Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19 հազար 900 է։ Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որոնց թվում են նաեւ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները․ «Մեր տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում, ու եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացրել ենք առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որը վերաբերում է ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Այս պահին շրջանառվում է, կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք»,- նշեց Ավագյանը։ Նա հայտնեց, որ նախագիծ են ներկայացրել պարետին, որտեղ մասնավորեցվում է, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով եւ պահանջով պետք է լինեն․ «Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով, եւ առհասարակ պահպանվեն հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Տեսչական մարմինը մինչեւ անցած տարի չուներ ստուգումների տարեկան ծրագիր, լինում էին բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում էր վարչական վարույթ։ Այժմ պատկերը բոլորովին այլ է»,- շեշտեց Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ անկախ նրանից, թե ինչքանով էին ուժեղացված իրենց միջոցառումները, կամ հակառակը, վիրուսը, միեւնույն է, ներթափանցելու էր․ «Նույնիսկ մեր ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացնող երկրներում է վիրուսը ներթափանցել։ Այժմ բոլոր 7 սահմանային կետերում մոտավորապես 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը։ Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք՝ հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ, բայց հիմա մենք ամեն ինչ անում ենք՝ փորձելով ամենը բերել բարձր մակարդակի»,- ասաց Ավագյանը։ Խոսելով բեռնափոխադրումների մասին՝ տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ առողջապահության նախարարության կողմից ցուցում չունեն բեռնատարներն ախատահնեու, քանի որ մեքենաներն ինքին վիրուս տարածող չեն։ Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ Ուկրաինայից ժամանած վարորդի են մեկուսացրել, բեռնատարը կանգնեցվել է մեր ՊԵԿ մաքսային տարածքում, հաջորդ վարորդի գալուց առաջ ախտահանվել է մեքենայի խցիկը, իսկ նախորդ վարորդը հոսպիտալացվել է, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել։
21:45 - 18 մարտի, 2020
ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար

 |armenpress.am|

ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ «Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը։ Հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն»,- նշեց Ավագյանը։
21:30 - 18 մարտի, 2020
Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից․ ԱԱՏՄ-ն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի մասին

Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից․ ԱԱՏՄ-ն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի կապակցությամբ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ 1․ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն: Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2. ՀՀ կառավարության 2006 թ․ մարտի 23-ի N 458-Ն որոշման N2 հավելվածով հաստատվել է դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը, համաձայն որի՝ բոլոր դժբախտ դեպքերը ենթակա են հաշվառման և ծառայողական քննության: Միաժամանակ, կարգի 14-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերը պետք է ուղարկվեն Տեսչական մարմին: 2020թ. մարտի 17-ին «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի աշխատողների հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը ևս պետք է ուղարկվեն Տեսչական մարմնին՝ սահմանված կարգի համաձայն։ Այս մասին նաև ծանուցվել է ընկերությանը»,- ասված է իրազեկման մեջ։
16:39 - 18 մարտի, 2020
Պետք չէ վստահել նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին

Պետք չէ վստահել նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է չվստահել Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին և չտարածել դրանք: Այս մասին նշված է կառույցի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել»,- նշված է հաղորդագրությունում: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին՝ համացանցում չտարածել ու միմյանց չուղարկել նոր կորոնավիրուսի բուժման վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն և հիմք չընդունել նման տեղեկություններն այս կամ այն դեղամիջոցի ենթադրյալ արդյունավետության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանրության շրջանում առաջացնել չարդարացված սպասումներ և շփոթություն։ «Միաժամանակ, հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման 7-րդ հոդվածի 23 կետի համաձայն՝ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում կատարելով»,- ասված է հրապարակման մեջ:
18:52 - 17 մարտի, 2020
ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է

ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։ Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար արդեն լրացվում են հասցեական քարտեր։ Հանձնարարականից հետո «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ արդեն լրացվել է 6300 հասցեական քարտ։ Այս մասին ՀՀ փոխվարչապետին զեկուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ՀՀ կառավարության նիստում։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է նաեւ ցամաքային ու երկաթգծային սահմաններում՝ համալիր աշխատանքների ողջ ընթացքում համագործակցելով ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության եւ պետական այլ կառույցների հետ եւ օպերատիվ կերպով տեղեկատվություն փոխանակելով»։
17:23 - 12 մարտի, 2020
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել:  «Զվարթնոց» օդանավակայանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։ Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։ Առողջապահության նախարարությունն իր հերթին այսօր տեղեկատվություն է տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։
17:41 - 10 մարտի, 2020
Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր շնչառական վարակների սեզոնին. ԱԱՏՄ հորդորը

Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր շնչառական վարակների սեզոնին. ԱԱՏՄ հորդորը

Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր շնչառական վարակների սեզոնին. ԱԱՏՄ հորդորը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնավորապես․• Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում, • Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն, • Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ, ինչի մասին տեղեկացվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին, • Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից (ՀՀ ԱՆ նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 20-ի 857 N հրամանի 11.3 կետ), • Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մնում է առանձնացված սենյակում՝ մեկուսարանում, մինչև ծնողի գալը կամ հոսպիտալացվում է։ Միաժամանակ, պետք է նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ․• Երեխաների բացակայության ժամանակ սենյակի օդափոխում օրը 3 անգամ, 8-10 րոպե տեւողությամբ, • Սենյակների խոնավ մաքրում օրը 2 անգամ,• Երեխաների զբոսանք մաքուր օդում սովորականից 4 ժամ ավելի` պահպանելով խմբային մեկուսացման սկզբունքը։• առողջ ապրելակերպի քարոզչություն եւ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
16:29 - 09 մարտի, 2020
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է հակածխախոտային օրենքի դրույթները

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է հակածխախոտային օրենքի դրույթները

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների (նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և ցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում նաև նմանակների վրա: «Պահպանվել են նախկինում գործող օրենքով նախատեսված հիմնական սահմանափակող դրույթները` տարածելով դրանք բոլոր ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա: Հիմնական սահմանափակող դրույթներն են. Պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից արգելվում է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը. 18 տարին չլրացած անձանց, ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելուև մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով, մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը, առանց օրենքով նախատեսված թույլտվության, բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմիցհավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ ծխախոտի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային որոշ կազմակերպություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում և օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների): Նաև արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում: Վաճառքի կանոնների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Արգելվում է նաև 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը: Դրույթի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում և  դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում, այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների, վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ: Օգտագործումն արգելող կանոնների խախտման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: Գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների իրականցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Օգտագործումն արգելող վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում պետք է տեղադրվեն օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Նախատեսված որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները տարբեր են: Օրենքն ուժի մեջ մտնելու պահից երեքամսյա ժամկետում արգելվելու է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հառավորության վրա: Ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում արգելվելու է օգտագործումը հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում: 2021 թվականի հունվարի 1-ից արգելվելու է հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների: Նաև արգելվելու է օգտագործումը` hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ), աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները: 2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ): 2024 թվականի հունվարի 1-ից արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ): «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և նմանակների շրջանառությանը վերաբերող այլ տեխնիկական կանոնակարգումներ, որոնք ուժի մեջ են մտնում տարբեր ժամանակահատվածներում: Սույն օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ  և մերժելի վարքագիծ արմատավորելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:45 - 06 մարտի, 2020
ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհեստակցական միությունը համաձայնագիր են կնքել

ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհեստակցական միությունը համաձայնագիր են կնքել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) և Տեսչականի Արհեստակցական միությունը (այսուհետ՝ Արհմիություն) համաձայնագիր են կնքել։ 1. Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։2. Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։3. Համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների և արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաև այլ երաշխիքների սահմանումը:4. Կողմերը մասնակցում և վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության և տեղեկատվության փոխանակում:5. Աշխատողների իրավունքների պաշտպանության և ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության ներկայացուցիչները Գործատուի համաձայնությամբ կարող են մասնակցել Գործատուի կողմից նշանակված ծառայողական քննություններին:6. Արհմիության ներկայացուցիչները կարող են մասնակցել Տեսչական մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելու հարցերի քննարկմանը:7. Արհմիությունը, անհրաժեշտության դեպքում, առաջարկություն է ներկայացնում աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու և դրանք բարելավելու վերաբերյալ:8. Գործատուն աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա աշխատողին տրամադրում է հատուկ հագուստ, անհատական պաշտպանության այլ միջոցներ, ինչպես նաև անհատական հիգիենայի առարկաներ:9. Կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով:10. Համաձայնագիրն ուժի մեջ է 2020 թվականի մարտի 04-ին։11. Համաձայնագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ։ Գործատուի կողմից Համաձայնագիրը ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։
16:54 - 06 մարտի, 2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված էական փոփոխությունները։ Զեկուցվել է, որ նախորդ տարի էականորեն լրացվել է բացակայող գույքի պակասը, ձեռք են բերվել նվազագույն կարիքները բավարարող համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ։ Ներդրվել է ուղիղ կապ տարածքային ստորաբաժանումների և սահմանային հսկիչ կետերի հետ: Կառավարության որոշմամբ՝ տարածքային ու գլխամասային ստորաբաժանումներին հատկացվել են տրանսպորտային միջոցներ՝ օպերատիվ արձագանքման համար։ 2019-ին ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 1674 վերահսկողական միջոցառում,  նշանակվել է շուրջ 500 տուգանք, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել  ավելի քան 28 մլն դրամ։ Քննարկվել են նաև 2020 թվականի պլանային ստուգումների վերաբերյալ հարցեր։ Նշվել է, որ սահմանված կարգով և ժամկետում տեսչական մարմինը հրապարակել է պլանային ստուգումների տարեկան ծրագիրը, որտեղ տնտեսավարողներն ընդգրկված են ըստ ռիսկայնության աստիճանի՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի հաշվարկման մեթոդաբանության։ Հանդիպմանը ներկայացվել են նաև մանրամասներ 2021 թվականի հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների և «հակածխախոտային» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող վերահսկողական գործառույթների մասին։
19:04 - 02 մարտի, 2020
ԱԱՏՄ աշխատողները մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերապատրաստում են անցել

ԱԱՏՄ աշխատողները մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերապատրաստում են անցել

Աշխատանքի միջազգային կազմակերպության ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի շուրջ 3 տասնյակ աշխատող անցել է ձեռնարկություններում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման մեկշաբաթյա վերապատրաստում։ Դասընթացները եղել են տեսական եւ գործնական։ Աշխատանքային քննարկումներին զուգահեռ այց է կազմակերպվել նաեւ հայաստանյան գործարան։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն աշխատանքային շաբաթվա ամփոփմանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ հետագայում եւս կազմակերպել այսպիսի դասընթաց, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱԱՏՄ գործող կանոնադրությունը նոր լիազորություններին համապատասխանեցնելու առումով։ Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ ընդլայնված լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2021 թ․ հուլիսից։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարեւորել է գործընկերների կողմից այս աջակցությունը՝ նկատելով, որ ներկայում քաղաքացիներն ու տնտեսվարողները շատ հաճախ են տեսչական մարմին դիմում աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով։ Սակայն, քանի դեռ ԱԱՏՄ-ն այս առումով լայն լիազորություններ չունի, չի կարող աջակցել։ Միաժամանակ, ըստ նրա, տեսչական մարմնի վերջնանպատակը տուգանելը չէ, այլ աշխատանքային իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելը։ Դա ապահովելու համար ուժեղացվում են տեսչական մարմնի աշխատանքային թիմի մասնագիտական եւ տեխնիկական կարողությունները։ ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ այս դասընթացները եւս նշված միջոցառումների շարքից են՝ ունենալու մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ։ Վերապատրաստումների ամփոփիչ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։ Դասընթացները ֆինանսավորվել են ԵՄ կողմից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերի (GSP+) շահառու երկրներին աջակցության շրջանակներում։
17:44 - 29 փետրվարի, 2020
Քննարկվել է ԱԱՏՄ մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը

Քննարկվել է ԱԱՏՄ մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Հունվարի 24-ից տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական կետերը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի են անցել։ Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը։ Ներկայում դրանց տարածքները վարձակալվում են, իսկ վարչական շենքերում դրանց տեղակայմամբ կխնայվեն վարձակալությանն ուղղվող գումարները։ Այդպիսով նաեւ կայուն աշխատանքային պայմաններ կապահովվեն։ Ներկայացվել են մարզային ստորաբաժանումների կադրերի համալրման խնդիրները, Մեղրիի սահմանային հսկիչ կետի նոր վայրում տեղակայման ընթացքը, հարուցված վարչական վարույթներին առնչվող հարցեր։
14:32 - 28 փետրվարի, 2020
Տնտեսվարողների կողմից օրենքների խախտումների հիման վրա հարուցվել է 1674 վարչական վարույթ

Տնտեսվարողների կողմից օրենքների խախտումների հիման վրա հարուցվել է 1674 վարչական վարույթ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն, ամփոփելով 2019-ին կատարված աշխատանքները, տեղեկացնում է, որ դիտարկվել են տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ: Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։  Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։  Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, Բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը և մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։ Ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 1674 վարչական վարույթ (2018-ի համեմատ՝ 8 անգամ ավելի), որոնց արդյունքում նշանակվել է շուրջ 500 տուգանք։ Դրանցով ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 247 մլն դրամի տուգանք։ Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր։
13:42 - 20 փետրվարի, 2020
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:Աշխատանքային խումբն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում և տարածքային ստորաբաժանումներում՝ Երևանի տարածքային կենտրոնում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, Արևելյան տարածքային կենտրոնում, Հարավային տարածքային կենտրոնում, Արևմտյան տարածքային կենտրոնում, Հյուսիսային տարածքային կենտրոնում, իրականացրեց քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում։ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների մասնակցությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմի հետ անցկացվել է նաև «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել քաղաքացիական պաշտպանության շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը և արտակարգ իրավիճակներում ճիշտ ու կազմակերպված գործելու կարողությունները: Գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն առկա թերությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
09:16 - 18 փետրվարի, 2020