Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն. վարչապետ |tert.am|

ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն. վարչապետ |tert.am|

tert.am: Կառավարության արտահերթ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ հայտարարություն ունի անելու: «Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է՝ բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արձագանքեց՝ հաստատում է Փաշինյանի հայտարարությունը. «Այսօր հանրապետությունում որևէ խնդիր չկա. դրա մասին նաև փաստերն են խոսում: Սկզբից տարբեր հայտարարությունների ներքո շուկայում ունեցանք որոշ վայրիվերումներ և անկայուն վիճակ, բայց այն հիմա լրիվ վերահսկվում է, և կարելի է ասել, լրիվ կայուն է»,-ասաց նա:
18:45 - 16 մարտի, 2020
Բանկերն այսօրվանից հնարավորություն ունեն փոխել վարկային պայմանները. Արթուր Ջավադյան

 |armenpress.am|

Բանկերն այսօրվանից հնարավորություն ունեն փոխել վարկային պայմանները. Արթուր Ջավադյան |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԿԲ-ն դիմել էր բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի, անհատական մոտեցմամբ աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման համար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում նաև Արթուր Ջավադյանը նշեց, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերը առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խնդրեց Արթուր Ջավադյանին բացել փակագծերը: «Պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները կփոխեն պայմանները բանկերի հետ: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Արթուր Ջավադյանը: Վարչապետն էլ իր հերթին հիշեցրեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա , այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: Նախորդ տարի ՀՀ ԿԲ-ն շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել: Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բանկային համակարգում իրավիճակը կայուն է:
18:22 - 16 մարտի, 2020
ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «​​Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար: Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697 հեռախոսահամարներով»:​
14:00 - 16 մարտի, 2020
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը. ԿԲ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը. ԿԲ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում են ԿԲ-ից:Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:Բացի այդ, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ ու ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով:
13:52 - 16 մարտի, 2020
Առևտրային բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները

Առևտրային բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները

ՀՀ Կենտրոնական բանկը նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը համապատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Խոսքը վերաբերում է հատկապես զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանք չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերը անհատական մոտեցմամբ կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց Փաշինյանը:
18:55 - 14 մարտի, 2020
ԿԲ-ն բանկերին պետք է հորդորի առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցնել. Էդմոն Մարուքյան |aysor.am|

ԿԲ-ն բանկերին պետք է հորդորի առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցնել. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am:   ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահին՝ վարկերի մարումը երեք ամսով հետաձգելու առաջարկությամբ։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա նշել է.«Բազմաթիվ զանգեր ենք ստանում քաղաքացիներից, օրինակ՝ դպրոցներում «վինետկաներ» պատրաստող մի ֆոտոնկարիչ դիմել է ինձ։ Նա այդ գործի համար վարկ ունի վերցրած, փոքր բիզնես ունի։ Հիմա մարդն ասում է՝ քանի որ դպրոցները փակվել են, ինքը չի կարող լուսանկարել, բայց վարկի օրը մոտ է։ Նույնը՝ վարկով մեքենա վերցրած, տուրիստներ տեղափոխողները, փոքր հյուրատներ ու սննդի կետեր ունեցողները։ Ուզենք, թե չուզենք՝ մեր տնտեսությունը պետք է վերափոխումների ենթարկվի։Ես չէի ուզի, որ որևէ մեկը մտներ բանկերի սև ցուցակի մեջ։ Ես գրություն եմ պատրաստել ԿԲ նախագահի անունով։ Նպատակս այն է, որ ԿԲ նախագահը, ԿԲ խորհրդի հետ միասին, քննարկեն այս հարցը և Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին, վարկային կազմակերպություններին հորդորեն, որ առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցվեն՝ մինչև կյանքը հունի մեջ կընկնի, և տնտեսությունը կսկսի գործել»։
14:29 - 13 մարտի, 2020
Կառավարությունը վերլուծում է նավթի կտրուկ գնանկմամբ պայմանավորված իրավիճակը |azatutyun.am|

