ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Ուժեղացված ստուգայց Գյումրիում եւ կասեցումներ մայրաքաղաքում. ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայց Գյումրիում եւ կասեցումներ մայրաքաղաքում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել: Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում ևս: ԱԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել ստուգման ենթակա բոլոր կառույցները: Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարերտատուն: Առավել վաղ ներկայացված արձանագրությունների հիման վրա Տեսչական մարմինն այսօր նաև կասեցման գործընթաց է իրականացրել մայրաքաղաքում:
18:30 - 03 սեպտեմբերի, 2020
Կասեցվել է բազմամարդ խնջույքներ կազմակերպած տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է բազմամարդ խնջույքներ կազմակերպած տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները: Օրեր առաջ ՍԱՏՄ–ն տեղեկացրել էր այն մասին, որ «Դվին» հյուրանոցի «Մյուզիք Հոլլ» սրահում և «ՎՍՎ» հարսանյաց սրահում տեղի են ունեցել բազմամարդ խնջույքներ՝ հարսանիքներ, որոնց մասնակիցների քանակը գերազանցել է պարետի որոշմամբ սահմանված 40 անձը: Երկու միջոցառումների կապակցությամբ էլ ՍԱՏՄ տեսուչները կազմել էին արձանագրություններ, որոնց հիման վրա այդ տնտեսավարողների գործունեությունը դադարեցվել է 24 ժամով: Կասեցումներ եղել են նաև մարզերում: ՍԱՏՄ մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել է ամենատարբեր խախտումներ՝ թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները: Այդ օբյեկտների կապակցությամբ ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն: Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն: Տեսչական մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցեր ու կրկնայցեր լինելու են և՝ անակնկալ:
18:35 - 01 սեպտեմբերի, 2020
Ուժեղացված ստուգայցեր մարզերում և Երևանում. էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայցեր մարզերում և Երևանում. էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:Տնտեսավարողներին տրամադրվել են խախտումների վերացման ցուցումներ։
18:36 - 28 օգոստոսի, 2020
Իրացման ցանցում խախտվում են պարտադիր ջերմաչափման, ախտահանման և այլ կանոններ. ՍԱՏՄ

Իրացման ցանցում խախտվում են պարտադիր ջերմաչափման, ախտահանման և այլ կանոններ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Օգոստոսի 27-ին կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները:  Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել են ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր: Խախտումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ: Բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։  
18:07 - 27 օգոստոսի, 2020
ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցումներ է իրականացրել. ստուգայցերը շարունակվում են

ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցումներ է իրականացրել. ստուգայցերը շարունակվում են

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Սիթի» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Առնադո» («ԴԴԴ» սպորտային համալիր) և «Ստալկեր» ընկերությունների գործունեությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ:Մասնավորապես՝ նշված սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։ Մյուս երկու ընկերությունում արձանագրվել էին աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, ջերմաչափման գրանցամատյանի վարման, ինչպես նաև մի շարք այլ խախտումներ։Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են հանրապետության ողջ տարածքում։ Ստուգայցեր իրականացվել են պետական մարմինների վարչական շենքերում, բժշկական կազմակերպություններում, արտադրական ձեռնարկություններում և մանրամեծածախ առևտրի կետերում։Արձանագրված խախտումներն ուղարկվել են պարետատուն:     Տարածել |
18:41 - 26 օգոստոսի, 2020
Կասեցումներ Էջմիածնում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

Կասեցումներ Էջմիածնում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարերատուն։Տեսչական մարմնի կողմից այսօր նաև Էջմիածին քաղաքում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն: Կասեցման հիմք են հանդիսացել ավելի վաղ իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ամենօրյա ռեժիմով անակնկալ ստուգայցերն ու ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում։ 
18:10 - 25 օգոստոսի, 2020
Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը գերազանցել է 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել

Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը գերազանցել է 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել թիրախային. քաղաքացիների ահազանգերի հետքերով ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերում են նաև սահմանված պահանջները հստակ գիտակցող, սակայն, այնուամենայնիվ,  խախտում կատարելուց չխուսափող կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Այսպես, օրերս ՍԱՏՄ-ն ահազանգ էր ստացել քաղաքացուց առ այն, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք, որին մասնակցելու է 120 անձ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի  մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ:
18:57 - 24 օգոստոսի, 2020
Կասեցումներ Երևանում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

