Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Երևանում կայացել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը

Երևանում կայացել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Փոխվարչապետները հանդես են եկել նիստն ամփոփող ելույթներով և նիստի արդյունքում ստորագրել են արձանագրություն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում, ողջունելով միջկառավարական նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, ինչպես նաև՝ պատերազմի բոլոր ցնցումներին ու տնտեսական հետևանքներին, երկու երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կայացած նիստի արդյունքում հաջողվել է հերթական անգամ խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը և բացահայտել հայ-ռուսական համագործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները։ Ելույթում ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ հայկական կողմը առավելագույն ջանքեր կգործադրի միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները։ Ամփոփելով՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան գործընկերներին նիստի շրջանակներում կառուցողական քննարկումների համար և խոսքը փոխանցել Ալեքսեյ Օվերչուկին։ Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։ 
15:57 - 22 դեկտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ փոխվարչապետերի մակարդակով ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչի շուրջ են այս պահին բանակցությունները՝ բացի ապաշրջափակման թեմայից։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ի սկզբանե, երբ ստորագրվեց հունվարի 11-ի հայտարարությունը, որի շրջանակներում ձեւավորվեց աշխատանքային խումբ ու սկսեց աշխատել, պաշտոնական հաղորդագրություն հրապարակվեց, որտեղ նկարագրվեցին այն փորձագիտական ենթախմբերը, որոնք եռակողմի աշխատանքի շրջանակներում պետք է մշակեն գաղափարկներ եւ ներկայացնեն աշխատանքային խմբին․ «Մի ենթախումբը զբաղվում էր տրանսպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման եւ հնարավորությունների բացահայտման հարցով, մյուս ենթախումբը զբաղվում էր մաքսային, սահմանային ֆիտոսանիտարիայի, եւ հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով։ Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում, այսինքն՝ ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներում, եւ որոնց շուրջ մենք քննարկումներ ենք վարում, ենթակա են լինելու տվյալ երկրի իրավազորության ներքո եւ ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս շրջանակներում են քննարկում հարցերը։ Մյուս խնդիրը, նրա խոսքով, ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիակկան լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին, առանձին՝ ավտոմոբիլային ճանապրհներին․ «Երկթագծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան։ Մեր բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում, ըստ էության, այդ հատվածը կարեւոր է, քանի որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլեւ հնարավորություն է Երասխից իրանական Ջուլֆայի հետ կապ ստանալու, եւ նաեւ օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ, եւ դանռում է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Սա, փոխվարչապետի վստահեցմամբ, Հայաստանի համար շատ կարեւոր է։ Այս գործընթացը, նրա խոսքով, սահմանագծման եւ սահմանազատման հետ կապ չունի․ «Մեր ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է՝ որպես տարածաշրջանումմ հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման՝ ռեգիոնալ նշանակության գործընթաց»։
18:40 - 08 դեկտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը |armenpress.am|

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են: «Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր: Ենթադրվում էր, որ մոտ օրերը մենք կշարունակենք աշխատանքային խմբի աշխատանքը: Հուսով եմ, որ իրադրությունը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքն այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն իսկ համաձայնեցված են»,- ասել է Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչև հիմա անցել են կառուցողական երկխոսության ձևաչափով»: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը «փոխըմբռնում են ունեցել երկաթգծային ենթակառուցվածքի վերականգնման ու ապաշրջափակման հարցերով»: «Նաև կար ընկալում, որ ճանապարհների ինքնիշխանությունը պատկանելու է այն երկրներին, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհները, իրենց հերթին, լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով դրանք անցնելու են: Այլ հարցերով դեռևս մնում են նրբերանգներ»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:
11:27 - 08 դեկտեմբերի, 2021
Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դրա հետագա դեմարկացիայի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այս հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- նշել է նա: Մհեր Գրիգորյանը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ։ «Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում դեռևս չի եղել»,- ասել է նա։
10:27 - 08 դեկտեմբերի, 2021
Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին |armenpress.am|

Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Մոսկվայում կայացած նիստի վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,-նշեցին գրասենյակից: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է Մոսկվայում դեկտեմբերի 1-ին: Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Նշվել էր, որ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել մինչև տարվա վերջ:
11:40 - 02 դեկտեմբերի, 2021
Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

