Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|
azatutyun.am: Մոտ ապագայում կայանալու է Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպում, նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ պորտուգալացի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Այժմ Հունաստանի հետ ավելի արդյունավետ երկխոսության համար հնարավորությունների պատուհան է բացվել։ Եվ մենք Հունաստանի արտգործնախարար և իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասի հետ պատրաստվում ենք հանդիպել առաջիկա շաբաթներին», - հայտարարել է Չավուշօղլուն։
Անկարայի և Աթենքի հարաբերությունները սրվել էին Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների հետևանքով։
Հունաստանի իշխանությունները 2020 թվականի երկրորդ կեսին կոչ էին անում ԵՄ գործընկերներին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։
12:58 - 08 հունվարի, 2021