Կասեցումներ Երևանում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում խախտումներ չեն արձանագրվել: Տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել բանկերը, գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը։Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների շրջանում իրականացրել են նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ հանգամանալից ներկայացնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու կանոններն ու նորմերը։
18:44 - 21 օգոստոսի, 2020
Անվտանգության կանոնների խախտումներ հանգստյան տներում և մարզասրահում․ ԱԱՏՄ

Անվտանգության կանոնների խախտումներ հանգստյան տներում և մարզասրահում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է ստուգայցերը մայրաքաղաքում եւ մարզերում: Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերի պահպանումը :Երևանում դիտարկված մարզասրահներից մեկում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ մարզասարքերի միջև չի պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել է յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել է ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։Մշտադիտարկումները շարունակվել են նաև Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում, որտեղ ևս խախտումներ են գրանցվել․ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ։Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել պարետի կողմից սահմանված նորմերը։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:
18:57 - 20 օգոստոսի, 2020
Կասեցվել է «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ի տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ի տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ.  բացակայել են պիտակներն ու մակնշումը: Իսկ մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ առանձին՝ «Տոմատի մածուկ»-ի, արտադրական գործառույթը կասեցվել է: Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Սահմանված ժամկետում որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
11:42 - 19 օգոստոսի, 2020
Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան

Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան

Երեկ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։ Սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների մասին խոսել է սպանդանոցի սեփականատեր Սերգեյ Ներկարարյանը։ Նա ներկայացրել է ծառայությունների մատուցման գները, դրանց ձևավորման տրամաբանությունը, պարզաբանել է իրենց աշխատանքի նրբությունները՝ արտադրողների և իրացման ցանցի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության տիրույթում։ Տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում սպանդանոցին կից կլինի նաև մսի և ենթամթերքի մշակման արտադրամաս։ «Ոլորտը կանոնակարգվում է, սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի», ասել է Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,- «մեր մասնակցությունն այս հանդիպմանը նպատակ ունի վեր հանել առաջացած խնդիրներն ու նպաստել արտադրող-սպանդանոց-իրացում կառուցվածքի բարեհաջող կայացմանը։ Սա գործընթաց է, որը մենք փորձում ենք անցնել հնարավորինս սահուն ու անցնցում»։ Մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նոր ոլորտի կայցմանը նպաստելու անհրաժեշտության մասին։ «Ոլորտը կայանալու է շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ։ Երկիրը պիտի զարգանա, գյուղացին միս վաճառելու խնդիր չպետք է ունենա, իսկ սպանդանոցները, ի վերջո, դառնալու են միս մթերող, իրացման ցանցին որակյալ և անվտանգ միս մատակարարող կազմակերպություններ»։ Մսավաճառները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված բնակչության նախասիրություններին հարմար միս վաճառելու, հարկային դաշտում առաջացող անհասկանալի հարցերի և այլ խնդրների հետ։ Սպանդանոցների ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրացման համար մատուցելու ցանկացած տեսակի որակյալ միս, որի անվտանգությանը կլինի երաշխավորված։ Տնտեսվարողների այս երկու սեգմենտների միջև համագործակցությունը խնդրի լուծման բանալին է։ Հիշեցում․ 2020թ․ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Որպես վերահսկող մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակում, օգտագործում է առկա ողջ գործիքակազմը այդ պահանջի կատարումն ապահովելու համար։
09:45 - 19 օգոստոսի, 2020
Համաժամանակյա դիտարկումները երկրով մեկ անվտանգության կանոնների բարվոք պատկեր են արձանագրում․ԱԱՏՄ

Համաժամանակյա դիտարկումները երկրով մեկ անվտանգության կանոնների բարվոք պատկեր են արձանագրում․ԱԱՏՄ

Համաժամանակյա դիտարկումներ՝ տասնյակ բնակավայրերում․ մայրաքաղաքի վարչական շրջաններում եւ մարզերում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը տնտեսավարողների մոտ։Մշտադիտարկման աշխատանքներն այսօր շարունակվել են խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերպություններում, մանրամեծածախ առևտրի կետերում: ԱԱՏՄ տեսուչներն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել։Արմավիրի մարզի 4 ամբուլատորիայում խախտումներ են արձանագրել ԱԱՏՄ Հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները։ Դրանցից 2-ում խախտվել է թափոնների տեղափոխման պարբերականությունը, մյուս 2-ում բացակայել են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները։ԱԱՏՄ վերջին շրջանի դիտարկումները փաստում են, որ դեղատներում և բանկերում խախտումները հասցված են նվազագույնի, սակայն դրանք դեռևս գերակշռում են գեղեցկության սրահներում։Երեւանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են խոշոր մարզասրահներում, լողավազաններում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։ԱԱՏՄ ամենօրյա ստուգայցերն ու կրկնայցերն արտակարգ դրություն հայտարարելու ողջ շրջանում շարունակվում են նույն խստությամբ։ Պարետի 253-Ն որոշմամբ, պայմանավորված արտակարգ դրության ընթացքում որոշ սահմանափակումների թուլացմամբ, որոշ փոփոխություններ են կատարվել պարետի սահմանած անվտանգության կանոններում։Այսուհանդերձ, ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքների թիրախում պահել բոլոր կանոնների պահպանումը։ Անակնկալ ստուգայցերը շարունակական են։ 
18:36 - 18 օգոստոսի, 2020
Բողոքների հիմքով ստուգայցեր՝ մեծ ու փոքր տնտեսավարողների մոտ․ ԱԱՏՄ