2019 թվականին նոր Հայաստանի մասին 100 փաստեր ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ թափ է հաղորդվել դեռեւս 2006թ. մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018թ. վեց ամսվա արդյունքներով, Փաշինյանի խոսքով, կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում: 2019-ի հուլիսին էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Իրան կատարած այցի եւ միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում իրանական կողմի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը 18 ամսվա ընթացքում ավարտելու մասին։ Շինաշխատանքները, սակայն, կավարտվեն 2022-ի վերջին։ Բանն այն է, որ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պնդմամբ, 2020-2021թթ․ ընթացքում ծրագրի առաջընթացին Covid-19 համաճարակով, ապա եւ տարածաշրջանային իրավիճակով եւ բեռնափոխադրումների իրականացման բարդություններով պայմնավորված խոչընդոտներ են եղել։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման այս գծի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրով: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն. եվրո, որի 85%-ի ֆինանսավորումն իրականացվում է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի վարկային միջոցներով, իսկ 15%-ը' «SUNIR International FZE» ընկերության փոխառության միջոցներով։ Ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացված ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 272 մլն դրամ, որը ներառում է հողերի ձեռքբերումը, վնասների փոխհատուցումը, չափագրման եւ բրոքերական ծառայությունների ձեռքբերումը եւ այլն: Infocom-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչ փուլում են Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն այս պահին: Ըստ մեր ստացած պատասխանի՝ այս ծրագրի շրջանակներում 710 հենարաններից մոնտաժվել է 488-ը, բետոնացվել է 640 հիմք: 710 հենարաններից ՀՀ է ներմուծվել 625-ը, ամբողջությամբ ներմուծվել են ամպրոպապաշտպան ճոպանը եւ օպտիկամանրաթելային մալուխը: Ընդհանուր 268 կմ-ից կատարվել են շուրջ 70 կմ հաղորդալարերի մոնտաժման եւ լարաձգման աշխատանքներ։ Ծրագրի մաս կազմող «Նորավան» ենթակայանում, ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տեղեկությունների, գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի եւ 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, ինչպես նաեւ շենք-շինությունների եւ սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները․ «Ընթացքում են շենք-շինությունների, պարսպապատման, հողի հարթեցման եւ 400 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման աշխատանքները: «Նորավան» ենթակայանի բարձր լարման սարքավորումներն ամբողջությամբ ներմուծվել են»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ըստ էության, ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման առաջընթացը կազմում է շուրջ 71 %: 2019 թվականին Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը, Փաշինյանի խոսքով, նույնպես կարեւոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Նա հայտնել էր, որ այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը կա, եւ հույս էր հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը հաջողությամբ կիրականացվի:  Հայարփի Բաղդասարյան Լուսանկարը՝ Pexels հարթակից
13:00 - 25 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևին․ քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևին․ քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները:   Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:   Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալհամատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ:
18:16 - 22 նոյեմբերի, 2021
Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը |armenpress.am|

Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 18-ին կայացած նիստում հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով փաթեթի մանրամասները, նշեց, որ  նախագծում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները: Ընդհանուր առմամբ, սահմանված է 439 նպատակ և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիր՝ հիմնված կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում  տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա: «Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Միաժամանակ ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այդպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ, մասնավորապես, քաղաքական թիրախների ու նպատակների առումով»,-ասաց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը շեշտեց, որ փաստաթուղթը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծրագրերի ու տարեկան բյուջեների պլանավորման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրի հետ կապված ամեն ինչ քննարկվել է հրապարակային: Ներկայացված է մինչ այժմ արված հայտարարությունների իրագործման պլանը:  «Ներառված են այն բոլոր միջոցառումները, որոնց մասին մենք հրապարակային հայտարարել ենք՝ ներդրումներ գիտության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական աջակցության և այլ ոլորտներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
13:41 - 18 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար ինչպես ծավալային, այնպես էլ բովանդակային տեսանկյունից: Ներկայացնելով Կառավարության նոր ծրագրի հիմնական ուղենիշները՝ փոխվարչապետն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության համապարփակ շրջանակը լուրջ հիմք է ստեղծում շարունակելու համատեղ աշխատանքները Կառավարության առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահ Աննա Բյերդեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ Կառավարության ծրագիրը ինչպես ՀԲ, այնպես էլ Հայաստանի զարգացման այլ գործընկերների կողմից գնահատվել է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային և համապարփակ ծրագիր: Աննա Բյերդեն ՀԲ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցելու Կառավարությանը նախանշված ծրագրերի իրականացման գործում: Երկուստեք կարևորվել են մասնավորապես հանրային կառավարման բարեփոխումները, այդ թվում՝ թվայնացման գործընթացն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները: Քննարկվել են մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ջանքերը՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Քովիդ-19-ի դեմ պատվաստումների մասսայականացման վերաբերյալ, կարևորվել է պատվաստման գործընթացի նկատմամբ հանրային վստահության աճը և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից խթանող գործիքների ներդրման անհրաժեշտությանը:  
13:19 - 15 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյին, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ: Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին ներկայացրել է Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները՝ առանձնացնելով ԱԶԲ-ի հետ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Քերըն Մյուրեյը նշել է, որ պատիվ է Հայաստանը ներկայացնելու ԱԶԲ-ում և շեշտել, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների հետ ծանոթանալն է: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, ջրային և կապի ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ոլորտում, մասնավորապես՝ կրթության և բնագավառում նախատեսված բարեփոխումներին: Երկուստեք կարևորվել է մասնավոր ոլորտում ԱԶԲ-ի հետ առկա ծրագրերը, այս համատեքստում ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման կարևորությունը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տրանսպորտային ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտում Կառավարության կողմից նախատեսված քայլերի և ԱԶԲ-ի հետ համագործակցության շուրջ:
16:57 - 12 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:Նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Նիստի հարգելի մասնակիցներ,Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի կազմակերպիչներին և Գործադիր կոմիտեին կատարված մեծ և արդյունավետ աշխատանքի համար:Վերադառնալով այսօրվա նիստի օրակարգի հարցերին՝ նշեմ, որ օրակարգում ներկայացված փաստաթղթերը հայկական կողմը դիտարկում է որպես ԱՊՀ պետությունների ջանքերի դրսևորում՝ ուղղված տնտեսական փոխգործակցության խթանմանը, ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և նրանց դիրքերի ամրապնդմանը համաշխարհային համակարգում։ Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում անվտանգության ապահովման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում։ Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրները առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Ժամանակակից աշխարհում թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները համարվում են պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացման, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու, շարունակական տնտեսական աճ ապահովելու և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելու համար առանցքային գործիքներ։ Այս համատեքստում կցանկանայի նշել մինչև 2030 թվականը ԱՊՀ պետությունների նորարարական համագործակցության միջպետական նախագծի իրականացման համալիր ծրագրի կարևորությունը։ Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների համատեղ կենտրոնների գործունեությունը, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման միջոցով տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումը կբարելավեն ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև թույլ կտան առևտրայնացնել տեխնոլոգիաները՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու նպատակով։ Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների անխուսափելի զարգացումը՝ պատշաճ ուշադրություն պետք է դարձնել մտավոր սեփականության իրավական պաշտպանության խնդիրներին։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ընդունումը թույլ կտա միավորել թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ջանքերը, հաստատել ընդհանուր մոտեցումներ և մշակել մեխանիզմներ հեղինակների և հեղինակային իրավունքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հայկական կողմը աջակցում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանունակության հետագա զարգացմանն ուղղված համակարգված միջոցառումների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ընդունմանը։ Նիստի հարգելի մասնակիցներ, Չեմ կարող չնշել մեր համագործակցության մշակութային ասպեկտի դերը։ Ժողովրդական արվեստի ավանդույթների, պատմամշակութային ժառանգության, արվեստի, գրականության բնագավառում ժառանգության պահպանումը, ժողովրդական արհեստների և ժողովրդական արվեստի յուրացումը մեր երկրների փոխգործակցությունը միավորող գործոններ են։Այս առումով ողջունում ենք 2022 թվականին ԱՊՀ-ում ժողովրդական արվեստի և մշակութային ժառանգության տարի անցկացնելու միջոցառոումների ծրագրի ընդունումը։Ամփոփելով նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ակտիվ և կառուցողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հետևողականորեն խթանել փոխշահավետ համագործակցությանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։Շնորհակալություն ուշադրության համար»:
16:43 - 12 նոյեմբերի, 2021