Կառավարությունը վերլուծում է նավթի կտրուկ գնանկմամբ պայմանավորված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը իրականացնում է նավթի կտրուկ գնանկմամբ ու ռուսաստանյան ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին ու արտահանողներին։ «Ռուսաստանի Դաշնությունը մեր հիմնական առևտրային գործընկերներից է, և մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի արտահանման շուկան Եվրասիական տնտեսական միությունն է, մասնավորապես Ռուսաստանը։ Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը։ Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակություն վրա», - նշեց Օհանյանը։ «Ամեն ինչ այս պարագայում կախված է նրանից, թե այդ փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը, ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողներին և արտահանողներին։ Եվ ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը», - հավելեց Աննա Օհանյանը։ Անցած ժամերի ընթացքում նավթի համաշխարհային գները կտրուկ՝ ավելի քան 30 տոկոսով անկում գրանցեցին։ Նավթի Brent տեսակի մեկ բարելի (158.9 լիտր) միջազգային գինը վաղ առավոտյան հասավ 31 դոլարի։ Նման անկումը իր սրընթացությամբ երկրորդն է 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմից ի վեր։ Ամերիկյան Goldman Sachs բանկի կանխատեսմամբ, առաջիկայում նավթի գինը կարող է է՛լ ավելի իջնել՝ մոտենալով 20 դոլարի։ Սև ոսկու միջազգային գինը անկում ապրեց, երբ անցած ուրբաթ օրը Վիեննայում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները չկարողացան համաձայնության հանգել նավթի շուկայում հետագա քայլերի շուրջ։ Ըստ Bloomberg-ի, Սաուդյան Արաբիան և OPEC երկրների մեծ մասը առաջարկում էր կրճատել սև ոսկու արդյունահանումը, ինչը թույլ կտար նավթի գները պահել որոշակի բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանը դեմ դուրս եկավ այդ գաղափարին` փաստարկելով, որ նավթի ցածր գները շուկայից դուրս կմղեն մրցակիցներին՝ թերթաքարային նավթի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին, նաև հարկադրելով ներդրողներին թողնել արդեն իսկ ֆինանսական դժվարությունների բախվող ամերիկյան նշված ձեռնարկությունները։ Նշենք, որ նավթի միջազգային գները շարունակաբար անկում են գրանցում անցած տարվա դեկտեմբերից սկզբից, երբ գրեթե 67 դոլարից նավթի Brent տեսակի մեկ բարելի գինը սկսեց նվազել, որը նախ և առաջ բացատրվում է կորոնավիրուսի տարածմամբ։ Սև ոսկու գնանկմանն այսօր հետևեց ռուսական ռուբլու արժեզրկումը։ Առավոտյան Forex-ում ամերիկյան մեկ դոլարի դիմաց արդեն տալիս էին 75 ռուբլի, երբ նախորդ օրը երեկոյան փոխարժեքը 68,5 ռուբլի էր։ Ռուսաստանի այս տարվա պետբյուջեն հաշվարկված է նավթի առնվազն 42,4 դոլար գնի հիման վրա։ Այդ երկրի Կենտրոնական բանկի սցենարներից մեկի համաձայն, եթե 2020-2022 թվականների ընթացքում նավթի միջազգային գները պահպանվեն 25-35 դոլարի շրջակայքում, ապա արդեն այս տարի Ռուսաստանի տնտեսությունը 1,5-2 տոկոս անկում կապրի։ Ի դեպ, Ադրբեջանի այս տարվա պետբյուջեն հիմնված է նավթի 55 դոլար գնի վրա։
17:29 - 09 մարտի, 2020
ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի գների անկման մասին |armenpress.am|

ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի գների անկման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տրանսֆերտների զգալի նվազումը, միջազգային պահուստների էական ավելացումը կարևոր առանձնահատկություններ են նավթի գների անկման համատեքստում երկրում կայունություն պահելու համար: Նման կարծիք հայտնեց տնտեսագետ  Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նավթի համաշխարհային գների կտրուկ անկմանը: Հայաստանի տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի և իր մյուս առևտրային գործընկերների հետ: Հետևաբար, եթե նավթի գների անկմամբ պայմանավորված այնտեղ խնդիրներ կան, ապա դրանք կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին: Այստեղ, սակայն, տնտեսագետը նշեց, որ, ի տարբերություն 2014 թվականին, այս անգամ պետությունը, մի քանի հանգամանքներով պայմանավորված, ունի բոլոր ռեսուրսները կայունության ապահովման համար: «Նախ ամենակարևորը, տրանսֆերտները: Հայաստան ուղղվող տրանսֆերտները, այն է՝ ֆիզիկական անձանց անունով փոխանցումները ՀՆԱ-ի նկատմամբ, էականորեն նվազել են: Եթե 2013 թվականին այս ցուցանիշը 13 տոկոս էր, 2014 թ.՝ 10.5 տոկոս էր, ապա 2019 թվականին կազմում էր 3.7 տոկոս: Կարող ենք ասել, որ Հայաստանի տնտեսության կախվածությունն օտարերկրյա տրանսֆերտներից  3 անգամ նվազել է: Եթե վատագույն սցենարը դիտարկենք, այն է՝ ռուբլին կարժեզրկվի, կնվազեն Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները, ապա մեր տնտեսության վրա այդ ազդեցությունը կլինի չնչին: Այսինքն , այսօր մեր տնտեսությունն այդքան զգայուն չէ տրանսֆերտների նկատմամբ, որքան 2013-2014 թվականներին էր»,-ասաց Գոռ Ծառուկյանը: Հաջորդ կարևոր գործոնը դրամի կայունությունն է, Հայաստանի միջազգային պահուստների էական ավելացումը: Տնտեսագետը նշեց, որ դրամի կայունության հաշվին Կենտրոնական բանկն արտարժույթ էր հավաքում շուկայում, համալրում միջազգային պահուստները: 2019 թվականի վերջին Հայաստանի միջազգային պահուստները 2.8 մլրդ դոլար է, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է: «Եթե նույնիսկ միջազգային զարգացումներով պայմանավորված ոչ ցանկալի էֆեկտ լինի, ապա Կենտրոնական բանկը բոլոր ռեսուրսներն ունի, որ անհրաժեշտության դեպքում գործողությունների դիմի, բացասական հետևանքները կանխելու համար: Կայունությունը մեծ հավանականությամբ հնարավոր կլինի պահպանել»,-ասաց Գոռ Ծառուկյանը: Մարտի 9-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար սահմանվել է 35 դոլար: Գինը 30 տոկոսից ավելի նվազել է: Նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Տնտեսագետը նկատեց, որ այս գործընթացը սկսվել է դեռ 2019 թվականի ավարտից: Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներին, ապա Գոռ Ծառուկյանը նշեց, որ այն զգալի հարվածեց Չինաստանի տնտեսությանը, իսկ այդ երկիրը կարևոր օղակ էր համաշխարհային տնտեսության մեջ: Ավելին՝ armenpress.am-ում
13:45 - 09 մարտի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի կարճաժամկետ. ԿԲ |armenpress.am|

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի կարճաժամկետ. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։  Ստորև ներկայացնում ենք ՀՀ Կենտրոնական բանկի մեկնաբանությունը. «ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»։
10:55 - 09 մարտի, 2020
Ֆինանսական դիտարկումների կենտրոնը կմնա ԿԲ կազմում

Ֆինանսական դիտարկումների կենտրոնը կմնա ԿԲ կազմում

Ոստիկանության 2020-2022 թթ. բարեփոխումների ռազմավարությունից հանվել է Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) ձևավորվելիք ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կառուցվածքում ներառելու հարցը։ Այս մասին  հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: ՖԴԿ-ն ԿԲ կառուցվածքից հանելու և ձևավորվելիք ՆԳՆ կառուցվածքում ներառելու առաջարկը դժգոհություններ ու մտահոգություններ էր առաջացրել ֆինանսիստների ու տնտեսագետների շրջանում: Նրանք սա համարում են քայլ դեպի «ոստիկանական պետություն», այն դեպքում, երբ կառավարությունն այն հիմնավորում է կոռուպցիայի ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:  ԿԲ-ից նշել են, որ քննարկումների արդյունքում նպատակահարմար չի համարվել ՖԴԿ մոդելի փոփոխությունը: Նշվածը հիմնավորվել է մի շարք փաստարկներով, այդ թվում. Աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական հետախուզության մարմինների (ՖՀՄ) 65%-ը վարչական մոդելի մարմիններ են, և վերջին շրջանում նկատելի է իրավապահից վարչական մոդելի անցման կայուն միտում։ Միջազգային գնահատումների վրա հիմնված փորձի տեսանկյունից անհնար է որևէ հիմնավոր եզրահանգման գալ ՖՀՄ-ի մոդելի ընտրության և դրա գործունեության արդյունավետության միջև պատճառահետևանքային կապի մասին։ ՖԴԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կազմում ձևավորելու հիմքում ընկած է եղել միջազգային ստանդարտներին համապատասխան գործառնական անկախությամբ և ինքնավարությամբ օժտված ազգային ՖՀՄ ստեղծելու պահանջը, ինչը ՖԴԿ-ի գործող մոդելի միջոցով լիարժեքորեն ապահովված է: *** Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ստեղծվել է 2005-ին` որպես ԿԲ առանձնացված ստորաբաժանում: Կառույցի հիմնական գործառույթը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանակումն է:  Շարունակությունը՝ civilnet.am-ում
11:17 - 03 մարտի, 2020
ԿԲ նախագահը մեկնել է Ամստերդամ, որտեղ կմասնակցի Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին

ԿԲ նախագահը մեկնել է Ամստերդամ, որտեղ կմասնակցի Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը, համաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են տնտեսության և ֆինանսական համակարգի վրա էներգիայի փոխակերպման ազդեցությանը, մարտահրավերներին և ստեղծվող հնարավորություններին առնչվող հարցեր: Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկեր կառույցների և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:
11:19 - 27 փետրվարի, 2020
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրույքների նվազման. ԿԲ քայլերն ու սպասվող արդյունքները |armenpress.am|

Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրույքների նվազման. ԿԲ քայլերն ու սպասվող արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարկերի ծավալի դինամիկ աճ է նկատվում: Տրամադրված վարկերի մնացորդը մոտ 3.4 տրլն դրամ է: Թեև սպառողական վարկերի աճը դեռ անհանգստացող ծավալների չէ, սակայն ՀՀ կենտրոնական բանկը նախատեսում է քայլեր, որոնք նպատակ ունեն թույլ չտալ ֆինանսական կառույցների հաճախորդների՝ հասարակության շրջանում պարտքի բեռի մեծ կուտակում: Կսահմանվի պարտքի սպասարկման գործակից, այսինքն՝ վարկի տրամադրման որոշում կայացնելիս հաշվի կառնվեն մարդու եկամտի մեջ բոլոր վարկերի ուղղությամբ կատարվող մարումները: Հարցազրույց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ: -Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ Հայաստանում 2019-ին վարկային տոկոսադրույքները շարունակաբար նվազել են, ինչո՞վ է սա պայմանավորված, արդյոք պատճառը միայն պահանջարկի ավելացումն է, ԿԲ-ն այս ոլորտում ի՞նչ քայլեր է իրականացրել: -Վերջին մի քանի տարիների կտրվածքով տոկոսադրույքները գնալով նվազում են: Հատկապես, մինչև 2013-2014թթ. վարկերի տոկոսադրույքները կայուն նվազել են, ավանդների տոկոսադրույքները կայուն աճել: Դա խոսում է ֆինանսական համակարգում խիստ մրցակցության մասին: 2013-2014թթ. հետո շարունակվել է երկու տոկոսադրույքների զուգահեռ նվազումը: Զուտ մրցակցության պատճառով արդեն մենք ունենք տոկոսադրույքների բավականին խիստ նվազում: Դրան կարող ենք ավելացնել նաև բանկերի գործունեության արդյունավետության բարձրացումը, ԿԲ-ի քաղաքականությունն ուղղված է եղել բանկերի գործառնական արդյունավետությունը բարձրացնելուն, ինչն էլ կնպաստեր տոկոսադրույքների էլ ավելի նվազեցմանը: -Տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ աճել է տրամադրված վարկերի ծավալը, արդյոք այդ աճը եղել է հիմնականում սպառողական վարկերի՞ աճի հաշվին: ԿԲ-ն վարկերի ծավալի ավելացումը մտահոգիչ չի՞ համարում, ի՞նչ քայլեր է իրականացնում կամ նախատեսում հասարակության պարտքի բեռի, նաև ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից: Այս պահի դրությամբ տրամադրված ընդհանուր վարկերի մնացորդը կազմում է շուրջ 3.4 տրլն դրամ: Ունեցել ենք վարկերի ծավալի բավականին դինամիկ աճ, այդ աճն արձանագրվել է նաև վերջին մի քանի տարիների ընթացքում: 2019-ին ունեցել ենք վարկերի ծավալի շուրջ 16 տոկոս աճ: Վստահությունը ֆինանսական, բանկային համակարգի նկատմամբ բավականին մեծանում է: Աճել են ոչ միայն սպառողական, այլ բոլոր տեսակի վարկերը՝ թե հիփոթեքային վարկերը, թե գյուղատնտեսության, թե շինարարությանը, թե ծառայությունների ոլորտին ուղղված վարկերը: Կա նաև սպառողական վարկերի աճ, բայց դա դեռ չի հասել այն մակարդակին, որ մենք մտածենք, թե ֆինանսական կայունության հետ կապված խնդիրներ ունենք: Մեր քայլերն ուղղված են նաև նրան, որ թույլ չտանք սպառողների մոտ շատ ավելի մեծ պարտքի բեռի կուտակում: Այդ նպատակով ԿԲ-ն որոշակի քայլեր արդեն ձեռնարկել է, հիմա վերլուծությունների փուլում ենք, ուսումնասիրում ենք, թե հաճախորդների մոտ պարտքի բեռի ինչպիսի մակարդակ կա, որպեսզի համապատասխան նորմատիվային գործիքներ կիրառենք բանկերի համար, օրինակ՝ պարտքի սպասարկման գործակցի սահմանում: Բանկերը ֆինանսական միջնորդներ են, իրենք չեն գնի հիմնական որոշողը, ունեն ֆինանսական միջոցների ներգրավում, որոնք սովորաբար ավանդներն են, հետո ավանդների միջոցով վարկավորում: Վարկի տոկոսադրույքի մեծ մասը հենց ավանդի տոկոսադրույքն է, հետո նոր գալիս են բանկի մնացած ծախսերը:Հետևաբար` մենք այստեղ ոչինչ չենք կարող անել, եթե ունենք խնայողությունների գին՝ ձևավորված շուկայում: Մենք պետք է աշխատենք բանկերի հետ, որ եթե օրինակ հաճախորդն ունակ չէ սպասարկելու այդ վարկը, ապա նա լրացուցիչ պարտք չվերցնի: Երբ հաճախորդին մերժում են վարկի տրամադրման համար, նա փորձում է պատճառներ գտնել, և հաճախ այդ մերժման հիմքերի մեջ չեն փորձում դիտարկել այն, որ ինքն արդեն ունի շատ պարտքեր: Եթե հաճախորդն ունի օրինակ 150 հազար դրամ եկամուտ, բայց իր վարկի մարումը կազմել է ամսական 100 հազար դրամ, բնականաբար հաճախորդը կունենա ապրելու խնդիր, կունենա պարտք, որը չի կարողանալու մարել: Այս դեպքում պետք է պարտադիր որոշակի նորմատիվներ գործեն, որպեսզի բանկերը  նման հաճախորդներին վարկ չտրամադրեն:Սովորաբար հենց այդպես էլ լինում է, բանկերը նման հաճախորդներին վարկ չեն տրամադրում, շատ ավելի մեծ խնդիր է վարկային կազմակերպությունների հետ աշխատանքը, որոնք ունեն հաճախորդների վարկավորման իրենց մոդելները: ԿԲ-ի քայլերը հիմա ուղղված են հաճախորդներին ավելի հավասարակշռված պարտքի բեռով սպասարկմանը: Մենք կարող ենք բանկերի կամ վարկային կազմակերպությունների համար սպառողական վարկերի դեպքում սահմանել որոշակի չափանիշներ, օրինակ՝ փոքր վարկերի համար հաճախորդների վարկի մարում/եկամուտ հարաբերակցությունը չպետք է գերազանցի X տոկոսը: Այսինքն՝ դիտարկվում է, թե հաճախորդն իր եկամուտի որ հատվածը կարող է ուղղել պարտքի մարմանը, եթե դա գերազանցի որոշակի տոկոսը, հետևաբար հաճախորդը կունենա խնդիր: Եթե մարդը հիմա օրինակ կարող է ցանկացած պահի ցանկացած վայրից վարկ վերցնել, հետո գնալու է, իրեն մերժեն: Նրան ասելու են, որ բոլոր պարտքերի ուղղությամբ կատարվող մարումները եկամտի մեջ կազմում են օրինակ 80 տոկոս, հետևաբար՝ նա չի կարող վարկ ստանալ: Մարդիկ պետք է իմանան, որ իրենց վարկ կտան այն դեպքում, երբ կարող են ապացուցել, որ ունեն թափանցիկ եկամուտ, որով կարող են մարել այդ վարկերը: ԿԲ-ն իրականացնում է քայլեր, որ մարդիկ չկարողանան վարկ վերցնել, եթե չունեն համապատասխան եկամուտ: Վարկերի պայմանները նույնն են մնալու: Վերջին 2-3 տարվա ընթացքում սպառողական վարկերն էական աճեցին: Դրանց աճը նշանակում է, որ մեզ համար կա սիգնալ՝ հնարավոր է ունենանք  խնդիր: Եվ մենք սկսեցին ինֆորմացիա հավաքել պարտքի բեռի մասին, հիմա այդ փուլում ենք: Այնուամենայնիվ, ԿԲ-ի համար վարկավորման ծավալների աճը ներկայում մտահոգիչ չէ: Մենք փորձում ենք  այդ ցուցանիշները գնահատել ՀՆԱ-ի հետ հարաբերակցության միջոցով, որը հենց անվանում են ֆինանսական միջնորդություն: Ֆինանսական միջնորդության մակարդակը կազմում է շուրջ 90 տոկոս, ինչն այս պահի դրությամբ մեզ համարդ դեռևս մտահոգիչ չէ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:57 - 26 փետրվարի, 2020
Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2019-ին աճել է շուրջ 40 տոկոսով. նկատվում է պահանջարկի ավելացում |armenpress.am|

Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2019-ին աճել է շուրջ 40 տոկոսով. նկատվում է պահանջարկի ավելացում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալի մեծ աճ է նկատվում, նախորդ տարեվերջի դրությամբ հիփոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը շուրջ 40 տոկոսով աճել է 2018-ի համեմատ: Այս թեմայով խոսել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: «Ունենք հիփոթեքային վարկերի բավականին մեծ աճ: 2019-ի վերջի դրությամբ հիփոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը շուրջ 40 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ: Դրա վրա մի քանի գործոններ են ազդել, իրենց ազդեցությունն են ունեցել թե նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար եկամտային հարկի վերադարձումը, թե պետական նպատակային ծրագրերը՝ օրինակ պետության կողմից սուբսիդավորվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը, ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հենց շուկայական պայմաններով իրականացվող ծրագրեր են և թե բանկերի սեփական ռեսուրսներով տրամադրվող հիփոթեքային վարկերը: Բոլորն էլ ունեցել են իրենց ազդեցությունը, և պահանջարկի մեծ աճ է նկատվել այդ ընթացքում: Հենց սա էլ բերել է հիփոթեքային վարկերի նման աճի»,-ասաց Գրիգորյանը: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրով տրամադրվող վարկերի ծավալը գրեթե կրկնապատկվել է: Սա ընդհանուր ծավալի ավելացման վրա արդեն իսկ բավականին մեծ ազդեցություն է: Նույնը վերաբերում է սովորական հիփոթեքային վարկերին, որոնց մի մասը վերաֆինանսավորվում են ազգային հիփոթեքային ընկերության կողմից: Խոսելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասին՝ Գրիգորյանը նշեց՝ միջին հիփոթեքային վարկի տոկոսադրույքը 10-10.5 տոկոսի մոտակայքում է, ու սա գնալով նվազել է: Նա վստահեցրեց՝ տարածաշրջանում, նախկին Խորհրդային միության երկրներում դժվար կլինի գտնել հիփոթեքային վարկեր, որոնք հասանելի լինեն տեղական արժույթով նման տոկոսադրույքներով, եթե դրանք չեն սուբսիդավորվում պետության կողմից: Երբեմն Հայաստանում տրամադրվող հիփոթեքային վարկերը համեմատում են ԱՄՆ-ում դոլարով տրամադրվող հիփոթեքային վարկերի հետ: Գրիգորյանը շեշտեց՝ սխալ է նման համադրություն անելը: «Թեև ունենք դրամով տրամադրվող վարկեր, որոնք գրեթե նույն տոկոսադրույքն ունեն, ինչ դոլարով տրամադրվողները, այն դեպքում, երբ դրամի և դոլարի միջև տարբերությունը 5-6 տոկոս պետք է լինի զուտ շուկայից ելնելով»,-ասաց նա: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:13 - 25 փետրվարի, 2020