Բողոքների հիմքով ստուգայցեր՝ մեծ ու փոքր տնտեսավարողների մոտ․ ԱԱՏՄ

ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի այսօրվա օրակարգում կրկին կասեցումներ ու ստոուգայցեր էին։ԱԱՏՄ դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, կտրուկ կրճատվել է նաև բողոքների թիվը։ ԱԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման համար հիմք ընդունել թեժ գծով ստացվող բոլոր ահազանգերը։ Այսօր նաև դրանց հիմքով ԱԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված ստուգայցերը։Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն և սպորտային բազմապրոֆիլ համալիր։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։Կաթնամթերքի արտադրությունում ախտահանման և ջերմաչափման գրանցամատյան չեն ներկայացրել, բայց հավաստիացրել են, որ լրացնում են, չեն ունեցել նաև խոհանոցային օդափոխվող առանձնացված տարածք։Մարզային թիմերն շարունակել են մշտադիտարկումները խանութներում, գեղեցկության սրահներում, դեղատներում։Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, իսկ կազմված արձանագրություններն ուղարկվում են պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։ Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ 24 ժամով արգելվել է Արևադաշտ գյուղում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ գրասենյակային հատվածի գործունեությունը։ Արձանագրված հիմնակործողան խախտումներն առնչվել են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն։ Գրասենյակում առկա է եղել միայն մեկ օրվա համար նախատեսված պաշար, ինչը համարվում է պարետի որոշման լուրջ խախտում։ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
18:49 - 17 օգոստոսի, 2020
Կասեցումներ և ստուգայցեր՝ Երևանում և մարզերում․ ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով

Կասեցումներ և ստուգայցեր՝ Երևանում և մարզերում․ ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը։ Այդ տնտեսավարողներն են՝ «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ, «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ, «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ, «Սուսան Խոջումյան» Ա/Ձ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Խոլոդոկ» ՍՊԸ, «Աննա Գալուստյան» Ա/Ձ, «Նախագիծ-հենք» ՍՊԸ, «Մարինա Կիրակոսյան» Ա/Ձ, «Արթ Բիլ» ՍՊԸ, «Ազատ Ստեփանյան» Ա/Ձ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հանգստյան այս շրջանում ԱԱՏՄ-ն առավել մեծ ուշադրության է առնում հյուրանոցները, հանգստյան տները։ Հայտնաբերված հիմնական խախտումներն առնչվում են ջերմաչափման, ախտահանման գործընթացներին եւ դրանց գրանցման մատյանների վարմանը, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն: Մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են պարետի կողմից անվտանգության նկատառմամբ սահմանված կանոնների կետերի պահպանումը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տարվում է բացատրական աշխատանք, տրամադրվում է խորհրդատվություն, իսկ արձանագրությունն ուղարկվում է պարետին՝ կասեցման միջնորդությամբ։ Նպատակը մեկն է՝ կանխել COVID-19–ի տարածումը ՀՀ ողջ տարածքում։Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն այսօր շարունակել է ուժեղացված ստուգայցերը։ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Երևանում առանձնակի խախտումներ չեն արձանագրել։Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգումներ իրականացրել են Դիլիջան և Իջևան քաղաքներում։ Ուսումնասիրությունն արվել է մի շարք ոլորտներում գործող տնտեսավարողների շրջանում։Իսկ Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչների ստուգայցը Սևանում գործող հյուրանոցներում և հանգստյան տներում գրեթե բոլոր դեպքերում արձանագրել է ախտահանման աշխատանքների խախտումներ։ Ոչ բոլոր կազմակերպություններն են պատշաճ պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները։ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մասնավորապես հյուրանոցների մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
19:30 - 15 օգոստոսի, 2020