Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն մտադիր չէ երկխոսել կամ բանակցել ընդդիմության համակարգող խորհրդի հետ |azatutyun.am|

Լուկաշենկոն մտադիր չէ երկխոսել կամ բանակցել ընդդիմության համակարգող խորհրդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում դեմ համազգային ցույցերը երկրորդ շաբաթն է՝ չեն դադարում, այսօր վերստին պնդել է՝ ընդդիմության համակարգող խորհրդի հետ երկխոսելու կամ բանակցելու մտադրություն չունի։ Բռնապետական կառավարմամբ հայտնի նախագահը Արևմուտքին է մեղադրել երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ չհստակեցնելով՝ ինչ հանգամանքներում են սպանվել իր դեմ բողոքող առնվազն երեք ցուցարարները։ Եվրամիությունը չի ճանաչել օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 6-րդ անգամ անընդմեջ նախագահ էր հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինիս մրցակից Սվետլանա Տիխանովսկայան այսօր հորդորել է աջակիցներին շարունակել և ընդարձակել համազգային գործադուլները։ «Ես աջակցում եմ բոլոր ցուցարարներին և պաշտպանում եմ բոլոր խաղաղ ճանապարհները՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության ու ընտրության ազատության», - այսօր հայտարարել է ընդդիմադիր գործիչը՝ Վիլնյուսում հրավիրված ասուլիսում։
16:08 - 21 օգոստոսի, 2020
«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|

«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում և չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տեսաուղերձ է հղել, գրում է meduza.io-ն: Նոր տեսաուղերձում նա կոչ է անում բելառուսական ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները, որպեսզի «ստիպեն իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նրանք մեզնից գողացել են»:   «Իմ թանկագին բելառուսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, դուք մեր նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք: Մենք ուժ ենք, որը կարող է փոխել և արդեն փոխում է մեր երկրի ապագան: Եկել է համախմբվելու ժամանակը: Դուք վախեցրել եք բռնապետությանը, նա դողում է վախից ձեր, ձեր ուժի և առնականության առաջ»,- ասել է Տիխանովսկայան ուղերձում՝ հավելելով, որ գործադուլներն «անկյուն են քշել բռնապետությանը, հարված հասցրել ուղիղ սրտին»: «Գործադուլները բացարձակապես օրինական և հզոր զենք են ռեժիմի դեմ: Նրանք դա գիտեն և այդ պատճառով վախեցնում են ձեզ: Թողե՛ք վախը բռնապետությանը, հիշե՛ք՝ դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը»,- ասել է նա: Գործիչը նշել է, որ իրենց նպատակը բռնությունը դադարեցնելն է, քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նոր, թափանցիկ, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելը: 
11:04 - 21 օգոստոսի, 2020
Բելառուսի ընդդիմությունը խոստացել է չխոչընդոտել կրկնակի ընտրություններին Լուկաշենկոյի մասնակցությանը |tert.am|

Բելառուսի ընդդիմությունը խոստացել է չխոչընդոտել կրկնակի ընտրություններին Լուկաշենկոյի մասնակցությանը |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմությունը պնդում է նոյեմբերի 5-ից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հինգերորդ նախագահական ժամկետի ավարտից հետո կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում՝ ընդգծելով, որ չի խոչընդոտի կրկնակի ընտրություններին վերջինիս մասնակցությանը: Meduza.io-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ին հայտնել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան: Կոլեսնիկովան նշել է, որ ընդդիմությունը խոչընդոտներ չի տեսնում, որպեսզի Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցի կրկնակի ընտրություններին: «Նույնիսկ վարչական ռեսուրսներ ունենալով և կոպտագույն կեղծիքներով՝ նա պարտվել է։ Մենք հավատում ենք, որ Բելառուսի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա, այստեղ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Բայց մենք չենք հավատում, որ Լուկաշենկոն կմասնակցի»,-ասել է նա։ Կոլեսնիկովան կարծում է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է լիովին թարմացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այդ թվում՝ փոխել հանձնաժողովի ղեկավարին, ինչպես նաև ընտրություններին միջազգային դիտորդների ներգրավել։
16:40 - 20 օգոստոսի, 2020
Լիտվան արգելել Է Լուկաշենկոյի մուտքը |pastinfo.am|

