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:3. Լեւոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:4. Երեւան քաղաքի Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացու փողոց անվանափոխելու մասին:5. Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա անվանափոխելու մասին:6. Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց անվանափոխելու մասին:7. Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:8. Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքի գոտեւորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին:9. Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:12. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:14. Քաղաքացի Հասմիկ Սարգսյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:  
07:13 - 22 մայիսի, 2019
Սուրբ Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Երևանի ավագանին կքննարկի այս փողոցների անվանափոխության հարցը |tert.am|

Սուրբ Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Երևանի ավագանին կքննարկի այս փողոցների անվանափոխության հարցը |tert.am|

tert.am: Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները և Մաշտոցի պողոտայի անվանափոխության հարցը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց: «Մեսրոպ Մաշտոցի անվամբ կոչված պողոտան ներկայումս չի ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգն առաջինն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով»,- ասվում է նախագծում: «Լույս» խմբակցության անդամի առաջարկի հիմնավորման մեջ նաև ասվում է, որ փողոցների անվանափոխությունն ունի զբոսաշրջային լուրջ նշանակություն: «Մենք մշտապես պետք է բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր Սրբերի անունները՝ այդպիսով նաև կրթելով ապագա սերունդներին, և, ինչո՞ւ չէ, աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը, պատմությունն ու արժեքներն են բնորոշում մեր ազգային ինքնությունը: Առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ»:
06:00 - 16 մայիսի, 2019