Լիտվան արգելել Է Լուկաշենկոյի մուտքը |pastinfo.am|

pastinfo.am: Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ընդգրկել է մուտքի իրավունք չունեցող անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, փոխանցում է Delfi-ն։ Երկիրն արգելել է եւս 31 բելառուս պաշտոնյայի մուտքը, Լիտվայի նախարարը չի բացահայտել ամբողջ ցուցակը, սակայն հստակեցրել է, որ այնտեղ են հայտնվել ՕՄՕՆ-ը, ՊԱԿ-ը եւ ընտրական հանձնաժողովը ներկայացնող պաշտոնատար անձինք: Ցուցակը փոխանցվել է Լիտվայի ՆԳՆ-ի հաստատմանը։ Օգոստոսի 18-ին Լիտվան հրաժարվել է ճանաչել Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն: Համապատասխան որոշումը կայացրել Է հանրապետության Սեյմը։ Լիտվան պահանջել է նոր ընտրություններ անցկացնել՝ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան, եւ անհատական պատժամիջոցներ սահմանել պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են կեղծիքների եւ մարդու իրավունքների խախտման համար:
09:15 - 20 օգոստոսի, 2020
Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|

Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմադիր համակարգող խորհուրդը գործող իշխանություններին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել նախագահական ընտրութjուններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան: «Համակարգող խորհուրդը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը անհապաղ բանակցություններն են, ինչպես նաև օրինականության վերականգնման մեխանիզմների մշակումն ու նոր ընտրությունների անցկացումը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կովալկովան: Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Երեկ ևս բողոքի ակցիաներ են անցկացվել, որի մասնակիցները երկրի ՆԳՆ շենքի մոտից տեղափոխվել են Կառավարական տան մոտ: Այնտեղ նրանք շարունակել են խաղաղ հանրահավաքը: Նշվում է, որ իրավապահները չեն խոչընդոտում հավաքվածներին:
09:12 - 20 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հերքել է երկրում ռուսական ռազմական ներկայության մասին լուրերը |tert.am|

Լուկաշենկոն հերքել է երկրում ռուսական ռազմական ներկայության մասին լուրերը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մարզերի ղեկավարների հետ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հերքել է երկրում արտասահմանյան ռազմական ներկայության մասին լուրերը, գրում է belta.by կայքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահը դժգոհել է համացանցում տարածվող սխալ տեղեկություններից։  «Եվս մի խնդիր էլ ֆեյքերն են։ Համացանցում բացահայտ սուտ է․ Բելառուսում արտասահմանյան զորքեր, Ռուսաստանի Դաշնությունից տեխնիկա․․․Երևի տեսել եք արդեն ինչպես են տարածում, վերցնում են ռազմական տեխնիկայի շարասյան նկար՝ անհայտ ժամանակներից, անհայտ մարդկանց պատկանող և անհայտ ճանապարհներով անցնող, և պետք է ասել, որ դրանք ռուսական սահմանից Օրշա են շարժվում»,-նշել է պետության ղեկավարը։  «Նկարել են՝ իրենք էլ չհասկանալով, որ դրանք բելառուսական, և ոչ թե ռուսական զրահափոխադրիչներ են, և որ դրանք շարժվել են արևմտյան սահմանի ուղղությամբ, այն բանից հետո, երբ որոշում կայացրինք, որ պետք է պետական ինքնիշխանության և անկախության, պետական սահմանի պաշտպանության համար հավելյալ միջոցներ ձեռնարկել»,-նշել է նախագահը և հավելել, որ ներկա պահին այլ պետությունների զինված ուժերից որևէ մարդ իրենց երկրում չկա։ Ավելին՝ tert.am-ում
15:54 - 19 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու կոչ է արել իրենց երկրներում առկա խնդիրներով զբաղվել |tert.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու կոչ է արել իրենց երկրներում առկա խնդիրներով զբաղվել |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու անկարգությունները, գրում է belta.by գործակալությունը։  «Արևմտյան պետություններն արդեն բացահայտ, առանց թաքցնելու հայտարարում են միջոցներ հավաքելու և դրանք Բելառուսին ուղղելու մասին։ Մենք տեսնում ենք այդ ամենը»,- Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն: «Իհարկե, չենք կարող այստեղ մուտք գործող բոլոր միջոցներին հետևել, քանի որ առձեռն շատ գումարներ են փոխանցվում։ Սակայն տեղյակ ենք այդ մասին, և մեր ուշադրությունն այդ հարցին ենք սևեռում»,- հավելել է Լուկաշենկոն։  Նա կոչ է արել արևմտյան երկրների ղեկավարներին, որոնք պատրաստվում են քննարկել իրավիճակը Բելառուսում, նախևառաջ ուշադրություն դարձնել իրենց երկրներում առկա խնդիրներին: «Ինձ թվում է, որ այդ պարոնայք իրենց աչքի գերանը չեն տեսնում: Աստված նրանց հետ»,- ասել է Բելառուսի նախագահը:
14:40 - 19 օգոստոսի, 2020
Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են. Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ |azatutyun.am|

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են. Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Արդեն մոտ տասն օր է՝ Բելառուսում շարունակվում են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիաները: Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ևս մեկ ցուցարարի մահվան մասին, ըստ անվտանգության ուժերի՝ նա մահացել է սովորական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: 19-ամյա Արտյոմ Պարուկովը, ըստ պաշտոնական վարկածի, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, որտեղ նրան հարվածել է Renault ավտոմեքենան: Նրա ծնողները չեն հավատում այս պատմությանը և համոզված են, որ երիտասարդը հայտնվել էր այդտեղ ինչ-որ մեկից փախչելիս: Հայտնի է առնվազն ևս երկու ցուցարարի մահվան մասին: Բելառուսցիները, չնայած անվտանգության ուժերի բռնություններին, շարունակում են բողոքի խաղաղ ցույցերը, որոնց ընթացքում կարողանում են ինքնակազմակերպվել՝ տուժածներին օգնելու, աղբը հավաքելու, երթևեկությունը կազմակերպելու գործերում: Երեկ նույնպես ընդիմության բազմահազարանոց ցույցերը շարունակվել են: Մինսկի կենտրոնում Անկախության հրապարակ է դուրս եկել մոտ 10 հազար մարդ: Նրանք երեկոյան հավաքվել են կառավարության շենքի մոտ: Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Գրոդնոյում, Բրեստում և երկրի այլ քաղաքներում: Երեկ միաժամանակ իշխանությանն աջակցող ցույցեր են անցկացվել Գոմելում և Մոգիլյովում: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է ընդդիմությանը իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ: Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ երկիրն արդեն շուրջ քառորդ դար ղեկավարող Լուկաշենկոն վերընտրվել է քվեների ավելի քան 80 տոկոսով:
11:20 - 19 օգոստոսի, 2020
Տիխանովսկայայի շտաբում ուժայիններին պարգևատրելու մասին Լուկաշենկոյի հրամանագիրը «բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք» են որակել |tert.am|

Տիխանովսկայայի շտաբում ուժայիններին պարգևատրելու մասին Լուկաշենկոյի հրամանագիրը «բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք» են որակել |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության միացյալ շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ուժայիններին պարգևատրելու մասին հրամանագիրը գնահատում է որպես բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք և քայլ դեպի «ոստիկանական պետություն», գրում է ria.ru-ն։ «Այսօր մենք լսել ենք, որ պարգևատրել են մոտ 300 ուժայինի։ Ես անձամբ դա գնահատում եմ որպես ամբողջ բելառուս ժողովրդի նկատմամբ վիրավորանք։ Բռնության և ագրեսիայի, մարդկանց մահվան այս շաբաթներից հետո պարգևատրում են այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել դրանում։ Ես կարծում եմ, որ սա շատ մեծ քայլ է դեպի ոստիկանական պետություն։ Մենք մտադիր չենք հանդուրժել այդ փաստը»,- ասել է Կոլեսնիկովան «Եվրոռադիոյի» եթերում։ Նրա խոսքով՝ ընդդիմության ծրագիրն է շարունակել գործող իշխանության դեմ «խաղաղ դիմադրությունը» և «չհամաձայնել իշխանության նետած կտորների հետ»:
16:03 - 18 օգոստոսի, 2020
Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։ «Կանցլերն ընդգծել է, որ բելառուսական կառավարությունը պետք է խուսափի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումից, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդդիմության ու հանրության հետ ճգնաժամի հաղթահարման համար համազգային բանակցություն սկսի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հույս են հայտնել, որ Բելառուսում տիրող իրավիճակը շուտով կկարգավորվի։ Նշվում է, որ հեռախոսազրույցը գերմանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։
15:44 - 18 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն «Անբասիր ծառայության համար» պարգևատրել է մի խումբ ուժայինների
 |tert.am|

Լուկաշենկոն «Անբասիր ծառայության համար» պարգևատրել է մի խումբ ուժայինների |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իրավապահ մարմինների մի խումբ ներկայացուցիչների «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրելու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է իրավաբանական պորտալում: Լուկաշենկոյի՝ օգոստոսի 13-ին ստորագրված հրամանագրով պարգևատրվել են 300-ից ավելի անձինք։ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածների թվում է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Խազալբեկ Աթաբեկովը: Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:  Մոտ 700 մարդ բողոքել է ուժայինների լիազորությունների չարաշահումից։ Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։
15:39 - 18 օգոստոսի, 2020